Ջո Լուիս
| Ջո Լուիս | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 13, 1914[1][2][3][…] |
| Ծննդավայր | LaFayette, Ալաբամա, ԱՄՆ կամ Չամբերս շրջան, Տեխաս, ԱՄՆ[4] |
| Մահացել է | ապրիլի 12, 1981[1][2][3][…] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ |
| Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | բռնցքամարտիկ, դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և մրցավար |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ժոզեֆ Լուիս Բարոու (անգլ.՝ Joseph Louis Barrow, ավելի հայտնի է որպես Ջո Լուիս (անգլ.՝ Joe Louis); մայիսի 13, 1914[1][2][3][…], LaFayette, Ալաբամա, ԱՄՆ և Չամբերս շրջան, Տեխաս, ԱՄՆ[4] - ապրիլի 12, 1981[1][2][3][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։
«Ռինգ» ամսագրի կողմից 1936, 1938, 1939, 1941 թվականներին ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»[6]։
2003 թվականին «Ռինգ» ամսագիրը նրան դասել է բոլոր ժամանակների մեծագույն փանչերների շարքին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1914 թվականի մայիսի 13-ին։
Նրա հայրը աշխատել է բամբակի տնկադաշտերում, ընտանիքը մշտապես եղել է աղքատության մեջ։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Դեթրոյթ, որտեղ Ջո Լուիսը հոր հետ սկսել է աշխատել Ֆորդի գործարանում։
Մինչև 1934 թվականը Ջո Լուիսը հանդես է եկել սիրողական բռնցքամարտում։
1936 թվականին ստացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի արտոնագիր։ Դեթրոյթ գալուց 10 տարի անց Ջո Լուիսը սիրողական բռնցքամարտի ծանրքաշային կարգում ստացել է «Ոսկե ձեռնոցներ» մրցանակ, որն էլ նրա համար ճանապարհ է բացել դեպի պրոֆեսիոնալ ռինգ[7]։
Կարիերան սիրողական բռցնքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին Լուիսը հաղթել է Չիկագոյի «Ոսկե ձեռնոցներ» մրցույթում և միջին ծանրքաշային կարգում դարձել է ԱՄՆ-ի առաջնության հաղթող։
Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականի հուլիսին տեղի է ունեցել նրա առաջնաելույթը, որտեղ նա պայքարել է Ջեք Կրեկմենի դեմ։ Վերջինիս նա նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։
1934 թվականի օգոստոսին հանդիպել է Ջեք Կրանցի հետ։ Մարտի ժամանակ նոկդաուններ չեն գրանցվել։ Դա եղել է շատ մոտիկ մարտ։ 8 ռաունդ տևած պայքարից հետո Լուիսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։
1934 թվականի սեպտեմբերին հանդիպել է Ադոլֆ Վեյտերի հետ։ Առաջին ռաունդում Լուիսը Վեյտեին նոկդաունի է ենթարկել։ Վեյտերը բարձրացել է և շարունակել մարտը մինչև 7-րդ ռաունդի ավարտը։ Լուիսը մի շարք հարվածներ է հասցրել վերջին երեք ռաունդում և դատավորների միաձայն որոշմամբ ճանաչվել է հաղթող։
1935 թվականին հանդիպել է Պրիմո Կարների հետ։ Լուիսը կիրառել է հին մարտավարությունը ավելի բարձրահասակ հակառակորդի դեմ։ Նա հարվածել է իրանին, իսկ երբ Կարները բաց է թողել ձեռքերը նա հարձակվել է և մի շարք հարվածներ հասցրել մրցակցի գլխին։ 6-րդ ռաունդում Ջո Լուիսն իր հակառակորդին 3 անգամ նոկդաունի է ենթարկել։ Դրանից հետո Կարները հայտնվել է անօգնական վիճակում և սկսել է փաթաթվել ռինգի ճոպաններին, որից հետո մրցադատավորը դադարեցրել է մարտը։
1935 թվականի սեպտեմբերին հանդիպել է Մաքս Բերի հետ։ Առաջին ռաունդից հետո, երբ ամեն ինչ սկզբունքորեն արդեն պարզ է եղել, Ջեք Դեմպսին, որը մշտապես եղել է իր ընկերոջ ժամապահ մրցավարը, փորձելով քաջալերել նրան, ասել է՝ «Փոքրիկ, դե նա քեզ ոչ մի անգամ իսկական չհարվածներ չհասցրեց»։ Ի պատասխան, Մաքսը քմծիծաղ է տվել իր՝ ամբողջովին ծեծված դեմքով և ընդգծված տխուր ձայնով ասել․ «Այդ դեպքում, Ջեք, դու ավելի լավ է հետևես մրցավարին, թե չէ այնտեղ, ռինգում ինչ-որ մեկը ինձ շատ է հարվածում»։ Մաքսը նոկաուտի է ենթարկվել 4-րդ ռաունդում։
