Օլեկ Կրուպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Օլեկ Կրուպա
Ծնվել էօգոստոսի 31, 1955 (67 տարեկան)
ԾննդավայրՌիբնիկ, Flag of Poland.svg Լեհաստան
ԿրթությունԱլեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1984–այժմ
ԺանրերԴրամա,
Քրեական,
Թրիլեր
Ընտրանի"Ադամանդե ոստիկանը",
"Պարզապես անզուգական է",
"Միայնակ տանը 3"

Ալեքսանդր Կրուպա (լեհ.՝ Aleksander Krupa), առավել հայտնի է որպես Օլեկ Կրուպա (լեհ.՝ Olek Krupa , մարտի 18, 1947(1947-03-18), Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն), լեհ-ամերիկյան դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Պարզապես անզուգական է», «Միայնակ տանը 3», «Ջնջողը» և «Սոլթ» ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել, հասակ է առել լեհական Ռիբնիկ քաղաքում։ Ունի երկու եղբայր[1]։

Ավարտել է Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիան, խաղացել Կրակովի Scena STU թատրոնում[2]։

1981 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 1983 թվականից դերակատարումներով հանդես եկել ամերիկյան զանազան թատրոններում[3]։

Ճանաչում ու համբավ է ձեռք բերել «Միլլերի խաչմերուկը», «Իննուկես շաբաթ», «Կողոպուտ իտալական ձևով» և մի շարք այլ ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ Արդեն հանդես է եկել ավելի քան 80 կինոնկարներում ու հեռուստասերիալներում։

2017 թվականին «Gold Derby Awards» մրցանակի է առաջադրվել «Դերասանական լավագույն անսամբլ» անվանակարգում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]