Ռիկարդո Մոնտալբան
Ռիկարդո Մոնտալբան | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 25, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Վախճանի թիվ՝ | հունվարի 14, 2009[5][1][2][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, դերասան, հնչյունավորող և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001544 |
Ռիկարդո Գոնսալո Պեդրո Մոնտալբան և Մերինո (իսպ.՝ Ricardo Gonzalo Pedro Montalbán y Merino, նոյեմբերի 25, 1920[1][2][3][…], Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] - հունվարի 14, 2009[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ավելի հայտնի որպես Ռիկարդո Մոնտալբան, մեքսիկացի և ամերիկացի դերասան, որը հայտնի է իր դերերով թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Նրա կարիերան տևել է ավելի քան 65 տարի, և նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը մինչև մահ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկարդոն ծնվել է Մեխիկոյում, բայց մեծացել է Տոռեոն քաղաքում։ Նրա ծնողներն էին իսպանացի ներգաղթյալներ Ռիկարդա Մերինան և Խենարո Մոնտալբանը՝ խանութի մենեջեր։ Բացի Ռիկարդոյից, ընտանիքում ևս երկու երեխա կար՝ նրա ավագ եղբայր Կառլոսը (նույնպես դերասան) և քույրը՝ Կարմենը[6]։ Դեռահաս տարիքում Ռիկարդոն տեղափոխվեց Լոս Անջելես, որտեղ այն ժամանակ ապրում էր Կառլոսը։ Նրանք տեղափոխվեցին Նյու Յորք 1940 թվականին, և Ռիկարդոյին նկարահանեցին «Նրա ստվարաթղթե սիրեկանը» պիեսում։ Հաջորդ տարի, իմանալով, որ մայրը մահացել է, նա վերադարձել է Մեքսիկա։ Իր հայրենիքում Ռիկարդոն դարձել է աստղ՝ նկարահանվելով իսպանալեզու բազմաթիվ ֆիլմերում[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկարդոն առաջին անգամ նկարահանվել է կինոյում 1943 թվականին։ Նրա խոսքերով՝ Հոլիվուդում ստուդիայի ղեկավարությունը ցանկացել է, որ նա վերցնի Ռիկի Մարտին բեմական անունը։ Ռիկարդոն հաճախ խաղում էր ասիացիների, հատկապես ճապոնացիների, ինչպես «Սայոնարա» (1957) ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը նա ստացել է 1949 թ․ «Միջադեպ սահմանին» ֆիլմում։ Նույն թվականի նոյեմբերի 21-ին Ռիկարդոն հայտնվել է «Լայֆ» ամսագրի շապիկին, ինչը, նախկինում, ոչ մի իսպանախոս դերասանի չէր հաջողվել։ Ռիկարդոյի վաղ ստեղծագործություններից շատերը կերպարային դերեր էին, ինչպիսիք են «հնդիկը» կամ «լատինաամերիկյան սիրեկանը» վեսթերններում։ 1950 թվականին նա ստացել է այլ տեսակ դեր՝ մարմնավորելով ոստիկանության սպայի «Առեղծվածային փողոց» ֆիլմում։ 1950-1960-ական թվականներին Ռիկարդոն այն քիչ ակտիվ նկարահանվող իսպանախոս դերասաններից էր։
1967 թվականին Ռիկարդոյի ամենահայտնի հեռուստատեսային դերերից մեկը եղել է չարագործ Խան Նունիեն Սինգհը «Աստղային ճանապարհ» սերիալի «Տիեզերական սերմը» դրվագում։ 1982 թվականին Մոնտալբանը խաղացել է Խանի դերը «Աստղային ճանապարհ II. Խանի զայրույթը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում։ Ոչ պակաս հայտնի է պարոն Ռոարքի դերը «Երևակայության կղզի» հեռուստասերիալում, որտեղ նա նկարահանվել է 1978-1984 թվականներին։ «Դինաստիա» և «Դինաստիա II. Քոլբիի ընտանիքը» (1986-1987) Ռիկարդոն հայտնվեց հարուստ արկածախնդիր Զաք Փաուերսի կերպարով։ Այլ նշանավոր ֆիլմերից են «Փախուստ կապիկների մոլորակից» (1971), «Կապիկների մոլորակի նվաճում» (1972), «Մերկ ատրճանակ։ Ոստիկանական ջոկատի ֆայլերից» (1988), «Լրտեսների երեխաները 2։ անիրականալի հույսերի կղզին» (2002) և «Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է» (2003)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտալբանն ամուսնացել է դերասանուհի և մոդել Ջորջիանա Յանգի (Լորետա Յանգի քույրը) 1944 թվականին, նրանք ունեցել են չորս երեխա՝ Լորա, Մարկ, Անիտա և Վիկտոր։ Զույգը միասին ապրել է 63 տարի։ 2007 թվականի նոյեմբերի 13-ին Յանգը մահացավ 84 տարեկան հասակում[8]։
Վնասվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին «Ընդարձակ Միսսուրիով» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մոնտալբանն ընկել է ձիուց, կորցրել գիտակցությունը, և կոխրճվել մեկ այլ ձիու կողմից։ Սա հանգեցրել է մեջքի լուրջ վնասվածքի, որը ազդեցություն թողեց նրա ողջ կյանքի ընթացքում։ 1993 թվականին ցավն ուժեղացավ, Մոնտալբանը ենթարկվեց ողնաշարի 9-ժամյա վիրահատության, ինչի արդյունքում նրա ոտքերը կաթվածահար եղան։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտալբանը մահացել է 2009 թվականի հունվարի 14-ին իր Լոս Անջելեսի տանը՝ 88 տարեկան հասակում։ Մահվան պատճառը պարզված չէ, սակայն նրա փեսայի՝ Գիլբերտ Սմիթի խոսքով, նա մահացել է «ծերության բարդություններից»։ Մոնտալբանը թաղվել է իր կնոջ՝ Ջորջիանա Յանգի կողքին, Սուրբ Խաչ գերեզմանատանը[9]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1947 | ֆ | Ֆիեստա | Fiesta | Մարիո Մորալես |
1949 | ֆ | Միջադեպ սահմանին | Border Incident | Պաբլո Ռոդրիգես |
1949 | ֆ | Մարտադաշտ | Battleground | Ռոդրիգես |
1950 | ֆ | Առեղծվածային փողոց | Mystery Street | Լեյտենանտ Պիտեր Մորալես |
1957 | ֆ | Սայոնարա | Sayonara | Նակամուրա |
1960 | ս | Բոնանզա | Bonanza | Մացու «Day of Reckoning» դրվագում |
1960 | ս | Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում | Alfred Hitchcock Presents | «Թոնի» Լորկա / Պեպե Լորկա «Outlaw in Town» դրվագում |
1964 | ֆ | Շեյենների աշուն | Cheyenne Autumn | Փոքրիկ Գայլ |
1964 | ս | Պաշտպանները | The Defenders | «Իսպանացի Ջոն» Էսպեխո «Whitewash» դրվագում |
1967 | ս | Աստղային ճանապարհ։ Բնօրինակ սերիալ | Star Trek: The Original Series | Խան Նունիեն Սինգհ «Space Seed» դրվագում |
1967 | ս | Առաքելությունն անիրագործելի է | Mission: Impossible | Ժերար Սեֆրա «Snowball in Hell» դրվագում |
1968-1972 | ս | Հավայի 5-O | Hawaii Five-O | Ալեքս Պարենո / Տոկուրա երկու դրվագներում |
1969 | ֆ | Անուշ Չաչիթի | Sweet Charity | Վիտորիո Վիդալ |
1970 | ս | Զենքի ծուխ | Gunsmoke | Չատո «Chato» դրվագում |
1971 | ֆ | Փախուստ կապիկների մոլորակից | Escape from the Planet of the Apes | Արմանդո |
1972 | ֆ | Կապիկների մոլորակի նվաճում | Conquest of the Planet of the Apes | Արմանդո |
1976 | ս | Կոլումբո | Columbo | Լուիս Մոնթոյաв «A Matter of Honor» դրվագում |
1976 | ֆ | Վոն Թոն Թոնը՝ շունը, ով փրկեց Հոլիվուդը | Won Ton Ton, the Dog Who Saved Hollywood | համր կինոյի աստղ |
1977-1984 | ս | Երևակայության կղզի | Fantasy Island | Պարոն Ռոարք գլխավոր դեր |
1982 | ֆ | Աստղային ճանապարհ II: Խանի զայրույթը | Star Trek II: The Wrath of Khan | Խան |
1984 | ֆ | Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» | The Cannonball Run | Քինգ |
1985-1987 | ս | Դինաստիա II։ Քոլբիի ընտանիքը | The Colbys | Զաք Փաուերս գլխավոր դեր |
1986 | ս | Դինաստիա | Dynasty | Զաք Փաուերս երկու դրվագներում |
1988 | ֆ | Մերկ ատրճանակ։ Ոստիկանական ջոկատի ֆայլերից | The Naked Gun: From the Files of Police Squad! | Վինսենթ Լյուդվիգ |
1990 | ս | Նրա գրած սպանությունը | Murder, She Wrote | Վացլավ Մարիշկա «Murder in F Sharp» դրվագում |
1997 | ս | Չիկագոյի հույսը | Chicago Hope | Գնդապետ Մարտին Նիվս / «Colonel of Truth» դրվագում |
2002 | ֆ | Լրտեսների երեխաները 2։ անիրականալի հույսերի կղզին | Spy Kids 2: Island of Lost Dreams | պապիկ |
2003 | ֆ | Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է | Spy Kids 3-D: Game Over | պապիկ |
2006 | մֆ | Մրջյունների ավազակ | The Ant Bully | Խորհրդի ղեկավար հնչյունավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #143269801 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.bloomberg.com/apps/news?pid=20601103&sid=aPbN0_ikRnf4&refer=us
- ↑ «Рикардо Монтальбан / Ricardo Montalban /».
- ↑ «Рикардо Монтальбан».
- ↑ «Рикардо Монтальбан». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Рикардо Монталбан».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Մոնտալբան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Մեքսիկայում ծնվածներ
- Հունվարի 14 մահեր
- 2009 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Մեխիկո քաղաքում ծնվածներ
- Մեքսիկացի դերասաններ
- Մեքսիկացի կինոդերասաններ
- Մեքսիկացիներ