Բրյուս Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուս Լի
李小龍
BRLI.jpg
Բրյուս Լին նունչակիներով
Ծնվել է նոյեմբերի 27, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր Սան Ֆրանցիսկոյի չինական հիվանդանոց[3]
Մահացել է հուլիսի 20, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}})[4][5][2] (32 տարեկանում)
Մահվան վայր Կոուլուն Տոնգ[6]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն Hong Kong American
Կրոն Դաոսականություն
Կրթություն Վաշինգտոնի համալսարան[7]
Մասնագիտություն կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, գրող, կինոպրոդյուսեր, փիլիսոփա, սցենարիստ և դերասան
Ամուսին Լինդա Էմերի[8][9]
Ծնողներ հայր՝ Լի Հոի Չուեն[10], մայր՝ Grace Ho
Հարազատներ քույր՝ Phoebe Lee և Agnes Lee, եղբայր՝ Robert Lee
Երեխաներ Բրենդոն Լի, Շենոն Լի
Կայք brucelee.com
Bruce Lee Վիքիպահեստում

Բրյուս Լի (ի ծնե՝ 李小龍 (Լի Սյաո Լուն), նոյեմբերի 27, 1940[1][2], Սան Ֆրանցիսկոյի չինական հիվանդանոց[3] - հուլիսի 20, 1973[4][5][2], Կոուլուն Տոնգ[6]), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից է, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ Կուն Դոյի հիմնադիրը։ Լին կանտոնյան օպերայի աստղ Լի Հոյ Չունի որդին է։ Մեկնաբանները, քննադատներն ու մարտարվեստի այլ վարպետներ համարում են, որ նա բոլոր ժամանակների ամենաազդու վարպետներից է։ Ինչպես նաև՝ 20-րդ դարի մշակույթի ակնառու դեմքերից է։ Ամերիկյան ֆիլմերում ասիացիների կերպարի փոփոխության մասին խոսելիս նրան հաճախ են հղումներ անում։

Լին ծնվել է Չայնաթաունում, Սան-Ֆրանցիսկոյում, Հոնգկոնգից սերող ծնողների ընտանիքում, սակայն մեծացել է Քուլունում ու ապրել այնտեղ ծնողների հետ մինչև ուշ պատանեկություն։ Հայրը ներկայացրել է նրան կինոարդյունաբերությանը վաղ տարիքում, ու երիտասարդ Բրյուս Լին մասնակցել է նկարահանումներին որպես երեխա-դերասան։ Լին Միացյալ Նահանգներ է տեղափոխվում է 18 տարեկանում՝ Վաշինգտոնի համալսարանում բարձրակարգ կրթություն ստանալու համար։ Հենց այս ժամանակահատվածում նա սկսում է մարտարվեստ դասավանդել։ Նրա՝ հոնկոնգյան կամ հոլիվուդյան արտադրության ֆիլմերը ավանդական հոնգկոնգյան արկածային ֆիլմերը հանրաճանաչության ու սիրվածության նոր մակարդակ բարձրացրեցին, 1970-ականներին արևմուտքում չինական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրվածության հսկայական ալիք առաջացնելով։ Նրա ֆիլմերի ռեժիսուրան ու երանգը փոխեցին ու ազդեցին Միացյալ Նահանգների, Հոնգկոնգի ու մնացած աշխարհի մարտարվեստերին ու մարտաֆիլմերին։

Լին առանձնանում է 5 լիամետրաժ ֆիլմերում․ Լո Վեյի «Մեծ շեֆը» (1971 թվական) ու «Ցասման բռունցքը» (1972 թվական), Գոլդեն Հարվեսթի «Վիշապի ուղին» (1972 թվական), որ գրել ու ռեժիսորել էր Լին, Գոլդեն Հարվեսթի ու Ուորնըր Բրադըրսի «Վիշապի մուտքը» (1973 թվական) և «Մահվան խաղը» (1973 թվական), որոնց երկուսի ռեժիսորը Ռոբերտ Քլոզն է։ Բրյուս Լին ամբողջ աշխարհում, մասնավորապես Չինաստանում, հայտնի առանցքային կերպար է, ում ֆիլմերում պատկերված է չինական ազգայնականությունը։ Նա մեծացել է Վին Չուն մարտարվեստում, հետագայում միավորել դրան այլ արժեքավոր սկզբնաղբյուրներ ու սեփական փիլիսոփայությունը․ վերածելով սեփական մարտաոճի․ Ջիտ Քուն Դո (բռունցքի շրջանցման ճանապարհ)։ Լին Հոնգկոնգի ու Միացյալ Նահանգների երկքաղաքացի էր։ Նա մահանում է Քուլուն Տոնգում, 1973 թվականին, 32 տարեկանում։ Նրա որդին՝ Բրենդոն Լին, նույնպես դերասան է եղել ու մահացել է նկարահանումների ժամանակ սխալմամբ արձակված ատրճանակի կրակոցից։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուս Լին ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 27-ին Սան-Ֆրանցիսկոյի չինական հիվանդանոցում, Չայնաթաունում։ Ըստ չինական կենդանակերպի, նա ծնվել է վիշապի տարում ու վիշապի ժամին, ինչն ուժեղ ու հաջողակ նշան է համարվում։

Հայրը՝ Լի Հոյ Չենը (李海泉), հան չինացի էր, մայրը՝ Գրեյս Հոն (何愛瑜), կիսաչինացի, կիսակովկասցի էր։ Մասնավորապես, Գրեյսը ենթադրաբար կիսագերմանացի կաթոլիկ էր և, հնարավոր է, որդեգրվել է։ Նա Հո Քոմտոնգի (何甘棠) աղջիկն էր ու սըր Ռոբերտ Հո-տունգի զարմուհին․ երկուսն էլ հիշարժան հոնգկոնգցի գործարար ու բարերար էին։ Բրյուս Լին հինգ երեխաներից չորրորդն էր և ծնողների հետ Հոնգկոնգ է վերադարձել երեք ամսականում։

Անունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիի կանտոնյան, ի ծնե տրված անունը Լի Յուն-ֆան (李振藩) էր, որը հոմոֆոնիկ թարգմանությամբ նշանակում է «կրկին վերադարձ»։ Այն մայրն է տվել որդուն, զգալով, որ որոշակի տարիքում Լին վերադառնալու է ԱՄՆ։ Սակայն սնահավատության պատճառով ի սկզբանե տալիս է Սայ-ֆոն (細鳳) անունը, որը նշանակում է «պուճուր փյունիկ»։ Անգլերեն անունը՝ Բրյուս, ենթադրաբար տրվել է հոսպիտալում աշխատող բժշկի՝ Մէրի Գլովերի կողմից։

