Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը
գերմ.՝ Schneeweißchen und Rosenrot
Smithsnowred.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Commons-logo.svg Snow White and Rose Red
Smithsnowred.jpg

Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը (գերմ.՝ Schneeweißchen und Rosenrot ), գերմանական հեքիաթ է, որի առավել հայտնի տարբերակը ներկայացվում է Գրիմ Եղբայրների մոտ, որպես պատմություն №161: Ավելի հին ու կարճ տարբերակը՝ «Անշնորհակալ թզուկը» գրել է Քերոլայն Շտալը (1776-1837-ական թվականներին)։ Այն ըստ էության, համարվում է ամենահին տարբերակը, քանի որ հայտնի չէ ավելի հին բանավոր տարբերակներ։ Պատմության բանավոր տարբերակները շատ սահմանափակ են իրենց բովանդակությամբ[1]։

Չպետք է շփոթել Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթի հետ (գերմ.՝ Schneewittchen, այլ ոչ թե Schneeweißchen), որը հիմք է հանդիսացել «Ուոլթ Դիսնեյի» «Սպիտակաձյունիկը և Յոթ թզուկները» ֆիլմի համար։ Սա «Սպիտակաձյունիկ»-ի բոլորովին այլ տարբերակն է և մյուսի հետ ոչ մի ընդհանուր բան չունի, բացի անվան համընկնումը անգլերեն լեզվով և թզուկի հետ ունեցած հանդիպումով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը երկու փոքրիկ աղջիկներ են, ովքեր ապրում են իրենց մոր՝ աղքատ այրու հետ, անտառի փոքրիկ տնակում։ Սպիտակաձյունիկը հանգիստ և ամաչկոտ է և նախընտրում է իր ժամանակը անցկացնել տանը՝ զբաղվելով տնային աշխատանքով և ընթերցանությամբ։ Իսկ Կարմրավարդը՝ անկեղծ, աշխույժ և ուրախ աղջիկ է, ով նախընտրում է իր ժամանակը անցկացնել դրսում։ Նրանք երկուսն էլ փոքրիկ լավ աղջիկներ են, ովքեր սիրում են միմյանց և իրենց մայրիկին, իսկ մայրը իր հերթին շատ է սիրում իր դստրերին[2][3]։

Ձմռան մի գիշեր լսվեց դռան թխկոց։ Կարմրավարդը բացեց և տեսավ մի արջ։ Սկզբում նա սարսափեց, բայց արջը ասաց նրան, որ չվախենա։ «Ես սառել եմ և պարզապես ցանկանում է մի փոքր տաքանալ ձեր տանը»,- ասում է նա։ Նրանք ներս են թողնում արջին, և նա պառկում է կրակի առաջ։ Սպիտակաձյունիկը և Կարմրավարդը հեռացնում են ձյունը արջի վրայից և նրանք շատ արագ բարեկամանում են իրար հետ։ Աղջիկները ուրախ խաղում են արջի հետ և թողնում, որ արջը գիշերի կրակի առջև։ Իսկ առավոտյան, նա հեռանում է անտառ։ Ամբողջ ձմեռ արջը ամեն գիշեր վերադառնում է տուն և ընտանիքը սովոր էր նրան։

Երբ գալիս է ամառը արջը ասում է, որ ինքը որոշ ժամանակով պետք է հեռանա, որպեսզի պահի իր գանձը չար թզուկից։ Ամռան մի օր, երբ աղջիկները քայլում են անտառի միջով նրանք հանդիպում են մի թզուկի, որի մորուքը խրված է ծառի մեջ։ Աղջիկները փրկեցին նրան, մորուքը կտրելով, բայց թզուկը անշնորհակալ է և բղավում է նրանց վրա՝ իր գեղեցիկ մորուքը կտրելու համար։ Աղջիկները մի քանի անգամ հանդիպում են թզուկին և կրկին փրկում են նրան վտանգից, սակայն թզուկը ամեն անգամ անշնորհակալ է գտնվում։

Այնուհետև մի օր կրկին հանդիպում են թզուկին։ Այս անգամ նա սարսափած է, քանի որ արջը մտադիր է սպանել նրան։ Թզուկը աղաչում է արջին, որ չսպանի իրեն, այլ դրա փոխարեն ուտի աղջիկներին։ Սակայն արջը ոչ մի ուշադրություն չի դարձնում և մի հարվածով սպանում է թզուկին։ Անմիջապես, արջը վերածվում է արքայազնի։ Թզուկը նախկինում կախարդել էր արքայազնին` գողանալով իր թանկարժեք քարերը և դարձնելով նրան արջ։ Անեծքը անհետանում է թզուկի մահվանից հետո։ Սպիտակաձյունիկը ամուսնանում է արքայազնի հետ, իսկ Կարմրավարդը ամուսնանում է արքայազնի եղբոր հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacob and Wilheim Grimm, Grimm's Fairy Tales, "Snow White and Rose Red Archived 2018-03-14 at the Wayback Machine."
  2. Jack Zipes, The Great Fairy Tale Tradition: From Straparola and Basile to the Brothers Grimm, p 772, 0-393-97636-X
  3. Stith Thompson, The Folktale, p 100, University of California Press, Berkeley Los Angeles London, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]