Շաոլին
| Շաոլին 嵩山少林寺 | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | vihara? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Տընֆըն |
| Տարածաշրջան | Shaoshi Mountain? |
| Դավանանք | Chan Buddhism? |
| Հիմնական ամսաթվերը | 495 |
| Ներկա վիճակ | գործող |
| Մասն է | Historic Monuments of Dengfeng in “The Centre of Heaven and Earth”? |
| Ժառանգության կարգավիճակ | National Key Buddhist Temples in Han Chinese Area?, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և ՉԺՀ պահպանվող հուշարձաններ[1][2] |
| Առաջնորդ | Շի Յունսին |
| Անվանված | Shaoshi Mountain? |
| Հիմնադիր | Կայսր Սյաովեն |
| Ճարտարապետական ոճ | Չինաստանի ճարտարապետություն |
| Հիմնադրված | 495 թվական |
| Մակերես | 182,6 հեկտար, 1939,6 հեկտար |
![]() | |
![]() | |
| 34°30′26″N 112°56′08″E / 34.50709°N 112.93569°E | |
| Պաշտոնական կայք | |
Շաոլին ( չինարեն հեշտ. 嵩山少林寺 , պինին: Sōng Shān Shàolínsì), բուդդայական վանք կենտրոնական Չինաստանում (Հենան նահանգ, քաղաք Դենֆեն)։ Տեղակայված է Սունշան լեռան վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վայրում դեռևս 5-րդ դարի սկզբին ստեղծվել է դաոսական վանք, որտեղ բնակվում էր Կոու Ցյանչժին, սակայն ավելի ուշ դաոսականության հալածանքներից հետո վանքը զբաղեցրել են բուդդայականները։
Հիմնադրվել է 495 թվականին Սյաո Վեն-դի կայսրի աջակցությամբ (Հյուսիսային Վեյ դինաստիա) Բհադրա անունով հնդկական բուդդայական վանականի կողմից (Բատո 跋陀 Bátuó, Buddhabhadra)։ 530-ական թվականներին վանքում կանգ է առել չան-բուդդայականության առաջին պատրիարք Բոդհիդհարման (Պուտիդամո, Դամո)։ Հնդկական վանական Բոդհիդհարման Շաոլինի վանականներին մեթոդ է փոխանցել, որն արմատապես փոխել է բուդդայականության պրակտիկայի ամբողջ ընթացքը։
1994 թվականին 34-րդ ժառանգի շաոլինյան վանական Շի Յանմինի կողմից ԱՄՆ-ում հիմնադրվել է շաոլինյան տաճար[3]։ Այդ տաճարում մարդկանց լայն շրջանակին դասավանդվում է չան-բուդդայականության փիլիսոփայություն մարտարվեստների կամ մեդիտացիայի միջոցով, ինչպիսիք են կունգ-ֆուն, տայդիցյուանը և ցիգունը։ Սաների թվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ուեսլի Սնայփսը և RZA-ն[4]։
2006 թվականին շաոլինյան մարտիկ-վանական Շի Յանբինի կողմից Ռուսաստանում հիմնադրվել է Շաոլինի ցիգունի և կունգ-ֆուի դպրոցը։ Այդ դպրոցում մարդկանց սովորեցնում են մարտարվեստներ և մեդիտացիայի արվեստ՝ կունգ-ֆու, տայդիցյուան և ցիգուն։
Առասպելական «Հարավային Շաոլին»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առասպելի, «Հարավային Շաոլին»-ը գտնվում էր Ֆուցզյան նահանգում։ 1930-1940-ական թվականներին ուշուի պատմության չինացի հետազոտող Տան Խաոն դաշտային հետազոտություններ է իրականացրել և պարզել, որ «Հարավային Շաոլին» վանքը գոյություն չի ունեցել և այն, որ վանքը հորինվել է միջնադարյան «ասպետական» «Վան նյան Ցին» վեպում։
Արտացոլումը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Լայոն Օլդիի «Մեսիան մաքրում է սկավառակը» (Վեպը Շաոլինի վանքի (Չինաստան) և Ռուսաստանի Ֆեդերացիայի ուշուի պատվո շքանշան է ստացել)։
