Չարլի Հանեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլի Հանեմ
Ի ծնե անուն՝Չարլզ Մեթյու Հանեմ
Ծննդյան թիվ՝ապրիլի 10, 1980(1980-04-10)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1998-ից մինչ օրս
IMDb։ID ID 0402271

Չարլզ Մեթյու Հանեմ (անգլ.՝ Charles Matthew Hunnam, ապրիլի 10, 1980(1980-04-10)[1], Նյուքասլ ափոն Թայն, Անգլիա), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Մտերիմ ընկերներ» բրիտանական հեռուստասերիալի Նաթան Մելոնի և «Անարխիայի զավակներ» հեռուստասերիալի Ջեքսոն Թեյլերի դերերով, ինչպես նաև Գիլերմո դել Տորոյի «Խաղաղօվկիանոսյան սահման» ֆիլմում՝ Ռայլի Բեքետի, «Խուլիգանները» ֆիլմի Փիթ Դանեմի ու «Արքա Արթուրի սուրը» ֆիլմի արքա Արթուրի դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Հանեմը ծնվել է 1980 թվականի ապրիլի 10-ին Նյուքասլ ափոն Թայնում։ Դերասանական կարիերան սկսվել է բոլորովին պատահաբար, երբ նա զբոսնում էր խանութներով, նրան նկատել են և առաջարկել են խաղալ մի փոքր դեր[2] «Բեյքեր-գրոուվ» հեռուստասերիալում, հետո նա մասնակցել է «Մտերիմ ընկերներ» սերիալում։ Անմիջապես դրանից հետո նկարահանվել է «Ի՞նչ է պատահել Հարոլդ Սմիթի հետ» բրիտանական ֆիլմում (1999)։ Երկու նախագծերը ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես և շարունակել կարիերան։ 1999 թվականին ժամանելով Լոս Անջելես, Չարլին հանդիպեց և շուտով ամուսնացավ դերասանուհի Քեթրին Թաունի հետ, սակայն ամուսնությունը երկար չի տևել ու 2002 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նրա կարիերան մինչդեռ զարգանում էր, նա նկարահանվել է «Երիտասարդ ամերիկացիներ» (2000) սերիալի Գրեգոր Ռայդի դերում, որից հետո «Չկողմնորոշվածներ» (2001) սերիալում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Սերիալի նկարահանումները դադարեցվել են առաջին եթերաշրջանից հետո։ «Չհայտարարվածից» հետո Հանեմը նկարահանվել է «Լքվածում» (2002), Էմբրի Լարկինի դերում, ավելի ուշ նկարահանվել է գլխավոր դերում՝ «Նիկոլաս Նիքլբի» ֆիլմում (2002) և «Ցուրտ լեռը» ֆիլմում (2003)։ Չարլին հայտարարել է, որ ինքը չի ցանկանում պարզապես վերցնել ցանկացած դեր, որը նրան առաջարկում են. «Ես ունեմ 60 տարի, որպեսզի գումար վաստակեմ, իսկ ընտրությունները, որոնք ես կանեմ հաջորդ հինգ տարիներին, կորոշեն իմ կարիերայի ճակատագիրը»[3]։ Այս որոշումը վերադարձրեց նրան Միացյալ Թագավորությունը, որտեղ նրան անմիջապես դեր են առաջարկել «Խուլիգանները» կինոֆիլմում (2005), շատ քննադատներ նշել են, որ նրա ակցենտը ֆիլմում վատագույնն է ողջ պատմության ընթացքում[4]։ 2005 թվականին նա ընդգրկված է եղել հարյուր ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում՝ «ELLE»[5] ամսագրի վարկածով։ 2008 թվականին սկսվել է նկարահանվել Կուրտ Սաթերի «Անարխիայի զավակներ» քրեական դրամայում, Ջեքսոն Թեյլերի դերում՝ Չարմինգ քաղաքում բայքերների ակումբի առաջնորդի դերում։ Յուրաքանչյուր նոր սերիայով հեռուստասերիալը գրավում էր ավելի ու ավելի շատ հանդիսատես[6], որը հիմնական դերը կատարողին՝ Չարլի Հանեմին և ամբողջ դերասանական կազմին բերեց ճանաչում։ Դերասանը շարունակել է խաղալ հեռուստանախագծում ընդհուպ մինչև եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիայի դուրս գալը, որը կայացել է 2014 թվականին։ 2012 թվականին Էրիկ Բանայի և Օլիվիա Ուայլդի հետ միասին նկարահանվել է «Սև կեռնեխ» թրիլերում, նախկին բռնցքամարտիկի կերպարով։ 12 միլիոն դոլար բյուջեյով ֆիլմը դիտել էին շատ քիչ մարդիկ, ի վերջո, ֆիլմը տապալվեց։ 2013 թվականին Հանեմը խաղացել է Գիլերմո դել Տորոյի «Խաղաղօվկիանոսյան սահման» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ խաղացել է Ռայլի Բեքետի դերում։ Ցուցադրվելուց հետո ֆիլմը պրոկատում հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար և դրա հետ մեկտեղ ստացել է քննադատների կողմից դրական կարծիքներ[7][8]։ 2015 թվականին Չարլին շարունակել է ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի հետ համագործակցությունը և Թոմ Հիդելսթոնի ու Միա Վասիկովսկայի հետ մասնակցել է «Բոսորագույն գագաթ» սարսափ ֆիլմում՝ բժիշկ Ալան Մակմայքլի դերում։ Այդ տարի սկսվել են Գայ Ռիչիի «Արքա Արթուրի սուրը» արկածային ֆիլմի նկարահանումները, որտեղ դերասանը խաղացել է երիտասարդ արքա Արթուրին։ Դերին հավակնել էին նաև Հենրի Քավելը և Ջայ Կորտնին, իսկ պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Սերիալ Բեյքեր-գրոուվ Byker Grove Ջեյսոն
1999 Սերիալ Մտերիմ ընկերներ Queer as Folk Նաթան Մելոնի
1999 Ֆիլմ Ի՞նչ է պատահել Հարոլդ Սմիթի հետ Whatever Happened to Harold Smith? Դազ
2000 Սերիալ Երիտասարդ ամերիկացիներ Young Americans Գրեգոր Ռայդեր
2001 Սերիալ Չկողմնորոշվածներ Undeclared Լոյդ
2002 Ֆիլմ Լքված Abandon Էմբրի Լարկին
2002 Ֆիլմ Նիկոլաս Նիքլբի Nicholas Nickleby Նիկոլաս Նիքլբի
2003 Ֆիլմ Ցուրտ լեռը Cold Mountain Բոզի
2005 Ֆիլմ Խուլիգանները Green Street Փիթ Դանհեմ
2006 Ֆիլմ Մարդկային երեխա Children of Men Պատրիկ
2008-2014 Սերիալ Անարխիայի զավակներ Sons of Anarchy Ջեքսոն «Ջեքս» Թելեր
2011 Ֆիլմ Բուռն սերի գինը The Ledge Գևին Նիկոլս
2012 Ֆիլմ Սև կեռնեխ Blackbird Ջեյ
2012 Ֆիլմ Ֆրենկին աղմուկ է բարձրացնում Frankie Go Boom Ֆրենկի
2013 Ֆիլմ Խաղաղօվկիանոսյան սահման Pacific Rim Ռայլի Բեքետ
2015 Ֆիլմ Բոսորագույն զենիթ Crimson Peak բժիշկ Ալան Մակմայքլ
2016 Ֆիլմ Կորցված քաղաք Z The Lost City of Z փոխգնդապետ Պերսի Ֆոսեթ
2017 Ֆիլմ Արքա Արթուրի սուրը King Arthur: Legend of the Sword Արքա Արթուր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1019452625 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Charlie Hunnam on Sons of Anarchy, Pacific Rim, and Henry David Thoreau». Showbizjunkies.com. 2013 թ․ սեպտեմբերի 2.
  3. FindArticles.com | CBSi
  4. «Mel Gibson joins the worst Cockney accent film set». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  5. «Movie Reviews, Articles, Trailers, and more at Metacritic». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  6. «FX Orders A 3rd Season Of Sons Of Anarchy». Seat42f. 2009 թ․ դեկտեմբերի 3.
  7. «Metacritic - Pacific Rim» (անգլերեն).
  8. «boxofficemojo - Pacific Rim» (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Հանեմ» հոդվածին։