Արքայադուստրը սիսեռահատիկի վրա, դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1835 թվականին։ Թարգմանվել է աշխարհի մի շարք լեզուներով, այդ թվում և` հայերեն[2]։
Հեքիաթը պատմում է մի արքայազնի մասին։ Այս արքայազնն ուզում է ամուսնանալ մի արքայադստեր հետ։ Նա ցանկանում էր գտնել իսկական արքայադուստր։ Արքայազնը շատ էր փնտրել, բայց չէր գտել իր երազած արքայադստերը։ Նա շատ արքայադուստրերի էր տեսել, բայց չգիտեր, թե որն էր իրական արքայադուստրը։ Մի օր, երբ ուժեղ անձրև էր գալիս, հանկարծ թակեցին դարպասները։ Արքայազնը գնաց դարպասները բացելու։ Այնտեղ կանգնած էր մի արքայադուստր։ Արքայազնը նրան ներս հրավիրեց։ Ջուրը թափվում էր աղջկա մազերից և զգեստից։ Արքայադուստրն ասաց, որ ինքն ամենաիսկական արքայադուստրն է։ Ծեր թագուհին որոշում է ստուգել դա։ Արքայադստեր համար անկողին պատրաստելիս 12 վերմակի ու ներքնակի տակ դնում են մի սիսեռահատիկ։ Առավոտյան արքայադուստրն ասում է, որ ինքը վատ է քնել, քանի որ զգացել է կոշտ առարկան։ Բոլորը հասկանում են, որ նա արքայադուստրն է, քանի որ միայն իսկական արքայադուստրը կարող էր լինել այդքան նուրբ ու զգայուն[3]։