Կռատուկի բախտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կռատուկի բախտը
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ժանրհեքիաթ
Լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1852

Կռատուկի բախտը (դան․՝ “Hun duede ikke”), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1852 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է այն մասին, որ մի հարուստ ագարակում հազվագյուտ ծառեր ու ծաղիկներ էին աճում։ Քաղաքից և մոտակա գյուղերից մարդիկ էին գալիս, որպեսզի տեսնեն այդ հրաշալի բույսերը։ Ագարակի ցանկապատից դուրս մի կռատուկ կար, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, բացի մի պառավ էշից։ Մի օր այգում մեծ բազմություն էր հավաքվել, այդ թվում նաև մի օրիորդ, որը շատ հարուստ, նշանավոր տոհմից էր և եկել էր Շոտլանդիայից։ Նա փորձում էր իր համար ծաղիկ ընտրել, բայց չէր կարողանում, որովհետև ոչ մեկն իր ճաշակով չէր։ Օրիորդը նայում է ցանկապատից դուրս և տեսնում կռատուկի կապտակարմրավուն փարթամ ծաղիկներն ու խնդրում տանտիրոջ տղային, որ նա պոկի ծաղիկը, որովհետև դա Շոտլանդիայի ծաղիկ է։ Ծաղիկը պոկելուց տղայի մատը փուշը ծակում է, բայց միևնույնն է նա ոչինչ չի ասում ու ծաղիկը տալիս աղջկան։ Աղջիկը վերցրնում է ծաղիկը ու դնում է տղայի մերակի մեջ[1]։ Շաբաթներ հետո կռատուկը լսում է մի լավ լուր այն մասին, որ օրիորդն ամուսնացել է տանտիրոջ տղայի հետ ու սկսում է բոլորին պատմել այն մասին, որ իր շնորհիվ է, որ նրանք միացան։ Նա իր բոլոր նոր բողբոջներին ասում էր, որ նրանք շուտով պատվավոր տեղում են լինելու, բայց այդպես էլ նրանց երազանքը չկատարվեց։ Ժամանակն անցնում էր, իսկ կռատուկը սպասում էր, թե երբ նրան կտանեն ցանկապատից ներս։ Անմեղ երիցուկներն ու ջրջրուկները լսում էին նրան և անկեղծ հավատում նրա ամեն մի խոսքին, իսկ կաթնավաճառի սայլը քաշող պառավ էշը, որ կապված էր կռատուկից ոչ հեռու, անընդհատ ձգտում էր դունչը հասցնել կռատուկին, բայց պարանը շատ կարճ էր։ Կռատուկը շատ ժամանակ մտածում էր իր տոհմի և նշանավոր լինելու մասին, զրուցում մյուսների հետ այն մասին, որ նա հարուստ տոհմից է։ Վերջանում էր աշունը։ Այգում ավելի գեղեցիկ ծաղիկներ էին աճել, բայց չէին բուրում։ Ջահել եղևնիներն արդեն սկսել էին զգալ Ծննդյան տոներից առաջ իրենց վիշտը։ Իսկ կռատուկը վշտացած խորհում էր։ Վերջապես եկավ ձմեռը։ Կռատուկի բոլոր ծաղիկները չորացել էին, բացի մեկից` ամենավերջինից։ Հանկարծ այգի են մտնում նորապսակ ամուսինները, աղջիկը նայում է ցանկապատից դուրս և տեսնում այն հին կռատուկին, որի ծաղիկներից մեկը նրանց ամուսնական նկարի մեջ էր նկարվել, բայց ափսոս, որ վրան էլ ծաղիկ չկար։ «Ինչպես չկա՞, ահա այնտեղ մի ծաղիկ կա։ Պետք է այդ ծաղիկը մեր նկարի շրջանակին փորագրեն», ասում է աղջիկը։ Աղջիկը խնդրեց, որ տղան քաղի դա և տա իրեն։ Տղան քաղում է ծաղիկը, բայց ծաղիկը նրա մատը ծակում է։ Եղավ այնպես, ինչպես ցանկանում էր աղջիկը։ Ժամանակն անցնում էր և կռատուկը մի օր շատ լավ բան մտածեց. «Եթե զավակները լավ են տեղավորված` ծնողները կարող են ցանկապատից դուրս էլ մնալ»։ Արևը նրան ասում է, որ դա լավ միտք է։ Հիմա նա ոչ թե թաղարի մեջ կհայտնվի, այլ մի գեղեցիկ հեքիաթում։ Եվ ահա այդ հեքիաթը[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կռատուկ
  • Շոտլանդացի աղջիկ
  • Տանտիրոջ տղան
  • Այգու ծաղիկներ
  • Ծեր էշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 276
  2. Նույն տեղում, էջ 279

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]