Կարդալուց հետո այրել
Կարդալուց հետո այրե՛լ (անգլ.՝ Burn After Reading) - Կոեն եղբայրների հերթական կատակերգությունն է, որը նույնպես աչքի է ընկնում միայն իրենց բնորոշ սև հումորով։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են՝ Ջորջ Քլունին, Ֆրենսիս ՄաքԴորմանդը, Ջոն Մալկովիչը, Թիլդա Սուինթոնը և Բրեդ Փիթը։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2008 թ․-ին՝ Վենետիկի կինոփառատոնում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿՀՎ գործակալ Օսբորն (Օզզի) Կոքսին (Ջոն Մալկովիչ) պաշտոնանկ են անում և այլ աշխատանք առաջարկում պետդեպարտամենտում, ինչ պատճառով նա հեռանում է ԿՀՎ-ից և որոշում է զբաղվել Հուշագրություններ գրել։ Նրա կինը՝ Քեթին (Թիլդա Սուինթոն), որը դավաճանում էր իրեն գանձապետարանի աշխատակցի՝ Գարրիի (Ջորջ Քլունի) հետ և երազում է բաժանվելու մասին, գողանում է ամուսնու հուշագրերով լի սկավառակը՝ կարծելով, որ այնտեղ նրա բանկային հաշիվներն են։ Քեթիի փաստաբանի քարտուղարուհին, որը զբաղվում էր նրա և Օզզիի ապահարզանի գործով, պատահաբար այդ սկավառակը մոռանում է մարզասրահի հանդերձարանում, որտեղից էլ այն գտնում է մարզասրահի հավաքարարը։ Վերջինս սկավառակը հանձնում է մարզասրահի երիտասարդ մարզչին՝ Չեդին (Բրեդ Փիթ)։ Չեդը և նրա կոլեգան՝ Լինդան (Ֆրենսիս ՄաքԴորմանդ), որը երազում էր գումար հայթայթել պլաստիկ վիրահատության համար, կարծում են, որ սկավառակում պետական գաղտնիքներ են պարունակվում, և առաջնահերթ որոշում են շանտաժի ենթարկել Օզզիին, սակայն վերջինս հրաժարվում է նրանց գումար վճարել, ինչից հետո թեթևամիտ կոլեգաները սկավառակը հասցնում են Ռուսաստանի դեսպանատուն։ Այնտեղ նույնպես հետաքրքրություն չեն ցուցաբերում սկավառակի նկատմամբ։ Այս պատմության մասնակիցների կասկածելի արարքները հետաքրքրություն է առաջացնում ԿՀՎ-ի աշխատակիցների մոտ և նրանք սկսում են հետախուզել այդ տարօրինակ և, առաջին հայացքից՝ անտրամաբանական արարքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2008/09/12/movies/12burn.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0887883/
- 1 2 https://www.filmaffinity.com/en/film948617.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.imdb.com/title/tt0887883/
- 1 2 3 4 5 6 http://bbfc.co.uk/releases/burn-after-reading-film
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 https://www.siamzone.com/movie/m/5279
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 http://www.ofdb.de/film/150345,Burn-After-Reading---Wer-verbrennt-sich-hier-die-Finger
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 http://www.imdb.com/title/tt0887883/fullcredits
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդալուց հետո այրել» հոդվածին։ |
| ||||||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2008 ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Բրիտանական քրեական ֆիլմեր
- Կոեն եղբայրների ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վիրջինիայում
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր