Ջոդի Բենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոդի Բենսոն
անգլ.՝ Jodie Marie Marzorati
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1961(1961-10-10)[1][1] (60 տարեկան)
ԾննդավայրՌոքֆորդ, Իլինոյս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունMillikin University? և Boylan Catholic High School?
ԵրկերՋրահարսը և Խաղալիքների պատմություն
Մասնագիտություներգչուհի, ձայնային դերասանուհի, երաժիշտ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և musical theatre actor
ԱմուսինRay Benson?
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Jodi Benson Վիքիպահեստում

Ջոդի Մարի Բենսոն (անգլ.՝ Jodi Marie Benson, հոկտեմբերի 10, 1961(1961-10-10)[1][1], Ռոքֆորդ, Իլինոյս), ամերիկացի երգչուհի և դերասան, հայտնի է Դիսնեյի «Ջրահարսը» մուլտֆիլմի և դրա շարունակություններում փոքրիկ ջրահարս Արիելի դերով։ Բենսոնը նաև հնչունավորել է 1999 թվականի «Խաղալիքների պատմություն 2» ֆիլմի Բարբիի կերպարը, որը արժանացել է «Ոսկե Գլուբուս»-ի, նրա շարունակությունը՝ «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ»-ը, որը արժանացել է Օսկար մրցանակի, «Հավայան արձակուրդներ» մուլտֆիլմները։ Իր ավանդի համար 2011 թվականին Բենսոնը ճանաչվել է Դիսնեյի լեգենդ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենսոնը ծնվել է և մեծացել է կաթոլիկ միջավայրում[4], ավարտել է Բոյլանի Կենտրոնական կաթոլիկ միջնակարգ դպրոցը Ռոքֆորդում (Իլինոյս)[5] և Միլիկինի համալսարանը Դեկեյթերում (Իլինոյս)[6]։

1993 թվականին նա առջնաելույթ է ունեցել Քենի Օրտեգայի «Մերլին․ ամերիկյան առակ» մյուզիքլում։ Ապա 1996 թվականին Բրոդվեյի «Ժպիտ» մյուզիքլում խաղացել է գլխավոր դեր։ 1987 թվականին «Ժպիտ»-ի հեղինակը Հովարդ Էշմանը սկսել է աշխատել «Ջրահարսը» անիմացիոն ֆիլմի վրա։ Նա առաջարկել է Բենսոնին հնչյունավորել գլխավոր հերոսուհուն՝ Արիելին, և երգել «Part of Your World» երգը[7][8]։ Բենսոնը համաձայնվել է և գերազանց կատարել է աշխատանքը[9]։ 1989 թվականին խաղացել է Բրոդվեյի «Բարի գալուստ ակումբ» մյուզիքլում Սեմյուել Է․ Ռայթի հետ, որը «Ջրահարս»-ում հնչյունավորել է Սեբաստյանին։

1992 թվականին Բենսոնը արժանացել է Թոնի մրցանակի «Crazy for You.» մյուզիքլում Փոլի Բեյքեր դերի համար։ Բենսոնը 2010 թվականի մայիսին Նեշվիլ սինֆոնիկ երգչախմբում խաղացել է նաև թագուհու դեր Ռոջերսի և Համերշտեյնի «Մոխրոտիկներ»-ի համերգային տարբերակում[10]։ 2012 թվականի ապրիլի 27-ին նա ելույթ է ունեցել SYTA 2012 համաժողովում՝ կատարելով իր ֆիրմային «Part of Your World» երգը։

Բենսոնը հնչյունավորել է այնպիսի մուլտսերիալներ, ինչպիսիք են «Լազլո ճամբար», «Ջրահարսը», «Ապագայի բեթմենը», «Բիլիի և Մենդիի սարսափելի արկածները», «Թորնբերի վայրի ընտանիքը», «Բարբի», «Հերկուլես՝ ինչպես դառնալ հերոս», «Արքայադուստր Սոֆյա»[11]։

