Ամալ Քլունի
| Ամալ Քլունի Ամալ Ռամզի Ալամուդին | |
|---|---|
|
| |
| Ծնվել է | 1978, փետրվարի 3 |
| Ծննդավայր |
|
| Քաղաքացիություն |
|
| Կրոն | սուննի իսլամ |
| Կրթություն | Dr Challoner's High School, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց և Սանկտ Հյուի քոլեջ |
| Մասնագիտություն | իրավաբան |
| Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
| Ամուսին | Ջորջ Քլունի |
| Ծնողներ | Ռամզի Ալամուդի |
| Անդամություն | Իններ Թեմթլ |
| Երեխաներ | Alexander Clooney և Ella Clooney |
| Amal Clooney Վիքիպահեստում | |
Ամալ Ռամզի Քլունի (արաբերեն՝ أمل علم الدين, ծնվել է 1978, փետրվարի 3), լիբանանա-բրիտանացի իրավաբան, ակտիվիստ և գրող, նրա պաշտպանյալներն են եղել Վիքիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն[1], Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն[2]։ 2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ։
Բովանդակություն
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալ Քլունին ծնվել է Բեյրութում, Լիբանան։ Նրա հայրը՝ Ռամզի Ալամուդին, ով Բեյրութի Ամերիկյան համալսարանի կողմից արժանացել է բիզնես կառավարման մագիստրոսի կոչման, դրուզ է, մայրը՝ սուննի իսլամադավան։ Երկու տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Իրավաբանական կրթությունը ստացել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և աշխատել Արդարադատության միջազգային դատարանում (Համաշխարհային դատարան)։ 2010 թվականին Լոնդոն վերադառնալուց հետո նա դարձել է «Դաութի Սթրիթ Չեմբրսի» փաստաբան։ Եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի խորհրդականը, 2013 թվականին՝ ՄԱԿ-ի անօդաչու սարքերի քննությամբ զբաղվող խմբի փաստաբանը[3]։
Ամալ Քլունին տիրապետում է արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների[4][5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամալ Քլունին ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիքիլիքս»-ի Ջուլիան Ասանժի պաշտպանությունը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը։ Աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ։
2015 թվականին Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է Հայաստանը՝ որպես դատավարության երրորդ կողմ, Շվեյցարիան Դողու Փերինչեքի դեմ գործում։ Փերինչեքը 2007 թվականին դատապարվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար[6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի հետ։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալամուդին, Ամալ. 19 Օգոստոս 2014 Անատոմիա է անարդար դատավարությունը։ Huffington Post։
- Ալամուդին, Ամալ, Նիդալ Նաբիլ Ջուրդի և Դավիթ Թոլբրետ, Հատուկ դատարան Լիբանանում: օրենք և պրակտիկա Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն։ Օքսֆորդի համալսարան, 2014 ISBN 978-0-19-968745-9
- «ՄԱԿ-ի հետաքննությունը Հարիրիի սպանության գործով» Ամալ Ալամուդին և Աննա Բոնինի
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռոթման Միքայել (19 Մարտի 2014)։ «5 Հետաքրքիր փաստ Ամալ Քլունի մասին»։ ABC News։ Արխիվացված օրիգինալից 30 Ապրիլի 2014-ին։ Վերցված է 8 Ապրիլի 2014
- ↑ Ջոնսթոն Յան (27 Մայիս 2014)։ «Ամալ Քլունին զբաղվում է Յուլիա Տիմշենկոի գործով»։ The Independent։ Վերցված է 6 Մայիս 2014
- ↑ Ամալ Քլունին Հայաստանը կներկայացնի Եվրոպական դատարանում
- ↑ Լիլի Հարիսոն և Նատալի Ֆին (26 Ապրիլ 2014): «5 Things to Know About George Clooney's Fiancée, Amal Alamuddin (Other Than, OMG, She's Marrying George Clooney!)»: Արխիվացված օրիգինալից 7 ապրիլի 2014 թ.
- ↑ (28 Ապրիլ 2014): «Այն, ինչ մենք գիտենք Ջորջ Քլունի և իր Հարսնացուի մասի»: CNN: Արխիվացված օրիգինալից 13 May 2014 Վերցված է 12 մայիսի 2014
- ↑ Ամալ Քլունին ընդդեմ ցեղասպանությունը ժխտողների. համաշխարհային մամուլի անդրադարձը