Քրիս Վայց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Վայց
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 30, 1969(1969-11-30)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[4]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ձեռնարկատեր և դերասան
IMDb։ID 0919363

Քրիստոֆեր Ջոն Վայց (անգլ.՝ Christopher John Weitz, նոյեմբերի 30, 1969(1969-11-30)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան։ Առավել հայտնի է իր եղբոր՝ Փոլ Վայցի հետ աշխատելով, որի հետ աշխատել է «Ամերիկյան թխվածք» (1999) և «Ամերիկյան թխվածք 2» (2001) կատակերգական ֆիլմերի վրա, ինչպես նաև որպես «Ոսկե կողմնացույց» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։ 2009 թվականին Քրիսն աշխատել է «Մթնշաղ. Նորալուսին» ֆիլմի վրա՝ «Մթնշաղ» վամպիրյան սագայի շարունակությունը (հեղինակ՝ Ստեֆանի Մայեր)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիս Վայցը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 30-ին Նյու Յորքում դերասանուհի Սյուզան Քոների և գրող ու հագուստի դիզայներ Ջոն Վայցի (գերմանացի հրեա փախստականների ընտանիքից) ընտանիքում։ Նրա տատիկը՝ դերասանուհի Լուպիտա Տովարը, համր կինոյի աստղ է, պապը՝ հայտնի կինոպրոդյուսեր Փոլ Քոները։ Նրա եղբայրը՝ Փոլ Վայցը, նույնպես ռեժիսոր է, և երկուսն էլ մասնակցել են 1999 թվականի «Ամերիկյան թխվածք» երիտասարդական կատակերգության բեմադրությանը։

Քրիս Վայցը ունի անգլերեն գրականության աստիճան, որը ձեռք է բերվել Թրինիթի քոլեջում[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Մերսեդես Մարտինեսի հետ, ամուսնության ժամանակ ծնվել է մեկ երեխա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Պրոդյուսեր Սցենարիստ Ռեժիսոր Դերասան Դեր Ծանոթագրություններ
1998 Անտց Antz Այո մուլտֆիլմ
1998-1999 Ֆանտազիայի կղզին Fantasy Island Այո (13 էպ.) Այո (2 էպ.) հեռուստասերիալ
1999 Ամերիկյան թխվածք American Pie Այո Այո Այո տղամարդկանց ձայնը պոռնոֆիլմում նշված չէ տիտրերում
2000 Ցնդած պրոֆեսորը 2. Քլամփների ընտանիքը Nutty Professor II: The Klumps Այո
2000 Չակ և Բակ Chuck & Buck Այո Չառլի «Չակ» Սիթեր
2000 Կոտրված սրտերի ակումբ. Ռոմանտիկ կատակերգություն The Broken Hearts Club: A Romantic Comedy Այո ռեժիսոր
2001 Ամերիկյան թխվածք 2 American Pie 2 Այո
2001 Վերադարձ Երկիր Down to Earth Այո
2001-2002 Ոչ կենտրոնում Off Centre Այո (28 էպ.) Այո (19 էպ.) հեռուստասերիալ
2002 Դիլանի փախուստը Dylan's Run Այո վավերագրական ֆիլմ
2002 Տղաս About a Boy Այո Այո
2003 Ամերիկյան թխվածք։ Ամուսնություն American Wedding Այո
2004 Նայիր այս ֆիլմը See This Movie Այո Այո մոդերատոր
2004 Ոտնահարում Cracking Up Այո 9 էպ.) Այո (1 էպ.) հեռուստասերիալ
2004 Լավ ընկերություն In Good Company Այո
2005 Միստր և միսիս Սմիթ Mr. & Mrs. Smith Այո Մարտին Կոուլման
2006 Ամերիկյան երազանք American Dreamz Այո
2006 Հանճարեղ գաղափարներ Bickford Shmeckler's Cool Ideas Այո Այո Շելդոն Շմեքլեր
2007 Կյաքնքը Լյուի հետ Living with Lew Այո վավերագրական ֆիլմ
2007 Ոսկե կողմնացույց The Golden Compass Այո Այո
2008 Եղիր իմ ընկերը հինգ րոպե Nick and Norah's Infinite Playlist Այո
2009 Միայնակ տղամարդը A Single Man Այո
2009 Մթնշաղ. Նորալուսին The Twilight Saga: New Moon Այո
2010 Միայնակ աստղ Lone Star Այո (2 էպ.) հեռուստասերիալ
2011 Լավագույն կյանքը A Better Life Այո Այո
2012 Ամերիկյան թխվածք․ Բոլորը հավաքին American Reunion Այո
2013 Spark: A Burning Man Story Այո վավերագրական ֆիլմ
2014-2015 Տղաս About a Boy Այո (27 էպ.) հեռուստասերիալ
2015 Մոխրոտիկը Cinderella Այո
2016 Լավ երեխաներ Good Kids Այո
2016 Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ Rogue One: A Star Wars Story Այո
2017 Կոլումբոս Columbus Այո
2017 Մոնումենտալ մասշտաբի պատահար A Happening of Monumental Proportions Այո
2017 Մեր միջև լեռներ են The Mountain Between Us Այո
2018 Հեռանկար Prospect Այո
2018 Boogeyman Pop Այո
2018 «Եզրափակիչ» գործողություն Operation Finale Այո
2019 Հրաժեշտ The Farewell Այո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արարողություն Անվանակարգ Ֆիլմ
2003 Օսկար Լավագույն հարմարեցված սցենար «Տղաս»
2003 Բրիտանական ակադեմիա Լավագույն հարմարեցված սցենար «Տղաս»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]