Միջազգային արդարադատության մշտական պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջազգային արդարադատության մշտական պալատ
Տեսակմիջազգային կազմակերպություն
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Հիմնադրված1922
Լուծարված1946
Գլխադասային գրասենյակՀաագա
Peace palace main hall 1024.jpg

Միջազգային արդարադատության մշտական պալատ, Ազգերի լիգային առընթեր միջազգային դատական մարմին։ Գործել է Հաագայում՝ 1921-1940 թվականին, ձևականորեն լուծարվել 1946 թվականին։ Ըստ Ազգերի լիգայի ստատուսի, ստեղծվել էր միջազգային վեճերի դատական լուծումը Ազգերի լիգայում կենտրոնացնելու նպատակով։ Իրականում զբաղվում էր Ազգերի լիգայում իշխող տերությունների շահերի պաշտպանությամբ։ Իրավասու էր քննել միջպետական այն վեճերը, որոնք վիճող կողմերը կամավորաբար հանձնում են Պալատին, ինչպես նաև այն վեճերը, որոնք նախատեսվում էր հանձնել Պալատին միջազգային պայմանագրերով։ԽՍՀՄ-ը Միջազգային արդարադատության մշտական պալատի ստատուսի վերաբերյալ համաձայնագրի մասնակից չէր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 568 CC-BY-SA-icon-80x15.png