Օլե Լուկոյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլե Լուկոյե
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ստեղծագործություն«Օլե Լուկոյեն»
Սեռարական
Ընտանիքեղբայր (Մահ)
 The Sandman Վիքիպահեստում

Օլե Լուկոյե (դան․՝ Ole Lukøje), Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի (գրվել է ժողովրդական հեքիաթների հիման վրա) հերոս։ Հեքիաթը պատմում է խորհրդավոր, առեղծվածային էակի մասին, որը երեխաներին երազներ է ցույց տալիս։ Օլե Լուկոյեի մասին պատմության որոշ տարրեր հիշեցնում են Մորփեոսին՝ հունական դիցաբանության մեջ քնի և երազի աստծուն. օրինակ` Օլեն, ինչպես և Մորփեոսը, երեխաներին քնեցնելու համար օգտագործում է հատուկ քնաբեր հեղուկ (Օլեի մոտ դա քաղցր կաթն է)։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլե Լուկոյե անունը կազմված է 2 մասից. Օլե՝ տղամարդու դանիական անուն, Լուկոյե՝ թարգմանվում է որպես «Աչուկներ փակող»։ Նա թևերի տակ պահում է 2 հովանոց, որոնք բացում է քնած երեխաների գլխին։ Այն երեխաների համար, որոնք իրենց լավ են պահել, նախատեսված է գեղեցիկ պատկերներով հովանոց։ Նա նրանց օգնում է տեսնել գեղեցիկ, հաճելի երազներ։ Չլսող երեխաների համար Օլե Լուկոյեն բացում է առանց նկարների հովանոցը։ Այդ երեխաներն ամբողջ գիշեր երազ չեն տեսնում։

Հեքիաթում Օլե Լուկոյեն մի շաբաթ այցելում է Յալմար անունով մի փոքրիկ տղայի և նրան հեքիաթներ պատմում։ Հեքիաթի ընթացքում պարզվում է, որ Օլեն իրականում շատ ծեր է։ Վերջին գիշերը՝ կիրակի օրը, Օլե Լուկոյեն տղային պատմում է իր եղբոր մասին, որի անվանում են նույն ձևով, բայց նա ունի նաև երկրորդ անուն՝ Մահ։ Նա գալիս է, որպեսզի փակի նրանց աչքերը, ովքեր այս աշխարհից պետք է շուտ հեռանան, և նրանց տանում է իր հետ։

Այսպիսով՝ Օլե Լուկոյե կերպարը բաժանվում է երկու մասի. մահվան ու քնի հունական աստվածներ Թանատոսի և Հիպնոսի նմանությամբ նրանք հարազատներ են, բայց տարբերվում են միմյանցից։ Այսպես՝ «փոքրիկ զվարճալի մարդուկը ոչ միայն երազների թագավորության միջնորդն է, այլ նաև մահվան թագավորության, որում անորոշ ձևով հասկացվում են Դրախտի և Դժոխքի պատկերները»[1]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել Սերգեյ Էֆրոնի «տնային» հրատարակչությունում և կոչվում է «Օլե Լուկոյե»։
  • Ալեքսանդր Ռուդազովի «Լավագույն զենքը» գրքում մարմնավորում է Կրեոլի ախոյաններից մեկին՝ քնի դեմոն Օլլակ Կերգհանային։
  • Օլե Լուկոյեն հիշատակվում է Վենյա Դ’րկինի «Ֆլեյտայով աղջիկը» երգում։
  • Օլե Լուկոյեին նվիրված են մանկական բազմաթիվ բանաստեղծություններ, օրինակ՝ 19-20-րդ դարերի անգլիացի բանաստեղծուհի Մոդ Կիրայի բանաստեղծությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Т. Н. Суханова. Оле-Лукойе // Энциклопедия литературных героев / Сост. и науч. ред. С. В. Стахорский. М.: Аграф, 1997.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Параллельный датский и русский текст сказки Արխիվացված 2016-04-14 Wayback Machine
  • Հեքիաթը դանիերեն(դան.)
  • Андерсен, Ханс Кристиан. Fairy Tales of Hans Christian Andersen.(անգլ.)