Տարվա պատմությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարվա պատմությունը
Aarets Historie
HCA 1870 by Georg E. Hansen, detail.jpg
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված և bibliography?
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1852
Հրատարակման տարեթիվ1835

Տարվա պատմություն (դան․՝ Aarets Historie), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը: Գրվել է 1852 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթն սկսվում է ձմռան խիստ ցրտի մասին նկարագրությամբ, երբ մարդիկ չէին կարողանում տեղաշարժվել բքի պատճառով: Այդ օրերին նշվում էր Նոր տարին, ճնճղուկները, սակայն, դժգոհ էին, քանի որ ուտելու ոչինչ չէին գտնում սառնամանիքի պատճառով: Ճնճղուկները մտածում էին, որ մարդիկ շփոթել են եղանակները և հավատում են իրենց հնարած օրացույցին և ոչ թե բնության երևույթներին: Ճնճղուկները մտածում էին, որ գյուղում գարունը ավելի շուտ է գալիս և դրա համար որոշեցին գյուղ գնալ[1]: Գյուղում նրանք տեսան մի ծեր գյուղացու, որը նստել էր բլուրների մեջ: Ճնճղուկները չէին հասկանում, թե դա ով է, բայց նրանցից մեկն ասաց, որ դա Ձմեռն է: Այնուհետև հեքիաթում նկարագրվոմ է տարվա յուրաքանչյուր եղանակը իր գեղեցկությամբ և դժվարություններով: Գարնանը բնությունն արթնանում է, ծառերը կանաչում են և թռչունների համար կեր գտնելը հեշտանում է: Ամռանը ամբողջ բնությունն սկսում է աճել ու փարթամանալ, իսկ աշնանը մարդիկ հավաքում են բնության տված պտուղները: Աշնանը նորից հաջորդում է ձմեռը, և ճնճղուկները հասկանում են, որ տարվա բոլոր եղանակները գեղեցիկ են և անհրաժեշտ[2]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճնճղուկներ
  • Ծերունի
  • Տարվա եղանակներ
  • Հարս ու փեսա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015 էջ 231
  2. Նույն տեղում, էջ 238

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]