Չիուաուա (անապատ)
Չիուաուա | |
---|---|
![]() | |
Տեսակ | անապատ և WWF ecoregion? |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածք | Չիուաուա[1], Կոաուիլա[1], Նուևո Լեոն[1], Դուրանգո[1], Սակատեկաս[1], Սան Լուիս[1], Տեխաս[1], Նյու Մեքսիկո[1] և Արիզոնա[1] |
Երկարություն | 1280 km |
Լայնություն | 4,4 km |
ԲԾՄ | 1545 մետր |
Մակերես | 362 600 կմ² |
![]() | |
![]() | |
![]() |

Չիուաուա (անգլ.՝ Chihuahuan Desert; իսպ.՝ Desierto de Chihuahua), անապատ Հյուսիսային Ամերիկայում, գտնվում է ամերիկա-մեքսիկական սահմանին՝ ամերիկյան Նյու Մեքսիկո, Տեխաս (Պեկոս գետի արևմուտք) և Արիզոնա (հարավ-արևելյան մաս), ինչպես նաև մեքսիկական Չիուաուա, Կոաուիլա, Դուրանգո (հյուսիս-արևմտյան մաս), Սակատեկաս (մի փոքր մաս հյուսիսում) և Նուևո Լեոն (փոքր մաս արևմուտքում) նահանգների տարածքում[2]։
Անապատը զբաղեցնում է մոտավոր 362,6 հազար կիլոմետր քառակուսի տարածք, ինչը նրան ըստ տարածքի մեծության դարձնում է արևմտյան կիսագնդում թվով երրորդը և երկրորդը՝ Հյուսիսային Ամերիկայում՝ զիջելով Մեծ Ավազան անապատին։ Անապատն իրենից ներկայացնում է չոր հարթավայր, որը հատվում է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միկրոկլիման ընդհանուր առմամբ տարբերվում է անապատի կլիմայից։ Անապատի կազմում առանձնացնում են Ուայթ-Սենդս անապատ արգելոցը (Նյու Մեքսիկո նահանգ)։
Չիուաուա անապատի տեղանքը արևմուտքում գտնվող Սոնորա անապատի տեղանքից բարձր է։ Բարձրությունների տարբերությունը 1075 մետր է (1675մ-600մ)[3], ինչը մեղմացնում է կլիման ամռանը (հունիսին սովորական ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 35-40 °C ջերմաստիճաններում)։ Ձմռանը եղանակը կախված է հյուսիսային քամիների ուժգնությունից։ Տեղումներն ավելի առատ են, քան Մեծ Ավազանի հարավում, Սոնորայի և Մոհավեի անապատներում, բայց սովորաբար չի գերազանցում տարեկան 254 մմ-ը, ընդ որում, հիմնականում անձրև է գալիս մուսսոնի ընթացքում՝ ամռան վերջում[4]։ ձյուն գրեթե չկա, բացառությամբ բարձրադիր մասերում։
Անապատի տարածքում գտնվում են մի քանի քաղաքներ, որոնցից խոշոր են Սյուդադ Խուարես՝ գրեթե երկու միլիոն բնակչությամբ, Էլ Պասո, Չիուաուա և Տորեո քաղաքները։ Սովորական ավազը ձևավորվում է կվարցից։ Այս անապատը կազմված է գիպսային ավազներից, որոնց շնորհիվ այն կարծես ծածկված լինի սպիտակ ծածկոցով։
Տեխասի արևմուտքում անապատի ավազե հատվածը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://encyklopedia.pwn.pl/haslo/Chihuahua;4653699.html
- ↑ Wright John W., ed. (2006)։ The New York Times Almanac (2007 ed.)։ New York, New York: Penguin Books։ էջեր 456։ ISBN 0-14-303820-6
- ↑ «Chihuahuan Desert»։ Encyclopedia of Earth։ Վերցված է February 16, 2013
- ↑ «The Chihuahuan Desert»։ New Mexico State University։ Արխիվացված է օրիգինալից December 27, 2012-ին։ Վերցված է February 16, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չիուաուա անապատի էկոռեգիոնը WWF կայքում (անգլ.)Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն