Տոռեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տոռեոն
իսպ.՝ Torreón
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էսեպտեմբերի 25, 1893 թ.
Մակերես500 կմ²
ԲԾՄ1120 մետր, 1124 մետր
Բնակչություն690 193 մարդ (2020)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ871
Փոստային դասիչ27000
Ավտոմոբիլային կոդ5
Պաշտոնական կայքtorreon.gob.mx
Տոռեոն (Մեքսիկա)##
Տոռեոն (Մեքսիկա)

Տոռեոն (Իսպաներեն արտասանություն՝ [toreˈon] ( )), քաղաք Մեքսիկայի Կոաուիլա նահանգում։ 2021 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 735.340 մարդ, իսկ 2015-ի դրությամբ` 1.497.734 մարդ, և սրա շնորհիվ էլ Տոռեոնը երկրի իններորդ խոշորագույն և Կոաուիլա նահանգի ամենամեծ քաղաքն է, ինչպես նաև Մեքսիկայի տնտեսական և արդյունաբերական ամենակարևոր կենտրոններից մեկը։ Տոռեոն, Գոմեզ Պալացիո, Դուռանգո, Լերդո, ինչպես նաև Մատամոռոս, Ֆրանցիսկո Մադեռո, Սան Պեդրո, Բերմեջիլլո, Դուռանգո և Թլաուալիլո քաղաքները կազմում են Լա Լագունա համայնքը, որը պատկանում է Չիուաուա անապատի ավազանին։

Սկզբնապես տարածքը ռանչպարության կենտրոն է եղել։ Ոռոգման միջոցով քաղաքը դարձել է հողագործության և բամբակի վերամշակման կարևոր կենտրոն։ 20-րդ դարի կեսերին այն դարձել է արդյունաբերական քաղաք։ Քաղաքներն ունեն տեքստիլի, հագուստի և մետաղների վերամշակման արդյունաբերական կենտրոններ։ Որոշ կարևոր արդյունաբերական կենտրոններ և ընկերություններ` ինչպիսիք են Peñoles-ը, Motores John Deere-ը, Grupo Lala-ն, Yura Corporation-ը և խանութներ` ինչպիսիք են Soriana-ն, Cimaco-ն և Extra-ն, այստեղ ունեն մասնաճյուղեր։ Քաղաքում կան նաև մի քանի առևտրի կենտրոններ, այդ թվում՝ Galerias Laguna-ն, Almanara-ն, Plaza Cuatro Caminos-ը և InterMall-ը։

Տոռեոնը սպասարկվում է «Francisco Sarabia» միջազգային օդանավակայանի կողմից։ Վերջինս օդանավակայան է, որն իրականացնում է չվերթներ Մեքսիկայի և ԱՄՆ-ի որոշ քաղաքների միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական հայտնագործությունների համաձայն, Տոռեոնի տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 10-րդ հազարամյակից ի վեր։

Իսպանական առաջին պատվիրակությունը 1566 թվականին Պեդրոյի գլխավորությամբ ժամանել է Էսպինարեդա։ Այնուամենայնիվ, քաղաքը զարգացել է միայն անկախ Մեքսիկայի դարաշրջանում, Ռիո Նազայի ջրհեղեղները վերահսկելու համար Տոռեոնի շրջակայքում «Մեծ աշտարակ»-ի կառուցումից հետո։ Զարգացման համար գլխավոր հիմքերից մեկն է հանդիսացել նաև ԱՄՆ սահմանամերձ Էլ Պասո քաղաքին կապող երկաթուղու ստեղծումը, որի շնորհիվ քաղաքի տնտեսությունը և, հետևաբար, նաև բնակչությունը բուռն զարգացում է ապրել։ Բնակչությունը 1892 թվականի 200-ից հասել է 34000-ի (1910 թվականին)։ 1907 թվականին միայն Տոռեոնը ստացավ քաղաքի կարգավիճակ։