2016 թվականի հունիսի 6-ին նա Հոլիվուդ բոուլում «The Little Mermaid» համերգում կատարել է Արիելի դերը[12]։ Նա նաև հայտնվել է 2019 թվականի «The Little Mermaid Live!» մյուզիքլում[13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա կրոնական դարձի է եկել՝ հանդիպելով դերասան և երգիչ Ռեյ Բենսոնի հետ։ Նրանք ամուսնացել են 1984 թվականին[14]։ Նրանք ունեն 2 երեխա Մակքինլին և Դելանին[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984 Նավշիքան հողմերի հովտից 風の谷のナウシカ Լասթեր մայր
1989 Ջրահարսը The Little Mermaid Արիել, Վանեսա
1991 Որսորդ Hunter Ոստիկանության սպա
1991-1993 Սև ծովի ծովահենները The Pirates of Dark Water Տուլա
1992-1994 Ջրահարս The Little Mermaid Արիել
1994 Մատնաչափիկ Thumbelina Մատնաչափիկ
1997 Ֆլաբեր Flubber Weebo
1998-1999 Հերկուլես Hercules Ելենա Տրոյացի
1999 Խաղալիքների պատմություն 2 Toy Story 2 Բարբի
2000 Grandia II Grandia II Millenia/Reena
2000 Ջրահարսը 2։ Վերադարձ դեպի ծով The Little Mermaid II: Return to the Sea Արիել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. https://d23.com/walt-disney-legend/jodi-benson/
  3. «Video: Disney Princess voices, Regis Philbin, Hensons accept their Disney Legends awards at the 2011 D23 Expo»։ Inside the Magic։ Վերցված է November 24, 2013 
  4. Gaither Gloria (August 1, 2011)։ «Part Of Her World: Jodi Benson»։ Homecoming Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է December 3, 2016։ «I was born and raised in a Catholic environment, she has a sister. I would say it was a little more cultural than spiritual — a little bit more religious than relational. And I was drawing toward the Lord in middle school, but I didn’t quite know how to have that personal relationship at the time. When I started dating my husband at 18, he introduced me to Christ, and asked, “Do you have a relationship with Jesus?” And I said, “I love Him, and I know He’s the Son of God, but I don’t think I have a relationship with Him — like I can talk to Him by myself without going through the priest and stuff.” And so, I had a really big conversion when I was 19, and Ray is responsible for opening that relationship for me.» 
  5. Braun Georgette։ «Little Mermaid star at Boylan fundraiser April 17»։ Rockford Register Star (անգլերեն)։ Վերցված է 2018-02-07 
  6. Cain Tim։ «100 reason: Original Ariel voice launched from Millikin»։ Decatur Herald & Review (անգլերեն)։ Վերցված է 2020-04-18 
  7. «An Interview with Jodi Benson, Voice of Ariel»։ blogs.disney.com։ Disney Insider։ 2014։ Վերցված է June 28, 2015 
  8. Truitt Brian (Oct 2, 2013)։ «'Little Mermaid' star Jodi Benson loves life as Ariel»։ USA Today։ Վերցված է June 28, 2015 
  9. «Jodi Benson: 25 Years Of Voicing Ariel»։ Behind The Voice Actors։ Վերցված է Jun 17, 2019 
  10. Ellis Jeffrey։ «Headley, Mauzey, Benson Lead Starry Lineup for CINDERELLA, 5/14»։ BroadwayWorld.com։ Վերցված է Jun 17, 2019 
  11. «'Candlelight Choir' Sneak Peek: Neil Patrick Harris Returns»։ Disney Parks Blog։ Վերցված է Jun 17, 2019 
  12. JODI BENSON TO REPRISE HER ROLE AS ARIEL IN ADDITIONAL PERFORMANCE OF THE LITTLE MERMAID: LIVE IN CONCERT Oh My Disney, Retrieved June 8, 2016
  13. Coffey Kelly (November 2, 2019)։ «Jodi Benson, original voice of Ariel, to appear in ABC's "The Little Mermaid Live!"»։ Inside the Magic։ Վերցված է November 2, 2019 
  14. Breslauer Jan (December 10, 1995)։ «Just Like a Fish to Water : Jodi Benson made a splash as the voice of Ariel in 'The Little Mermaid,' but she's really hitting her stride in musicals.»։ Los Angeles Times։ Վերցված է June 1, 2016 
  15. Truitt Brian (October 2, 2013)։ «'Little Mermaid' star Jodi Benson loves life as Ariel»։ USA Today։ Վերցված է June 1, 2016