Anime News Network

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Anime News Network
Изображение логотипа
animenewsnetwork.com(անգլ.) և fr.animenewsnetwork.com(ֆր.)
Տեսակanime and manga database? և news website?
Երկիր Կանադա
Բացված1998
 Anime News Network Վիքիպահեստում

Anime News Network (անգլ.՝ «Anime News Network», կրճատ` ANN), անգլալեզու կայք է` նվիրված անիմեների արդյունաբերությանը։ Այստեղ հրապարակվում են նորություններ անիմեի, մանգայի, Ջեյ փոփի մասին, ինչպես նաև` հրապարակումներ, որոնք կապված են Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում, հազվադեպ նաև` աշխարհի այլ վայրերում օտակուի մշակույթի հետ[1]։ Կայքում զետեղվում են ակնարկային հոդվածներ, կան վեբ-ֆորում և հանրագիտարանը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ տեղեկություններ ճապոնացի և անգլիացի արտադրողների անիմեի և մանգայի, անհասկանալի տերմինների, ինչպես նաև` սաունդթրեքերի մասին, այստեղ հասանելի են սյուժեի կարճ նկարագրություններ և օգտատերերի վարկանիշները[2]։

Anime News Network-ը, որը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսին, անիմեի և մանգայի մասին առավել շատ տեղեկատվություն հաղորդող կայքերից մեկն է և հավակնում է կոչվել այդ թեմայով նորությունների և տեղեկատվության անգլալեզու առաջատար աղբյուրը[3][4]։ Բացի այդ, կայքը մասնակցում է Protoculture Addicts հանդեսի հրատարակմանը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսին, Ջասթին Սևակիսի կողմից (անգլ.՝ Justin Sevakis))[6] ։ 2000 թվականի մայիսին թիմին է միացել ներկայիս գլխավոր խմբագիր Քրիստոֆեր Մաքդոնալդը (անգլ.՝ Christopher Macdonald), որը փոխարինել է նախկին խմբագիր Այզաակ Ալեքսանդրին (անգլ.՝ Isaac Alexander)[7]: 2004 թվականի սեպտեմբերի 7-ին ամերիկյան Sci Fi Channel հեռուստաալիքը Anime News Network-ն անվանել է շաբաթվա կայք[8]։ 2008 թվականի փետրվարի դրությամբ ANN-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Active Anime-ի 25 լավագույն կայքերի վարկանիշում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Что такое ANN?»։ FAQ (անգլերեն)։ Anime News Network։ Վերցված է 19.08.2008 
  2. Dellamonica A.M.։ «Сайт недели — Anime News Network»։ Sci Fi Weekly (անգլերեն)։ SciFi.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-26-ին։ Վերցված է 19.08.2008 
  3. «Что такое ANN?»։ FAQ (անգլերեն)։ Anime News Network։ Վերցված է 19.08.2008 
  4. Brenner, Robin E. Understanding Manga and Anime. — Greenwood Publishing Group, 2007. — P. 22, 24. — 356 p. — ISBN 978-0-31-309448-4
  5. «Anime News Network and Protoculture Addicts Join Forces» (Press release)։ Protoculture Addicts։ 2004-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2004-09-28-ին։ Վերցված է 2008-01-22 
  6. «Что такое ANN?»։ FAQ (անգլերեն)։ Anime News Network։ Վերցված է 19.08.2008 
  7. Russell Sean։ «Интервью - Кристофер МакДональд - Часть первая»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 19.08.2008 
  8. Dellamonica A.M.։ «Сайт недели — Anime News Network»։ Sci Fi Weekly (անգլերեն)։ SciFi.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-26-ին։ Վերցված է 19.08.2008 
  9. «Топ-25 сайта Active Anime»։ Active Anime։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-10-ին։ Վերցված է 19.08.2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]