Ամբոխի մանիպուլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամբոխի մանիպուլյացիա՝ մեթոդների կանխամտածված օգտագործում հիմնված ամբոխի հոգեբանական սկզբունքների վրա։ Սա օգնում է ներգրավել, վերահսկել կամ ազդել ամբոխի ցանկությունների վրա, որպեսզի ուղղորդել վարքագիծը դեպի հստակ գծված գործողության[1]։ Նման երևույթը հատուկ է կրոնին, քաղաքականության ու բիզնես ոլորտներին և կարող է հեշտացնել ընդունումը, մերժումը կամ անտարբերությունը անձի, քաղաքականության կամ արտադրանքի նկատմամբ։ Ամբոխի մանիպուլյացիայի բարոյական կողմը հաճախ կասկածի տակ է դրվում։

Ամբոխի մանիպուլյացիան տարբերվում է քարոզչությունից, չնայած դրանք կարող են միմյանց ուժեղացնելով ցանկալի արդյունքի հասնելու։ Եթե քարոզչությունը «իրադարձությունների ստեղծման կամ ձևավորման համար հետևողական, կայուն ջանքեր՝ ազդելու հանրային ձեռնարկության, գաղափարի կամ խմբի հետ կերտած հարաբերությունների վրա»[2], իսկ ամբոխի մանիպուլյացիան գործողության համեմատաբար կարճ կոչ է դառնում, երբ քարոզչության սերմեր (ավելի կոնկրետ՝ «նախնական քարոզչություն»[3]) են ցանվում և հանրությունը վերածվում է ամբոխի։ Քարոզիչը դիմում է մարդկային զանգվածներին, նույնիսկ եթե դրանք բաժանված են խմբերի, իսկ ամբոխի մանիպուլյատորը դիմում է իրական ժամանակում զանգվածից ամբոխ դարձած հատվածին[4]։ Սակայն մի շարք իրավիճակներում, ինչպիսիք են՝ երկրում արտակարգ իրավիճակի դրությունը, ամբոխի մանիպուլյատորը կարող է շահարկելով ԶԼՄ-ները և իրական ժամանակում դիմելով զանգվածներին՝ ամբոխի հետ է խոսում։

Ամբոխի մանիպուլյացիան նույնպես տարբերվում է ամբոխի վերահսկողությունից, որը կատարում է անվտանգության գործառույթ։ Տեղական իշխանությունները օգտագործում են ամբոխը վերահսկելու մեթոդներ՝ ամբոխը զսպելու և ցրելու, ինչպես նաև անկարգ և անօրինական գործողությունները, ինչպիսիք են՝ խռովություններն ու կողոպուտը, կանխելու և դրանց պատասխանելու համար[5]

Գործառույթ և բարոյականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի կոտորածի ապշեցուցիչ պատկերը (1770 թվականի մարտի 5). նման պատկերները օգտագործվել են բրիտանական թագի դեմ ամերիկացի գաղութարարների շրջանում դժգոհության բորբոքման և միասնության ամրապնդման համար, մինչև Ամերիկայի անկախության համար պատերազմի բռնկումը:

Ամբոխի մանիպուլյատորը խառնվում, վերահսկում կամ ազդում է ամբոխի վրա՝ առանց ֆիզիկական ուժ կիրառելու, չնայած նրա նպատակը գուցե և ամբոխի կամ տեղական իշխանությունների կողմից ուժի գործադրմանը հրահրելն է։ Մինչ անկախության համար մղվող ամերիկյան պատերազմը, Սեմուել Ադամսը բոստոնցիներին ապահովել է «ընտիր ոստյումներով, ամրակներով և երաժշտական գործիքներով, որպեսզի նավահանգստի ցույցերի և շքերթների ժամանակ բողոքի երգեր երգվեն Բոստոնի փողոցներով»։ Եթե նման ամբոխները բրիտանական իշխանություններին դրդել են բռնության գործադրմանն այնպես, ինչպես արել են Բոստոնի 1770 թվականի մարտի 5-ի զանգվածային կոտորածի ժամանակ, Ադամսը գրել, տպագրել և տարածել է սենսացիոն քանակի զեկույցներ միջադեպերի մասին, որպեսզի դժգոհության ալիք բարձրացնի և միասնություն ստեղծի ամերիկյան գաղութների շրջանում[6]։ Ամերիկյան մանիպուլյացիայի գործելաոճը կարող է դասակարգվել որպես փափուկ ուժի գործիք, որը «հնարավորություն է տալիս ձեռք բերել այն, ոչ թե պարտադրանքով կամ դրա դիմաց կատարած վճարով, այլ գրավճությամբ»[7]։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Նայը այդ տերմինը հորինել է 1980-ականներին, չնայած այդ հայեցակարգի հեղինակն ինքը չի եղել։ Տեխնիկան, որն օգտագործում են ամբոխի միտքն իրենց կողմը գրավելու համար, ուսումնասիրվել եւ զարգացել է, մասնավորապես, Քվինթիլիանուսի կողմից իր՝ «Institutio oratoria» դասագրքում,իսկ հռետորաբանության մեջ՝ Արիստոտելի։ Ամբոխի մանիպուլյացիայի ակունքները գալիս են դեռևս մ.թ.ա. 5-րդ դարից, երբ Սիրաքյուսի դատական գործում ներգրավված անձիք փորձում էին բարելավել իրենց համոզչությունը դատարանում[8][9]։

«Մանիպուլյացիա» բայը կարող է բացասական նրբերանգ հաղորդել, բայց դա պարտադիր չէ։ Ըստ Merriam Webster-ի բառարանի, օրինակ՝ «մանիպուլյացիայի ենթարկել» նշանակում է «վերահսկել կամ հնարամիտ երևալ, խաղալ անարդար կամ նենգ միջոցներով, հատկապես՝ ելնելովսեփական շահերից»[10]։ Այսպիսով, այս սահմանումը թույլ է տալիս հմտորեն և արդարացիորեն օգտագործել վերահսկողությունը՝ ի շահ ուրիշի։ Ավելին՝ ամբոխի գործողությունները պարտադիր չէ, որ կրեն քրեական բնույթ։ 19-րդ դարի սոցիոլոգ Գյուստավ Լը Բոնը գրել է.

Հենց ամբոխը, այլ ոչ թե անհատներն են, որ կարող են կյանքի գնով ռիսկի դիմել, որպեսզի ապահովեն հաղթանակը հանուն հավատքի կամ գաղափարների, որոնք կարող են բոցավառվել փառքի և պատվի զորությամբ, ովքեր գնում են, գրեթե առանց հացի և առանց զենքի, ինչպես Խաչակրաց արշավանքների դարաշրջանում, Քրիստոսի գերեզմանը անհավատներից փրկելու կամ ինչպես 1793-ին` հայրենիքը պաշտպանելու համար։ Նման հերոսությունը, անկասկած, մասամբ չգիտակցված է, բայց հենց նման հերոսությունից է կերտվում պատմությունը։ Եթե մարդկանց վերագրեին միայն այն մեծ գործերը, որոնք կատարվել են սառնասրտորեն, ապա աշխարհի տարեգրություններում կգրանցվեին դրանցից ընդամենը մի քանիսը[11]։

