Հանրային ելույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rajagopal speaking to 25,000 people, Janadesh 2007, India.jpg

Հանրային ելույթ, գործընթաց և խոսելու գործողություն, կամ դասախոսություն մարդկանց խմբավորված խմբի կանխամտածված ձևով տեղեկացնելու, ազդելու կամ զվարճացնելու համար։ Հանրային ելույթը հիմնականում հասկացվում է որպես երես առ երես խոսակցություն անհատների և լսարանի միջև՝ հաղորդակցումը դիտելով որպես հիմնական նպատակ։ Այն շատ նման է «ներկայացնելուն», այնուամենայնիվ վերջինը ավելի շատ առնչվում է կոմերցիոն գործունեությանը։ Հանրային ելույթը մեծամասամբ նպատակաուղղված է լսարանին համոզելու, վստահեցնելու գործին։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հաղորդակցման տարբեր ձևերում, այնպես էլ հանրային ելույթի ժամանակ, գոյություն ունեն հինգ հիմնական տարրեր, որոնք հիմնականում արտահայտվում են հետևյալ կերպ. «ով» է խոսում, «ինչ» է ասում, «ում» է ասում, ինչ «մեթոդներ» է օգտագործում, ինչ «ազդեցություն» է ունենում։ Հանրային ելույթի նպատակը կարող է լինել սկսած տեղեկատվության պարզագույն փոխանակումից մինչև մարդկան գործելու դրդելու, կամ պարզապես որևէ պատմություն պատմելու համար։ Լավ հռետորները պետք է ունակ լինեն փոխելու ունկնդրի զգացմունքները, այլ ոչ միայն տեղեկացնեն նրանց։ Հանրային ելույթը նաև համարվում է շփման համայնք։ Միջանձնային հաղորդակցումը և հանրային ելույթը ունեն այնպիսի գործիքներ, ինչպիսիք են մոտիվացնող ելույթը, առաջնորդության կամ անձնական զարգացման, գործարար, հաճախորդների սպասարկման, մեծ ընկերությունների հաղորդակցման և զանգվածային հաղորդակցման համար ելույթները։ Հանրային ելույթը կարող է հզոր գործիք լինել մոտիվացման, ազդեցության, համոզելու, տեղեկացնելու, թարգմանելու համար։[1]

Այժմ կոմերցիոն և գործարար նպատակներով հանրային ելույթները հիմնականում իրականացվում են մասնագետների կողմից, որոնք վարձվում են անկախ պայմանագրով։[2] or via other means.

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Maccari-Cicero.jpg

Հանրային ելույթի վաղ փարձերը եղել են հին Եգիպտոսում։[3] Հայտնի առաջին հունական աշխատանքը հռետորաբանության վերաբերյալ գրված է եղել 2000 տարի առաջ։ Մշակված սկզբունքները հին Հունաստանի հռետորների փորձի և աշխատանքի արդյունքն էին։ Հունաստանում և Հռոմում հիմնական բաղադրիչը հռետորիկան էր (խոսքի կազմում և մատուցում) և այն կարևոր հմտություն էր հասարակակն և անձնական կյանքում։ Արիստոտելը և Քվինտիլիանը քննարկում էին հռետորություն, համատասխան առարկան՝ իր կանոններով և մոդելներով, որոնք միջին դարերում և վերածննդի ժամանակաշրջանում ներկայացվում էին որպես ազատամիտ արվեստի բաղկացուցիչ մաս։ Հանրային ելույթի արվեստ առաջին անգամ զարգացվել է հին հույների կողմից։ Հունական հրապարակախոսությունը հայտնի է դասական նախնադարից։ Հույն հրապարակախոսները ավելի շուտ խոսում էին իրենք իրեն համար, քան մեկ ուրիշի, կամ հաճախորդի, և այսպիսով յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում էր հաջողության հասնել դատարանում, քաղաքականության մեջ կամ հասարակական կյանքում, պետք է սովորոր հանրային ելույթի տեխնիկան։ Այդ տեխնիկան սկզբնական շրջանում սովորեցվում էր սոփեստների կողմից, որոնք հայտնի էին որպես հարկեր գանձող, «թույլ պնդումները ուժեղ դարձնող», և իրենց ուսանողներին իրենց գերազանցության օրինակով ավելի լավը դարձնելով։ Պլատոնը, Արիստոտելը և Սոկրատեսը մշակում էին հանրային ելույթի տեսություններ ի հակադրություն սոփեստների։ Նրանց գաղափարները, հրապարակախոսություն դասավանդող մշտական դպրոցների զարգմացման հետ մեկտեղ, ինստիտուցիոնալ ճանապարհով մշակվում էին։ Չնայած, որ Հունաստանը կորցրեց իր քաղաքական ինքնիշխանությունը, հանրային ելույթի դասավանդման հունական կուլտուրան ընդունվեց ռոմանացիների կողմից։ Ռոմանական հանրապետության քաղաքական ծաղկման հետ մեկտեղ ռոմանական հրապարակախոսները արտագրում և փոփոխում էին հունական հրապարակախոսության տեխնիկան։ Ռոմանացիների ազդեցության տակ հռետորաբանությունը դարձավ ամբողջական ծրագիր՝ ընդգրկելով քերականություն (պոետների ուսումնասիրում), նախապատրաստական վարժություններ և հանրային ելույթի նախապատրաստում դատական ու նպատակաուղղված ժանրերում։

Լատինական ոճը էապես ազդեցություն է կրել Ցիցերոնի կողմից և շեշտը դնում էր հումանիստական գիտությունների (փիլիսոփայություն, արվեստ և այլն) լայն ուսումնասիրման վրա, ինչպես նաև սրամտության և հումորի, ունկնդիրների էմոցիաների հիմա վրա գործելու, շեղումների վրա։ Հանրային ելույթը ռոմանական կայսրությունում կարևոր էր մնում իրավական դաշտում և դարձել էր զվարճանքի առարկա։ Սա հայտնի հրապարակախոսներին իրենց հմտությունների շնորհիվ դարձնում էր ավելի հարուստ և հեղինակավոր։

Լատինական այս ոճը 20-րդ դարի սկզբում աշխարհում հրապարակախոսության հիմնական ոճն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լատինական ոճի նկատմամբ սկսվեցին պախարակումներ։ Գիտական մեթոդների և գրելու ու խոսելու «պարզ» ոճերի զարգացման հետ մեկտեղ ֆորմալ հրապարակախոսությունը դարձավ ավելի քիչ մշակված, չնայած քաղաքական գործիչները այսօր կարող են ստեղծել կամ կործանել իրենց կարիերան հաջող կամ անհաջող ելույթի պատճառով։ Աբրահամ Լինկոլնը, Ադոլֆ Հիտլերը, Ջոն Քենեդին, Բիլ Քլինթոնը, Բարակ Օբաման և մյուս բոլոր նշանակալի քաղաքական գործիչները հայտնի են իրենց հրապարակախոսական հմտություններով։

Այս հասարակ սկզբունքները մշակույթների և հասարակությունների տարբերությունների արդյունքում կրել է փոփոխություններ, սակայն զարմանալի կերպով պահպանել է իր հիմնական ոճը։ Հաղորդակցության այս տեսակի տեխնոլոգիաները և մեթոդները սովորաբար եղել են հրապարախոսության կառուցվածքում և հիմնված են եղել լսարանի վրա։ Նոր տեխնոլոգիաները, սակայն, թույլ են տալիս հրապարակախոսներին ավելի բարդ հաղորդակցում։ Տեխնոլոգիական և մեդիա աղբյուրները, որ ծառայում են հանրային ելույթի միջավայրում, վիդոկոնֆերանսներն ու հեռահաղորդակցությունն են։ Վիդեոկոնֆերանսները օգտագործելը ժամանակակից վերջին ձեռքբերումներից է, ինչի արդյունքում հրապարակախոսությունը հեղաշրջման եզրին է և ազդում է այն բանի վրա, թե ինչպես են հրապարակախոսները հաղորդակցվում լսարանի հետ։ Ստենֆորդի համալսարանից Դ. Ֆետերմանը 1997 թվականին իր «Վիդեոկոնֆերանս ինտերնետի միջոով» հոդվածում գրել է. «Վիդեոկոնֆերանսների տեխնոլոգիան թույլ է տալիս աշխարհագրական տարբեր կողմերին տեսնելու և լսելու այլոց հիմնականում արբանյակների և հեռախոսային հաղորդակցության համակարգերի միջոցով»։ Սա օգտակար է մեծ կոնֆերանսների, երես առ երես հաղորդակցման կոնտեքստում և ավելի է տարածվում ողջ աշխարհով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zakahi, Walter (1988). "Communication Education". West Virginia:Speech Communication Press.
  2. Weiss Alan (1997)։ Money Talks։ McGraw-HIll 
  3. Womack Morris M., Bernstein Elinor (1990)։ Speech for foreign students։ C.C. Thomas։ էջ 140։ ISBN 978-0-398-05699-5։ Վերցված է 2011-12-08։ «Some of the earliest written records of training in public speaking may be traced to ancient Egypt.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են