Լին ունեցել է ևս երեք չինական անուն․ Լի Յուանշին (李源鑫), ընտանիքի/տոհմի անունը, Լի Յուանջիան (李元鑒), որը նա օգտագործում էր որպես ուսանողական անուն, քանի Լի Սալլէ քոլեջում էր սովորում և չինական դերասանական անունը՝ Լի Շաօլուն (李小龍; Շաօլուն նշանակում է «պուճուր վիշապ»)։ Լիի անուններից մեկը՝ Ջուն-ֆան, ի սկզբանե գրվում էր չինարեն որպես 震藩։ Սակայն Ջունը՝ 震, Բրյուս Լիի պապի՝ Լի Ջուն-բիուի անվան մեջ գրվում էր ճիշտ նույն ձև․ 李震彪։ Այդպիսով, համապատասխան հիէրոգլիֆը փոխարինվում է համանունով՝ 振, որպեսզի չինական անունների տաբուների ադաթը չխախտվի։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիի հայրը՝ Լի Հոյ-չունը, ժամանակի Կանտոնյան օպերայի ու կինոյի առաջավոր դերասաններից էր։ Ճապոնիայի Հոնգ Կոնգ ներխուժման ժամանակ ընտանքիի հետ օպերային ներկայացումներով շրջայցի մեջ էր։ Դրանից առաջ Լի Հոյ-չունը երկար տարիներ շրջել էր Միացյալ Նահանգներով ու ներկայացումներ տվել տեղի չինական համայնքներում։

Չնայած Լի Հոյ-չունի շատ ծանոթներ որոշում են մնալ Միացյալ Նահանգներում, նա Բրյուսի ծննդից հետո վերադառնում է Հոնգ Կոնգ։ Մի քանի ամսում Հոնգ Կոնգը գրավում են ու Լիերի ընտանիքը երեք տարի և ութ ամիս ապրում է ճապոնական շրջափակման պայմաններում։ Պատերազմի ավարտից հետո Լի Հոյ-չունը շարունակում է դերասանի կարիերան ու Հոնգ Կոնգի վերականգման տարիներին ավելի հայտնի է դառնում։

Լիի մայրը՝ Գրեյս Հոն, Հոնգ Կոնգի ամենահարուստ ու ամենաազդեցիկ տոհմերից մեկից էր։ Այդպիսով, երիտասարդ Բրյուսը մեծանում է արտոնյալ պայմաններում։ Չնայած ընտանիքի կարգավիճակին, թաղամասը, ուր Լին ապրում էր, շուտով դառնում է գերբնակեցված, վտանգավոր ու լցվում կոմուիստական Չինաստանից Հոնգ Կոնգ փախած «թաղային հեղինակություններով»։

Բրյուս Լին զբաղվել է նաև Չա-չա-չա պարարվեստով ու դառել Հոնգ Կոնգի չեմպիոն։

Լին մի քանի փողոցային կռիվների է մասնակցում, ինչից հետո ծնողները որոշում են, որ նրան պետք է որևէ մարտարվեստ սովորել։ Առաջին դասը Լին ստանում է հորից, ով որդուն սովորեցնում է Վու ոճի Տայ Չիի հիմունքները։

Վին Չուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիի մարտարվեստի զարգացման ամենամեծ ազդեցությունը, թերևս, նրա՝ Վին Չուն պարապելն էր։ Լին սկսեց զբաղվել Վին Չունով 16 տարեկանում, 1957 թվականին՝ մի քանի փողոցային կռվում պարտվելուց հետո։ Ուսուցիչը հայտնի վարպետ Իպ Մանն էր։ Դասերը սովորաբար ներառում էին տեխնիկական պարապմունքներ, չի սաո մարզումներ, «փայտե ապուշի» հետ մարզումներ ու ազատ, դեմ առ դեմ կռիվներ․ դասերը որոշակի ծրագրի չէին հետևում։ Իպը փորձում էր իր ուսանողներին հեռու պահել փողոցներում կռվելուց՝ փոխարենը խրախուսելով, որ երեխաները միմյանց քիթ կոտրեն կազմակերպված մրցույթներում։

Իպ Մանի մյուս ուսանողների մեծ մասը՝ իմանալով, որ Լին զտարյուն չինացի չէ, հանդուրժեցինը նրա ու նրա՝ Վին Չուն ուսումնասիրելը, մի տարի միայն․ չինացիներն ընդհանրապես դեմ էին, որ ոչ-ասիացիները սովորեին իրենց մարտարվեստները։ Իպ Մանի ուսանողները հրաժարվեցին Լիի հետ կողք-կողքի պարապել։ Լիի մարտական ընկերը՝ Հոքինս Չենը, ասում է․ «երևի, ամբողջ Վին Չունում վեց մարդ հազիվ գտնենք, ում մասնակիորեն կամ անհատապես դասավանդել է անջամբ Իպ Մանը»։ Լին դարձավ այդ եզակիներից մեկը․ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով Վին Չուն մարտարվեստում, Բրյուս Լին շարունակում է Իպ Մանի ու Վոնգ Շուն Լենի՝ Իպ Մանի աշակերտի հետ անհատական պարապմունքները։ Վան Քամ Լենը՝ Վոնգի ուսանողներից մեկը, ականատես է եղել Վոնգի ու Լիի մարտերից մեկին ու հիշարժան է համարում Լիի հարվածների արագությունն ու ճշգրտությունը։ Ավելի ուշ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հոնգ Կոնգ վերադառնալուց հետո, Լին շարունակում է պարապել Վոնգ Շուն Լենի հետ։

Լքելով Հոնգ Կոնգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակ Սուն դպրոցն ավարտելուց հետո Լին 12 տարեկանում ընդունվում է Լա Սալլե տարրական դպրոց։ 1956 թվականին վատ առաջադիմության կամ, հնարավոր է,վատ վարքի պատճառով, Լին տեղափոխվում է Սբ․ Ֆրենսիս Հավիերի Քոլեջը։

1959 թվականի գարնանը Լին մասնակցում է հերթական փողոցային կռվի ու հանդիպում ոստիկանության հետ։ Մինչև 18-19 տարեկան Լիի փողոցային կռիվներն ավելի ու ավելի հաճախ են դառնում, դրանցից մեկում նա ծեծում է հեղինակություն վայելող ընտանիքի որդուն։ Ծնողները համոզում են ոստիկանությանը, որ այս անգամ Լիի հակառակորդը կազմակերպված հանցագործության մասնակից է, ու բացառված չէ, որ նժարի դրված էր Բրյուսի կյանքը։

Մի օր ոստիկանը գալիս է ու ասում․ «կներե՛ք, պարո՛ն Լի, ձեր որդին դպրոցում շատ է կռիվ անում։ Եվս մեկը՝ ու ես ստիպված կլինեմ նրան բանտ նստեցնել»,- հիշում է Ռոբերտ Լին՝ Բրյուս Լիի կրտսեր եղբայրը։

Ի վերջո, Լիի հայրը որոշում է, որ որդին պիտի արտագաղթի ԱՄՆ՝ ավելի ապահով ու առողջ կյանք վարելու։ Այդպիսով, 1959 թվականի ապրիլին Լին մեկնում է ավագ քրոջ՝ Ագնես Լիի մոտ Սան Ֆրանցիսկո։

