«Հրաժեշտ» (անգլ.՝ The Farewell), 2019 թվականի ամերիկյան դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Լուլու Վանգի կողմից, որը հանդես է եկել նաև որպես սցենարի հեղինակ։ Գլխավոր դերերը կատարել են Ակվաֆինան, Ցի Ման, Դայանա Լինը, Չժաո Շուժենը, Լու Հոնգն ու Ցզյան Յունբոն։
Չինական ծագմամբ սկսնակ գրողն արդեն մի քանի տարի ապրում է Միացյալ Նահանգներում։ Այդ ամբողջ ընթացքում նա չի կարողանում դադարել մտածել իր ընտանիքի, հատկապես սիրելի տատի մասին։ Անսպասելիորեն պարզվում է, որ տատը մահացու հիվանդ է և նրան շատ կարճ կյանք է մնում։ Ընտանիքի անդամները որոշել նրան հիվանդին չհայտնել մոտալուտ մահվան մասին, որպեսզի չվրդովվեցեն նրան։ Դրա փոխարեն որոշվում է կազմակերպել մեծ տոն, որի ընթացքում բոլորը կարող են հրաժեշտ տալ մեռնող կնոջը։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 25-ին «Սանդենս» 35-րդ կինոփառատոնում[4]։ 2019 թվականի հունվարին A24-ը ձեռք է բերել ֆիլմը Միացյալ Նահանգների տարածքում ցուցադրելու իրավունքը[5][6]։ Այն վարձույթի է հանվել 2019 թվականի հունվարի 12-ին[7]։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 100% վարկանիշ՝ հիմնված 48 գրախոսությունների վրա 8,69/10 միջին գնահատականով[8]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 87 միավոր՝ հիմնված 11 գրախոսության վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչման»[9]։