Էռմոսիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Էռմոսիլո
Զինանշան
Escudo de Armas Hermosillo Sonora Mexico.GIF

Skyline Hermosillo.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1741 թ.
Մակերես168,2 կմ²
ԲԾՄ210±1 մետր, 212 մետր
Բնակչություն984 342 մարդ (2017)[1]
Ժամային գոտիԼեռնային ժամային գոտի
Հեռախոսային կոդ662
Փոստային ինդեքսներ83000
Պաշտոնական կայքhermosillo.gob.mx
##Էռմոսիլո (Մեքսիկա)
Red pog.png

Էռմոսիլո (իսպ.՝ Hermosillo, մականունը՝ La Ciudad del Sol. իսպաներենից թարգմանած՝ Ուտոպիա, Արևի քաղաք), քաղաք Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում. Սոնորա նահանգի վարչական կենտրոնը:

Կլիման տափաստանային է, ոմանց կարծիքով մերձարևադարձային (միջերկրածովյան) է, այլոց կարծիքով՝ արևադարձային (տափաստանային): Տարեկան միջին ջերմաստիճանը 25 °C է:

Քաղաքի անվանումը տրվել է ի պատիվ մարշալ Հ. Մ. Գոնսալես դե Էռմոսիլիոյի, ով պայքարել է իսպանական թագից անկախություն ձեռք բերելու համար:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերմոսիլոյի առաջին բնակիչների թվագրումը տեղի է ունեցել 3500 տարի առաջ, և այդ վայրերում գտնված անձանց վկայությունների մեծ մասը տեղակայված է Սան Դիեգիտո համալիրում, որը գտնվում է Էլ Պինակատի գոտում: Տեղի բնակիչների կողմից հողագործության աշխատանքներն սկսվել են դեռևս 2500 տարի առաջ: Այս դարաշրջանում Հերմոսիլոյի շրջանը բնակեցված էր սերիի, տեպոկայի և պիմայի ցեղերով:

Տեղացիների և իսպանացիների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 16-րդ դարի կեսերին, երբ հետազոտողներ էին ուղարկել այնտեղ՝ ոսկու որոնման համար, որը իրենք չէին կարողացել գտնել: Մոտավորապես 1614 թվականին այնտեղ են հասել առաջին միսիոներությունը: 1700 թվականին ժամանակակից Հերմոսիլոյի տարածքում հիմնվել են իսպանական երեք գյուղեր՝ Նուեստրա Սեորա դել Պեպուլոն, Նուեստրա Սեորա դե Լոս Անջելեսը և Լա Սանթիսիմա Տրինիդադ դել Պիտիչին: Տեղացիները շուտով սկսել են թշնամություն ցուցաբերել իսպանացիների նկատմամբ և 18-րդ դարի սկզբին հասցրել են մի քանի անգամ սանձել իսպանացիներն:

1716 թվականին իսպանացիները ոռոգվող հող են առաջարկել հնդկացիներին, ինչի դիմաց հնդկացիներն համաձայնել են պահպանել իսպանական օրենքները: Մոտ 1726 թվականին կառուցվել է Պրեսիդիո դե Պիտիկ ամրոցը` հնդիկների արշավանքները հետ մղելու համար: Իրավիճակի լարվածության պատճառով առաջին եկեղեցին կառուցվել է միայն 1787 թվականին, իսկ առաջին ծխական համայնքը պաշտոնապես բացվել է 1822 թվականին: 1810 թվականին անկախության համար մղած մեքսիկական պատերազմի ժամանակ, Սոնորայի և Պիտիչի նահանգները հավատարիմ մնացին իսպանական թագին: Իրականում, գեներալ Ա.Գարսիա Կոնդը ջախջախել էր ապստամբ ուժերը՝ Հ. Մ. Գոնսալես Հերմոսիլոյի հրամանատարության ներքո, ում այնտեղ ուղարկել էր հակաիսպանական ժողովրդական ապստամբության ղեկավար Միգել Իդալգոն: 1821 թվականին Մեքսիկան ձեռք է բերել անկախություն, իսկ 1825 թվականին Պիտիկ գյուղը դարձել է վարչական կենտրոն: 1828 թվականին գյուղը վերանվանվել է ի պատիվ Հ. Մ. Գոնսալես Հերմոսիլոյի:

1866 թվականին Ֆրանսիայի միջամտությամբ տեղի է ունեցել ճակատամարտ կայսերական և հանրապետական ուժերի միջև: 1879 թվականին Սոնորա նահանգի մայրաքաղաքը Արիզպեից տեղափոխվել է Հերմոսիլո: 1881 թվականին ավարտվել է Հերմոսիլոյի, Գվայմասի և Նոգալեսի միջև երկաթուղու շինարարությունը, ինչը թույլ խթան է հանդիսացել պետության տնտեսական աճ, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության համար: Այդ ժամանակից ի վեր քաղաքը դարձել է Մեքսիկայի հյուսիս-արևմուտքի տնտեսական կենտրոնը:

1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխության ժամանակ զորքերը, որոնք հավատարիմ էին գյուղացիների առաջնորդ Ֆրանսիսկո Վիլյային, հետ էին մղում գեներալ Մ. Դիեգեսի զորքերը: 1913 թվականին Ֆ. Ի.Մադերոյի սպանությունից հետո, Կոաուիլա նահանգապետ Վենուստիանո Կառանսան, ապաստան է խնդրել Հերմոսիլոյից: Այնտեղ նա սկսել է Սահմանադրական շարժումը, և այդ պատճառով Հերմոսիլոն մականունով անվանվեց «երկրի հեղափոխական մայրաքաղաք»:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում չինական ներգաղթյալները մեծ հոսքով հասել են Հերմոսիլո: Չինացիները սկսել են ստեղծել փոքր ձեռնարկություններ. հատկապես հաջողվել է կոշիկների և հագուստի արտադրությունը: Այնուամենայնիվ 1920 թվականներին շատ չինացիներ հեռացել են Հերմոսիլոյից, մեկնել են Մեխիկո և Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2]:

1980 թվականին Ֆորդը այնտեղ ստեղծել է գործարան, որը խթանել է քաղաքի և պետական տնտեսության զարգացումը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի տվյալներով Հերմոսիլո քաղաքում բնակվում էր 702 հազար մարդ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր տրանսպորտային հանգույցները, օդային փոխադրումները սպասարկում է Հերմոսիլոյի միջազգային օդանավակայանը:

Հերմոսիլոն գյուղատնտեսական ոռոգվող տարածքի կենտրոն է: Հերմոսիլոյում կա բամբակի, յուղի, նավթի գործարան: Հերմոսիլոյում զարգացաց էր թեթև արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը: Հերմոսիլոն նաև համալսարան ունի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://elimparcial.com/Columnas/DetalleColumnas/1171852-Efecto-multiplicador-Javier-Villegas-Orpinela.html
  2. Campos Rico, Ivonne Virgina La Formación de la Comunidad China en México: políticas, migración, antichinismo y relaciones socioculturales (thesis). — Mexico City: Escuela Nacional de Antropología e Historia (INAH-SEP), 2003. — С. 91.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гермозилльо // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.