Նոր կյանքը ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Լին վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ գրպանում ունենալով $100. Մի քանի ամիս Սան Ֆրանցիսկոյում մնալուց հետո, 1959 թվականին Լին տեղափոխվում է Սիեթլ` շարունակելու ավագ դպրոցի կրթությունը, միաժամանակ աշխատելով որպես մատուցող Րաբի Չոուի մոտ։ Չոուի ամուսինը Լիի հոր գործընկերն էր։

1960 թվականին Լին ավարտում է ավագ դպրոցը՝ Էդիդոնի Տեխնիկական Դպրոցը՝ համապատասպան վկայականով։

1961 թվականի մարտին Լին ընդունվում է Վաշինգտոնի համալսարան, ըստ համալսարանի շրջանավարտներրի ամսագրի 1999 թվականի հոդվածի՝ որպես ուսման հիմնական ուղղություն ընտրելով թատրոնը։ Լին և ուրիշների պնդմամբ այդ հիմնական ուղղությունը փիլիսոփայությունն է եղել։ Թատրոնին զուգահեռ Լին սովորել է փոիլիսոփայություն, հոգեբանություն ու բազմաթիվ այլ առարկաներ։ Համալսարանում Լին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Լինդա Էմերին, ով նույնպես ուսանող էր ու պատրաստվում էր ուսուցիչ դառնալ։ Նրանք ամուսնանում են 1964 թվականի օգոստոսին։

Լին երկու երեխա ունեցավ՝ Բրենդոնը և Շենոնը։

Մարտարվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուն Ֆան Գունգ Ֆու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին Միացյալ Նահանգներում սկսել է մարտարվեստ դասավանդել 1959 թվականին։ Իս սովորեցրածը նա կոչում է Ջուն Ֆանի Գունգ Ֆու, որը բառացի թարգմանվում է որպես Բրյուս Լիի Քունգ Ֆու։ Այն լայն հաշվով նրա մոտեցումն էր Վին Չունին։ Լին սովորեցնում է իր Սիեթլի ընկերներին, որոնցից առաջինը Ջուդոյի ուսանող Ջիս Գլովերն էր, ով հետագայում կշարունակի դասավանդել Լիի առաջին տեխնիկաները։ Տաքի Քիմուրան դառնում է Լիի առաջին օգնական-ուսուցիչը, և շարունակում է տարածել Լիի փիլիսոփայությունն ու մարտարվեստը վերջինիս մահից հետո։ Լին իր առաջին մարտարվեստի դպրոցը բացում է Սիեթլում ու անվանում այն Լի Ջուն Ֆան Գունգ Ֆու Համալսարան։

Լին դուրս է գալիս համալսարանից 1964 թվականի գարնանը ու տեղափոխվում Օքլենդ` Ջեյմս Յիմ Լիի հետ ապրելու։ Ջեյմս Լին Բրյուս Լիից քսան տարի մեծ էր ու տարածքում հայտնի չինացի մարտարվեստի վարպետ էր։ Միասին նրանք Օքլենդում հիմնում են երկրորդ Ջուն Ֆանի մարտարվեստի կենտրոնը։ Ջեյմս Լին նաև ծանոթացնում է Բրյուս Լիին Էդ Փարքերի հետ՝ ամերիկացի մարտարվեստի վարպետի, ով նաև կազմակերպում էր կարատեի ծովափնյա միջազգային մրցաշարեր։ Այդ մրցաշարերին էլ Հոլիվուդը «բացահայտում» է Բրյուս Լիին։

Կարատեի ծովափնյա միջազգային մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդ Փարքերի հրավերով 1964 թվականին Լին հայտնվում է Կարատեի ծովափնյա միջազգային մրցաշարում, որտեղ ցուցադրում է «հարված 1 ինչից»։ Լին ուղղահայաց կանգնում է, աջ ոտքը մի քիչ առաջ ու մի քիչ ծալված ծունկով՝ անշարժ կանգնած խաղընկերոջ դիմաց։ Լիի աջ ձեռքը առաջ է պարզած՝ խաղընկերոջ կրծքավանդակից մոտ 1 ինչ՝ մոտավորապես 2.5 սանտիմետր, հեռավորության վրա։ Այդ դիրքից (առանց դիրքը փոխելու) Լին հարվածում է խաղընկերոջը` վերջինիս հետ ուղարկելով։ Հնարավոր վնասվածքները կանխելու համար ետևում աթոռ էր տեղադրված, սակայն խաղընկերոջ մոմենտը նրան աթոռից գցում է հատակին։ Կամավորը Բոբ Բեյքերն էր Ստոքթոնից, Կալիֆոռնիա։ «Ես ասեցի Բրյուսին, որ նման ցուցադրում այլևս չանի»,- հիշում է Բեյքերը,- «երբ նա հարվածեց ինձ վերջին անգամ, ես ստիպված էի տանը մնալ աշխատանքի գնալու փոխարեն, քանի որ չէի կարողանում դիմանալ կրծքավանդակի ցավին»։

1964 թվականի մրցաշարին Լին առաջին անգամ հանդիպում է թեկվոնդոի վարպետ Ջուն Գու Րիին։ Նրանք ընկերանում են ու միմյանց սովորեցնում իրենց համապատասխան մարտարվեստները։ Րին մանրամասն սովորեցնում է Լիին կողքի ոտքի հարվածը, և Լին սովորեցնում է Րիին «ոչ տելեգրաֆիկ» ձեռքի հարվածը։

Լին հայտնվում է 1967 թվականի ծովափնյա կաարտեի մրցաշարին ու տարբեր ցուցադրություններ անում, որոնցից էր հայտնի «անկանխելի հարվածը»՝ ընդդեմ կարատեի չեմպիոն Վիս Մուրի։ Լին իբր ասել է Մուրին, որ պատրաստվում է հարվածել նրա դեմքին, ու Մուրը պիտի միայն փորձի կասեցնել հարվածը։ Լին մի քանի քայլ հետ է գնում ու հարցնում Մուրին, արդյոք նա պատրաստ է։ Երբ Մուրը համաձայնաբար գլխով է անում, Լին սահում է դեպի նա ու հարվածում ուղիղ Մուրի դեմքին ու կանգնեցնում հարվածը հպումից անմիջապես առաջ։ Ութ փորձից ոչ մեկում Մուրին չի հաջողվում կասեցնել Լիի հարվածը։