Էդվարդ Բերնեյսը, այսպես կոչված «հասարակայնության հետ կապերի հայրը», կարծում էր, որ հրապարակային մանիպուլյացիաները ոչ միայն բարոյական էին, այլև անհրաժեշտ։ Նա պնդում էր, որ «փոքր, անտեսանելի կառավարությունը, որը հասկանում է զանգվածների հոգեկան գործընթացներն ու սոցիալական օրինաչափությունները, համաձայնության է գալիս հասարակական կարծիքի հետ»։ Դա անհրաժեշտ է աշխատանքի բաժանման և քաոսն ու խառնաշփոթությունը կանխելու համար։ «Ժողովրդի ձայնը արտահայտում է ժողովրդի միտքը, և այդ միտքը կազմում են խմբերի առաջնորդները, որոնց նա հավատում է, և այն մարդիկ, ովքեր գաղապար ունեն հասարակական կարծիքի մանիպուլյացիայից»,- գրել է Բերնեյսը[12]։ Նա նաև հավելել է. «Մենք կառավարելի ենք, մեր միտքը և ճաշակը ձևավորվել է, մեր գաղափարները առաջարկվել են հիմնականում այն մարդկանց կողմից, որոնց մասին մենք երբեք չենք էլ լսել ։ Սա տրամաբանական արդյունք է այն բանի, թե ինչպես է կառուցված մեր ժողովրդավարական հասարակությունը»։

Մյուսները պնդում են, որ որոշ տեխնիկաներ, ըստ էության, ոչ թե չարիք են, այլ փիլիսոփայական չեզոք միջոցներ։ Քաղաքական ակտիվիստ և Սպիտակ տան նախկին աշխատակից Ռոնալդ Ռեյգանի Մորթոն Բլեքուելը այս փաստը բացատրել է այսպես իր «մարդիկ, կուսակցություններ և իշխանություն» ելույթում։

Ճիշտ լինել, միայն ստույգ լինեու տեսանկյունից, բավարար չէ հաղթանակի համար։ Քաղաքական տեխնոլոգիան է որոշում քաղաքական հաջողությունը։ Սովորել կազմակերպվել և շփվել։ Քաղաքական տեխնոլոգիաների մեծ մասը փիլիսոփայորեն չեզոք են։ Դուք պարտական եք ձեր փիլիսոփայական մտքին, որը սովորեցնում է ինչպես հաղթել[13]։

Հակիրճ, տարբեր գաղափարախոսություններով մանիպուլյատորները կարող են հաջողությամբ օգտագործել նույն մեթոդները նպատակներին հասնելու համար, որոնք կարող են և՛ լավը և՛վատը լինել։ Ամբոխի մանիպուլյացիայի տեխնիկան անհատներին և խմբերին առաջարկում է փիլիսոփայորեն չեզոք միջոց՝ առավելագույնի հասցնելու իրենց հաղորդագրությունների ազդեցությունը։ Ամբոխը մանիպուլյացիայի ենթարկելու համար նախ պետք է հասկանա՝ ինչ է ասել ամբոխ լինել, ինչպես նաև այն սկզբունքները, որոնք կառավարում են նրա վարքագիծը։

Ամբոխներ և բնորոշ վարքագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բազմություն», «ամբոխ» (անգլ.՝ crowd)՝ ըստ Merriam Webster-ի բառարանի, վերաբերում է և՛ մեծ թվով մարդկանց բազմությանը, հատկապես երբ նրանք հավաքվում են միասին (ինչպես լեփ-լեցուն առևտրի կենտրոնում), և՛ «մի խումբ մարդկանց, որոնք ինչ-որ ընդհանուր գծեր (սովորության, հետաքրքրության կամ զբաղմունքի մեջ)»[14]։ Փիլիսոփա Գ.Ա. Թոունին ամբոխը բնորոշեց որպես «մարդկանց բազմաթիվ գոյացություններ, որոնք միասին բախվում են կոնկրետ իրավիճակի և քիչ թե շատ, որպես խումբ, տեղյակ են իրենց մարմնական գոյության մասին ։ Նրանց համատեղ դիմակայությունը իրավիճակին պայմանավորված է ընդհանուր շահերով և ընդհանուր հանգամանքների առկայությամբ, որոնք իրենց մտքերին ու գործողություններին միասնական ուղղություն են տալիս»։ «Բազմության բնույթը» գրքում Թոունին խոսել է բազմության երկու հիմնական տեսակների մասին.

Բազմությունը կարող է դասակարգվել ըստ այս գիտակցության որոշակիության և կայունության աստիճանի։ Երբ շատ հստակ է և հաստատուն, ամբոխը կարող է կոչվել միատարր, և երբ ոչ այնքան հստակ և հաստատուն՝ տարասեռ։ Բոլոր խմբերը պատկանում են միատարր դասին, բայց ոչ բոլոր միատարր ամբոխներն են կոչվում խմբեր։ Տվյալ ամբոխի պատկանելությունը այս կամ այն խմբին կարող է վիճելի հարց դառնալ, և նույն ամբոխը կարող է աննկատ անցնել մեկից մյուսին[15]։

2001 թվականի հետազոտության ժամանակ Փենսիլվանիայի համալսարանի ոչ մահացու հետազոտությունների պաշտպանության ինստիտուտը ամբոխին ավելի հստակ նկարագրել է իբրև՝ «ժամանակավոր բնույթ կրող հավաքներ բազմաթիվ անհատների և փոքր բազմությունների։ Այս փոքր խմբերը հիմնականում բաղկացած են ընկերներից, ընտանիքի անդամներից, ծանոթներից»։ Ամբոխի ցուցադրած վարքը կարող է տարբերվել առանձին անհատների վարքագծից։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին ի հայտ եկան մի քանի տեսություններ, որոնք բացատրում էին այդ երևույթը։ Այս հավաքական աշխատանքներն իրենց ներդրումն ունեն ամբոխի հոգեբանության «դասական տեսության» մեջ։ 1968 թվականին, այնուամենայնիվ, Լիվերպուլի համալսարանի սոցիալական գիտնական բժիշկ Կարլ Քոուչը հերքեց դասական տեսության պատկերած ամբոխի վարքի հետ կապված շատ կարծրատիպեր։ Նրա քննադատությունները լայնորեն կիրառվում են հոգեբանության համայնքում, բայց մինչև այժմ հոգեբանական տեքստերի մեջ ընդգրկվում են որպես «ժամանակակից տեսություններ»[16]։ ժամանակակից մոդելը, որը հիմնված է ամբոխի վարքի «անհատապաշտական» հայեցակարգի վրա, Ֆլոյդ Օլպորտի կողմից 1924 թ.մշակված սոցիալական ինքնության (ESIM) մոդելն է[17]։

Դասական տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարգություններ, որոնք կազմակերպվել են Փարիզի կոմունայի (Ֆրանսիական հեղափոխություն) կողմից 1793 թվականի մայիսի 31-ին և հունիսի 2-ին ։

Ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Հիպոլիտ Տենը ներկայացրեց Ֆրանս-պրուսական պատերազմից հետո 1871-ի առաջին ժամանակակից զեկույցը ամբոխի հոգեբանության մասին։ Գյուստավ Լը Բոնը 1895 թվականի իր «ամբոխի հոգեբանությունը» գրքում մշակել է այդ կառույցը։ Նա ենթադրել է, որ 19-րդ դարի ընթացքում ֆրանսիական բազմությունն ըստ էության, մարդկային դյուրագրգիռ, իռացիոնալ ամբոխներ էին, որոնք հեշտությամբ տրվում էին սադրանքներին[18]։ Նա ենթադրեց, որ ամբոխի այս տեսակը կազմող տարասեռ տարրերը ստեղծում են լիովին են նոր էակ, տեսակների քիմիական ռեակցիա, որում ամբոխի հատկությունները փոխվում են։ Նա գրել է․

