Մոխրոտիկը 2։ Երազանքները կատարվում են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մոխրոտիկը 2։ Երազանքները կատարվում են
անգլ.՝ Cinderella II: Dreams Come True
Cinderella2dreamsmp.jpg
Տեսակ մուլտֆիլմ
Ժանր մանկական ֆիլմ և կինոկատակերգություն
Սցենարիստ Ջիլլ Է. Բլոթեվոջել, Թոմ Ռոջերս, Ժյուլ Սելբո
Հնչյունավորում Jennifer Hale, Corey Burton, Ռասսի Թեյլոր և Քրիստոֆեր Դենիել Բարնս
Պրոդյուսեր Մերի Թորն, Մերի Էլիս Դրամմ
Երաժշտություն Մայքլ Տավերա
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն DisneyToon Studios
Դիստրիբյուտոր InterCom
Տևողություն 73 min
Պրիկվել Մոխրոտիկը
Սիկվել Մոխրոտիկ 3: Չար կախարդանքները
Թվական 2001 և փետրվարի 26, 2002
movies.disney.com/cinderella-2-dreams-come-true

Մոխրոտիկը 2: Երազանքները կատարվում են (անգլ.՝ «Cinderella II: Dreams Come True»), լիամետրաժ մուլտֆիլմ, թողարկված 2002 թվականին The Walt Disney Company-ի կողմից և միանգամից թողարկվեց նաև Direct-to-video տարբերակով (DVD): Մուլտֆիլմը հանդիսանում է 1950 թվականի «Մոխրոտիկը» մուլտֆիլմի շարունակությունը: Մուլտֆիլը միավորում է 3 պատմություն: Նույն տեխնիկան օգտագործվել է նաև «Գեղեցկուհին և հրեշը: Բելլի կախարդական աշխարհը» մուլտֆիլմում: Մուլտֆիլմի կառուցվածքն ավելի շատ նման է մուլտսերիալի:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատմությունում նկարագրվում է Մոխրոտիկը հարսանիքից մեկ օր անց: Արքայազնը խնդրում է կազմակերպել թագավորական միջոցառում՝ խոստանալով օգնել նրան, բայց պարզվում է, որ թագավորը պլանավորել էր մեկ այլ իրադարձություն անցկացնել: Այնուհետև նա արքայազնի հետ գնացքով մեկնում է, Մոխրոտիկի խնամքը թողնելով Պրուդենսի վրա: Նրա խնդիրն է ստեղծել Մոխրոտիկ մինչ թագավորի և արքայազնի վերադառնալը: Բայց Պրուդենսը ընդհանրապես չէր սիրում Մոխրոտիկին, և նա հնարավորին ամեն ինչ անում էր իր ուզածով...

Երկրորդ պատմության մեջ գլխավոր հերոսը դառնում է Մոխրոտիկի լավագույն ընկերը, մկնիկ Ժակը, ով սխալմամբ մտածում էր, որ Մոխրոտիկն արդեն արքայադուստր լինելով այլևս չունի իր կարիքը, ուստի նա ցանկանում էր մարդ դառնալ: Նա մտածում էր, որ արդեն քիչ խնդիրներ կլինեն: Կնքամայր փերին իր կախարդական գավազանի շնորհիվ՝ դարձնում է նրան Ժակ-տղա: Բայց պարզվում է, որ նա չի հարմարվում մարդկային կյանքում, և խնդիրներն այս ժամանակ ավելի են շատանում, քան այն ժամանակ, երբ ինքն եղել է մուկ:

Երրորդ պատմությունում, Մոխրոտիկի խորթ քույրը ՝ Անստասիան, քայլում է իր մոր և քրոջ հետ, գյուղական շուկայում փնտրելով պարահանդեսային զգեստ, նա անցնում է հացթուխի խանութի մոտով: Նրանց միջև փոխադարձ համակրանք է առաջանում, և սկսում են զրուցել, բայց Տրեմեյնի մարդիկ սկսում են քննադատել, որ հացթուխը հարմար չէ Անաստասիայի համար: Այս ամենին պատուհանից հետևում են Մոխրոտիկն ու իր ընկերները: Նրանք որոշում են միացնել սիրահարներին...

Գրքի վերջում, մկնիկները սլանում են Մոխրոտի մոտ, որպեսզի ստանան իրենց նվերները:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող անձինք Բնօրինակ հնչյունավորում Ռուսական կրկնօրինակ
Մոխրոտիկ Ջեննիֆեր Հիլ Անջելիկա Նևոլինա
Ժակ Ռոբ Փոլսեն Անդրեյ Մատվև
Հացավաճառ Ռոդիոն Պրիխոդկա
Պարոն Չել[1]
Մեծն դուքս Յուրիյ Հերցման
Բերթ
Ծաղիկներ վաճառող
Գաս Կորի Բյորթոն Ալեքսեյ Գուրև
Մերթ
Ձիապան
Թագավոր Անդրե Սթոյկա Գելիյ Սիսոև
Փերի-կնքամայր Ռասի Թեյլոր Նատալիա Բորովկովա
Մերի Տատյանա Միխալյովկինվա
Բեատրիս Ելենա Շուլման
Դաֆնի Օլգա Բելյավսկայա
Դրիզելլա Օքսանա Վիզանտիյ
Գրաֆինյա Լե Գրանդ
Լեդի Տրեմեյն Սյուզան Բլեյքսլի Գալինա Չգինսկայա
Անաստեյշա Թերս Մաքնիլ Սնեժինա Կոպրովա
Գեղեցիկ աղջնակ
Պրուդես Հոլանդ Թեյլոր Սվետլանա Շեյչենկո
Արքայազն Քրիստաթոր Դենիել Բարնս Ալեքսանդր Բերգման
Լյուցիֆեր Ֆրենկ Ուելքեր N/A
Բրունո N/A
Պոմ-Պոմ N/A

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В оригинале - сэр Хью.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]