Զինադադար
Jump to navigation
Jump to search
Զինադադար, հրադադար, պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնություն։ Լինում է
- ընդհանուր (կնքում են գլխավոր հրամանատարները՝ կառավարությունների լիազորությամբ)
- տեղական (կնքում են տեղական հրամանատարները՝ գլխավոր հրամանատարների լիազորությամբ)։
Ընդհանուր զինադադարի դեպքում ռազմական գործողությունները դադարեցվում են պատերազմի ողջ թատերաբեմում (հարցերի լայն շրջանակներ ընդգրկելու շնորհիվ հաճախ վերածվում է հաշտության պայմանագրի), մասնակի զինադադարի դեպքում որոշակի հատվածում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |