Գուֆի
![]() | |
Կերպար | շուն |
---|---|
Սեռ | արական |
Բարեկամներ | Մակս Գուֆ(որդի) |
Ստեղծող | Ֆրենկ Վեբ, Արտ Բեբիտ(անիմացիա)[1], Վոլֆգանգ Ռեյտերման(անիմացիա)[1] |
Գուֆի (անգլ.՝ Goofy), մուլտիպլիկացիոն կերպար, Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմների հերոս, ստեղծված 1932 թվականին։ Գուֆին՝ բարձրահասակ մարդակերպ շուն, Միկի Մաուսի և Դոնալդ Դաքի լավագույն ընկերներից մեկը։
Կերպարի նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուֆին-ոսկե սրտով հրաշալի ընկեր, անվրդով և անփույթ, Գուֆին հրապուրում է բոլորին իր անուշադրությամբ։ Նա հաճախ է թույլ տալիս սխալներ, բայց նրա խանդավառությունը, լավատեսությունը և էներգիան նրան հաջողություն են բերում։ Գուֆին-իսկական ջենտլմեն է, սպորտսմեն և պաշտում է ընկերներին։ Գուֆին ոգեշնչում է բոլորին իր հումորներով և զվարճանքով, և ինչով որ նա զբաղվում է, ժպիտ է առաջացնում։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար, նա կրում է սվիտեր, շալվար, կիսակոշիկներ և սպիտակ ձեռնոցներ, բնորոշ Դիսնեյի որոշ կերպարներին։ Նա նաև կրում է բարձր գլխարկ, նման մի ճմրթված ֆեդորայի։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուֆիյի կինը մուլտֆիլմներում հայտնվել է 50-ականներին, թեպետ նրա դեմքը ցույց չեն տվել։ 1995 թվականի «A Goofy Movie» մուլտֆիլմում պարզվում է, որ նա մահացել է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հայտնվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Գուֆին հայտնվել է 1932 թվականի մայիսի 25-ին «Mickey’s Revue» մուլտֆիլմում[1][2]։ Դա այդ ժամանակվա Միկի Մաուսով բնորոշ մուլտֆիլմ էր, բայց մյուսներից տարբերվեց Dippy Dawg (այդպես նրան կոչեց Ֆրենկ Վեբը)-ի կերպարի հայտնվելը։ Dippy Dawg-ը էկրանին հայտնվեց ընդամենը 6 անգամ(4 անգամ 1932 թվականին և 2 անգամ 1933 թվականին)։ Կերպարի 7-երրորդ հայտնվելը եղավ «Համերգ որբերի համար» մուլտֆիլմում։ Հենց այդ ժամանակ նա առաջին անգամ կոչվեց Գուֆի անունով։
Միկի, Դոնալդ ու Գուֆի
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միկիյի Սուպեր Ծառայություն» մուլտֆիլմում նշանավորվեց Միկի Մաուսի, Դոնալդ Դաքի և Գուֆիյի միաժամանակյա հայտնվումների սկիզբը կարճամետրաժ մուլտֆիլմերում։ Այդպիսի կարճամետրաժ մուլտֆիլմերում սովորաբար Միկին, Դոնալդը և Գուֆին միասին էին կատարում աշխատանքը։ Նման սյուժեների լավ օրինակներ են ծառայում «Ժամացույց սրբողները» և «Միայնակ տեսիլքներ»-ը։
«Բևեռային որսորդներ»-ը եղավ առաջին մուլտֆիլմը, որտեղ կային մենակ Դոնալդն ու Գուֆին։ Միկին նորից վերադարձավ խումբ «Կետորսները» կարճամետրաժ մուլտֆիլմում։ Այդ մուլտֆիլմը, ինչպես նաև «Միկի Մաուսի Բուքսիր»-ը, եղան այդ ժամանակվա վերջին պատմությունները, որտեղ Միկի Մաուսը, Դոնալդ Դաքը և Գուֆին հայտնվեցին երեքով։