Կինեմատոգրաֆում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շաոլինյան վանական Ցյան Գուանչանը (Կեյն Կվանչանգ) (Դևիդ Կերադին) համարվում է հայտնի Կունգ-գու սերիալի գլխավոր հերոսը (1972-1975)։
- 1988-1989 թվականները խորհրդային հեռուստատեսության Առաջին ալիքով ցուցադրվում էին չինական կինոնկարներ, որոնք կազմում էին Շաոլինի վանքի եռերգությունը։
Լի Լյանզեի (Ջեթ Լի) մասնակցությամբ այս ֆիլմերը հստակ և մատչելի օրինակների միջոցով փառաբանում էին ուժն ու երիտասարդությունը, եղբայրությունն ու հավասարությունը, քաջությունն ու ավանդույթներին հավատարմությունը։
- «Շաոլինի վանքը» (Shàolínsì; Shaolin Temple), 1982,
- «Շաոլինի երեխաները» (Shàolín Xiǎozǐ; անգլ.՝ Shaolin Temple 2: Kids From Shaolin), 1983, ռեժիսոր՝ Սինյան Չժան,
- «Շաոլինի մարտարվեստը» (Nánběi Shàolín; անգլ.՝ Shaolin Temple 3: Martial Arts of Shaolin), 1986, ռեժիսոր Լյու Ցզելյան։
Չինական եռերգությանը զուգահեռ, Հոնկոնգում նկարահանվում էր Շաոլինի վանքի մասին մեկ այլ եռերգություն.
- «Շաոլինի երեսունվեց աստիճանը» (Shàolín sān shí liù fáng; The 36th Chamber of Shaolin), 1978,
- «Վերադարձ Շաոլինի 36 աստիճաններին» (Shao Lin ta peng hsiao tzu; Return to the 36th Chamber), 1980,
- «Շաոլինի 36 աստիճանների աշակերտները» (Pi li shi jie; Disciples of the 36th Chamber), 1985։
Շաոլինի վանքի մարտարվեստին որոշակիորեն առնչվող մի քանի այլ ֆիլմեր՝
- «Վիշապի մուտքը» (ԱՄՆ, Հոնկոնգ, 1973),
- «18 բրոնզե մարտիկները» (Թայվան, 1975),
- «18 բրոնզե մարտիկների վերադարձը» (Թայվան, 1976),
- «Շաոլինի արվեստը։ Օձը և կռունկը» (Հոնկոնգ, Թայվան, 1978),
- «Շաոլինի վանահայրը» (Հոնկոնգ, 1979),
- «Ոսկե ձեռքերով պատանին» (Հոնկոնգ, 1979),
- «Երկու մարտիկները» (Հոնկոնգ, 1993),
- «Հինգ տարերքների նինջա», հայտնի է նաև որպես «Չինական սուպերնինջա», կինոնկար Շաոլինի վանականների մասին (1983),
- «Շաոլինը նինջայի դեմ» (1983),
- «Մահացու ֆուտբոլ» (Siu lam juk kau) (Չինաստան, Հոնկոնգ, 2002),
- «Շաոլին» (Չինաստան, Հոնկոնգ, 2011), 1982 թվականի «Շաոլինի վանք» ֆիլմի վերանկարահանումը»,
- «Ճանապարհ» (Ռուսաստան, 2009),
- «Մարտ ստվերի հետ 3D: Վերջին ռաունդ» (Ռուսաստան, 2011)։
Երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ակվարիում» երաժշտական խմբի «Ռադիո Աֆրիկա» ալբոմը ներառում է «Ռադիո Շաոլին» 1 րոպե 33 վայրկյան տևողությամբ կոմպոզիցիան։
- «Կար-մեն» խմբի «Հարավային Շաոլին» երգը։
- Ամերիկյան Wu-Tang Clan հիփ-հոփ խումբը իր երգերի մեջ քարոզում է Շաոլինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国家文物局全国文物地理信息平台
- ↑ 中华人民共和国国务院 国务院关于核定并公布第七批全国重点文物保护单位的通知(չին.) — 2013.
- ↑ USA Shaolin Temple (անգլ.)
- ↑ Ritter, Peter (2006 թ․ մայիսի 14). «NEIGHBORHOOD REPORT: GREENWICH VILLAGE; This Monk Is a Boldface Name». New York Times.(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաոլին» հոդվածին։ |
| ||||||||||