1936 թվականին հանդիպել է Մաքս Շմելինգի հետ։ Մարտի ժամանակ Լուիսի ջեբ հարվածին հաջորդել է Շմելինգի կրոսս հարվածը, որն էլ նրան հաջողություն է բերել։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 12-րդ ռաունդում։ 12-րդ ռաունդում Շմելինգը սենսացիոն հաղթանակ է տարել՝ նոկաուտի ենթարկելով Լուիսին։ Մարտը «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է որպես «Տարվա մարտ»։
1936 թվականին հանդիպել է Ջեք Շարկիի հետ։ Լուիսը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Շարկիին։
Այնուհետև Լուիսը նոկաուտով հաղթել է ևս 5 մարտ։
1937 թվականի հունվարին հանդիպել է Բոբ Պաստորի հետ։ Լուիսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։
Չեմպիոնական մարտ Ջեյմս Բրեդդոկի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի հունիսին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Ջեյմս Բրեդոկի միջև։ Առաջին ռաունդում Լուիսը միանգամից հարձակման է անցել, սակայն Բրեդոկի ապերկոտ հարվածի արդյունքում նոկդաունի է ենթարկվել։ Սակայն Լուիսը 8-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել իր հակառակորդին։
1937 թվականի օգոստոսին հանդիպել է Թոմի Ֆարի հետ։ Ֆարը մեծ դիմադրություն է ցույց տվել, բայց արդյունքում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Լուիսը։
1938 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Մաքս Շմելինգի միջև։ Այս անգամ Լուիսն իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։
1939 թվականին նոկաուտով հաղթել է 4 մարտում։
1940 թվականի փետրվարին հանդիպել է Արտուրո Գոդոյի հետ։ Լուիսը հաղթել է դատավորների առանձին որոշումներով։ Գոդային վրդովեցրել է արդյունքը և նա հայտարարել է, որ մարտը պետք է ավարտվեր առնվազն ոչ ոքի։
1940 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Արտուրո Գոդոյի միջև։ 8-րդ ռաունդում Լուիսը երկու անգամ նոկդաունի է ենթարկել գոդոյին և հաղթել է տեխնիկական նոկաուտով։
1941 թվականի հունիսին հանդիպել է Բիլի Կոննի հետ։ Մարտից առաջ Լուիսը, շատ կարճ ժամանակահատվածում, փորձել է գցել քաշը՝ ավելի արագ գործելու համար։ Այդ ժամանակ նա իր հակառակորդից 14 կգ ծանր է եղել։ Սակայն դա էլ չի օգնել նրան։ Ավելի արագաշարժ Կոննը ջեբ հարվածներով հաղթել է մարտը։ 13-րդ ռաունդում Կոննը աջ կողմից ծնոտին հարվածներով կարողացել է նոկաուտի ենթարկել իր հակառակորդին։
1946 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջո Լուիսի և Բիլի Կոննի միջև։ Այս անգամ Լուիսը հաղթել է մարտը՝ 8-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով հակառակորդին։
1947 թվականի դեկտեմբերին հանդիպել է Ջերսի Ջո Ուոլկոտին։ Ուոլկոտը երկու անգամ Լուիսին նոկդաունի է ենթարկել առաջին և չորրորդ ռաունդում։ Սակայն արդյունքում հաղթող է ճանաչվել Լուիսը՝ դատավորների առանձին որոշումներով։ Որոշումը վիճարկելի է եղել։
1948 թվականի հունիսին ռևանշ է տեղի ունեցել Ջերսի Ջո Ուոլկոտի և Ջո Լուիսի միջև։ 3-րդ ռաունդում Ուոլկոտը Լուիսին նոկդաունի է ենթարկել։ 11-րդ ռաունդում Ուոլկոտը, հավատալով իր հաղթանակին, սկսել է լուրջ չվերաբերվել մարտին։ Դրանից օգտվել է Ջո Լուիսը։ Արդյունքում Ուոլկոտը նոկաուտի է ենթարկվել։ Այս մարտից հետո Լուիսը հայտարարել է կարիերայի ավարտի մասին։
Վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Լուիսի հեռանալուց հետո ծանրքաշային կարգում չեմպիոնի տիտղոսը մնացել է ազատ։ Բռնցքամարտի ազգային ասոցիացիան չեմպիոնական մարտ է կազմակերպել Էզարդ Չարլզի և մյուս հայտնի ծանրքաշային կարգի ներկայացուցիչ՝ Ջերսի Ջո Ուոլկոտի միջև։ Մարտը տեղի է ունեցել 1949 թվականի հունիսի 22-ին։ Միավորների առավելությամբ հաղթել է Չարլզը։ Սակայն նրա չեմպիոնական տիտղոսը ընդունել է միայն Ազգային ասոցիացիան։ Ջո Լուիսի փառքը մեծ է եղել և խանգարել է Չարլզին։
Ֆինանսական խնդիրների պատճառով Ջո Լուիսը շուտով ռինգ է վերադարձել։ 1950 թվականի սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Չարլզ և Լուիս հանդիպումը։ Էզարդ Չարլզը ղեկավարել է ամբողջ մարտը և միավորների առավելությամբ հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։ Միայն Լուիսի դեմ հաղթանակ տանելուց հետո Չարլզը ճանաչվել է որպես աշխարհի լիիրավ չեմպիոն։
Այս մարտից հետո Լուիսը հաղթել է մյուս 8 մարտերում։
Մարտ Ռոկի Մարչիանոյի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանից հետո նա անց է կացրել մի շարք հաջող մարտեր։ Սակայն 1951 թվականին Ռոկի Մարչիանոն նրան նոկաուտի է ենթարկել, որից հետո նա վերջնականապես հեռացել է բռնցքամարտից։
| 69 | 26 հոկտեմբերի 1951 թվական | TKO8 (10) | Լուիսը 8-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Պարտություն | ||
|---|---|---|---|---|---|
| 68 | օգոստոսի 15 1951 թվական | UD10 (10) | Դատավորների արդյունք՝ 7/3 և 6/3 (երկու անգամ)։ Հաղթանակ | ||
| 67 | օգոստոսի 1 1951 թվական | UD10 (10) | Մրցավարների որոշում՝ 56/44 и 55/45 (երկու անգամ)։ Հաղթանակ | ||
| 66 | հունիսի 15 1951 թվական | KO6 (15) | Հաղթանակ | ||
| 65 | մայիսի 2 1951 թվական | UD10 (10) | Մրցավարների որոշում՝ 59/41 и 57/43 (երկու անգամ)։ Հաղթանակ | ||
| 64 | փետրվարի 23 1951 թվական | TKO10 (10) | Հաղթանակ | ||
| 63 | փետրվարի 7 1951 թվական | UD10 (10) | Հաղթանակ | ||
| 62 | հունվարի 3 1951 թվական | TKO4 (10) | Հաղթանակ | ||
| 61 | նոյեմբերի 29 1950 թվական | UD10 (10) | Մրցավարների որոշում՝ 55/45, 55/44, 56/44։ Հաղթանակ | ||
| 60 | սեպտեմբերի 27 1950 թվական | UD15 (15) | ծանրքաշային կարգում NBA վարկածով աշխարհի չեմպիոն։ Մրցավարների որոշում՝ 5/10, 3/12, 2/13։ Պարտություն։ | ||
| 59 | հունիսի 25 1948 թվական | KO11 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (25-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 58 | դեկտեմբերի 5 1947 թվական | SD15 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (24). Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին և չորրորդ ռաունդում։ Մրցավարների որոշում՝ 6/7, 8/6, 9/6։ Հաղթանակ | ||
| 57 | սեպտեմբերի 18 1946 թվական | KO1 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (23-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 56 | հունիսի 19 1946 թվական | KO8 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (22-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 55 | նոյեմբերի 14 1944 թվական | KO1 (4) | Հաղթանակ | ||
| 54 | մարտի 27 1942 թվական | TKO6 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (21-րդ պաշտպանություն)։ Սայմոնը նոկդաունի է ենթարկվել 2-րդ և 5-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 53 | հունվարի 9 1942 թվական | KO1 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (20-րդ պաշտպանություն)։ Բաերը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ | ||