Մեքսիկական հեղափոխության ընթացքում քաղաքը շատ անգամներ գրավվել է։ Երբևէ քաղաքը գրաված ամենաակնառու գործիչը հեղափոխական գեներալ Ֆրանսիսկո Վիլյան էր։ Գրավված տարածքը նաև Տոռեոնի կոտորածի վայրն էր, որտեղ հեղափոխականների կողմից տասը ժամվա ընթացքում սպանվել է 303 չինացի ներգաղթյալ[1]։ Քաղաքը գտնվում է 56 կմ (35 մղոն) հարավ-արևմուտք պատմական Սան Պեդրո դե լա Կոլոնիասից, որտեղ տեղի են ունեցել Մեքսիկական հեղափոխության որոշ մարտեր։

Մեքսիկական հեղափոխությունից հետո քաղաքը շարունակել է տնտեսապես զարգանալ։ 20-րդ դարի առաջին տարիներին քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը հողագործությունն էր, չնայած հետագայում այլ արդյունաբերություններ նույնպես ստեղծվեցին այս տարածքում։

2007 թվականի սեպտեմբերի 15-ին Տոռեոնը տոնել է իր 100-ամյակը՝ որպես կանոնադրական քաղաք։ Քաղաքում անցկացվել են մի շարք մշակութային միջոցառումներ 2006 թվականի սեպտեմբերի 15-ից 2007 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում` իր 100-ամյակի համար։

Աշխարհագրությունև կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմուլկո կիրճը Տոռեոնի մոտ
Քաղաքում մնացած մի քանի աշտարակներից մեկը

Տոռեոնը գտնվում է Կոաուիլա նահանգի հարավ-արևմտյան սահմանի մոտ, նահանգի Լագունա շրջանի սահմաններում։ Սահմանի վրա է Նազաս գետը, որը բաժանում է Դուրանգոյի Գոմեզ Պալացիոյից։ Քաղաքապետարանը զբաղեցնում է 1947,7 կմ² (752,0 քառակուսի մղոն) տարածք՝ ներառյալ քաղաքից հարավ գտնվող գյուղական տարածքի մեծ մասը։ Քաղաքի բարձրությունը 1,120 մ է (3,670 ոտնաչափ), ինչը բնորոշ չէ Մեքսիկային և ցածր է վերջինիս միջին բարձրությունից։ Քաղաքի ռելիեֆը ընդհանուր առմամբ հարթ է, մի փոքր աչքի ընկնող ռելիեֆային կազմավորմամբ (քաղաքից մինչև 1,600 մ հարավ և հարավ-արևմուտք), ուստի տեսանելի է քաղաքի ցանկացած կետ։ Ավելի բարձր լեռները` ավելի քան 3000 մետր (9,843 ոտնաչափ) բարձրություն ունեցող, գտնվում են քաղաքապետարանի հարավային, հիմնականում անմարդաբնակ հատվածում, ամենահայտնին Էլ Պիկաչոն է։

Այլ Տոռեոն` գաղութային տանը
El Torreón հուշարձան

Քաղաքն առանձնանում է անապատային կլիմայով։ Տեղումները սակավաթիվ են, բայց առավել շատ են լինում ամռանը, մինչդեռ ջերմաստիճանը ցերեկը շատ տաք է և գիշերը ցուրտ, ամառային գիշերները զգալիորեն տաք են, քան հարակից տարածքներում։ Բուսական աշխարհը և կենդանական աշխարհը բնորոշ են կիսաանապատային բնակավայրերին։

Տոռեոնի կենտրոնական տարածքում գտնվող հիմնական աշտարակը
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Տոռեոնում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Հիմնական տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Cristo de las Noas
Դոն Կիխոտի արձանը:
Cuatro Caminos Mall

Քրիստո դե լաս Նոասը, որն ունի 21,80 մ բարձրություն, Քրիստոսի` բարձրությամբ երրորդ արձանն է Լատինական Ամերիկայում, զիջում է միայն Բրազիլիայում Քրիստ Քավչի և Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում Քրիստո դե լա Կոնկորդիայի արձաններին։ Գտնվելով բլրի գագաթին՝ Հիսուսի երկարացված ձեռքերով այս պատկերը խորհրդանշում է պաշտպանություն Տոռեոնի բնակիչների համար[2]։ Բլրի գագաթին կա կաթոլիկ եկեղեցի, որտեղից բացվում է տեսարան դեպի ամբողջ քաղաք։

Քաղաքում կան նաև մի քանի առևտրի կենտրոններ, այդ թվում՝ Galerias Laguna-ն, Plaza Cuatro Caminos-ը և Intermall-ը։

Էլ Կանալ դե լա Պեռլա:

«Canal de la Perla»-ն (Մարգարտե ջրբաժան)` 19-րդ դարում կառուցված ստորգետնյա ջրատարը, որը կառուցվել էր Նազա գետի ջուրը դեպի քաղաքի մերձակա դաշտերը հասցնելու համար, նորից հայտնաբերվել է 2003 թվականին և վերաբացվել 2014-ին։ Այն այժմ անցնում է քաղաքի ամենահին մասով և կարելի է այցելել ու շրջել այնտեղ։ Այն օգտագործվում է նաև մշակութային և գեղարվեստական ցուցահանդեսների համար։

2006 թվականին բացվել է «Museo Arocena»-ն (Արոկենայի թանգարան), որը պահում է գեղարվեստական հավաքածուներ նախաիսպանական ժամանակներից մինչև այժմ։ Վերջինս ունի նաև բաժին՝ նվիրված Մեքսիկայի և Տոռեոնի պատմությանը։ Անցկացվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ, գիտաժողովներ, գրքերի ցուցահանդեսներ, կինոնկարներ և միջոցառումներ երեխաների համար։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես տարածքը ռանչպարության կենտրոն է եղել։ Ոռոգման միջոցով քաղաքը դարձել է բամբակի վերամշակման աջակցության կարևոր կենտրոն։ 20-րդ դարի կեսերին այն դարձել է ինդուստրիալ քաղաք։ Քաղաքն ունի տեքստիլ, հագուստի և մետաղների վերամշակման արդյունաբերության կենտրոններ։ Որոշ կարևոր արդյունաբերական կենտրոններ և ընկերություններ այստեղ բիզնեսներ ունեն, ինչպիսիք են Peñoles-ը` մեքսիկական կարևոր հանքարդյունաբերական ընկերությունը, Motores John Deere-ը, Lala-ն` կաթնամթերքի կարևոր ընկերությունը, Yura Corporation-ը և այլ խանութներ, ինչպիսիք են Soriana-ն, Cimaco-ն, Extra-ն և այլն։

Կրթական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեոնի և հարակից կոմսության բնակչությանը սպասարկում են մի քանի պետական և մասնավոր համալսարաններ։ Տարածքում ամենաճանաչված հաստատություններից են`

  • Universidad Autónoma Agraria Antonio Narro (Unidad Laguna (UAAAN))
  • Կոաուիլայի Ինքնավար Համալսարան (Universidad Autónoma de Coahuila (UAdeC))
  • Universidad Autónoma de la Laguna
  • Հյուսիսարևելյան Ինքնավար Համալսարան (Universidad Autónoma del Noreste (UANE))
  • Տոռեոնի Իբերոամերիկյան Համալսարան (Universidad Iberoamericana Torreón (Ibero))
Իբերոամերիկյան համալսարանի շենք
  • Մեքսիկական Համալսարանի հովիտ (Universidad del Valle de México (UVM))
  • Մոնտերեյի տեխնոլոգիական և բարձրագույն կրթության համալսարան (Instituto Tecnológico y de Estudios Superiores de Monterrey (ITESM))
  • Լա Լագունայի Տեխնոլոգիական համալսարան (Instituto Tecnológico de la Laguna)
  • ՏեխՄիլենո համալսարան (Universidad TecMilenio)
  • Տոռեոնի Տեխնոլոգիական համալսարան (Instituto Tecnológico de Torreón)
  • Տոռեոնի Տեխնոլոգիական համալսարան (Universidad Tecnológica de Torreón)(Instituto Tecnológico de Torreón)

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեոնն ունի ֆուտբոլային թիմ MX լիգայում և Սանտոս Լագունայում։ Թիմը չեմպիոն է եղել 1996, 2001, 2008, 2012, 2015 և 2018 թվականներին։ Թիմը մինչև 2009 թվականը խաղացել է «Corona» ստադիոնում, իսկ հետո տեղափոխվել «Territorio Santos Modelo»՝ բավարարելու իր երկրպագուների աճող պահանջները։