Ամեն դեպքում, Մուրը և գրոսմայստեր Սթիվ Մոհամմեդը պնդում են, որ Լին սկզբից ասել է, որ մարմնին է հարվածելու։ Այդ հարվածը Մուրը կանխել է։ Լին ևս մի հարվածի փորձ է արել, որը նույնպես կանխվել է։ Երրորդ հարվածը՝ դեպի դեմք, նույնիսկ բավարար մոտիկ չի հասել։ Մուրը, ինչպես և ներկաներից շատերը, ասում են Լին երբեք հաջողությամբ չի հարվածել Մուրին, բայց Մուրը կարողացել է հարվածել Լիին։ Մուրը պնդում է, որ Բրյուս Լին իրեն ասել է, որ իր երբևէ տեսած ամեաարագ ամերիկացին է։ Ինչպես նաև, Լիի նկարահանող խումբը մի քանի անգամ է ցույց տվել Մուրի դեմքին ուղղված մի հարվածը, որը երբեք դեմքին մոտիկ չի հասել, իբր թե Լիի՝ սուպերաստղի կերպարը պահելու համար։

Կռիվ Վոնգ Ջեք Մանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքլենդում, 1964 թվականին, Չայնաթաունում Լին հակասական մենամարտ է ունենում Վոն Ջեք Մանի դեմ՝ Մա Քին Ֆունի ուղղակի ուսանողի, հայտնի իր՝ Շին Յի Քուանի (Հյուսիսային Շաոլին) ու Տայ Չիի վարպետությամբ։ Ըստ Լիի՝ չինական համայնքը պահանջում էր, որ նա դադարի ոչ-չինացիներին դասավանդելուց։ Երբ նա հրաժարվեց, Վոնգը նրան մարտահրավեր նետեց։ Պայմանն այսպիսին էր․ եթե Լին պարտվեր, նա պիտի փակեր իր դպրոցը, իսկ եթե հաղթեր՝ ազատ էր դասավանդելու սպիտակամորթերին կամ ում ուզեր։ Վոնգը հերքում է դա, ասելով, որ նա կռիվ է պահանջել Բրյուս Լիից, քանի որ վերջինս Չայնաթաունի թատրոններից մեկում գլուխ էր գովում, թե Սան Ֆրանցիսկոյում ցանկացածին կհաղթի; և որ ինքը՝ Վոնգը, սպիտակամորթների կամ այլ ոչ-չինացիների դեմ ոչինչ չուներ։ Լին մեկնաբանել է․ «թղթին Չայնաթաունի բոլոր շիֆուների անուններն էին, բայց նրանք ինձ չէին վախեցնում»։

Մենամարտի հայտնի ականատեսներն են Քադվել Լին, Ջեյմս Լին (ովքեր Բրյուս Լիի հետ արյունակցական հարաբերություններ չունեն) ու Վիլիամ Չենը՝ Տայ Չիի ուսուցիչ։ Վոնգն ու Վիլիամ Չենը պնդում են, որ կռիվն անսովոր երկար տևողություն է ունեցել՝ 20-25 րոպե։ Վոնգը պնդում է նաև, որ նա լուրջ, բայց քաղաքավարի մարտ էր անկալում, մինչդեռ Լին հարձակվել է շատ կատաղած՝ սպանելու միտումով։ Կռվի ամենասկզբում՝ ավանդական ձեռքսեղմումի ժամանակ, Բրյուսը ցույց է տվել, թե պատրաստվում է ընդունել ձեռքսեղմումը, բայց փոխարենը փորձել է հարվածել Վոնգի աչքերին։ Չնայած ստիպված էր պաշտպանել կյանքը, Վոնգը հնարավորության դեպքում չի հարվածել Լիին սպանելու ուժով, քանի որ կարող էր բանտում հայտնվել։ Մենամարտն ավարտվում է, քանի որ Լին «շնչակտուր» էր։ Համաձայն Բրյուս Լիի, Լինդա Լի Քադվելի ու Ջեյմս Լիի՝ մարտը տևել է ընդամենը 3 րոպե՝ Լիի բացառիկ հաղանակով։ Ըստ Քադվելի․ «կռիվը սկսվեց, առանց որևէ սահմանափակումների կռիվ էր, երեք րոպե քաշեց։ Բրյուսը էդ տղային գետին տապալեց ու հարցրեց՝ հանձնվո՞ւմ ես։ Ու տղան ասեց, որ հանձնվում է»։

Ընդհարումից մի քանի շաբաթ անց Լին հարցազրույցում ասել է, որ հաղթել է մարտահրավերում՝ չնշելով հակառակորդի անունը։ Վոնգը պնդել է, որ նա ակնհայտորեն իրեն ի նկատի ունի։ Ի պատասպան նա իր տեսակետն է հրապարակել «Chinese Pacific Weekly» ամսագրում (Սան Ֆրանցիսկոյի չինալեզու ամսագիր) ու հրավիրել հրապարակային մենամարտի, եթե Լին արդյունքներով գոհ չէր։ Լին հրավերին չի պատասխանել՝ չնայած տարածված կարծիքին, որ նա կատաղած պատասխանում էր ցանկացած սադրանքի։ Որևէ հանրային հայտարարություններ չեն հետևել, ու Լին շարունակել է դասավանդել սպիտակամորթերին։

Ջիտ Կուն Դո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիտ Կուն Դոի էմբլեմը։ Տայջիցուի խորհրդանշանի շուրջ չինական տառերը նշանակում են «օգտաործելով ճանապարհի բացակայությունը որպես ճանապարհ» ու «ունենալով սահմանափակումների բացակայությունը որպես սահմանափակում»։ Սլաքները խորհրդանշում են յինի ու յանի միջև անդադար փոխներգործությունը։

Ջիտ Կուն Դոն սկիզբ է առել 1967 թվականին։ «Կանաչ Բոռ»ի մի սեզոնը նկարահանելուց հետո, Լին մնացել էր առանց գործ ու բացում է Գունգ Ֆուի Ջուն Ֆան Համալսարանը։ Վոնգ Ջեք Մանի հետ հակասական մենամարտն ազդեցություն է ունեցել Բրյուս Լիի՝ մարտարվեստների փիլիսոփայությանը։ Լին եզրակացրեց, որ կռիվը չափազանց երկար է տևել ու որ նա չի կարողացել Վին Չունի տեխնիկաներով իր ամբողջ պոտենցիալն իրացնել։ Նա որոշեց, որ ավանդական մարտարվեստները չափազանց կոշտ ու ձևապաշտ են՝ քաոսային փողոցային կռվում օգտակար լինելու համար։ Լին սկսեց նոր համակարգ զարգացնել՝ շոշտը դնելով «օգտակարության, ճկունության, արագության ու արդյունավետության» վրա։ Նա մարզվելու տարբեր մեթոդներ է օգտագործում՝ օրինակ, ծանրակշիռներով մարզումներ ուժի զարգացման համար, վազել՝ դիմադրողականության համար, բացվել՝ ճկունության համար ու շատ ուրիշ այլ մեթոդներ։

Լին ընդգծում էր այն, ինչ անվանում էր «ոճի բացակայության ոճ»։ Այն բաղկացած ոճական մոտեցումից հրաժարվելուց, որը Լին համարում էր ավանդական ոճերի բնութագրական հատկանիշը։ Լիին թվում էր, թե Ջուն Ֆան Գունգ Ֆու կոչվող համակարգն էլ էր չափազանց սահմանափակ և ի վերջո զարգացրեց մարտարվեստ ու փիլիսոփայություն, որ կկոչեր Ջիտ Կուն Դո կամ Բռունցը մի կողմ տանելու ճանապարհ․ տերմին, որի առաջ քածելը նա հետագայում կզղջար, քանի որ Ջիտ Կուն Դոն ոճի գաղափարի մեջ մտնող որոշակի ձևաչափեր էր պարունակում, մինչդեռ նրա մարտարվեստը պիտի գոյություն ունենար ձևաչափերից ու սահմանափակումներից դուրս։

Մարզումներն ու սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով 173 սմ հասակ ու կշռելով 64 կգ, Բրյուս Լին հայտնի էր իր ֆիզիկական ճկունությամբ ու աշխուժությամբ, որին հասել էր հնարավորիս ուժեղ դառնալու համար նախատեսված, ինքնամոռաց պարապմունքներով։ 1965 թվականի Վոնգ Ջեք Մանի դեմ կռվելուց հետո, Լին փոպեց իր վերաբերմունքը մարտարվեստենրի նկատմամբ։ Նա տեսավ, որ ժամանակի շատ մարտարվեստներ բավարար ժամանակ չեն ծախսում ֆիզիկական ուժի զարգացման վրա։ Լին բոդիբիլդինգի ավանդական տեխնիկաներ էր օգտագործում՝ մկանային քաշն ավելացնելու համար, բայց զգույշ էր, որ չափը չանցնի, քանի որ կարող էր նվազեցնել արագացությունը կամ խաթարել ճկունությունը։ Միաժամանակ Լին նշում էր, որ մտավոր ու հոգևոր պատրաստությունը հիմնարար էր մարտարվեստի ֆիզիկական մարզումների հաջողությանը։ Ջիտ Կուն Դոյի Թաոյում նա գրում է․

Aquote1.png Մարզումները աթլետիկայի ամենաանտեսված մասերից մեկն է։ Չափազանց շատ ժամանակ է տրված կարողության զարգացմանն ու չափազանց քիչ՝ անհատի զարգացմանը․․․ Ջիտ Կուն Դոն, ի վերջո, ոչ այնքան մանր տեխնիկաների հավաքածու է, ինչքան բարձր զարգացված հոգրևորականություն ու ֆիզիկական պատրաստվածություն։ Aquote2.png


Ըստ Լինդա Լի Քադվելի՝ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո, Լին սկսեց սննդին լուրջ վերաբերվել ու հետաքրքրվել առողջ սննդով, բարձր սննդային արժեքով հեղուկներով, վիտամինների ու հանքային նյութերի հավելումներով։ Նա հետագայում եզրակացրեց, որ լավ մարմին ստանալու համար, մարդը չի կարող այն պահել վատ սննդի վրա ու որ «սխալ վառելիքով» մարդու մարմինը փնթի ու թափթփված վարք կցուցաբերի։ Լին նաև հեռու էր մնում թխվածքներից ու մաքուր ալյուրից, ասելով, որ դրանք իր մարմնին միայն անօգուտ կալորիաներ էին տալիս։

Դերասանական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուս Լին՝ «Երեխան» ֆլիմում

Լիի հայրը՝ Լի Հո-չենը, Կանտոնյան օպերայի հայտնի աստղ էր։ Այդ պատճառով Բրյուս Լին նկարվել է մի քանի ֆիլմերում, երբ դեռ երեխա էր։ Լիի առաջին դերը նորածին երեխա էր, ում «Ոսկե դարպասի աղջիկը» ֆիլմում բեմ են բերում։ Մինչև 18 տարեկան լրանալը, նա արդեն քսան ֆիլմում էր նկարահանվել։

1959-ից 1964 թվականներին, երբ Միացյալ Նահանգներում էր, Լին դադարում է ֆիլմերի մասին մտածելուց՝ մարտարվեստներով զբաղվելու համար։ Այսպես թե այնպես, մարտարվեստրեում վարպետանալն ի վերջո Լիին ֆիլմարվեստ է վերադարձնում․ 1964 թվականին Ծովափնյա առաջնությունում Լիի ցուցադրական ելույթը տանում է նրան Վիլիամ Դոզիերի մոտ՝ «Համար մեկ որդին» ֆիլմի համար փորձելու։ Ֆիլմը երբեք չներկայացվեց հանդիսատեսին, բայց Լիին՝ Վեն Ուիլիամսի հետ, հրավիրեցին նկարահանվելու «Կանաչ բոռը» հեռուստասերիալում։ Սերիալը միայն մի սեզոն տևեց՝ 1966-ից 1967 թվականները։ Լին խաղաց «Կանաչ բոռ»-ի իր Կատոյի դերը նաև «Բեթմեն»-ի երեք քրոսսօվեր սերիաներում։ Լին շարունակեց հայտնվել հեռուստատեսային սերիալներում․ «Անվեհերը» (1967), «Ահա գալիս է հարսնացուն» (1969) ու «Շիկահերը» (1969

Այդ ժամանակ Լիի երկու աշակերտներից էին Հոլիվուդյան սցենարիստ Սթիրլինգ Սիլիֆանտն ու դերասան Ջեյմս Քոբուրնը։ 1969 թվականին նրանք երեքով աշխատում էին «Լուռ սրինգը» ֆիլմի սցենարի վրա ու ֆիլմի համար համապատասխան վայր գտնելու համար երեքով մեկնեցին Հնդկաստան։ Նրանք չկարողացան ծրագիրն իրականություն դարձնել, բայց 1978 թվականին հրատարակված «Երկաթի շրջան» ֆիլմը հիմնված է նույն սյուժեի վրա։ 2010 թվականին պրոդյուսեր Փոլ Մասլանսկին մեզադրվում էր «Լուռ սրինգ»-ի օրիգինալ սցենարի հիման վրա ֆիլմ ծրագրելու ու դրա համար գումար ստանալու մեջ։

1969 թվականին Լին կարճատև եթերային ժամանակով հայտնվում է Սիլիֆանտի «Մերլո» ֆիլմում։ Նույն տարին նա կռվի տեսարաններ է բեմադրում «Փշրողների թիմը» ֆիլմի համար, որտեղ խաղում էին Դին Մարտինը, Շերոն Տեյտը ու Չակ Նորիսը՝ իր առաջին դերում։ 1970 թվականին Լին բեմադրում է կռիվները «Զբոսանք գարնան անձրևի տակ» ֆիլմում։ 1971 թվականին Լին հայտնվում է «Լոնգսթրիթ» հեռուստատեսային սերիալում, որի սցենարի հեղինակը նույնպես Սիլիֆանտն էր․ Լիին վտահված էր գլխավոր հերոսի՝ Մայք Լոնգսթիթի մարտարվեստի ուսուցչի դերը։ Նրա՝ մարտարվեստին վերաբերող փիլիսոփայության մեծ չափաբաժին ներառվել է սերիալի սցենարում։

