Խաղաղության պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Խաղաղության պալատ
International Court of Justice.jpg
Կոորդինատներ: 52°5′12″ հս․ լ. 4°17′44″ ավ. ե. / 52.08667° հս․. լ. 4.29556° ավ. ե. / 52.08667; 4.29556
Երկիր Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հիմնադրված է օգոստոսի 28, 1913 թ.
Առաջին հիշատակում 1907
Պաշտոնական կայք vredespaleis.nl
##Խաղաղության պալատ (Նիդեռլանդներ)
Red pog.png

Խաղաղության պալատ[1] (հոլ.՝ Vredespaleis), Արդարադատության միջազգային դատարանի և Միջնորդ դատարանի մշտական պալատի պաշտոնական նստավայր։

Խաղաղության պալատը կառուցվել է 1907–1913 թվականների ընթացքում Միջնորդ դատարանի մշտական պալատի համար, այն միջոցներով, որն անհատույց նվիրաբերել է ամերիկյան արդյունաբերող և բարեգործ Էնդրյու Կարնեգին։ Աշխարհի ամրոցը գտնվում է Հաագայի կենտրոնում, հրապարակում, որը զբաղեցնում է 7 հեկտար տարածք։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցված է գրանիտից, ավազաքարից և կարմիր աղյուսից։ Նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Լուիս Կորդոնյեն։ Կառույցում համադրված է ռոմանական, գոթական և բյուզանդական ճարտարապետական ոճերը։ Տանիքը պատրաստված է մոխրագույն կղմինդրից։ Ճակատի վրա տեղակայված են մի քանի քանդակներ, որոնք վկայակոչում են ամրոցի նշանակության մասին։ Ամրոցի ձախ կողմում գտնվում է 80 մետր բարձրությամբ ժամացույցի աշտարակ։ Ներսում կան փայտե քանդակներ, ապակենկարներ, խճանկարներ, գոբելեններ և արվեստի առարկաներ, որոնք ընծաներ են այն պետությունների կողմից, որոնք մասնակցել են Հաագայում կայացած երկու համաշխարհային կոնֆերանսներին։ Դրանք արտացոլում են համաշխարհային մշակույթների բազմազանությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի ստեղծման գաղափարը ծնվել է զինաթափման վերաբերյալ Առաջին համաշխարհային կոնֆերանսում, որը նախաձեռնել է Կայսր Նիկոլայ II-ը 1898 թվականի օգոստոսի 24–ին։ Ամրոցը կառուցվել է Նիդերլանդների թագավոր և թագուհի Վիլհելմինի հովանավորությամբ, ամերիկյան երկաթուղային մագնատի և բարեգործ Էնդրյու Կարնեգիի միջոցներով։ Սկսած 1946 թվականից շենքում գործում է Արդարադատության միջազգային դատարանը (մինչև 1940 թվականը այնտեղ գտնվել է Միջազգային արդարադատության մշտական պալատը)։ 1978 թվականին կառուցվել է ամրոցի նոր մասնաշենքը։ Այստեղ են գտնվում դատական ծառայության աշխատասենյակներն ու դատարանի խորհրդակցության սենյակը։ Վերջինս ընդլայնվել է 1997 թվականին, մասնավորապես Ad hoc դատավորների թվի մեծացման համար։ Նույն տարում վերասարքավորվել է պալատի ձեռնահարկը, որում տեղակայվել է Դատարանի պաշտոնական քարտուղարության նոր ծառայողական շենքը։ Ներկայումս պալատը և պարկը փակ են այցելությունների համար։

Գրադարան և թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատում է գտնվում նաև միջազգային հանրային իրավունքի հարցերով աշխարհի ամենախոշոր գրադարաններից մեկը։ Կազմակերպվում են Հաագայի ակադեմիայի միջազգային իրավունքի ամառային դասընթացներ։ 1999 թվականի մայիսին բացվել է Պատմության և Միջազգային դատարանի գործունեության թանգարան։ Վերջինս բացվել է այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի և Սթիվեն Շվեբելի կողմից, որն այդ ժամանակ Միջազգային դատարանի նախագահն էր։ Թանգարանը տեղակայված է շենքի հարավային մասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гаага / В. Н. Стрелецкий, Г. А. Шатохина-Мордвинцева // Восьмеричный путь — Германцы. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 210—211. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 6). — ISBN 5-85270-335-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]