Դմբո Հանսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմբո Հանսը
Klods-Hans
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուդանիերեն
Ստեղծման տարեթիվ1885

Դմբո Հանսը (դան․՝ Klods-Hans), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստյան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1885 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար մի դաստակերտ, և այդ դաստակերտում ապրում էր մի ծեր պարոն։ Նա ուներ երկու խելացի տղա։ Նրանք պատրաստվում էին թագավորի աղջկան ձեռքը խնդրելու, բայց թագավորը ասել էր, որ նա իր աղջկան նրան կտա, ով իր հետ զրույցում ամենաճարտարը կլինի։ Դրա պատճառով տղաները անվերջ կարդում էին։ Իրականում նրանք երեքն էին, բայց փոքրին հաշվի չէին առնում, քանի որ նա խելացի չէր. նրան դմբո Հանս էին անվանում։ Հանսն էլ էր ցանկանում գնալ թագավորի պալատ, գալիս և իր հորից ձի է խնդրում, բայց հայրը չի տալիս։ Այդ ժամանակ նա վերցրնում է մի այծ և գնում է թագավորի պալատ[1]։ Նրանք հասնում են թագավորի պալատ. այնտեղ նրանց համարակալում են և շարք կանգնեցնում։ Երկու եղբայրները փորձում են խոսել թագավորի աղջկա հետ, բայց չեն կարողանում։ Հետո դմբո Հանսն է խոսում նրա հետ. Հանսը խոսքի տակ չէր մնում և անեն մի հարցին պատասխանում էր։ Հանսը և թագավորի աղջիկ ամուսնանում են։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու եղբայր
  • Դմբո Հանս
  • Հայր
  • Թագավոր
  • Թագավորի աղջիկ
  • Խորհրդական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 246

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]