Համաձայն Լիի, ինչպես նաև՝ Լինդա Լի Քադվելի՝ Բրույս Լիի մահից հետո, 1971 թվականին Լին նախատեսում էր սեփական հեռուստատեսային սերիալը նկարահանել՝ «Զորականը»։ Քննարկումները հասել էին մինչև Ուորներ եղբայրներին ու ստացել նրա հաստատումը։ 1971 թվականի դեպտեմբերի 9-ին Լին հարցազրույցում ասել է, որ թե՛ Ուորներ եղբայրները, թե՛ Փարամաունթը «ուզում են, որ ես ժամանակակից մի բան անեմ։ Նրանք մտածում են, որ վեստերն արդեն մոդայի մեջ չի, իսկ ես վեստերն եմ ուզում անել»։ Համաձայն Լինդա Քադվելի, Լիի մտահաղացումը ձևափոխվել ու վերանվանվել է «Քունգ Ֆու»՝ թողարկվելով որպես հեռուստատեսային շոու, սակայն Բրյուս Լիին որևէ կերպ չեն նշել։ Ուորներ եղբայրները պնդել են, որ նրանք մի որոշ ժամանակ նմանատիպ գաղափարի վրա արդեն աշխատելիս են եղել՝ Էդ Սփիլմանի ու Հովարդ Ֆրիդլանդերի հետ։ Համաձայն որոշ աղբյուրների, պատճառը, որ Լիին չեր առաջարկել նկարահանվել նրա ազգային պատկանելիությունն էր, մասնավորապես՝ ուժեղ ակցենտը։ Արևմուտքում Շաոլինյան վանականի դերը ստացավ Դեյվիդ Քերըդայնը, ով որևէ մարտարվեստի չէր տիրապետում։ Պիեռ Բերտոն Շոուին տված հարցազրույցում Լին ասել է, որ հասկանում է Ուորներ եղբայրների տեսակետը․ «նրանք կարծում են, որ բիզնեսը ռիսկի տակ կլիներ։ Ես չեմ մեղադրում նրանց։ Եթե հակառակ դրությունը լիներ, ամերիկյան աստղ գար Հոնգ Կոնգ ու ես լինեի փողատեր մարդը, ես էլ իմ մտահոգությունները կունենայի ու չգիտեմ՝ կընդունեի, թե՞ չէ»։

Բրյուս Լին ու Վան Վիլիամսը՝ «Կանաչ բոռ»-ում

Պրոդյուսեր Ֆրեդ Վայնտրաուբը խորհուրդ է տալիս Լիին վերադառնալ Հոնգ Կոնգ ու այնտեղ ֆիլմ նկարել, որը կարող էր հետագայում Հոլիվուդում ցույց տալ։ Չբավարարվելով Միացյալ Նահանգներում ստացած երկրորդական դերերով, Լին վերադառնում է Հոնգ Կոնգ։ Չիմանալով, որ «Կանաչ բոռը» մեծ հաջողություն է ունեցել Հոնգ Կոնգում ու ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Կատոյի շոուն» (Կատոն Բրյուս Լիի մարմնավորված կերպարն է), Բրյուս Լին զարմանում է, երբ նրան փողոցում սկսում են ճանաչել որպես սիրված շոուի աստղի։ Բանակցելով թե՛ Shaw Brothers Studio-ի, թե՛ Գոլդեն Հարվեսթի հետ, Լին պայմանագիր է ստորագրում, համաձայն որի նկարահանվում է Գոլդեն Հարվեսթի երկու ֆիլմերում։ 1971 թվականին Լին խաղում է իր առաջին գլխավոր դերը «Մեծ շեֆը» ֆիլմում, որը Ասիայում մեծ հաջողության հասավ ու տարավ Բրյուս Լիին աստղային հարթակներ։ 1972 թվականին հեռարձակվեց «Ցասման բռունցքը», որը նույնիսկ ավելի հաջողակ ֆիլմ էր, քան «Մեծ շեֆը»։ Պայմանագրի ժամկետն ավարվեց ու Լին նոր գործարք կնքեց Golden Harvest-ի հետ։ Հետագայում Լին հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Concord Production Inc. (協和電影公司)։ Նույն թվականին թողարկված երրորդ ֆիլմում՝ «Վիշապի ուղի»-ում, Լին լիովին ազատ էր ու հանդես եկավ որպես սցենարիստ, ռեժիսոր, գլխավոր դերասան ու կռվի տեսարանների բեմադրիչ։

1964 թվականին Ծովափնյա ցուցադրական ելույթներում, Կալիֆոռնիայում Լին հանդիպում է կարատեի չեմպիոն Չակ Նորիսի հետ։ «Վիշապի ուղին» ֆիլմում Չակ Նորիսը հանդես է գալիս որպես Լիի վերջին մրցակից։ Այսօր նրանց կռիվը համարվում է մարտարվեստի կինոարտադրության պատմության մեջ ամենահիշվող կռիվներից մեկն ու Լիի ամենալեգենդար կռվի տեսարանը։ Չակ Նորիսի դերը սկզբից առաջարկվել էր կարատեի չեպիոն Ջո Լուիսին։

1972 թվականի ավարտին Լին սկսեց «Մահվան խաղի» վրա աշխատանքները։ Նա սկսեց որոշ տեսարաններ նկարահանել, որոնցից էր ամերիկյան բասկետբոլիստ Քարիմ Աբդուլ-Ջաբարի հետ կռվի տեսարանը։ Արտադրությունը շուտով ընդհատվում է, քանի որ Ուորներ եղբայրները Լիին առաջարկում են գլխավոր դերը խաղալ «Վիշապի մուտքը» ֆիլմում, որը կլիներ Ուորներ եղբայրների ու Գոլդեն Հարվեսթի առաջին համատեղ արտադրությունը։ 1973 թվականի փետրվարին Հոնգ Կոնգում սկսեցին նկարահանումները։ Մի ամիս անց ֆիլմարտադրողական այլ կազմակերպություն՝ Սթարսիզ Մոշըն Փիքչըրզը, հայտարարում է, որ Բրյուս Լին գլխավոր դերով հանդես է գալւո իրենց «Յունիքորնի բռունցքը» ֆիլմում, երբ Լին ուղղակի իր ընկերոջ՝ Յունիքորն Ձենի համար համաձայնել էր բեմադրել կռվի տեսարանները։ Լին ուզում էր ապատեղեկատվության համար դատի տալ կազմակերպությանը, սակայն նույն Յունիքորն Չենի խաթր չարեց դա։

