Մոխրոտիկ (Դիսնեյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոխրոտիկը (անգլ.՝ Cinderella), Դիսնեյի Մոխրոտիկ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին է, հիմնված է Չարլզ Փերրայի «Մոխրոտը» հեքիաթի վրա։ Մոխրոտիկը ֆրանսական թագավորության արքայադուստրն է[1][2]։ Նա դարձավ արքայադուստր ամուսնանալով արքայազնի հետ։ Ծնվել է սովորական ընտանիքում։ Երբ մայրը մահացավ, հայրը այլ կին տուն բերեց`Տիկին Թրեյմին[3]։ Նա ունի երկու դուստր`Դրիզելլան և Անաստասիան[4]։ Աղջիկը համբերատար է և նուրբ։ Նա ֆրանսիացի է[5][6]։

Մոխրոտիկը Դիսնեյի երկրորդ պաշտոնական արքայադուստրն է և ամենահինը,նա 19 տարեկան է[7]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտը ծառայում էր իր տանը` Տիկին Թրեյնիի և իր դուստրերի հսկողության տակ[8]։ Առանձնատուն է գալիս արքայական գնդի հրավերը, որը կազմակերպված էր արքայազնի վերադարձի կապակցությամբ, ով այդ խնջույքի ժամանակ պետք է հարս ընտրեր[9]։ Տիկին Թրեյմին համաձայնում է Մոխրոտիկին իրենց հետ տանել, եթե նա կատարի տնային աշխատանքները և գտնի հարմար զգեստ։ Սակայն խորթ մայրը շատ աշխատանք է տալիս և Մոխրոտիկն անգամ ժամանակ չուներ փոխել մոր հին զգեստը։ Բայց երբ Մոխրոտը գնում է իր սենյակ տեսնում է, որ մկները փոխել են հին զգեստը նորով։ Նա իջնում է խորթ մոր և քույրերի մոտ, բայց նրանք դա տեսնելով, պատռում են Մոխրոտի զգեստը և հեռանում են թողնելով Մոխրոտին արցունքով։ Մոխրոտը վազում է դեպի անտառ, որտեղ նա հանդիպում է կախարդին, նա դդումը դարձնում է վագոն, մկներին ձի, իսկ Մոխրոտիկին հագցնում կապույտ շքեղ զգեստ[10]։ Բայց կախարդը զգուշացնում է, որ կեսգիշերին այս ամենը կվերանա[11]։ Մոխրոտիկը գալիս է խնջույքին, որտեղ մինչև ուշ գիշեր պարում է արքայազնի հետ և սիրահարվում նրան[12]։ Հանկարծ սկսում է հնչել ժամը 12-ի զանգերը և նա աստիճաներով իջնելիս թողնում է մեկ բյուրեղյա կոշիկ։ Հաջորդ առավոտյան արքայազնը հրահանգում է , որ արքունիքի բոլոր աղջիկները փորձեն այս կոշիկը և ում ոտքին հարմար լինի, նա կդառնա արքայազնի կինը։ Տիկին Թրեյմին տեսնելով օտարականին, թաքցնում է Մոխրոտին[13]։ Հետո մկները գողանում են խորթ մայրիկի բանալին և ազատում Մոխրոտին։ Երբ արդեն գնում են, գալիս է Մոխրոտը և ցանկանում է ինքն էլ փորձել, բայց խորթ մայրը հագնում է կոշիկը և կոտրում այն։ Բայց Մոխրոտը ևս մեկն է ստանում և փորձում։ Բախտավորը տեղափոխվում է պալատ և ամուսնանում արքայազնի հետ[14]։

Մոխրոտը 2։ Երազանքները ճշմարիտ են[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմում Ժակը, Գուսը և նրանց ընկերները փորձում են նոր գիրք հրատարակել Մոխրոտիկի արկածների մասին[15]։ Եվ հիշում են մի քանի պատմություններ։ «Ինչպես դառնալ արքայադուստր» Մոխրոտը փորձում է սովորել, թե ինչպես վարվել որպես արքայադուստր և փորձում է տոն կազմակերպել, բայց քանի որ նա չի սիրում թագավորական կանոնները, նա որոշում է ամեն ինչ փոխել[16][17][18][19]։ Երկրորդ պատմության մեջ Ժակ մուկը ձանձրանում է մուկ լինելուց և հեքիաթասացի օգնությամբ նա դառնում է մարդ և փորձում է օգնել Մոխրոտին կազմակերպել փառատոնը։ Սակայն Ժակը դեռ խնդիրներ ուներ։ Երրորդ պատմության մեջ Անաստասիան Մոխրոտի քույրը սիրահարվում է հացթուխին, բայց Տիկին Թրայմին արգելում է նրանց հանդիպել։ Մոխրոտը որոշում է օգնել Անաստասիային։ Գիրքն ավարտելուց հետո մկները դա ցույց են տալիս Մոխրոտին[20]։