Միմիայն որոշ հանգամանքների դեպքում մարդկանց կուտակումը ներկայացնում է նոր առանձնահատկություններ, որոնք շատ տարբեր են առանձին անհատների՝ նրանք, որոնք բաղադրիչ մասն են կազմում, անձնային հատկանիշներից։ Հավաքնվածներից յուրքաքանչյուրի զգացմունքներն ու գաղափարները համընկնում են մի կետում և նրանց գիտակցական եսն անհետանում է։ Ձևավորվում է կոլեկտիվ բանականություն, անկասկած անցողիկ, բայց ներկայացնում է հստակ պատկերում ստացած առանձնահատկություններ։

Լը Բոնը նկատեց մի քանի առանձնահատկություններ, որոնք և անվանեց «կազմակերպված» կամ «հոգեբանական» ամբոխ, ներառյալ՝

  1. ընկղմում կամ գիտակցված անհատականության անհետացում և անգիտակից անձնավորության ձևավորում (նաև հայտնի որպես՝ «մտավոր միասնություն»)։ Այդ գործընթացին նպաստում են անհաղթ ուժի և անանունության զգացումները, որոնք թույլ են տալիս մարդուն տրվել բնազդներին, որոնք նա կպահեր հսկողության տակ (Այսինքն՝ անհատականությունը թուլանում է և անգիտակիցը «վերցնում է ղեկն իր ձեռքը»);
  2. վարակ («Ամբոխի մեջ յուրաքանչյուր զգացմունք և գործողություն վարակիչ է և վարակիչ այնքանով, որ անհատը պատրաստակամորեն զոհաբերում է իր անձնական շահը կոլեկտիվ շահի համար») և
  3. պարտադրելիություն՝ որպես հիպնոտիկ վիճակի արդյունք։ «Բոլոր զգացմունքներն ու մտքերը գնում են հիպնոսացնողի կողմից որոշված ուղղությամբ», և ամբոխը հակված է այդ մտքերը վերածել գործողությունների[11]։

Ընդհանուր առմամբ, դասական տեսությունը պնդում է, հետևյալը՝

  • «Ամբոխները միասնական զանգվածներ են, որոնց վարքագիծը կարելի է դասակարգել՝ որպես ակտիվ, արտահայտիչ, ձեռքբերող կամ թշնամական»։
  • «Ամբոխի մասնակիցներին տրվում է ինքնաբուխություն, իռացիոնալություն, ինքնատիրապետման կորուստ, անանունության զգացում[19]։

ժամանակակից տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 1-ին Լոնդոնում «Մեծ քսանյակի» հանրահավաքին մասնակցած ամբոխի մի մասը։

Դասական տեսության քննադատները պնդում են, որ այն իրապես թերի է այնքանով, որ ապատեքստավորում է ամբոխի վարքը, չունի ուժեղ էմպիրիկ աջակցություն, կողմնակալ է և անտեսում է ոստիկանական միջոցների ազդեցությունը ամբոխի վարքի կառավարման վրա[20]։ 1968 թվականին դոկտոր Կարլ Քոուչը ուսումնասիրեց և հերքեց դասական տեսության շատ կարծրատիպեր իր «Հավաքական վարք՝ որոշ կարծրատիպերի ուսումնասիրություն» հոդվածում։ Այդ ժամանակից ի վեր մյուս սոցիոլոգները հաստատել են նրա քննադատությունների մեծ մասը։ Ամբոխի հոգեբանության այս ուսումնասիրություններից ստացված գիտելիքները ցույց են տալիս, որ.

  • «Ամբոխը միատարր սուբյեկտների միավորում չէ», այլ բաղկացած է «փոքրամասնություններից և միմյանց ծանոթ մարդկանց ձևավորած փոքր խմբերի մեծամասնությունից»։
  • «Ամբոխի մասնակիցները միակարծիք չեն ոչ իրենց դրդապատճառներում, ոչ էլ մեկ ուրիշի»։ Մասնակիցները «հազվադեպ են գործում միահամուռ, և եթե նույնիսկ գործեն, այդ գործունեությունը երկար չի ծավալվի»։
  • «Ամբոխը չի խանգարում անհատական ճանաչողությանը« և «չի առանձնացվում հատուկ բռնությամբ կամ անկանոն գործողություններով»։
  • Անհատական կարգավորումներն ու անձնական բնութագրիչները», ինչպես նաև՝ «սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական փոփոխականները վատ նախանշաններ են անկարգությունների ինտենսիվության և անհատական մասնակցության համար»։

Փենսիլվանիա նահանգի համալսարանի ոչ մահացու հիվանդությունների պաշտպանական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից 2001 թվականի կազմած վերոնշյալ հետազոտության համաձայն, ամբոխն անցնում է մի գործընթաց, որն ունի «նախնական, միջին և վերջնական փուլեր»։

  • Հավաքագրման գործընթաց
    • Այս փուլը ներառում է անհատների ժամանակավոր հավաքագրում որոշակի ժամանակահատվածում։ Տվյալները վկայում են այն մասին, որ հավաքներն առավել հաճախ անցկացվում են «կազմակերպված հավաքագրման կարգով», բայց կարող են տեղի ունենալ նաև «հանպատրաստի գործընթացի» միջոցով, ինչպիսին է՝ ոչ պաշտոնական կազմակերպիչների ուղղած բանավոր խոսքը։
  • Ժամանակավոր հավաք
    • Այս փուլում անհատները հավաքվում և մասնակցում են ինչպես անհատական, այնպես էլ «կոլեկտիվ գործողություններին»։ Հազվադեպ են բազմության մեջ ներգրավված բոլոր մարդիկ, և նրանք, ովքեր մասնակցում են և անում են դա իրենց ընտրությամբ։ Ավելին, մասնակցությունը կարծես թե տարբերվում է՝ ելնելով հավաքի տեսակից և նպատակից, իսկ կրոնական ծառայությունները «ավելի մեծ մասնակցություն» ունեն (այսինքն՝ 80-90%):
  • Ցրվելու գործընթաց
    • Վերջին փուլում ամբոխի մասնակիցները ցրվում են «ընդհանուր վայրից» դեպի «մեկ կամ ավելի այլընտրանքային վայրեր»։

«Ապստամբություն» տեղի է ունենում այն ժամանակ, երբ «հավաքի ժամանակ մեկ կամ մի քանի անձիք ներգրավված են լինում անձի կամ սեփականության դեմ բռնության մեջ»։ Համաձայն ԱՄՆ—ում և Եվրոպայում անցկացված հետազոտությունների տվյալների՝ 1830-1930 թվականներին և 1960 թվականից մինչ օրս, «բողոքի ցույցերի 10 տոկոսից պակասը բռնություն է ենթադրում անձի կամ ունեցվածքի դեմ», «տոնախմբությունների խռովությունը»՝ խռովությունների ամենատարածված տեսակն է ԱՄՆ-ում[21]։

Սոցիալական ինքնության մշակված մոդել (ՍԻՄՄ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից մոդելը մշակվել է նաև Սթիվ Ռայխերի, Ջոն Դրուրիի և Քլիֆորդ Սթոթի կողմից[22], որը զգալիորեն հակադրվում է ամբոխի վարքի «դասական տեսությանը»։ Լիդսի համալսարանի Քլիֆորդ Սթոթի խոսքով.