Ֆիլմի աշխտանքների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց ու թողարկումից ընդամենը վեց օր առաջ՝ 1973 թվականի հուլիսի 26-ին Բրյուս Լին մահանում է։ «Վիշապի մուտքը» կդառնա տարվա ամենասիրված մարտաֆիլմերից՝ անմահացնելով Բրյուս Լիին որպես մարտարվեստի լեգենդ։ 1973 թվականին ֆիլմը հավաքում է 850,000 ամերիկյան դոլար (համարժեք ներկայիս 4 միլիոն դոլարի), իսկ հետագա տարիների ընթացքում հավաքեց ավելի քան 200 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։

Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին աշխարհին հայտնի է որպես մարտարվեստի վարպետ, սակայն Վաշինգտոնի համալսարանում սովորել է փիլիսոփայություն ու թատրոն։ Նա մեծ գրադարան ուներ ու համաձայն տարածված կարծիքի՝ շատ էր կարդում։ Նրա հեղինակած գրքերն իրենց իմաստասիրական խոհերի համար քաջ հայտնի են թե՛ մարտարվեստներով հետաքրքրվողների շրջանում, թե՛ դրանից դուրս։ Լիի դավանած փիլիսոփայությունն անդրադարձնում էր իր հավատը կռվի արվեստի նկատմամբ․ Լին սակայն պնդում էր, որ իր սովորեցրած մարտարվեստը պարզապես իր փիլիսոփայության արտահայտման ձևերից էր։ Բրյուս Լին հավատում էր, որ կամայական գիտելիք վերջիվերջո հասցնում է ինքնագիտակցմանն ու նրա ընտրած ինքնարտահայտման միջոցը մարտարվեստն էր։

Լիի աշխարահայցքին ազդել են դաոսականությունը, Ճիտու Քրիշնամուրդին և բուդդայականությունը։ Միաժամանակ Լին բավական դեմ էր արտահայտվում արևելյան մեկ այլ փիլիսոփայական դպրոցի՝ կոնֆուցիականության դեմ, որը պահպանողական հայացքներ էր քարոզում։

Կրոնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1972 թվականին Լիին հարցրել են, թե ինչ կրոնական նախընտրություններ ունի, Լին պատասխանել է․ «դեռ ոչ մի»։ Նույն թվականին, երբ հարցրել են արդյոք նա հավատո՞ւմ է Աստծուն, Լին պատասխանել է․ «եթե միանգամայն անկեղծ, ո՛չ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտարվեստից ու իմաստասիրությունից զատ, որոնք կենտրոնանում էին ճշմարտության ու սկզբունքների ֆիզիկական և ինքնագիտակցական կողմերի վրա, Լին իր զգացմունքներն արտահայտելու համար դիմել է նաև չափածո ստեղծագործությանը։ Նրա ինքնարտահայտման սկբունքն ու Ին Յան մարտարվեսի խորհրդանիշի հակասականությունը արտացոլվել է նաև պոեզիայում․ նրա՝ մարտարվեստների փիլիսոփայությունը մեծ դեր է խաղացել իր պոեզիայում։ «Ազատվի՛ր ձևից․․․ եղի՛ր անձև՝ ջրի նման» Բրյուս Լիի հայտնի տողերը ճշգրիտ բնութագրում են նրա արվեստը։

Լիի բանաստեղծությունները ձեռագիր պահվել են թղթի վրա, հետագայում՝ խմբագրվել ու հրատարակվել։ Լինդա Լի Քադվելը՝ Բրյուս Լիի կինը, իր ամուսնու գրառումները, պանաստեղծություններն ու հուշերը կիսել է նրա հետևորդների հետ․ «Ամերիկյան ստանդարտներով Լիի պոեմներն ավելի շատ ինչ-որ խորության մռայլ արտացոլումն են, քան մարդկային հոգու անկման մասին են»։

Բրյուս Լիի բանաստեղծությունների մեծ մասը դասակարգվում են որպես հակապոեզիա։ Դրանց տրամադրությունը համեմատելի է, օրինակ, բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստի ստեղծագործության հետ, ով մռայլ պոեզիայի հայտնի դեմքերից է։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի մայիսի 10-ին Հոնգ Կոնգում «Վիշապի մուտքը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների ժամանակ Բրյուս Լին իրեն վատ է զգացել։ Նրան ուժեղ գլխացավող անմիջապես տեղափոխում են Հոնգ Կոնգի Մկրտչական Հոսպիտալ, որտեղ Լին ախտորոշվում է ուղեղի այտուցվածությամբով։ Բժիշկներն կարողանում են կրճատել այտուցը մաննիտոլի օգտագործումը։ Գլխացավն ու ուղեղի այտոցվածությունը կրկնվել են նաև Լիի մահվան օրը։

1973 թվականի հուլիսի 20-ին Լին Հոնգ Կոնգում էր՝ «Ջեյմս Բոնդի» աստղ Ջորջ Լեզենբայի հետ ընթրելու համար, ում հետ նախատեսում էր ֆիլմ նկարահանել։ Ըստ Լինդա Լիի՝ Բրյուս Լին իր տանը, ժամը երկուսին հանդիպել է Րեյմոնդ Չոուի հետ՝ «Մահվան խաղը» քննարկելու համար։ Նրանք աշխատել են մինչև ժամը չորսը ու միասին գնացել Լիի խաղընկերոջ՝ թայվանացի դերասանուհի Բեթթի Թինգ Փեյի տուն։ Նրանք երեքով աշխատել են սցենարի վրա, հետո Չոուն մեկնել է ընթրիքի։ Լին գանգատվել է գլխացավից ու Թինգը նրան իր՝ ասպիրին ու մեպրոմբատ պարունակող ցավազրկողն է առաջարկել։ Մոտավորապես ժամը յոթ անց կես Լին ննջում է ու, քանի որ չի արթնանում ու չի ներկայանում ընթրիքին, Չոուն գալիս է Թինգի բնակարան՝ փորձելով արթնացնել Լիին։ Բժիշկ են կանչում, ով մոտ 10 րոպե ապարդյուն փորձում է ուշքի բերել Լիին նախքան շտապօգնության մեքենայով նրան Քուին Էլիզաբեթ Հոսպիտալն ուղարկել։ Երբ մեքենան հասնում է հիվանդանոց, եռեսուներկուամյա Լին արդեն մահացել էր։

Որևէ տեսանելի արտաքին վնասվածք հայտնաբերված չէր, բայց համաձայն զեկույցների, Լիի գլխուղեղն նկատելի մեծացել էր՝ 1400-ից 1575 գրամ (13% աճ)։ Լիի մահվան պատճառի պաշտոնական վարկածը «դժբախտ պատահարն» էր։ 2005 թվականի հոկտեմբերի 15-ին հարցազրույցում Չոուն ասել է, որ Լին մահացել է մեպրոմբատի դեմ գրգռական ռեակցիայից։