Մոխրետը 3։ Ջղային կախարդանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմում արքայազնը և Մոխրոտը տոնում են հարսանիքի տարեդարձը։ Տոնակատարության ժամանակ կորցնում են հիշողությունը, որը գտնվում է Անաստասիայի կողմից, ով գաղտնի դիտում էր։ Նա այն բերում է իր մոր Տիկին Թրեյմինին։ Խորթ մայրիկի օգնությամբ թագավորական սանդուղքի վրա Մոխրոտի բյուրեղյա կոշիկը ընկնում է Անաստասիայի ճանապարհին։ Տիկին Թրեյնը դուստրերի հետ մեկնում է ամրոց։ Միևնույն ժամանակ մկների կախարդանքի օգնությամբ Մոխրոտը հայտնվում է պալատում, հետո ծածկվում է որպես սպասուհի։ Նա տանում էր սկավառակը, բայց պահակները բռնում են և պատվիրում են նավ թագավորությունից հեռու։ Հետո Ժակը և Գասը վերադարձնում են արքայազնի հիշողությունը և նա գնում է Մոխրոտի հետևից։ Նրանք վերցնում են Մոխրոտին և վերադառնում ամրոց ու ամեն ինչ պատմում թագավորին։ Շուտով սկսում են նախապատրաստությունները Մոխրոտիկի և արքայազնի ամուսնության համար, սակայն Տիկին Թրեյնը որոշում է ամուսնացնել Անաստասիայի հետ այն դարձնելով Մոխրոտիկի պատճենը և պատվիրում է ձերբակալել Մոխրոտին։ Բայց նա փրկվում է և վերադառնում ամրոց։ Նրանք վերադառնում են հեքիաթի մարդկային վիճակին և բոլորը նշում են Մոխրոտի ու արքայազնի հարսանիքը։

Այլ երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ Սոֆիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտը Ջեյմ Միտչելի « Սոֆիա գեղեցիկը Արքայադուստրերի պատմությունը» մուլտֆիլմի գործիչն է։

Դիսնեյի արքայադուստրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտիկը Դիսնեյի արքայադուստրերի մի մասն է։

Kingdom Hearts[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտը դարձավ Թագավորության սրտերը հերոսուհիներից մեկը։ Նա ինչպես և Դիսնեյի մյուս արքայադուստրները գրավել էր Մալեֆիցենդին։ Գլխավոր դերը խաղացող Սորան փրկում է Մոխրոտին և մյուս արքայադուստրերին և վերադարձնում իրենց աշխարհ։ Հետագայում Մոխրոտիկը հայտնվում է Թագավորության սրտերում, իր աշխարհով որը կոչվում է Երազների ամրոց։

Մի անգամ հեքիաթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մի անգամ հեքիաթի» շարքում Մոխրոտը հանդես է գալիս որպես երկրորդական բնույթ։ Նրա դերը խաղացել է դերասանուհի Ջեսիկա Շրամին

Դիսնեյի զվարճանքի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրոտիկի ամրոցը գտնվում է կախարդական թագավորությունում,Դիսնեյի զվարճանքի կենտրոնների մի մասը, որը հանդիսանում է ամբողջ կենտրոնի պաշտոնական խորհրդանիշը։

Մոխրոտիկի դերը զբոսայգում այցելունների դիմաց կատարում են հերոսի հագուստով դերասանուհիները։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cinderella — Personnages Disney (ֆր.)
  2. Pierre Lambert Walt Disney, l'âge d'or. — С. 166. — ISBN 2950781888
  3. Eric Pace (2000 թ․ հունվարի 16). «Marc Davis, Master Animator For Walt Disney, Dies at 86». The New York Times. www.nytimes.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  4. Lesley Goldberg (2011 թ․ օգոստոսի 15). «'Once Upon a Time' Finds its Cinderella in 'Falling Skies' Actress». The Hollywood Reporter. www.hollywoodreporter.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Marc Graser (2013 թ․ ապրիլի 30). «Lily James to Star in Disney's 'Cinderella'». Variety. variety.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Matt Goldberg (2013 թ․ մայիսի 1). «DOWNTON ABBEY's Lily James to Play Title Role in Kenneth Branagh's Live-Action CINDERELLA». Collider. collider.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Cinderella — Behind The Voice Actors
  8. «Different princesses, different nationalities list». instal.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Disney Princess». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Уилфред Джексон (Режиссёр) (1950). Золушка (Фильм). Walt Disney. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  11. Կաղապար:Cite video game
  12. Джон Кафка (Режиссёр) (2002). Золушка 2: Мечты сбываются (Фильм). DisneyToon Studios. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  13. «Disney Princess merchandise». Disney. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Фрэнк Ниссен (Режиссёр) (2007). Золушка 3: Злые чары (Фильм). DisneyToon Studios. {{cite AV media}}: |format= requires |url= (օգնություն)
  15. Կաղապար:Cite video game
  16. «Excerpts from last week's Remote Access (The TV Blog)». The Journal News. Newsbank. 2008 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  17. Lavalie, John. «Life». epguides.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  18. «Jessy Schram Talks Falling Skies, Last Resort and Once Upon A Time». 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «'Once Upon a Time' Finds its Cinderella in 'Falling Skies' Actress». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  20. Rumor no more: Magic Kingdom Fantasyland expansion to include Seven Dwarfs Mine Train, Princess Fairytale Hall, The Great Goofini | Inside the Magic

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտիկ (Դիսնեյ)» հոդվածին։