«ՍԻՄՄ» (անգլ․՝ ESIM)-ն իր հիմքում ունի այն դրույթը, որ մարդու սոցիալական վարքը որոշող ինքնորոշման հայեցակարգի բաղկացուցիչ մասը բխում է որոշակի սոցիալական դասակարգումների հոգեբանական անդամակցությունից (այսինքն՝ եզակի անհատի ինքնություն), ամբոխի մասնակիցներն ունեն նաև մի շարք սոցիալական ինքնություններ, որոնք կարող են աչքի ընկնել «ես» կոչվող հոգեբանական համակարգում։ Կոլեկտիվ գործողությունը հնարավոր է դառնում, երբ սոցիալական որոշակի ինքնությունը միաժամանակ դրսևորվում և հետևաբար, բաժանվում է ամբոխի մասնակիցների միջև։ Սթոթի վերջին կետը տարբերվում է Լը Բոնի առաջարկած բազմության «սուզման» որակից, որում անհատի գիտակցությունը զիջում է ամբոխի անգիտակցությանը։ ՍԻՄՄնը հաշվի է առնում նաև ոստիկանության ազդեցությունը ամբոխի պահվածքի վրա։ Նա զգուշացնում է, որ «ուժի անխնա կիրառումը ամբոխի մեջ կստեղծի միասնության նոր զգացում ՝ ոստիկանության գործողությունների ոչ ադեկվատ լինելու և դրանց հակազդելու տեսանկյունից»։ Դա կարող է և ըստ էության, ամբոխին ներքաշել հակամարտության մեջ՝ չնայած ամբոխի մեջ որոշ մարդկանց սկզբնական անվճռականությանը[23]։

Պլանավորում և տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբոխի մանիպուլյացիան ներառում է մի քանի տարրեր, այդ թվում ՝ համատեքստի վերլուծություն, կայքի ընտրություն, քարոզչություն, հեղինակություն և մատակարարում։

Համատեքստի վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը հուշում է, որ սոցիալ-տնտեսական և քաղաքական ենթատեքստերը և գտնվելու վայրը կտրուկ ազդում են ամբոխին մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորության վրա։ Ամերիկայում նման ժամանակահատվածները ներառում էին.

  • Ամերիկյան հեղափոխության նախերգանք (1763–1775), երբ Բրիտանիան ծանր հարկեր ու տարատեսակ սահմանափակումներ դրեց Հյուսիսային Ամերիկայի՝ իր տասներեք գաղութների վրա[24]։
  • Բուռն քսանականներ(1920-1929), երբ զանգվածային արտադրության երևան գալը հնարավորություն տվեց սովորական քաղաքացիներին ձեռք բերելու նախկինում շքեղություններ համարված իրերը մատչելի գներով։ Այն ձեռնարկություններին, որոնք օգտագործել են կոնվեյերային արտադրությունը, կոչ էին անում վաճառել մեծ թվով նույնական արտադրանք[25]։
  • Մեծ Ճգնաժամ (1929–1939), երբ ֆոնդային բորսայի ավերիչ վթարը խաթարեց ամերիկյան տնտեսությունը, առաջացրեց համատարած գործազրկություն։
  • Սառը պատերազմ (1945–1989), երբ ամերիկացիները բախվեցին միջուկային պատերազմի սպառնալիքին և մասնակցեցին Կորեայի պատերազմին, վիետնամական մեծապես անհայտն պատերազմին, Սևամորթների իրավունքների համար պայքարին, Կարիբյան ճգնաժամին։

Միջազգայնորեն՝ ամբոխին մանիպուլյացիայի ենթարկելու համար նպաստավոր ժամանակահատվածները ներառում էին միջպատերազմյան ժամանակաշրջանը (այսինքն՝ Ավստրո-Հունգարիայի, Ռուսաստանի, Օսմանյան և Գերմանիայի կայսրությունների փլուզումից հետո) և Երկրորդ աշխարհամարտից հետո (այսինքն՝ բրիտանական, գերմանական, ֆրանսիական, ապագաղութացում ու ճապոնական կայսրության ապագաղութացում և փլուզում)[26]։ Խորհրդային Միության փլուզման նախերգանքը քաջալերական հաղորդագրությունների համար բավական մեծ հնարավորություն էր տալիս։ Համերաշխության շարժումը սկսվել է 1970-ականներին՝ մասամբ այն առաջնորդների շնորհիվ, ինչպիսիք են՝ Լեխ Վալենսան և ԱՄՆ Տեղեկատվական գործակալության ծրագրավորումը[27]։ 1987 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտվեց արևմտյան բեռլինցիների տրամադրություններից, ինչպես նաև Արևելյան բեռլինցիների ազատության փափագից, որպեսզի Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովից պահանջի «քանդել» Բեռլինի պատը[28]։ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Բարաք Օբաման օգտվեց ամերիկացի շատ ընտրողների տրամադրություններից, որոնք հիասթափված էին գլխավորապես վերջին տնտեսական անկումից և Իրաքում ու Աֆղանստանում շարունակվող պատերազմներից։ Նրա «Հույսի», «Փոփոխության» և «Այո՛, մենք կարող ենք» պարզ ուղերձները արագորեն ընդունվեցին և վանկարկվեցին նրա կողմնակիցների կողմից իր քաղաքական հանրահավաքների ընթացքում[29]։

Պատմական ենթատեքստը և իրադարձությունները կարող են նաև խրախուսել անհնազանդ պահվածքը։ Նման օրինակները ներառում են.

  • 1968, Կոլումբիա, Քաղաքացիական իրավունքների պաշտպանության բողոք
  • Բողոքի ակցիա Լոնդոնում հարկի դեմ 1992 թ.,
  • Լոս Անջելեսի խռովություններ 1992 թվականին (պայմանավորված Ռոդնի Քինգի վրա հարձակմանը մասնակցած ոստիկանների վարքագծի արդարացմամբ)[30]։

Պատմական համատեքստը ամբողջությամբ կապիտալացնելու համար անհրաժեշտ է հանդիսատեսի մանրակրկիտ վերլուծությունը՝ թիրախային ամբոխի ցանկությունները, վախերը, մտահոգությունները և կողմնակալությունները հասկանալու համար։ Դա կարող է կատարվել գիտական ուսումնասիրությունների, ֆոկուս խմբերի և հարցումների միջոցով։

Կայքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը ելույթ է ունենում Բեռլինի պատի մոտ։ Բրանդենբուրգյան դարպասներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Հունիսի 12, 1987թ.

Այն տեղը, որտեղ ամբոխը հավաքվում է, հնարավորություն է տալիս նաև մանիպուլյացիայի ենթարկելու մտքերը, զգացմունքները և հույզերը։ Տեղանքը, եղանակը, լուսավորությունը, ձայնը և նույնիսկ արենայի ձևն ազդում է ամբոխի մասնակցության պատրաստակամության վրա։ Բրանդենբուրգյան դարպասներիի նման խորհրդանշական և շոշափելի ֆոները, որոնք օգտագործվել են նախագահներ Ջոն Քենեդիի, Ռոնալդ Ռեյգանի և Բիլ Քլինթոնի կողմից 1963-ում, 1987-ում և 1994-ում, կարող են բուռն զգացմունքներ առաջացնել, նույնիսկ նախքան ամբոխի մանիպուլյատորը կբացի բերանը խոսելու համար[31][32]։ Ջորջ Ու. Բուշի «Բուլհորնի հասցեն» ելույթը Միջուկային պայթյունի ճիշտ էպիկենտրոնում, 2001 թվականի Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա կատարված ահաբեկչությունից հետո, Ջորջ Ու. Բուշի ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես վայրը կարող է մեծացնել ստացված հաղորդագրության ազդեցությունը[33]։ Ի պատասխան փրկարար ծառայության աշխատողի՝ «Չեմ լսում Ձեզ» աղաղակին, Նախագահ Բուշը գոռալով պատասխանեց. «Ես լսում եմ Ձեզ, լսում եմ։ Ողջ աշխարհն է Ձեզ լսում։ Եվ այն մարդիկ, մարդիկ, որ այս շինությունները գետնին են հավասարեցրել, շուտով նույնպես կլսեն մեզ»։ Ամբոխը պայտում էր ցծափահարություններոիու հայրենասիրական վանկարկումներից։

Քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբոխի մանիպուլյատորը և քարոզիչը կարող են միասին աշխատելով շատ ավելի մեծ արդյունքների հասնելու, քան դա կանեին անհատականի դեպքում։ Էդվարդ Բերնեյսի կարծիքով, քարոզիչը պետք է պատրաստի իր թիրախային խումբը, որպեսզի մտածի դրա շուրջ և կանխագուշակի հաղորդագրության բնույթը՝ նախքան կուղարկեն այն։ Հաղորդագրությունները պետք է նախապես փորձարկվեն, քանի որ անարդյունավետ հաղորդագրությունն ավելի վատ է, քան դրա լրիվ բացակայությունը[34]։ Սոցիոլոգ Ժակ Էլյուլը գործունեության այս տեսակն անվանեց «նախաքարոզչություն», այն անհրաժեշտ է, որպեսզի հիմնական ուղերձը արդյունավետ լինի։ Էլլուլը գրել է իր՝ «Քարոզչություն. Մարդկային վարքագծի ձևավորում» գրքում.

