Հետնորդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետնորդները
անգլ.՝ The Descendants
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՀետնորդները
Թվականսեպտեմբերի 2, 2011[1], հունվարի 26, 2012[2], նոյեմբերի 18, 2011 և փետրվարի 16, 2012[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեքսանդր Փեյն[4][5][6][…]
ՊրոդյուսերԱլեքսանդր Փեյն, Ջիմ Թեյլոր և Ջիմ Թեյլոր
Սցենարի հեղինակՆաթ Ֆաքսոն[7], Ջիմ Ռաշ[7] և Ալեքսանդր Փեյն[7]
ԴերակատարներՋորջ Կլունի[4][5][8][…], Շեյլին Վուդլի[4][8][9][…], Ամարա Միլլեր[4][9], Բո Բրիջես[8][9][10][…], Ջուդի Գրիր[8][9][10][…], Մեթյու Լիլլարդ[8][9][7], Ռոբերտ Ֆոսթեր[8][9][11][…], Մայքլ Օնթքին[8][9][7], Թոմ ՄակԹիգ[9], Լեյրդ Համիլթոն, Մերի Բրդսոնգ[9][7] և Նիք Քրաուզ[4][9][7]
ՕպերատորՖիդոն Պապամիխայիլ
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ
ՄոնտաժՔևին Թենթ
Պատմվածքի վայրՀավայի
Նկարահանման վայրՀավայի
ԿինոընկերությունFox Searchlight Pictures
Տևողություն115 րոպե[12]
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Հետնորդները (անգլ.՝ The Descendants), ամերիկյան տրագիկոմեդիա է, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պեյնը 2011 թվականին։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 23-ին, Ռուսաստանում՝ 2012 թվականի հունվարի 26-ին։ Ֆիլմը հիմնված է Կաուի Հարթ Հեմինգսի նույնանուն վեպի վրա[13]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավայացի իրավաբան ՄեԹ Քինգը և նրա բազմաթիվ հարազատները մեծ հողատարածք ունեն, որը ժառանգել են նախատատից։ Օրենսդրական փոփոխություններից հետո նրանք որոշում են այն վաճառել ոմն պարոն Հոլիթցերին։ Այս ընթացքում Քինգի կնոջ՝ Էլիզաբեթի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում։ Նա ընկնում է կոմայի մեջ, և պետք է մահանա[14]։

Փաստաբանը միայնակ է մնում երկու դուստրերի ` հարբեցող Ալեքսանդրայի և անդաստիարակ Սկոտի հետ։ Ալեքսանդրան պատմում է հորը, որ իր մայրը սիրեկան է ունեցել։ Մեթին հաջողվում է պարզել, որ մրցակիցը՝ անշարժ գույքի գործակալ Բրայան Սպիրը գտնվում է մեկ այլ կղզու վրա։ Քինգը դստրերի հետ ուղևորվում է որոնումների, ցանկանալով Սպիրին հնարավորություն տալ հրաժեշտ տալ Էլիզաբեթին[15]։

Մեթը տեղեկանում է իր բարեկամից, որ գործակալը պարոն Հոլիտցերի փեսան է և շահույթ պետք է ստանա Քինգի հողատարածքի վաճառման դեպքում։ Փաստաբանը ծանոթանում է Սպիրի կնոջ՝ Ջուլիայի հետ և վերջապես նրա ամուսնու հետ։ Նա խոստովանում է, որ սիրում է Ջուլիային, ոչ թե Էլիզաբեթին[16]։

Ընտանեկան խորհրդի ժամանակ մեծամասնությունը հավանություն է տալիս տարածքը Հոլիտցենին վաճառելու գաղափարին, բայց Մեթը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը։ Նա ներկայացնում է իր վերաբերմունքն այդ տարածքի հանդեպ, որի հետ իր տոհմը կապված է բազմամյա կապերով։

Քինգի կինը մնում է հիվանդանոցում։ Բրայան չի գալիս նրան տեսակցության, բայց նրա փոխարեն գալիս է Ջուլիան, ով արդեն տեղյակ է ամուսնու սիրավեպի մասին։ Նա ներում է Էլիզաբեթին։ Մեթը համբուրում է կնոջը, և շուտով նրա աճյունը թափում են օվկիանոսում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջորջ Քլունի Մեթ Քինգ
Շեյլին Վուդլի Ալեքս Քինգ
Ջուդի Գրիր Ջուլիա Սպիր
Մետյու Լիլարդ Բրաիան Սպիր
Ամարա Միլեր Սկոտի Քինգ
Նիկ Կրաուզե Սիդ
Բո Բրիջես Հյուի զարմիկը
Ռոբերտ Ֆորստեր Սկոտ Տորսոն
Մերի Բորդսոնգ Կաի Միտչել
Ռոբ Հյուբել Մարկ Միտչել
Պատրիսիյա Հեստի Էլիզաբեթ Քինգ

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2010 թվականի մարտին, Հավայի նահանգում։ Սաունդթրեքը ներառում է բացառապես հավայան երաժշտություն, որը կատարվում է այնպիսի երգիչների կողմից ինչպիսիք են Գեբի Պահինուի, Ռեյմոնդ Կեյն, Կիոլա Բիմեր, Սաննի Չիլինգվորտ, Ջեֆրի Պիտերսոն, Դեննիս Կամարկահի և Լենա Մաչադո։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը շատ լավ ընդունվեց քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 89% վարկանիշ 234 արձագանքների հիման վրա։

Երեք ճանաչված քննադատներ ֆիլմին տվեցին առավելագույն միավորներ. Ռոջեր Էբերթ, Պիտեր Թրևերս Rolling Stone ամսագրից և Լեոնարդ Մալտին։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը շատ լավ է ընդունվել աշխարհի կինոքննադատների մեծամասնության կողմից և արժանացել է բազմաթիվ կինոմրցանակների և պարգևների, այդ թվում 5 «Օսկար» անվանակարգերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=171157.html
  5. 5,0 5,1 http://www.the-numbers.com/movie/Descendants-The
  6. http://www.imdb.com/title/tt1033575/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.moviejones.de/index.php?mjpage=30&fid=9047
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.imdb.com/title/tt1033575/fullcredits
  10. 10,0 10,1 http://www.bbfc.co.uk/releases/descendants-film
  11. http://www.spielfilm.de/filme/2985861/the-descendants-familie-und-andere-angelegenheiten
  12. https://www.imdb.com/title/tt1033575/technical
  13. ALEXANDER PAYNE’S «THE DESCENDANTS» BEGINS SHOOTING
  14. ‘The Descendants’ Soundtrack Announced
  15. «The Descendants». Rotten Tomatoes.
  16. «The Descendants». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]