Ֆիլ Սիլվեր
| Ծնվել է | մայիսի 11, 1911[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Մահացել է | նոյեմբերի 1, 1985[1][2][3][…] (74 տարեկան) |
| Մահվան վայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Mount Sinai Memorial Park Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Հրեաները Ռուսաստանում |
| Մասնագիտություն | կատակերգու, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ, մյուզիքլի դերասան և դերասան |
| Ամուսին(ներ) | Ջո Քերոլ Դենիսոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ֆիլ Սիլվեր (անգլ.՝ Phil Silvers, մայիսի 11, 1911[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1985[1][2][3][…], Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, կատակերգու, ռադիոհաղորդավար և հնչյունավորող դերասան, ով հայտնի է դարձել «The Phil Silvers Show» շոուում սերժանտ Բիլկոյի կերպարով։ Արժանացել է երկու «Թոնի» և «Էմմի» մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպ Սիլվերը ծնվել է 1911 թվականի մայիսի 11-ին Նյու-Յորքի Բրուքլին քաղաքում։ Նա Ռուսաստանից ներգաղթած հրեա ընտանիքի ութերորդ երեխան էր։ 11 տարեկանից սկսել է իր բեմական կարիերան որպես երգիչ, այնուհետև՝ դերասան։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Սիլվերը, եղել է «Hit Parade of 1941» (1940 թվական)։ Խաղացել է կերպարային դերեր Մետրո-Գոլդուին-Մայեր, Columbia Pictures և 20th Century Studios կինոստուդիաներում։ Նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը եղել է ռազմական թեմայով կատակերգական սերիալը՝ «You’ll Never Get Rich» (Դու երբեք չես հարստանա), ավելի ուշ անվանափոխվեց «The Phil Silvers Show» ( Ֆիլ Սիլվերի շոուն)(1955—1958 թվական)։ 1945 թվականին Սիլվերն ամուսնացել է Քերոլ Դենիսոնի հետ, ով 1942 թվականին եղել է Միսս Ամերիկա։ 1950 թվականին ամուսնալուծվել են։ 1956 թվականին ամուսնացել է Էվելին Պատրիկի հետ և միասին ապրել են մինչև 1966 թվականը։ Սիլվերը Էվելինի հետ համատեղ կյանքում ունեցել է 5 երեխա։ Նա մահացել է սրտի անբավարարությունից՝ 1985 թվականի նոյեմբերի 1-ին 74 տարեկան հասակում Սենչեր Սիթիում (Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի արվարձանում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Սիլվեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 11 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1985 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի հնչյունավորողներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