Լիի հուղարկավորությունն իրականացավ 1973 թվականի հուլիսի 31-ին։

Մահվան հակասական պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուս Լիի բարձր կարգավիճակն ու վաղաժամ վախճանը շատ վարկածների ու մեկնաբանությունների համար պարարտ հող ստեղծեցին․ Լիի մահը վերագրում էին թե՛ հանցավոր խմբերին, թե՛ ընտանիքն անիծելուն։

Դոնալդ Թիարը՝ դատական փորձագետ, ում հանձնարարել էր Սքոթլենդ Յարդը, եզրակացրել էր, որ Լիի մահը դժբախտ պատահար էր, ընդունած դեղամիջոցի գրգռական ռեակցիայի ու գլխուղեղի սուր այտուցվածության պատճառով։ Սկզբնական շրջանում կարծիք կար, որ Լիի օրգանիզմում հայտնաբերված կանեփը կարող էր մահվան պատճառ հանդիսանալ, սակայն Թիարը մերժել է դրանք․«անպատասխանատու և անիրատեսական կլիներ ենթադրել, որ կանեփն է եղել Լիի մայիսի 10-ի վատ ինքնազգացողության կամ հուլիսի 20-ի մահվան մեղավորը»։ Հոսպիտալում աշխատող բժիշկը նույնպես բացառել է կանեփի՝ մահվան պատճառ հադնիսանալը։

1975 թվականին Բրյուս Լիի ընկեր Չակ Նորիսը Լիի մահը վերագրել է մկանները հանգստացնող դեղամիջոցին, որը Լին ընդունում էր 1968 թվականից՝ ողնաշարի վնասվածքի պատճառով, ու մահվան գիշերը գլխացավի դեմ ընդունած դեղամիջոցին։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևորդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուս Լին որդու՝ Բրենդոն Լիի հետ

Բրյուս Լին անձամբ միայն երեք աշակերտի է լիազորել ուսուցանել իր մարտարվեստները․ Տաքի Քիմուրային, Ջեյմս Յիմմ Լիին և Դան Ինոսանտոյին։ Լին նաև Թեդ Վոնգին տվել է Ջիտ Կուն Դոյի երկրորդ աստիճան, ով հետագայում աշխատել է Դան Ինոսանտոն որպես ուսուցիչ, քանի որ Դանը կարծում էր, որ Լին դրան դեմ չէր լինի։ Մնացած ուսուցիչները ստացել են իրենց լիազորագրերը Դան Ինոսանտոյից, որոշ երջանիկներ ստացել են Բրյուս Լիի ստորագրությամբ լիազորագրեր։ Տաքի Քիմուրան մինչ այսօր միայն իր որդուն՝ Էնդի Քիմուրային է լիազորել Յուն Ֆան Գունգ Ֆու ուսուցանել։ Ջեյմս Յիմմ Լին մի քանի ուսանողի է լիազորել նույն մարտարվեստն ուսուցանել։ Դան Ինոսանտոն 30 տարի շարունակ սովորեցնում ու լիազորում է Ջիտ Կուն Դոյի աշակերտների, թույլ տալով հազարավոր մարտարվեստի աշակերտների իրենց առաջին ուսուցիչ համարել Բրյուս Լիին։

Նախքան մահանալը Բրյուս Լին իր երկու ապրող հետևորդներին՝ Քիմուրային ու Ինոսանտոյին (Ջեյմս Լին մահացել է 1972 թվականին) խնդրել է բաժանել իր դպրոցները։ Նա նաև պարապում էր աշխարհի կարատեի չեմպիոնների՝ Չակ Նորիսի, Ջո Լյուիսի ու Մայք Սթոնի հետ, ովքեր Բրյուսի հետ պարապելու ընթացքում ԱՄՆ-ի բոլոր կարատեի առաջնություններից հաղթող են դուրս եկել։

Ճապոնիայում Ջունիչի Օքադան Ջիտ Կուն Դոյի լիազորված ուսուցիչ է։

Հոնգ Կոնգյան լեգենդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուս Լիի մասին շատ պատմություններ մինչ այսօր Հոնգ Կոնգի մայրերը պատմում են իրենց երեխաներին։ Նրանցից մեկը․ վաղ 1970ականներին Հոնգ Կոնգի զբաղված փողոցները մաքրվում էին մարդկանցից, քանի որ բոլորն իրենց տներում նայում էին Բրյուս Լիի հետ հարցազրույցը։

Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատ դիրքից Բրյուս Լիի ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով[11][12]։
  • Բրյուս Լին կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած մի քանի վայրկյան[13]։
  • Բրյուս Լին կարողանում էր կանգնել ոտքերը մկրատ դիրքով պահած ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե[14][15]։
  • Բրյուս Լին կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով[16]։
  • Մատների օգնությամբ Բրյուս Լին կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ նրա կենդանության օրոք պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից։
  • Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը։

Ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Վերնագիրը Դերը Նշումներ
1969 Մարլո Վինսլո Վոնգ
1971 Մեծ շեֆը Չեն Չաո-ան հայտնի է որպես «Ցասման բռունցքը»
1972 Ցասման բռունցքը Չեն Ժեն
1972 Վիշապի ուղին Տան Լուն հայտնի է որպես «Վիշապի վերադարձը»
1973 Վիշապի մուտքը Լի հետմահու թողարկում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118570803 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 14-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Obamacare Thrives In San Francisco's ChinatownNational Public Radio, -06T. Ստուգված է օգոստոսի 22-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 Record #118570803 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  5. 5,0 5,1 5,2 Bruce Lee anniversaryThe Hindu, -19T. Ստուգված է օգոստոսի 22-ին 2014:
  6. 6,0 6,1 6,2 http://www.hollywoodreporter.com/news/proposed-bruce-lee-museum-shelved-205740
  7. Alumni of the Century from J Through OՎաշինգտոնի համալսարան. Ստուգված է օգոստոսի 22-ին 2014:
  8. Bruce Lee's legacy leaves a family dividedSouth China Morning Post, -20T. Ստուգված է օգոստոսի 22-ին 2014:
  9. From Icon to Lifestyle, the Marketing of Bruce LeeՆյու Յորք Թայմզ, -11T. Ստուգված է օգոստոսի 22-ին 2014:
  10. 10,0 10,1 人物誌:抱打不平被迫退學Apple Daily, -14T. Ստուգված է օգոստոսի 22-ին 2014:
  11. «Bruce Lee answers a challenge»։ Bruce Lee Divine Wind։ 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2008 թ․ մայիսի 30 
  12. Little 1997, էջ. 66–67
  13. Little, John (1998). The Art of Expressing the Human Body. Tuttle Publishing. էջեր 12, 22. ISBN 978-0804831291. 
  14. The Intercepting Fist (DVD)։ Sterling Ent։ 2001-05-31 
  15. Little 1998, էջ. 22
  16. Little, John։ «"WARM MARBLE" The Lethal Physique of Bruce Lee»։ Mike Mentzer։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-26-ին։ Վերցված է 2008 թ․ մայիսի 30 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 14։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են