Մեր միջև լեռներ են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեր միջև լեռներ են
անգլ.՝ The Mountain Between Us
Մեր միջև լեռներ են.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, մարտաֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքThe Mountain Between Us?
Թվականդեկտեմբերի 7, 2017[1], հունվարի 11, 2018 և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորHany Abu-Assad?
ՊրոդյուսերՊիտեր Չերնին
Սցենարի հեղինակՔրիս Վայց[2] և Ջ. Միլս Գուդլո[2]
ԴերակատարներՔեյթ Ուինսլեթ, Իդրիս Էլբա, Դերմոտ Մալրունի[2], Բո Բրիջես[2] և Vincent Gale?[2]
ՕպերատորՄենդի Ուոլկեր
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժԼի Փերսի
Պատմվածքի վայրՅուտա
Տևողություն103 րոպե
Պաշտոնական կայքէջ
The Mountain Between Us (film) Վիքիպահեստում

«Մեր միջև լեռներ են» (անգլ.՝ The Mountain Between Us), 2017 թվականի ամերիկյան արկածային դրամա[3]՝ նկարահանված Խանի Աբու Ասադի կողմից Չարլզ Մարտինի համանուն գրքի (2011) հիման վրա[4][5]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[6]։ ԱՄՆ-ում այն կինոթատրոններում թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Բենն ու լրագրող Ալեքսը շտապ պետք է հասնեն Նյու Յորք (բժիշկը պետք է կատարի շտապ վիրահատություն, իսկ Ալեքսը պետք է հասցնի իր հարսանիքին), բայց օդանավակայանում բոլոր թռիչքները հետաձգվում են վատ եղանակի պատճառով։ Նրանք վարձում են ոչ մեծ ինքնաթիռ, բայց ճանապարհին օդաչուի հետ պատահած նոպայի պատճառով ինքնաթիռն ընկնում է ձյունածածկ լեռան վրա։ Օդաչուն մահանում է, իսկ Ալեքսը՝ կոտրում ոտքը։ Բենը կարողանում է կրակ վառել, բայց նրանք ունեն շատ քիչ ուտելիք՝ ընկույզ և շոկոլադ։

Երեք օր անց Բենը բարձրանում է լեռան գագաթը, որ գտնի ճանապարհը, բայց ոչինչ չի գտնում և հետդարձի ճանապարհին քիչ է մնում, որ ընկնի խորխորատը։ Նրա բացակայության ընթացքում վթարված ինքնաթիռում մնացած Ալեքսի վրա է հարձակվում կուգուարը, և Ալեքսն սպանում կենդանուն՝ նրա վրա կրակելով ազդանշանային հրթիռով։ Այդպես նրանք ձեռք են բերում ուտելիք։ Վթարից մեկ շաբաթ անց Ալեքսն առաջարկում է օգնություն սպասելու փոխարեն (որը դժվար թե գա, որովհետև արդեն բավական ժամանակ է անցել) իջնել և փորձել օգնություն գտնել։ Բենը պնդում է, թե պետք է սպասել, և Ալեքսը հեռանում է միայնակ այն ժամանակ, երբ Բենը քնած էր։ Շուտով Բենը հասնում է նրա հետևից, և նրանք միասին առաջ են շարժվում։ Եվս երկու շաբաթ անց նրանք գտնում են որսորդական տնակ։ Մի շարք փորձություններից հետո նրանք տեսնում են բնակավայր, բայց ճանապարհին Բենն ընկում է արջի համար տեղադրված թակարդը։ Ալեքսը գնում է օգնություն կանչելու։ Բենն արթնանում է հիվանդանոցում։ Նրանց հաջողվել էր փրկվել միասին։

Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում։ Ալեքսը երկար ժամանակ չի կարողանում նույնիսկ նայել լեռներում իր արած լուսանկարներին, չի ուզում թռչել ինքնաթիռով, իսկ հարսանիքն այդպես էլ տեղի չի ունենում։ Բենը չի զանգահարում նրան, չնայած Ալեքսը բազմիցս զանգում և խնդրում է հետ զանգել իրեն։

Մի քանի ամիս անց նրանք հանդիպում են ռեստորանում։ Բենն Ալեքսին ասում է, թե չի զանգահարել, որովհետև մտածել է, որ նա ամուսնացել է, և ինքը կորցրել է նրան։ Իսկ Ալեքսն ասում է, թե լեռներում հարաբերություններն այլ էին, իսկ սա այլ աշխարհ է։ Նրանք դուրս են գալիս ռեստորանից ու բաժանվում, բայց անմիջապես հասկանում են, որ չեն ցանկանում բաժանվել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իդրիս Էլբա Բեն Բաս Բեն Բաս
Քեյթ Ուինսլեթ Ալեքս Մարտին Ալեքս Մարտին
Դերմոթ Մալրունի Մարկ Մարկ Ալեքսի փեսացուն
Բո Բրիջես Ուոլթեր Ուոլթեր օդաչու

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծն առաջին անգամ մշակվել է 2012 թվականի հունվարին ռեժիսոր Գերարդո Նարանխոյի կողմից, որը ֆիլմի սցենարիստ է նշանակել Ջ. Միլս Գուդլոյին[8]։ 2012 թվականի օգոստոսին Սքոթ Ֆրենկին հանձնարարվել է վերանայել սցենարը[9]։ 2014 թվականի նոյեմբերին Խանի Աբու Ասադը փոխարինել է Նարանխոյին ֆիլմի ռեժիսորի պաշտոնում[10]։ Ավելի ուշ Քրիս Վայցին հանձնարարվել է նորից վերանայել սցենարը[11]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կազմում հաճախ են փոփոխություններ եղել։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Մայքլ Ֆասբենդերը կմարմնավորին Բենին[12], բայց 2014 թվականի սեպտեմբերին նա հեռացել է նախագծից, և նրան փոխարինել է Չարլի Հանեմը։ Ալեքսի դերը կատարելու համար ընտրվել է Մարգո Ռոբին[13], բայց 2014 թվականի նոյեմբերին նա նույնպես հրաժարվել է նախագծին մասնակցելուց, իսկ Ալեքսի դերին հավակնում էր Ռոզամունդ Փայկը[10]։ 2015 թվականի դեկտեմբերին և՛ Հանեմը, և՛ Փայկը հրաժարվել են ֆիլմում նկարահանվելուց[11]։

2016 թվականի փետրվարին դերասանական կազմին միացել է Իդրիս Էլբան[14], հունիսին՝ Քեյթ Ուինսլեթը[15]։ 2017 թվականի փետրվարի սկզբին Դերմոթ Մարուլին ընտրվել է Ալեքսի փեսացուի դերի համար[16]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների խառը արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 40 % վարկանիշ՝ հիմնված 151 գրախոսությունների վրա 10-ից 5,2 միջին միավորով[17]։ Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից գնահատվել է 48 քննադատների 37 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքների» կարգավիճակին[18]։ CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմին տվել է A- գնահատականը A+-ից մինչև F համակարգում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «The Mountain Between Us (2017)»։ Box Office Mojo։ Վերցված է փետրվարի 8, 2018 
  4. Michael Briers։ «Kate Winslet May Board The Mountain Between Us With Idris Elba»։ We Got This Covered։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-19-ին։ Վերցված է 2017-08-18 
  5. Ashley Lee (2017-05-31)։ «'The Mountains Between Us' Trailer: Idris Elba and Kate Winslet Are Stranded Survivors»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-31-ին։ Վերցված է 2017-08-18 
  6. Mike Fleming Jr (հուլիսի 25, 2017)։ «Star Studded Slate Revealed By Toronto Film Festival 2017»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-27-ին։ Վերցված է 2017-08-18 
  7. Anthony D'Alessandro (հունիսի 8, 2017)։ «Kate Winslet-Idris Elba Survival Pic ‘The Mountain Between Us’ Moves Up In October»։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-08-ին։ Վերցված է 2017-08-18 
  8. Jordan Raup (փետրվարի 2, 2012)։ «‘Miss Bala’ Director Gerardo Naranjo Lands Hollywood Debut ‘The Mountain Between Us’»։ The Film Stage։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2017-08-18 
  9. Rachel Abrams (AUGUST 9, 2012)։ «Scott Frank rewrites Chernin’s ‘Mountain’»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2017-08-18 
  10. 10,0 10,1 Mike Fleming Jr (նոյեմբերի 18, 2014)։ «‘Gone Girl’s Rosamund Pike Circling ‘The Mountain Between Us’ With Charlie Hunnam»։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին։ Վերցված է 2017-08-18 
  11. 11,0 11,1 James White (2015-12-11)։ «Chris Weitz re-writing The Mountain Between Us as it loses its leads»։ Empire։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-11-ին։ Վերցված է 2017-08-18 
  12. Kevin Jagernauth (Mar 14, 2012)։ «Michael Fassbender To Climb ‘The Mountain Between Us’ For ‘Miss Bala’ Director Gerardo Naranjo»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին։ Վերցված է 2017-08-18 
  13. Edward Davis (Sep 4, 2014)։ «Casting: Charlie Hunnam Replaces Michael Fassbender in ‘The Mountain Between Us;’ Two More Join The Coen Bros’ ‘Hail Caesar!’»։ IndieWire։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-21-ին։ Վերցված է 2017-08-18 
  14. Jeff Sneider (փետրվարի 10, 2016)։ «Idris Elba to Star in Fox 2000's 'The Mountains Between Us'»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-11-ին։ Վերցված է 2017-08-18 
  15. Meriah Doty (հունիսի 8, 2016)։ «Kate Winslet in Talks for 'Mountain Between Us' With Idris Elba»։ TheWrap։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին։ Վերցված է 2017-08-18 
  16. Diana Lodderhose (փետրվարի 2, 2017)։ «Dermot Mulroney Joins Idris Elba In ‘The Mountain Between Us’»։ Deadline։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-03-ին։ Վերցված է 2017-08-18 
  17. «The Mountain Between Us»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2018-01-28 
  18. «The Mountain Between Us»։ Metacritic։ Վերցված է 2018-01-28 
  19. D'Alessandro Anthony (2017-10-09)։ «‘Blade Runner 2049’ Still Rusted With $36M+ Columbus Day Weekend Opening: Monday Postmortem»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-01-28