Գլխավոր դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Գուֆին գլխավոր դեր է խաղացել 1939 թվականի «Գուֆի և Վիլբեր» մուլտֆիլմում։ Պատմությունը հիմնված է այն փաստերի վրա, թե ինչպես է Գուֆին ձկնորսություն անում մորեխի հետ։
Սերիաներ «Ինչպես»
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Պինտո Կոլվիգը, 1932 թվականից Գուֆիի ձայնավորողը հեռացավ Դիսնեյ ստուդիայից, թողնելով իր կերպարը առանց ձայնի։ Լեոնարադ Մալտինի խոսքերով, հենց դա հանգեցրեց «Ինչպես» սերիաների հայտնվելուն (Ինչպե՞ս խաղալ բեյսբոլ, Ինչպե՞ս պետք է լողալ և այլ), որտեղ Գուֆին գործնականորեն չէր խոսում, իսկ պատմությունը վարում էր հեղինակը։ Այդ մուլտֆիլմերում Գուֆին բացարձակ անհմտորեն ցույց էր տալիս, թե ինչպես տարբեր գործողություններ կատարել- դահուկներով սղալուց և ֆուտբոլից մինչև քուն։ Այդ սերիաները այնպիսի հաջողության հասան, որ դարձան Գուֆիյի մասին կարճամետրաժ մուլտֆիլմների հիմնական ձևաչափը մինչև մեր օրերը («Ինչպես միանալ տնային կինոթատրոնին», 2007)։
1944 թվականին Կոլվիգը վերադարձավ Դիսնեյ ստուդիա և շարունակեց կերպարի ձայնավորումը մինչև 1965 թվականը։
Գուֆիի մասնակցությամբ մուլտֆիլմերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուֆի և Վիլբեր (1939)
- Գուֆի օդաչուն(1940)
- Դահուկներով սահելու արվեստը (1941)
- Ինքնապաշտպանության արվեստը (1941)
- Ինչպե՞ս խաղալ բեյսբոլ (1942)
- Օլիմպիական չեմպիոնը (1942)
- Ինչպե՞ս պետք է լողալ (1942)
- Ձկնորսության դասեր (1942)
- Հաղթանակ մեքենաների նկատմամբ (1943)
- Ինչպե՞ս դառնալ նավաստի(1944)
- Ինչպե՞ս խաղալ գոլֆ (1944)
- Ինչպե՞ս խաղալ ֆուտբոլ (1944)
- Խնդիրներ վագրի հետ (1945)
- Աֆրիկյան օրագիր (1945)
- Հոկեյական կրքեր (1945)
- Օրվա ասպետ (1946)
- Կրկնակի վարում (1946)
- Որս առանց կանոնների (1947)
- Մրցարշավներ (1948)
- Բաղնիքի օր (1948)
- Թենիսի ռակետա (1949)
- Մոտորային կիրք (1950)
- Ինքնաշեն տունը (1951)
- Դիետայի ենք նստում (1951)
- Հայրերը նույնպես մարդ են (1951)
- Չ՛ծխել(1951)
- Մարդու լավագույն ընկերը (1952)
- Ուսուցիչները նույնպես մարդ են (1952)
- Երկու շաբաթյա արձակուրդը (1952)
- Ինչպե՞ս լինել դետեկտիվ (1952)
- Ինչպե՞ս սովորել պարել (1953)
- Ինչպե՞ս քնել (1953)
- Ջրային մոլուցք (1961)
- Գուֆին ավտոմայրուղում (1965)
- Գուֆիյի արձակուրդները (1995)
- Երեք հրացանակիրները։ Միկի, Դոնալդ և Գուֆի (2004)
- Ինչպես միանալ տնային կինոթատրոնին (2007)
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուֆին 1980 թվականի Օլիմպիական խաղերին պաշտոնապես եղել է Ֆրանսիայի հավաքականի թալիսմանը, նաև 1983 թվականի Ուիմբլդոնի թենիսի երիտասարդական առաջնության թալիսմանը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Goofy — Personnages Disney (ֆր.)
- ↑ Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 369. — ISBN 0786863919
- ↑ Միկի Մաուս | Կերպարներ | Ծանոթանալ Գուֆիյի հետ(ռուս.)