Ուղիղ քարոզչությանը, որի նպատակն է ձևափոխել կարծիքներն ու վերաբերմունքը, պետք է նախորդի քարոզչությանը, որը կրում է սոցիոլոգիական բնույթ, այն է՝ դանդաղ, ընդհանուր և ձգտում է ստեղծել բարենպաստ նախնական դիրքորոշումների մթնոլորտ։ Ուղվածություն չունեցող քարոզչություն չի կարող արդյունավետ լինել առանց նախաքարոզչության, որը, առանց ուղղակի կամ նկատելի ագրեսիայի, սահմանափակվում է երկիմաստություններ ստեղծելով, նախապաշարմունքները նվազեցնելով և պատկերներ տարածելով, իհարկե առանց որևէ ենթատեքստի...

Ժակ Էլյուլի «Քարոզչություն. Մարդկանց համոզմունքների ձևավորում» գրքում նշվում է, որ սոցիոլոգիական քարոզչությունը կարելի է համեմատել հերկելու հետ, ուղիղ քարոզչությունը՝ այնպես, որ չես կարող անել մեկը՝ առանց սկզբում մյուսն անելու[35]։ Սոցիոլոգիական քարոզչությունը մի երևույթ է, երբ հասարակությունը ձգտում է հասնել առավելագույն թվով անհատների ընդգրկման փուլին՝ իր անդամների վարքագիծը միավորելով ըստ օրինաչափության, տարածելով ապրելաոճն արտերկրում և դրանով իսկ ինքն իրեն այլ խմբերին պարտադրելով։ Ըստ էության, սոցիոլոգիական քարոզչությունը նպատակ ունի բարձրացնել համապատասխանությունը շրջակա միջավայրի հետ, որը կրում է կոլեկտիվ բնույթ, զարգացնելով համապատասխանություն կամ պաշտպանելով սահմանված կարգը երկարաժամկետ թափանցելիության ապահովման և աճող հարմարվողականության միջոցով՝ օգտագործելով բոլոր սոցիալական հոսանքները։ Քարոզչական տարրը կյանքի այն ձևն է, որով անհատը ներթափանցվում է և հետո, սկսում այն արտահայտել կինոնկարում, գրելիս կամ արվեստում ՝ առանց այդ ամենը գիտակցելու։ Նման ինքնաբուխ վարքագիծը առաջ էր բերում հասարակության ընդլայնմանը՝ գովազդի, կինոնկարների, կրթության և ամսագրերի միջոցով։ «Ամբողջ խումբը՝ գիտակցաբար, թե ոչ, իրեն արտահայտում է այս ձևով և երկրորդ հերթին նշում, որ իր ազդեցությունը ավելի շատ ուղղված է կյանքի ամբողջ ապրելակերպին»[36]։ Քարոզչության այս տեսակը կանխամտածված չէ, այլ ինքնաբերաբար կամ ակամա ծագում է մշակույթի կամ ազգի ներսում։ Այս քարոզչությունն ամրապնդում է անհատի ապրելակերպը և լավագույնս ներկայացնում այս կյանքի ուղին։ Սոցիոլոգիական քարոզչությունը անհատի համար անվիճելի չափանիշ է ստեղծում բարու և չարի մասին դատողություն կազմելու համար՝ համապատասխան իր կենսակերպի կարգին։ Սոցիոլոգիական քարոզչությունը գործողության չի հանգեցնում, այնուամենայնիվ, այն կարող է պարարտ հող նախապատրաստել ուղղակի քարոզչության համար։ Այդ ժամանակվանից սկսած նման սոցիոլոգիական քարոզչության ճիրաններում հայտնված անհատը կարծում է, որ այս կերպ ապրողները հրեշտակների կողմն են, իսկ հակառակ կողմում գտնվողները՝ վատի[37]։

Բերնայսը արագացրեց այս գործընթացը, սահմանելով և կնքելով պայմանագրեր նրանց հետ, ովքեր ամենից շատն ազդում են հասարակական կարծիքի վրա (հիմնական փորձագետներ, հայտնի մարդիկ, գոյություն ունեցող կողմնակիցներ, միահյուսված խմբերը և այլն)։ Ամբոխի միտքը հերկելուց և քարոզչության սերմերը ցանելուց հետո ամբոխի մանիպուլյատորը կարող է պատրաստվել բերքահավաքին։

Իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիպուլյատորը կարող է լինել խոսնակ, խումբ, երաժիշտ, մարզիկ կամ որևէ այլ անձ, որն ամբոխին բերում է համաձայնության կետին՝ նախքան կոնկրետ գործողության կոչ անելը։ Արիստոտելը կարծում էր, որ մանիպուլյատորի դիրքը հասարակությունում կամ վստահելիությունը նպաստում է իր համոզչականությանը։

Հեղինակությունը «անհատի, ստեղծագործության կամ գաղափարի կողմից մեր մտքի վրա կիրառվող գերակայության» մի ձև է։ Մեծ հեղինակություն ունեցող մանիպուլյատորը կաթվածահար է անում իր ամբոխի քննադատական ունակությունը և հարգանք ու ակնածանք առաջացնում։ Հասարակության մեջ նրանց դիրքը գալիս է հեղինակությունից, որը կարող է առաջանալ «ձեռք բերված հեղինակության» (օրինակ՝ աշխատանքային կոչման, համազգեստի, դատավորի հագուստի) և «անձնական հեղինակության» (այսինքն՝ ներքին ուժի) շնորհիվ։ Անձնական հեղինակությունը նման է «վայրի գազանին սանձահարողին», որը հեշտությամբ կարող է հոշոտել իրեն։ Հաջողությունը ամենակարևոր գործոնն է, որն ազդում է անձնական հեղինակության վրա։ Լը Բոնը գրել է. «Հենց հեղինակությունը կասկածի տակ է դրվում, այն դադարում է հեղինակություն լինել»։ Այսպիսով, մանիպուլյատորը պետք է կանխի այս բանավեճը և հեռու մնա ամբոխից, որպեսզի իր սխալները ոչևէ կերպ չազդեն հեղինակության վրա[38]։

Մատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիպուլյատորի կողմից ամբոխին սասանելու կարողությունը կախված է, հատկապես, նրա տեսողական, ձայնային և բանավոր մատուցումից։ Ուինսթոն Չերչիլը և Ադոլֆ Հիտլերը ստանձնեցին անձնական պարտավորություններ՝ դառնալ հռետորության վարպետներ։

Չերչիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինսթոն Չերչիլը Դուրբանում 1899 թվականին՝ բրիտանական Կապի գաղութում։ Ելույթ է ունենում Հարավային Աֆրիկայի ռազմագերիների ճամբարից փախչելուց հետո։

