Եղևնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղևնին
Grantræet
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակհեքիաթ
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Երկիր Դանիա
Հրատարակման տարեթիվ1844
 The Fir-Tree Վիքիպահեստում

Եղևնին (դան․՝ Grantræet), դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1844 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավուտ անտառում մի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը շատ լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջը աճել էին իր ընկերուհիները, եղևնիներ ու սոճիներ։ Նա շատ էր ուզում մեծանալ, բայց նրան ո՛չ զով օդն էր նկատում, ո՛չ ջերմ արևը, ոչ էլ` գյուղացի երեխաների բլբլան ձայնը, ովքեր գնում էին անտառ մորի կամ ելակ հավաքելու։ Նրանք գնում էին նստում եղևնու տակ և խոսում։ Նրանք ասում էին, թե եղևնին շատ գեղեցիկ է և փոքրիկ, բայց եղևնուն այդ բոլորովին էլ դուր չէր գալիս։ Անցավ մի տարի, և եղևնու վրա աճեց ճյուղերի մի նոր շրջան։ Անցան ևս մի քանի տարիներ, և ճյուղերի մի շրջան էլ ավելացավ։ Եվ այդպես կարելի էր որոշել եղևնու տարիքը։ Նա ասում էր, որ երանի այնքան մեծ լիներ, որ ճյուղերը փռեր լայն, իսկ գագաթը հեռուներ դիտեր։ Թռչունները բույներ կհյուսեին նրա ճյուղերին։ Արդեն եկավ ձմեռ, ձյան վրա վազվզում էր նապաստակը, երբեմն էլ` եղևնու վրայով[1]։ Եվ դա եղևնու համար վիրավորական էր։ Անցավ ևս երկու ձմեռ, երրորդ ձմռանը ծառն արդեն բավականին մեծ էր, նապաստակն էլ այլևս չէր կարողանում վազել եղևնու վրայով։ Ինչպես ամեն աշուն, այս աշուն էլ սկսվել էր ծառահատումը, և հերթը հասել էր եղևնուն։ Իսկ եղևնին սկսեց վախենալ։ Գարնանը ծիծեռնակներն ու արագիլներն երբ թռչում և գալիս են, եղևնին հարցնում է նրանց, նրանք չգիտե՞ն, թե որտեղ են տարել անտառից կտրված ծառերը։ Մի անգամ էլ փայտահատները գալիս են և կտրում են եղևնուն` նրան տալով մի ընտանիքի, ով ուներ դրա կարիքը։ Այդ ժամանակ տոն էր, և տանը շատ երեխաններ կային, երեխանները զարդարում են եղևնին և շուրջպար բռնում։ Երբ որ այդ տոնը ավարտվում է, եղևնուն գցում են նկուղ, և այդ եղևնին հիշում է, թե նա երբ փոքր էր, ուզում էր մեծանալ, իսկ հիմա չի ուզում մնալ մութ սենյակում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղևնի
  • Նապաստակ
  • Գյուղի երեխաներ
  • Փայտահատներ
  • Ծիծեռնակներ
  • Արագիլներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 202
  2. Նույն տեղում, էջ 210

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնին» հոդվածին։