| 52 | սեպտեմբերի 29 1941 թվական | TKO6 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (19-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 51 | հունիսի 18 1941 թվական | KO13 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (18-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 50 | մայիսի 23 1941 թվական | DQ7 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (17-րդ պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Բաերը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 49 | ապրիլի 8 1941 թվական | TKO9 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (16-րդ պաշտպանություն)։ Մուստոն նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 48 | մարտի 21 1941 թվական | TKO13 (20) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (15-րդ պաշտպանություն)։ Սայմոնը 4 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ | ||
| 47 | փետրվարի 17 1941 թվական | KO2 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (14-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 46 | հունվարի 31 1941 թվական | KO5 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (13-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 45 | դեկտեմբերի 16 1940 թվական | RTD5 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (12-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 44 | հունիսի 20 1940 թվական | TKO8 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (11-րդ պաշտպանություն)։ Գոդոն 2 անգամ նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 43 | մարտի 29 1940 թվական | TKO2 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (10-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 42 | փետրվարի 9 1940 թվական | SD15 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (9-րդ պաշտպանություն)։ Մրցավարների որոշում՝ 5/10, 10/5, 10/4։ Հաղթանակ | ||
| 41 | սեպտեմբերի 20 1939 թվական | KO11 (20) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (8-րդ պաշտպանություն)։ Պաստորը 4 անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում և մեկ անգամ 2-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 40 | հունիսի 28 1939 թվական | TKO4 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (7-րդ պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել 3-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 39 | ապրիլի 17 1939 թվական | KO1 (10) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (6-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 38 | հունվարի 25 1939 թվական | KO1 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (5-րդ պաշտպանություն)։ Լյուիսը 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ | ||
| 37 | հունիսի 22 1938 թվական | KO1 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (4-րդ պաշտպանություն)։ Հաղթանակ | ||
| 36 | ապրիլի 1 1938 թվական | KO5 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Հաղթանակ | ||
| 35 | փետրվարի 23 1938 թվական | KO3 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ (2)։ Մաննը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ | ||
| 34 | օգոստոսի 30 1938 թվական | UD15 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն։ Դատավորների որոշում՝ 9/6, 8/5, 13/1։ Հաղթանակ | ||
| 33 | հունիսի 22 1938 թվական | KO8 (15) | ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն (Բրեդոկի առաջին պաշտպանություն)։ Լուիսը նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։ Բրեդոկը նոկդաունի է ենթարկվել 8-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 32 | փետրվարի 17 1938 թվական | KO4 (10) | Հաղթանակ | ||
| 31 | հունվարի 29 1938 թվական | UD10 (10) | դատավորների որոշում՝ 6/3, 8/2, 8/1. | ||
| 30 | հունվարի 11 1938 թվական | KO2 (4) | Հաղթանակ | ||
| 29 | դեկտեմբերի 14 1936 թվական | TKO1 (10) | Հաղթանակ | ||
| 28 | 9 հոկտեմբերի 1936 թվական | KO3 (10) | Հաղթանակ | ||
| 27 | սեպտեմբերի 22 1936 | KO5 (15) | Էտորը նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։ Հաղթանակ | ||
| 26 | օգոստոսի 18 1936 թվական | KO3 (10) | Հաղթանակ | ||
| 25 | հունիսի 19 1936 թվական | KO12 (15) | Լուիսը նոկդաունի է ենթարկվել 4-րդ և 12-րդ ռաունդում։ Պարտություն | ||
| 24 | հունվարի 17 1936 թվական | KO1 (10) | Ռեզլաֆը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ | ||
| 23 | դեկտեմբերի 13 1935 թվական | Իսպանիա Պաուլինո Ուսկուդուն (50-16-3) | TKO4 (15) | Հաղթանակ | |
| 22 | սեպտեմբերի 24 1935 թվական | KO4 (15) | Հաղթանակ | ||
| 21 | օգոստոսի 7 1935 թվական | TKO1 (10) | Լևինսկին 3 անգամ նոկդաունի է ենթարկվել։ Հաղթանակ | ||
| 20 | հունիսի 25 1935 թվական | TKO6 (15) | Հաղթանակ | ||
| 19 | ապրիլի 22 1935 թվական | KO1 (6) | Հաղթանակ | ||
| 18 | ապրիլի 12 1935 թվական | TKO3 (10) | Հաղթանակ | ||
| 17 | մարտի 29 1935 թվական | UD10 (10) | Հաղթանակ | ||
| 16 | մարտի 8 1935 թվական | TKO3 (10) | Հաղթանակ | ||
| 15 | փետրվարի 21 1935 թվական | TKO2 (10) | Հաղթանակ | ||
| 14 | հունվարի 11 1935 թվական | TKO10 (10) | Հաղթանակ | ||
| 13 | հունվարի 4 1935 թվական | PTS10 (10) | Հաղթանակ | ||
| 12 | դեկտեմբերի 14 1934 թվական | TKO8 (10) | Հաղթանակ | ||
| 11 | նոյեմբերի 30 1934 թվական | KO3 (10) | Հաղթանակ | ||
| 10 | նոյեմբերի 14 1934 թվական | KO1 (10) | Հաղթանակ | ||
| 9 | հոկտեմբերի 31 1934 թվական | KO2 (10) | Հաղթանակ | ||
| 8 | 24 հոկտեմբերի 1934 թվական | KO8 (10) | Հաղթանակ | ||
| 7 | սեպտեմբերի 26 1934 թվական | PTS10 (10) | Հաղթանակ | ||
| 6 | սեպտեմբերի 11 1934 թվական | TKO4 (10) | Հաղթանակ | ||
| 5 | օգոստոսի 27 1934 թվական | KO2 (8) | Հաղթանակ | ||
| 4 | օգոստոսի 13 1934 թվական | UD8 (8) | Հաղթանակ | ||
| 3 | հուլիսի 30 1934 թվական | TKO2 (8) | Հաղթանակ | ||
| 2 | հուլիսի 12 1934 թվական | TKO3 (6) | Հաղթանակ | ||
| 1 | հուլիսի 4 1934 թվական | KO1 (6) | Հաղթանակ | ||
Ռեկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջո Լուիսը ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն է եղել 11 տարի 8 ամիս և 7 օր (1937 թվականի հունիսի 22-ից մինչև 1949 թվականի մարտի 1)։ Այդ ընթացքում նա իր տիտղոսը պաշտպանել է 25 անգամ։ Ռեկորդը մինչև այսօր գերազանցված չէ[8]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարահանվել է ֆիլմում։ Իր մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Երիտասարդության ոգին» (Spirit of Youth), «Մարտը երբեք չի ավարտվում» (The Fight Never Ends), «Ֆինկս» (The Phynx)։
- Նրա մասին նկարահանվել են մի քանի գեղարվեստական ֆիլմ՝ «Ջո Լուիսի պատմությունը» և «Ջո և Մաքս»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.blackpast.org/african-american-history/louis-joe-1914-1981/
- ↑ Joseph Barrow (Joe) Louis
- ↑ «Ring Magazine Fighter of the Year».
- ↑ «Знаменитые боксеры : Джо Луис (Joe Louis)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ По состоянию на 2015 год.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջո Լուիս(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
- Ջո Լուիս (անգլ.) Internet Movie Database կայքում
- Непревзойденный: Джо Луис
- Վիդեո․
- Документальный фильм (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Լուիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||