«Corona» ստադիոն

Այստեղ կա նաև բեյսբոլի թիմ, որը կոչվում է Մեքսիկական լիգայի «Vaqueros Laguna» (Լագունա կովբոյներ)։ Նրանք խաղում են «Revolución» ստադիոնում։

Տոռեոնի պրոֆեսիոնալ բասկետբոլի թիմը՝ «Jefes de Fuerza Lagunera»-ն, խաղում է մունիցիպալ լսարանում, որում տեղավորում է մոտավորապես 3000 մարդ։ Նրանք անդամակցում են LNBP-ին (Liga Nacional de Baloncesto Profesional), որը համարվում է Մեքսիկայի բասկետբոլի բարձրագույն լիգան։

NFL մրցաշարում նախկին խաղացող և «Super Bowl XXI»-ի չեմպիոն Ռաուլ Ալլեգրեն ծագումով Տոռեոնից է։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբակի և խաղողի տոնավաճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեոնում յուրաքանչյուր սեպտեմբեր ամսի տեղի է ունենում ամենամյա բամբակի և խաղողի փառատոն-տոնավաճառ (Feria del Algodón y La Uva): Վերջինս իր մեջ ներառում է մշակութային միջոցառումներ, երաժշտություն, սնունդ և զվարճանքներ։

Անկախության օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղի է ունենում սեպտեմբերի 15-ին և 16-ին։ Կան տոնակատարություններ քաղաքի ամբողջ տարածքում, բայց ամենակարևորը Պլազա Մայոր քաղաքում իրականացվող տոնակատարությունն է։ Մարդիկ հագնում են մեքսիկական ավանդական հագուստ, ուտում են ավանդական ուտեստներ և «Անտոջիտոս»։ Գիշերը քաղաքի քաղաքապետը կատարում է «Էլ Գրիտո» ավանդական տոնակատարությունը։ Հաջորդ օրը (սեպտեմբերի 16-ին) շքերթ է տեղի ունենում Մորելոսի պողոտայում։

Երկվորյակ քաղաքներ` քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլյամ Անդրյու Արքոն, ամերիկացի բուսաբան
  • Մարիանա Բայոն, «Մեքսիկայի հաջորդ լավագույն մոդել»-ի առաջին ցիկլի հաղթող
  • Դեմիան Բիչիր, դերասան
  • Օդիսեո Բիչիր, դերասան
  • Վագներ, դերասան
  • Հյումբերտո Զուրիտա, դերասան
  • Ալբերտո Վազքուեզ, երգիչ
  • Ռաուլ Մենդեզ, դերասան
  • Պաբլո Մոնտերո, երգիչ
  • Օրայբ Պերալտա, ֆուտբոլիստ
  • Թրեյսի Ռեուս, «Մեքսիկայի հաջորդ լավագույն մոդել»-ի երկրորդ ցիկլի հաղթող
  • Կարմեն Սալինաս, դերասանուհի
  • Ռիկարդո Մոնտալբան, դերասան
  • Ռաուլ Ալեգրի, NFL-ի նախկին փլեյսկիկեռ
  • Բանդիդո, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
  • Սերգիո Վիլարեալ Բարագն, մեքսիկացի նարկոման և Կարտել Բելտրան-Լեյվայի նախկին առաջնորդ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

La fuente del pensador. «Մտածողի աղբյուրը»
La fuente del pensador. «Մտածողի աղբյուրը»  
Canal de la Perla. «Մարգարտե ալիք»
Canal de la Perla. «Մարգարտե ալիք»  
Venustiano Carranza Forest
Venustiano Carranza Forest  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jacques, Leo M. Dambourges (Autumn 1974). «The Chinese Massacre in Torreon (Coahuila) in 1911». Arizona and the West. University of Arizona Press. 16 (3): 233–246. JSTOR 40168453.
  2. Travel Torreón. «Cristo de las Noas». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոռեոն» հոդվածին։