Jump to content

Երեք խոզուկները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայլը ծխնելույզից ընկնում է եռացող կաթսայի մեջ: 1905 թ. պատկերազարդում:

«Երեք խոզուկները» (անգլ.՝ Three Little Pigs), մանկական հեքիաթ։

«Երեք խոզուկները» պատմության սյուժեն ծագում է անգլիական ժողովրդական բանահյուսությունից։ Գրական տարբերակը հայտնի է 19-րդ դարից և ներառվում է մասնավորապես «Մանկական ոտանավորներ և պատմություններ» («Nursery Rhymes and Nursery Tales») գրքում, հրատարակված 1843 թվականին Ջեյմս Հոլիվել-Ֆիլիպսի կողմից։

Ի տարբերություն իր փոքր եղբայրների, մեծ խոզուկը (ըստ Միխալկովի տարբերակի` խոզուկների անուններն են` Նիֆ-Նիֆ, Նուֆ-Նուֆ, Նաֆ-Նաֆ) ունի նախանձելի շրջահայացություն։ Ուժերը չխնայելով` նա կառուցում է իր համար իսկական քարե տուն (այդ պահին մյուս եղբայրները սահմանափակում են ծղոտե և ծառերի ճյուղերով)։ Եվ երբ չար դաժան գայլը հարձակվում է թարմ խոզուկների վրա, առանց ջանքի ավերում է Նիֆ-Նիֆի և Նուֆ-Նուֆի տունը, և հենց Նաֆ-Նաֆի տունը դառնում է ապաստան բոլոր երեք խոզուկների համար։

Երեք խոզուկները մուլտֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք խոզուկները համարվում են մեծապես հայտնի կերպարներ և օգտագործվում են շատ ֆիլմերում և մուլտֆիլմերում։ Դիսնեյում ըստ «Երեք խոզուկներ» հեքիաթի նկարահանված մուլտֆիլմի սյուժեն միացված է «Կարմիր գլխարկ» հեքիաթի սյուժեին։ «Ո՞վ է վախենում մեծ չար գայլից» («Who’s afraid of the Big Bad Wolf?») երգը հայտնի է դարձել անգլիախոս աշխարհում, այն իր հանրային ելույթներում Ֆրանկլին Ռուզվելտը և այն շրջանառվել է գրականության մեջ (օրինակ,«Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» 1962)։ Երեք խոզուկներ թեմային մի քանի անգամ դիմել է մի այլ մուլտիպլիկատոր, Թեքս Էվերին. այսպես, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա «Blitz Wolf» մուլտֆիլմը օգտագործում է գայլին` Ադոլֆ Հիտլերին ծաղրելու համար, երկու անհոգ խոզուկները խորհրդանշում են այն երկրները, որոնք նրա հետ չհարձակաման պայմանագիր են կնքել։ Եվ միայն երրորդ խոզուկը, կասկածներ ունենալով, պատրասվում է պատերազմի։ Թեքս Էվերին ստեղծել է այլ պարոդիաներ ևս. «One Ham’s Family»-ն երեք խոզուկներ հեքիաթի շարունակությունն է։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երեք խոզուկներ (մուլտֆիլմ) (1933) (ԱՄՆ, 1933 թվական)
  • Բիմ, Բամ, Բոմ և գայլը, (թատերական հեռուստաներկայացում, ԽՍՀՄ 1974)
  • Երեք խոզուկներ (Ռուսաստան, 2002)[1][2]
  • Երեք խոզուկներ, Լեոնիդ Զուբարյովի մուլտֆիլմը 2012[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]