Դայմոնդ Դալաս Փեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայմոնդ Դալաս Փեյջ
Diamond Dallas Page
Փեյջը 2011 թվականին
Իրական անուն Դալաս Փեյջ[1]
Dallas Page
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 112 կգ[2]
Հայտարարվող հասակ 1,93 մ
Ծննդյան թվական ապրիլի 5, 1956 (61 տարեկան)[1]
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փոյնթ Փլեզանթ, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Մարզիչ Ջեյք Ռոբերթս[1]
«WCW Power Plant»[1]
Դեբյուտ Նոյեմբերի 18, 1991[3]
Ամուսին Քիմբեռլի Փեյջ (1991-2005)
Բրենդա Նեյր (2015-այժմ)
Երեխաներ 2

Դալաս Փեյջ[4] (անգլ.՝ Dallas Page, ծնված որպես` Փեյջ Ջոզեֆ Ֆալկինբուրգ [Page Joseph Falkinburg], ապրիլի 5, 1956[1][4]), առավել հայտնի Դայմոնդ Դալաս Փեյջ (Diamond Dallas Page, DDP) ռինգային անվամբ, ամերիկացի կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ֆիթնես հրահանգիչ, մոտիվացիոն բանախոս և դերասան։ Շուրջ երկու տասնամյակ ունեցած ռեստլինգային կարիերայի ընթացքում հանդես է եկել «World Championship Wrestling» (WCW), «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) և «Total Nonstop Action Wrestling» (TNA) առաջնություններում։

Ռեստլինգի արդյունաբերություն Ֆալկինբուրգը մուտք է գործել 1988 թվականին (32 տարեկանում)՝ ելույթներ ունենալով «American Wrestling Association» (AWA) կազմակերպությունում, որպես ռինգային մենեջեր։ Որոշ ժամանակ անց պայմանագիր է կնքել «WCW»-ի հետ, 1991 թվականի տարեվերջին կատարելով արդեն մարզական առաջնաելույթը։ «WCW»-ում ունեցած շուրջ տասնամյա կարիերայի ընթացքում երեք անգավ նվաճել է WCW աշխարհի ծանրքաշային, երկու անգամ՝ WCW Միացյալ Նահանգների, չորս անգամ` WCW աշխարհի թիմային և մեկ անգամ` WCW հեռուստատեսային չեմպիոնական տիտղոսները։

2001 թվականի «WCW»-ի վաճառքից հետո, Ֆալկինբուրգը սկսում է հանդես գալ «WWF»-ում, որտեղ ունեցած մարզական կարիերայի ընթացքում մեկական անգամներ ճանաչվել է WWF Եվրոպայի և WWF աշխարհի թիմային չեմպիոն։ Պարբերական վնասվածքների պատճառով 2002 թվականին հեռացել է արդյունաբերությունից։ 2004-2005 թվականներին կարճատև ելույթներ է ունեցել «TNA» կազմակերպությունում։

2017 թվականին դարձել է WWE փառքի սրահի անդամ։

Հայտնի է նաև որպես «DDP YOGA» կոչվող յոգա ծրագրի հեղինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «DDP-ի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  2. «Էջը WWE.com կայքում»։ WWE։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 
  3. http://www.cagematch.net/?id=2&nr=18&gimmick=Diamond+Dallas+Page
  4. 4,0 4,1 «DDP-ի կենսագրությունը»։ ddpbang.com։ Վերցված է սեպտեմբերի 29, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]