22 տարեկանում Ուինսթոն Չերչիլը փաստագրել է իր եզրակացություններն այն մասին, թե ինչպես խոսել ամբոխի հետ։ Նա այն վերնագրեց «հռետորաբանության տրիբունա» և ուրվագծեց այն, ինչը նրա կարծիքով, անհրաժեշտ է ցանկացած արդյունավետ ելույթի համար։ Հիմնական կետերից են․

  • «ճիշտ առոգանություն» կամ խոսնակի ճշգրիտ իմաստը փոխանցելու համար բառերի ճիշտ ընտրություն։
  • «Ռիթմ» կամ ելույթի ձայնային գրավչություն «երկար, շարժակազմային և հնչեղ» նախադասությունների միջոցով։
  • «Փաստերի կուտակում» կամ խոսողի «ձայնային ալիքների և վառ պատկերների արագ հաջորդականություն»՝ ամբոխի ուշադրությունը կլանելու համար
  • «Անալոգիա» կամ անհայտը ծանոթի հետ կապել և
  • «Վայրի շռայլություն» կամ արտահայտությունների օգտագործում, որքան էլ էքստրեմալ թվան, դրանք մարմնավորում են հռետորի և նրա ունկնդիրների զգացմունքները[39]։
Հիտլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոլֆ Հիտլերի կադրերը ելույթի ժամանակ ցույց են տալիս, թե ինչպես է նա օգտագործում զգացմունքներն ու մարմնի լեզուն ՝ իր ուղերձը փոխանցելու համար։

Ադոլֆ Հիտլերը հավատում էր, որ կկարողանա կիրառել քարոզչության դասերը, որոնք նա դժվարությամբ յուրացրել էր իր դաշնակիցներից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և այդ դասերը հետագայում կիրառել Գերմանիայի օգտին։ Հետևյալ կետերը օգտակար պատկերացում են տալիս բեմական ներկայացումների հիմքում ընկած նրա մտածողության մասին.

  • Դիմում զանգվածներին. «Քարոզչությունը պետք է ուղղված լինի միշտ և բացառապես զանգվածներին», այլ ոչ թե «գիտականորեն պատրաստված մտավորականությանը»։
  • Թիրախավորեք զգացմունքները. «Քարոզչությունը պետք է ուղղված լինի զգացմունքներին և միայն շատ սահմանափակ չափով՝ այսպես կոչված ինտելեկտին»։
  • Ձեր խոսքը պետք է լինի դյուրին․ «Սխալ է քարոզչությունը բազմակողմանի դարձնել։ Մեծ զանգվածների ընկալունակությունը շատ սահմանափակ է, նրանց մտավոր կարողությունները փոքր, բայց մոռանալու ուժը՝ հսկայական»։
  • Նախապատրաստե՛ք ձեր հանդիսատեսին վատագույն սցենարին։ Նախապատրաստե՛ք առանձին զինվորին պատերազմի սարսափներին և դրանով կօգնեք զերծ պահել նրան հիասթափություններից։ Դրանից հետո նրա դեմ օգտագործված ամենասարսափելի զենքը կարծես միայն հաստատում էր այն, ինչ նրան ասել էին իր քարոզիչները։ Սա նույնպես ամրապնդեց նրա հավատն իր կառավարության պնդումների ճշմարտացիության հանդեպ, իսկ մյուս կողմից՝ ավելացրեց նրա կատաղությունն ու ատելությունը ստոր թշնամու նկատմամբ»։
  • Մի՛ արեք ոչ մի կիսատ հայտարարություններ։ Շեշտե՛ք այն միակ իրավունքը, որը նա մտադիր էր պաշտպանել։ Նրա խնդիրն այն չէ, որ նպատակային կերպով ուսումնասիրի ճշմարտությունը, քանի որ այն բարեհաճում է թշնամուն, իսկ հետո, ակադեմիական արդարություն ցուցադրի զանգվածներին։ Նրա խնդիրն է ծառայել մեր սեփական իրավունքին՝ միշտ և անկաշկանդ»։
  • Անընդհատ կրկնեք ձեր հաղորդագրությունը։ «Քարոզչական տեխնիկան պետք է սահմանափակվի մի քանի կետերով և կրկնի դրանք նորից ու նորից։ Այստեղ, ինչպես հաճախ է պատահում այս աշխարհում, համառությունը հաջողության առաջին և ամենակարևոր պայմանն է»[40][41]։ (Գյուստավ Լը Բոնը կարծում էր, որ հաստատված և կրկնվող հաղորդագրությունները հաճախ ընկալվում են որպես ճշմարտություն և տարածվում վարակի նման։ «Մարդը, ինչպես կենդանիները, ընդօրինակման բնական հակում ունի։ Ընդօրինակումը նրա համար անհրաժեշտություն է, պայմանով, որ ընդօրինակումը բավականին հեշտ լինի», - գրել է Լը Բոնը[42]։ Իր 1881 թվականի «Մարդը հասարակության մեջ» հոդվածում գրում է. «Բազմությունը առաջնորդվում է օրինակներով, այլ ոչ թե փաստարկներով»։ Նա ընդգծել է, որ ազդեցություն գործելու համար չի կարելի չափազանց հեռու լինել լսարանից կամ իրենց համար անհասանելի օրինակ բերել։ Եթե այդպես է, ապա նրա ազդեցությունը զրոյական կլինի[43]։

Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունն օգտագործել է քարոզչությունը Հիտլերի շուրջ՝ անձի պաշտամունք ստեղծելու համար։ Պատմաբանները, ինչպիսիք են՝ Յան Կերշոուն, ընդգծում են Հիտլերի վարպետության հոգեբանական ազդեցությունը՝ որպես հռետոր[44]։ Նիլ Քրեսելը հայտնում է. «Մեծամասամբ… Գերմանացիները խաբեությամբ խոսում են Հիտլերի՝ «հիպնոսիկ» գրավչության մասին»[45]։ Ռոջեր Գիլն ասում է. «Նրա հուզիչ ելույթները գրավեցին գերմանացի ժողովրդի մի ստվար զանգվածի մտքերն ու սրտերը[46]։ Հիտլերը հատկապես արդյունավետ էր այն ժամանակ, երբ նա կարողանում էր կլանել կենդանի լսարանի արձագանքը, և ունկնդիրները նույնպես տարվում էին խանդավառությամբ[47]։ Նա փնտրում էր մոլեռանդ նվիրվածության նշաններ՝ նշելով, որ այդ ժամանակ իր գաղափարները կմնան «ինչպես հիպնոզացնող ազդեցության տակ ստացված բառերը»[48][49]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաք Օբաման նախագահի պաշտոնում ընդունում է դեմոկրատների թեկնածությունը

Քաղաքական գործընթացը լայն հնարավորություն է ընձեռում օգտագործելու ամբոխի մանիպուլյացիայի տեխնիկան՝ թեկնածուներին և քաղաքականությանն աջակցելու համար։ Քարոզարշավի հանրահավաքներից, մինչև քաղաքապետարանի բանավեճերը մինչև պատերազմ հայտարարելը, պետական այրերը պատմականորեն օգտագործում էին ամբոխի մանիպուլյացիան՝ իրենց գաղափարները փոխանցելու համար։ Սոցիոլոգիական հարցումներըը, ինչպիսիք են՝ Փյու հետազոտական կոնտրոնի և www.RealClearPolitics.com-ի անցկացրած հարցումները, պետական գործիչներին և հավակնոտ պետական գործիչներին տալիս են հաստատման չափանիշներ և ընտրական հատուկ կարգին վերաբերող խնդիրներ։

Բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

WWF աստղ Հալկ Հոգանը հեռուստատեսային գոտեմարտի ժամանակ աշխատում է բազմության հետ
Փենսիլվանիա նահանգի Նիթանի Լայոնը ոգևորում է քոլեջի՝ թվով ավելի քան 100 000 ֆուտբոլային երկրպագուների բազմությանը:

Այն ժամանակից ի վեր, երբ ի հայտ եկավ զանգվածային արտադրությունը, ընկերությունները և կորպորացիաները օգտագործեցին ամբոխի մանիպուլյացիան իրենց արտադրանքը վաճառելու համար։ Գովազդը ծառայում է որպես քարոզչություն, որպեսզի նախապատրաստի ապագա ամբոխին որոշակի հաղորդագրություն ընկալելու և ընդունելու համար։ Էդվարդ Բերնեյսը կարծում էր, որ կոնկրետ գովազդները ավելի արդյունավետ են, եթե նրանք ստեղծում են այնպիսի միջավայր, որը խրախուսում է որոշակի ապրանքների ձեռքբերումը։ Դաշնամուրի առանձնահատկությունները գովազդելու փոխարեն, վաճառե՛ք պոտենցիալ հաճախորդներին երաժշտական սենյակի գաղափարը[50]։

Ժամանցային արդյունաբերությունը բացառիկ դեպքերում օգտագործում է ամբոխի մանիպուլյացիան երկրպագուներին հուզելու և տոմսերի վաճառքի ավելացում ապահովելու համար։ Այն ոչ միայն խթանում է հավաը զանգվածային լրատվամիջոցների միջոցով, այլ նաև օգտագործում է հռետորական մեթոդներ բազմությանը ներգրավելու համար՝ դրանով իսկ բարելավելով նրանց փորձը։ Փենսիլվանիայի պետական համալսարանում համալսարանական այգին, օրինակ՝ PSU Athletics-ն օգտագործում է Նիթանի Լայոնի թալիսման, ավելի քան 100 000 ուսանողների, շրջանավարտների եւ Բիվեր մարզադաշտի այլ այցելուների համար։ Օգտագործված մեթոդների շարքում են մարզադաշտի մի կողմի ազդանշանները `«Մենք ենք ... »վանկարկելու համար, իսկ մյուս կողմը պատասխանում է` «Փենսիլվանիան»։ Այս և այլ վանկարկումները Բիվեր մարզադաշտը դարձնում են ահռելի վայր այցելելու թիմերի, որոնք աղմուկի պատճառով պայքարում են իրենց ներկայացումները կոչելու համար[51]։ World Wrestling Entertainment-ը (WWE), ըմբշամարտի նախկին համաշխարհային ֆեդերացիան (WWF), նաև օգտագործում է ամբոխին մանիպուլյացիայի մեթոդներ ' իր ամբոխին հուզելու համար։ Նա հատկապես օգտագործում է իր ըմբիշների բևեռացված անհատականություններն ու հեղինակությունը ՝ հանդիսատեսի հույզերը ուժգնացնելու համար։ Այս պրակտիկան նման է հին հռոմեական գլադիատորներին, որոնց կյանքը կախված էր ոչ միայն կռվելու, այլ նաև ամբոխին նվաճելու ունակությունից[52]։ Խանդավառության բարձր մակարդակները պահպանվում են ՝ օգտագործելով լույսեր, հնչյուններ, պատկերներ և ամբոխի մասնակցություն։ Հալկ Հոգանի ՝ «Իմ կյանքը ռինգից դուրս» ինքնակենսագրականում, ասում է. «Պարտադիր չի հոյակապ ըմբիշ լինել, այլ պարզապես պետք է հավաքվածներին խաղադաշտ ներգրավել։ Դուք պետք է լիովին տեղյակ լինեիք և հենց այս պահի դրությունից և ուշադրություն դարձնեիք ամբոխի տրամադրությանը»[53]։

Ֆլեշմոբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեշմոբը մարդկանց ժողով է, որը սովորաբար կազմակերպվում է նախապես էլեկտրոնային միջոցներով, որը կատարում է որոշակի, սովորաբար յուրահատուկ գործողություն, ապա ցրվում։ Այս գործողությունները հաճախ տարօրինակ կամ զավեշտական են, օրինակ՝ զանգվածային բարձերով կռիվները ընթանում են կամայական երաժշտական կամ համաժամանակյա պարով։ Անցորդները սովորաբար զգում են սենսացիա կամ ցնցում։ Ֆլեշմոբի հայեցակարգը համեմատաբար նոր է՝ համեմատած ամբոխի մանիպուլյացիայի ավանդական ձևերի հետ։ Հայեցակարգը վերագրվում է Հարպերսի ամսագրի ավագ խմբագիր Բիլ Ուասիկին։ Նա իր առաջին ֆլեշմոբը Macy's հանրախանութում կազմակերպել էր 2003 թվականին[54]։ Ֆլեշմոբերի օգտագործումը, որպես քաղաքական պատերազմի գործիք, կարող է զանգվածային ելքի ձև ընդունել քաղաքական խոսքի, քաղաքական հանրահավաքի տապալման ժամանակ կամ նույնիսկ որպես ամբոխի վերակազմավորման միջոց այն ցրելուց հետո՝ ամբոխի վերահսկողության միջոցով։ Առաջին հայացքից ֆլեշմոբը կարող է թվալ, թե հանդիսանում է ամբոխի մանիպուլյացիայի ինքնաբուխ մերժումը (այսինքն՝ ամբոխի շրջադարձը վերջինիս մանիպուլյատորի դեմ)։ Օրինակ՝ 2009 թվականի սեպտեմբերի 8-ին պարուսույց Մայքլ Գրեյսը բջջային հեռախոսների և, մոտավորապես, քսան հրահանգիչների օգնությամբ, կազմակերպեց 20,000+ հոգանոց ֆլեշմոբ՝ անակնկալ մատուցելով Օփրա Ուինֆրիին՝ իր 24-րդ մրցաշրջանի մեկնարկի առթիվ։ Օփրայի ելույթից հետո, The Black Eyed Peas-ը կատարեց իր հիթային «I Gotta Feeling» երգը։ Երգի առաջընթացի հետ համաժամեցված պարը սկսվում էր առջևում մի կին պարողից և տարածվում էր մեկից մյուսին՝ մինչև ամբողջ բազմության ներգրավումը։ Զարմացած և հուզված Օփրան պարզեց, որ բացի իրենից և իր աշխատավայրում գտնվող երաժշտական հյուրերից, տեղի է ունեցել ամբոխի մեկ այլ մանիպուլյացիա[55]։ Գրեյսը և այլք կարողացել են կազմակերպել և շահարկել այդպիսի մեծ բազմություն էլեկտրոնային սարքերի և սոցիալական մեդիայի միջոցով[55]։ Բայց պետք չէ պրոֆեսիոնալ պարուսույց լինել այդպիսի գործողություն իրականացնելու համար։ Օրինակ՝ 2009 թվականի փետրվարի 13-ին, օրինակ՝ 22-ամյա Ֆեյսբուքյան օգտատերը կազմակերպեց ֆլեշմոբ, որը ժամանակավորապես փակեց Լոնդոնի Լիվերպուլի փողոցային կայանը[56]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alinsky, Saul. Rules for Radicals: A Practical Primer for Realistic Radicals. Vintage Books, 1989.
  • Bernays, Edward L., and Mark Crispin Miller. Propaganda. Brooklyn, NY: Ig Publishing, 2004.
  • Curtis, Adam. "The Century of the Self" (documentary). British Broadcasting Cooperation, UK, 2002.
  • Ellul, Jacques. Propaganda: The Formation of Men's Attitudes. Trans. Konrad Kellen & Jean Lerner. New York: Knopf, 1965. New York: Random House/ Vintage 1973
  • Humes, James C. The Sir Winston Method: The Five Secrets of Speaking the Language of Leadership. New York, NY: HarperCollins Publishers, 1991.
  • Johnson, Paul. Modern Times: The World from the Twenties to the Nineties. New York, NY: HarperCollins Publishers, Inc., 2001.
  • Lasswell, Harold. Propaganda Technique in World War I. Cambridge, MA: The M.I.T. Press, 1971.
  • Smith Jr., Paul A. On Political War. Washington, DC: National Defense University Press, 1989.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adam Curtis (2002). The Century of the Self. British Broadcasting Cooperation (documentary). United Kingdom: BBC4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  2. Edward L. Bernays and Mark Crispin Miller, Propaganda (Brooklyn, NY: Ig Publishing, 2004): 52.
  3. Jacques Ellul, Propaganda: The Formation of Men's Attitudes (New York, NY: Alfred A. Knopf, 1965): 15.
  4. Gustave Le Bon, The Crowd: A Study of the Popular Mind, Kindle Edition, Book I, Chapter 1 (Ego Books, 2008).
  5. John M. Kenny; Clark McPhail; և այլք: (2001). «Crowd Behavior, Crowd Control, and the Use of Non-Lethal Weapons». The Institute for Non-Lethal Defense Technologies, The Pennsylvania State University: 4–11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Waller, Michael (2006). «"The American Way of Propaganda", White Paper No. 1, Version 2.4». Institute of World Politics. 4.
  7. Nye Jr., Joseph S. (2005). Soft Power: The Means to Success in World Politics. Cambridge, MA: PublicAffairs.
  8. Aristotle, The Art of Rhetoric, translated with an introduction by H.C. Lawson-Tencred (New York, NY: Penguin Group, 2004): 1–13.
  9. Cheryl Glean (1997). Rhetoric Retold: Regendering the Tradition from Antiquity through the Reniassance. Illinois: SIU Press. էջեր 33, 60.
  10. «manipulate». Merriam-Webster Online Dictionary. 2010. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  11. 11,0 11,1 Le Bon, Book I, Chapter 1.
  12. Bernays, 109.
  13. Morton C. Blackwell, "People, Parties, and Power" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, adapted from a speech to the Council for National Policy on February 10, 1990.
  14. «crowd». Merriam-Webster Online Dictionary. 2010. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  15. G. A. Tawney (1905 թ․ հոկտեմբերի 15). «The Nature of Crowds». Psychological Bulletin. 2 (10): 332. doi:10.1037/h0072490.
  16. Kenny, et al., 13.
  17. John Drury; Paul Hutchinson; Clifford Stout (2001). «'Hooligans' abroad? Inter-Group Dynamics, Social Identity and Participation in Collective 'Disorder' at the 1998 World Cup Finals» (PDF). British Journal of Social Psychology. Great Britain: The British Psychological Society. 40 (3): 359–360. doi:10.1348/014466601164876. PMID 11593939.
  18. Clifford Stott (2009). «Crowd Psychology & Public Order Policing: An Overview of Scientific Theory and Evidence» (PDF). Liverpool School of Psychology, University of Liverpool. էջ 4.
  19. Kenny, et al., 12.
  20. Stott, 12.
  21. Kenny, 12–20.
  22. Drury, J.; Reicher, S. & Stott, C. (2003). «Transforming the boundaries of collective identity: From the 'local' anti-road campaign to 'global' resistance?» (PDF). Social Movement Studies. 2 (2): 191–212. doi:10.1080/1474283032000139779.
  23. Stott.
  24. Waller, 1-4.
  25. Curtis.
  26. Paul Johnson, Modern Times: The World from the Twenties to the Nineties (New York, NY: HarperCollins Publishers, Inc., 2001): 11–44; 231–2; 435, 489, 495–543, 582, 614, 632, 685, 757, 768.
  27. Wilson P. Dizard, Jr., Inventing Public Diplomacy: The Story of the U.S. Information Agency (Boulder, CO: Lynne Rienner Publishers, 2004): 204.
  28. Smith-Davies Publishing, Speeches that Changed the World (London: Smith-Davies Publishing Ltd, 2005): 197–201.
  29. David E. Campbell, "Public Opinion and the 2008 Presidential Election" in Janet M. Box-Steffensmeier and Steven E. Schier, The American Elections of 2008 (Lanham, MD: Rowman & Littlefield, 2009): 99–116.
  30. Kenny, et al.
  31. John Poreba (2010). «Speeches at the Brandenburg Gate: Public Diplomacy Through Political Oratory». StrategicDefense.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  32. Melissa Eddy, "Obama to speak near Berlin's Brandenburg Gate". Associated Press, July 20, 2008.
  33. American Rhetoric. «George W. Bush, Bullhorn Address to Ground Zero Rescue Workers». American Rhetoric.
  34. Bernays, 52.
  35. Ellul, 15.
  36. Ellul, Jacques (1973). Propaganda: The Formation of Men's Attitudes, p. 62.Trans. Konrad Kellen & Jean Lerner. Vintage Books, New York. 978-0-394-71874-3.
  37. Ellul, Jacques (1973). Propaganda: The Formation of Men's Attitudes, p. 65.Trans. Konrad Kellen & Jean Lerner. Vintage Books, New York. 978-0-394-71874-3.
  38. Le Bon, Book II, Chapter 3.
  39. Winston S. Churchill, "The Scaffolding of Rhetoric", in Randolph S. Churchill, Companion Volume 1, pt. 2, to Youth: 1874-1900, vol. 1 of the Official Biography of Winston Spencer Churchill (London: Heinmann, 1967): 816–21.
  40. Adolf Hitler, Mein Kampf, trans. Ralph Manheim (Mariner Books, 1998): 176–186.
  41. John Poreba (2010). «Tongue of Fury, Tongue of Fire: Oratory in the Rise of Hitler and Churchill». StrategicDefense.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  42. Le Bon, Book II, Chapter 4.
  43. Gustave Le Bon, "L'Homme et Societes", vol. II. (1881): 116."
  44. Ian Kershaw, Hitler: A Biography (2008) pp 105-5.
  45. Neil Jeffrey Kressel (2013). Mass Hate: The Global Rise of Genocide and Terror. Springer. էջ 141. ISBN 9781489960849.
  46. Roger Gill (2006). Theory and Practice of Leadership. SAGE. էջ 259. ISBN 9781446228777.
  47. Carl J. Couch (2017). Information Technologies and Social Orders. Taylor & Francis. էջ 213. ISBN 9781351295185.
  48. F.W. Lambertson, "Hitler, the orator: A study in mob psychology." Quarterly Journal of Speech 28#2 (1942): 123-131. online
  49. Yaniv Levyatan, "Harold D. Lasswell's analysis of Hitler's speeches." Media History 15#1 (2009): 55-69.
  50. Bernays, 19-20.
  51. J. Douglas Toma, Football U.: Spectator Sports in the Life of the American University (University of Michigan Press, 2003): 51-2.
  52. Rachael Hanel, Gladiators (Mankato, MN: The Creative Company, 2007): 24.
  53. Hulk Hogan and Mark Dagostino, My Life Outside the Ring (New York, NY: Macmillan, 2009): 119-120.
  54. Anjali Athavaley (2008 թ․ ապրիլի 15). «Students Unleash A Pillow Fight On Manhattan». The Wall Street Journal.
  55. 55,0 55,1 «Oprah's Kickoff Party Flash Mob Dance (VIDEO)». The Huffington Post. 2009 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  56. «Facebook flashmob shuts down station». www.CNN.com. 2009 թ․ փետրվարի 19.