Կարի ասեղը
Կարի ասեղը Stoppenaalen | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Բնօրինակ լեզու | դանիերեն |
Ստեղծման տարեթիվ | 1845 |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 1845 |
![]() |
Կարի ասեղը (դան․՝ Stoppenaalen), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1845 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կար չկար մի կարի ասեղ կար։ Նա շատ բարակ էր, այդ պատճառով էլ նրան կարի ասեղ էին համարում։ Ասեղն իրեն շատ էր երևակայում և մատներին անընդհատ ասում էր, որ իր հետ զգույշ վարվեն։ Եվ մի օր էլ հին կոշիկը կարկատելիս այն կոտրվում է։ Խոհարարուհին կոտրված մասին զմուռս է դնում և խրում իր գլխաշորին։ Ասեղը մետաղազարդ էր դարձել և իրեն առավել շատ էր երևակայում։ Ասեղն իրեն այնքան էր երևակայում, որ հանկարծ նա փորձեց ձգվել և ընկավ կեղտաջրի մեջ։ Ասեղը նորից սկսեց իրեն երևակայել և սկսեց ծաղրել կեղտաջրի մեջ ընկած տաշեղներին։ Կեղտաջրի մեջ ընկավ մի շշի փշուր և նրանք սկսեցին պատմել իրենց կյանքից։ Հանկարծ առվակը սկսեց հորդանալ և շշի փշուրին հանեց ափ, իսկ ասեղին գտավ մի տղա, ով կեղտաջրի մեջ դրամ էր որոնում։ Նրանք կեղտաջրի մեջ տեսան մի ձվի կճեպ, ասեղին դրեցին նրա վրա, և ասեղն սկսեց իրեն ավելի երևակայել։ Հետո նրա վրայով անցավ մի բեռնասայլ, բայց նա չկոտրվեց, քանի որ պառկած էր սայլահատակին` ամբողջ երկայնքով ձգված...Եվ այդպես էլ պառկած կմնա ու կմնա[1]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասեղ
- Խոհարարուհի
- Մատներ
- Տաշեղ
- Շշի փշուր
- Տղա
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Vilhelm_Pedersen%2C_DK2-0004_ubt.jpeg/247px-Vilhelm_Pedersen%2C_DK2-0004_ubt.jpeg)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 211