Արդարադատության միջազգային դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ՄԱԿ-ի դատական մարմնի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։
Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարան, ԱՄԴ (համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Միջազգային Դատարան, անգլ.՝ International Court of Justice, ֆր.՝ Cour internationale de Justice), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնական դատական մարմինն է։ Այն հիմնադրվել է 1945 թվականի հունիսին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և սկսել է գործել 1946 թվականի ապրիլին։

Դատարանը տեղակայված է Հաագայում` Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)։ Միավորված ազգերի կազմակերպության վեց հիմնական մարմիններից միակն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ընդհանուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային Դատարանը կազմված է 15 անկախ դատավորներից՝ ընտրված՝ անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական արժեքների տեր մարդկանցից, ովքեր բավարարում են այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրենց երկրներում՝ բարձրագույն դատական պաշտոններին նշանակվելիս կամ ովքեր հանդիսանում են միջազգային իրավունքի ասպարեզում հեղինակություն ունեցող անձանց կողմից ճանաչված իրավաբաններ։

Միջազգային դատարանը ստեղծված է միջազգային հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու ռազմավարության առանցքային բաղադրիչը դառնալու և կարգուկանոնի և օրինականությանը ապահովման համար։ Նաև խորհրդատվական կարծիք է տրամադրում ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին։

Դատարանի ադմինիստրատիվ օգնական մարմինն է Քարտուղարությունը։ Պաշտոնական լեզուներն են համարվում անգլերենն ու ֆրանսերենը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]