Էյլին Վուդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էյլին Վուդս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1929(1929-05-05)[1]
ԾննդավայրՊորտսմութ, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 1, 2010(2010-07-01)[2][1] (81 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինEd Shaughnessy?
Պարգևներ և
մրցանակներ
Դիսնեյի լեգենդներ[3]
Ilene Woods Վիքիպահեստում

Ժակլին Ռութ «Էյլին» Վուդս (անգլ.՝ Jacqueline Ruth «Ilene» Woods, մայիսի 5, 1929(1929-05-05)[1], Պորտսմութ, Ռոքինգհեմ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - հուլիսի 1, 2010(2010-07-01)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասանուհի, հայտնի է Դիսնեյի «Մոխրոտիկ» մուլտֆիլմում Մոխրոտիկի դերի հնչյունավորմամբ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակլին Ռութ Վուդսը ծնվել է 1929 թվականի մայիսի 5-ին Նյու Հեմփշիր նահանգի Պորտսմութ քաղաքում։ Մանուկ հասակում ուզում էր դառնալ դպրոցի ուսուչուհի, բայց նրա մայրը ցանկանում էր, որ նա դառնա երգչուհի։ Արդյունքում նա արդեն 11 տարեկանում իր սեփական հաղորդմամբ ելույթ է ունեցել Պորտսմուտի տեղական ռադիոյում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում շատ է ճանապարհորդել՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային նվագախմբի և հոլիվուդյան աստղերի հետ[5]։

Պատերազմից հետո Ուոլթ Դիսնեյը ավելի քան 400 հավակնորդներից Մոխրոտին հնչյունավորելու համար ընտրել է Էյլին Վուդսին։ Հետագայում Ուոլթ Դիսնեյը խոստովանել է, որ Վուդսի կատարմամբ Մոխրոտը եղել է նրա ամենասիրելի կանացի կերպարը[5]։

Հետագայում նա մասնակցել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, մասնավորապես՝ «Սթիվ Ալենի շոու»-ին[6]։

2003 թվականին արժանացել է Դիսնեյի լեգենդները մրցանակին[5]։

Էյլին Վուդսը մահացել է 2010 թվականի հուլիսի 1-ին ծերանոցում, Ալցհայմերի հիվանդությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/07/06/movies/06woods.html
  3. https://d23.com/walt-disney-legend/ilene-woods/
  4. David Wallace։ «Ilene Woods, the Voice of Cinderella, Passes Away at 81(անգլ.)»։ www.disneyorama.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12 
  5. 5,0 5,1 5,2 «Ilene Woods(անգլ.)»։ disney.go.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12 
  6. «Ilene Woods, voice of Disney's Cinderella, dead at 81(անգլ.)»։ www.cnn.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12