Jump to content

Չարլզ Մահոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Մահոնի
անգլ.՝ Charles Jonathan Mahoney
Ծնվել էհունիսի 20, 1940(1940-06-20)[1][2][3][…]
ԾննդավայրԲլեքփուլ, Բլեքփուլ[2]
Մահացել էփետրվարի 4, 2018(2018-02-04)[4][2][1][…] (77 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
ԿրթությունSt Mary's Catholic Academy? և Quincy University?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներ

Չարլզ Ջոն Մահոնի (անգլ.՝ Charles John Mahoney; հունիսի 20, 1940(1940-06-20)[1][2][3][…], Բլեքփուլ, Բլեքփուլ[2] - փետրվարի 4, 2018(2018-02-04)[4][2][1][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), անգլո-ամերիկացի դերասան։ «Թոնի» մրցանակի դափնեկիր, ինչպես նաև «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների կրկնակի հավակնորդ։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել Մարտին Քրեյնի դերը «Ֆրեյզեր» (1993-2004) սիթքոմում, ինչպես նաև «Ինչ-որ բան ասա» (1989), «Բարտոն Ֆինք» (1991) և «Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն» (2000) ֆիլմերում դերերը։

Մահոնին ծնվել է Լանկաշիր վարչաշրջանի Բլեքպուլ գյուղում։ Նա ընտանիքի ութ երեխաներից մեկն է[5][6]։ Նրա հայրը հացթուխ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[7][8]։ Մահոնին 18 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ Նա սովորել է Քուինսիի համալսարանում և Արևմտյան Իլինոյսի համալսարանում, որտեղ ստացել է անգլերենի մագիստրոսի աստիճան[9]։ 1970-ականներին նա անգլերեն է դասավանդել Արևմտյան Իլինոյսի համալսարանում։ Մահոնին նաև կարճ ժամանակ ծառայել է ԱՄՆ բանակում[9]։

Մահոնին հիմնականում հայտնի էր թատերական գործերով։ Նա նորամուտը նշել է Բրոդվեյում «Կապույտ տերևների տուն» բեմադրությամբ, որը նրան արժանացրել է «Թոնի» մրցանակի։ Մեծ էկրանին նրա բեկումնային դերը դարձել է Բարրի Լևինսոնի դերը «Ալյումինե մարդիկ» կատակերգական դրամայում, որից հետո նա հայտնվել է «Ութնյակը դուրս է մնում խաղից» և «Ինչ-որ բան ասա» ֆիլմերում։

Նա հյուրի դեր է ունեցել «Հ. Ե. Լ. Փ.», «Ուրախ ընկերություն» և «Անբնական որոնումներ» սերիալներում, մինչև 1993 թվականին միացել է «Ֆրեյզեր» սիթքոմին։ Գլխավոր հերոսի հոր՝ Մարտին Քրեյնի դերը Մահոնիին բերել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Սպուտնիկ» մրցանակների, ինչպես նաև ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգևի, որը նա կիսել է դերասանական կազմի հետ։

Հետագայում հայտնվել է էկրանին «Պացիենտներ» և «Գեղեցկուհիները Քլիվլենդում» սերիալներում՝ հյուրի դերով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահոնին երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել[8]։ Նա ապրել է Իլինոյս նահանգի Օկ-Պարկ քաղաքում[8]։ 1980-ականների կեսերին Մահոնիի մոտ ախտորոշվել էր կոլոռեկտալ քաղցկեղ, որը նա հաղթահարել է[10]։

Մահոնին Դեվիդ Հայդ Պիրսի հետ եղել է «Ֆրեյզեր» սերիալից գործընկերոջ որդու՝ Ջեյն Լիվզի կնքահայրը[11]։

2014 թվականին Մահոնիի մոտ գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղ է ախտորոշվել։ 2018 թվականի փետրվարի 4-ին նա մահացել է կոկորդի քաղցկեղից Չիկագոյի հիվանդանոցում[12][13][14][15]։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Մանհեթենյան ծրագիր The Manhattan Projectփոխգնդապետ Կոնրոյ
1986 ֆ Ոսկե փողոցներ Streets of GoldԼինեհան
1987 ֆ Ալյումինե մարդիկ Tin MenՄո Ադամս
1987 ֆ Կասկածյալը Suspectդատավոր Մեթյու Բիշոլ Հելմս
1987 ֆ Լուսնի իշխանությունը MoonstruckՊերրի
1988 ֆ Խելահեղ Franticդեսպան Ուիլյամս
1988 ֆ Նվիրյալը BetrayedԿարճլիկ
1988 ֆ Ութնյակը դուրս է մնում խաղից Eight Men OutՈւիլյամս «Քիդ» Գլիսոն
1989 ֆ Ինչ-որ բան ասա Say Anything…Ջիմ Կուրտ
1990 ֆ Ռուսական տուն The Russia HouseԲրեյդի
1991 ֆ Բարտոն Ֆինկ Barton FinkՈւիլըամ Մեյհյու
1993-2004 ս Ֆրեյզեր FrasierՄարտին Քրեյն
1994 ֆ Հադսկերի ձեռքը The Hudsucker Proxy«Արգուս»-ի գլխավոր խմբագիր
1994 ֆ Իրականություն խայթում է Reality BitesԳրանտ Գաբլեր
1995 ֆ Ամերիկայի նախագահը The American PresidentԼեո Սոլոմոն
1996 ֆ Պարզունակ վախ Primal FearՋոն Շոնեսի
1996 ֆ Միայն նա է միակը She’s the Oneպարոն Ֆիզպատրիկ
1998 մֆ Անտց մրջյունը Antzհարբած կոմար Գրեբս
1999 մֆ Պողպատե հսկա The Iron Giantգեներալ Ռոգարդ
2000 ֆ Կոտրված սրտերի ակումբ. ռոմանտիկ կատակերգություն The Broken Hearts Club: A Romantic ComedyՋեք
2001 մֆ Ատլանտիդա։ Մոռացված երկիր Atlantis: The Lost EmpireПрестон Уитмор
2003 մֆ Ատլանտիդա։ Մայլոյի վերադարձը Atlantis: Milo’s ReturnՊրեստոն Ուիթմոր
2006 ս Շտապ օգնություն ERԲենեթ Կրեյ
2007 ֆ Սիրահարվել եղբոր հարսնացուին Dan in Real LifeՓոփի
2009 ս Պացիենտները In TreatmentՈւոլթեր Բարնեթ
2010 ֆ Ողջուն, Ջուլի՛ FlippedՉեթ Դանկան
2011-2014 ս Գեղեցկուհիները Քլիվլենդում Hot in ClevelandՌոյ / Ռաստի Բենկս
2015 ս Ֆոյլի պատերազմը Foyle’s WarԷնդրյու Դել Մար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 filmportal.de — 2005.
  3. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 1 2 Steppenwolf ensemble member John Mahoney has died, starred in ‘Frasier’
  5. Gorman, Sophie (2014 թ․ հունիսի 29). «Sitcom star John Mahoney all set for festival return». Irish Independent (անգլերեն).
  6. Dobson, Charlotte (2018 թ․ փետրվարի 6). «Frasier actor John Mahoney's early life in Greater Manchester». Manchester Evening News (անգլերեն).
  7. Kogan, Rick (1994 թ․ մայիսի 17). «The Curse of John Mahoney». Chicago Tribune (անգլերեն).
  8. 1 2 3 Lane, Harriet (2002 թ․ օգոստոսի 4). «Take a chance on me». The Guardian (անգլերեն).
  9. 1 2 Hayward, Anthony (2018 թ․ փետրվարի 6). «John Mahoney obituary». The Guardian (անգլերեն).
  10. Parsi, Novid (2008 թ․ ապրիլի 1). «John Mahoney | Interview». Time Out (անգլերեն).
  11. Fawn, Desiree (2011 թ․ մայիսի 25). «Jane Leeves: "There's No Such Thing As A Perfect Parent"». Celebrity Baby Scoop (անգլերեն). {{cite news}}: |archive-url= requires |url= (օգնություն)
  12. Di Nunzio, Miriam (2018 թ․ փետրվարի 5). «Steppenwolf ensemble member John Mahoney has died, starred in 'Frasier'». Chicago Sun-Times.
  13. Chuba, Kirsten (2018 թ․ փետրվարի 5). «John Mahoney Dead: 'Fraiser' Star Dies at 77». Variety (անգլերեն).
  14. Byrge, Duane (2018 թ․ փետրվարի 5). «John Mahoney, the Cantankerous Dad on 'Frasier,' Dies at 77». The Hollywood Reporter.
  15. Jones, Chris (2018 թ․ փետրվարի 6). «John Mahoney, Steppenwolf and 'Frasier' actor who walked away from Hollywood, dead at 77». Chicago Tribune (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Մահոնի» հոդվածին։