Կիրիլ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Գևորգյան
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ և դատավոր
Ծննդյան օր ապրիլի 8, 1953(1953-04-08) (71 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
ՌԴ նախագահի պատվոգիր և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Կիրիլ Գևորգյան (ապրիլի 8, 1953(1953-04-08), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ծագումով ռուսաստանյան դիվանագետ, իրավաբան, Ռուսաստանի ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան[1]։ ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ է (2012-2016 թվականներ) և Հաագայի միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ (2010 թվականի հունիսի 1-ից)[2]։ 2014 թվականի նոյեմբերին ընտրվել Է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր Ռուսաստանից (պաշտոնն ստանձնել է 2015 թվականի փետրվարին)[3]։

2021 թվականի փետրվարի 8-ին Գեւորգյանը ընտրվել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալ՝ այդ պաշտոնում փոխարինելով Շուե Հանքինին[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

1975 թվականից ԱԳՆ համակարգում է։ Տարբեր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում։

  • 1993-1997 թվականներ՝ Ֆրանսիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 1997-2003 թվականներ՝ ՌԴ ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2003 թվականի օգոստոսի 20-ից 2009 թվականի նոյեմբերի 5-ը՝ Նիդերլանդների Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, և համատեղության կարգով՝ Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ։
  • 2009 թվականի դեկտեմբերի 16-ից 2015 թվականի փետրվարի 1-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն։
  • 2015 թվականի փետրվարի 6-ից՝ Արդարադատության միջազգային դատարանի դատավոր։
  • 2016 թվականի հունվարի 2՝ ազատվել է ՌԴ ԱԳՆ կոլեգիայի անդամի պարտականություններից։
  • 2021 թվականի փետրվարի 8-ից՝ Արդարադատության միջազգային դատարանի նախագահի տեղակալ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Կինը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Մարինա Նեյոլովան է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (2002 թվականի օգոստոսի 5)՝ ԱՊՀ ուղղությամբ ակտիվ և արդյունավետ դիվանագիտական գործունեության համար[5]։
  • Պատվո շքանշան (2008 թվականի փետրվարի 11)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա անբասիր դիվանագիտական ծառայության համար[6]։
  • Բարեկամության շքանշան (2010 թվականի հոկտեմբերի 29)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի, գիտամանկավարժական գործունեության մեջ ունեցած վաստակի և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման համար[7]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2011 թվականի սեպտեմբերի 20)՝ Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության ակտիվ աշխատանքի համար[8]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1998 թվականի հոկտեմբերի 8)[9]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[10]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2017 թվականի օգոստոսի 29)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Указ Президента Российской Федерации от 29.08.2007 г. № 1126 «О присвоении Геворгяну К. Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  2. «Members of the Permanent Court of Arbitration» (անգլերեն). Permanent Court of Arbitration. 2014 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Глава правового департамента МИД России избран членом Суда ООН
  4. Mirror-Spectator, The Armenian (2021 թ․ փետրվարի 11). «Judge Kirill Gevorgian of Russia Elected VP of International Court of Justice». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Распоряжение Президента Российской Федерации от 05.08.2002 г. № 365-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
  6. Указ Президента Российской Федерации от 11.02.2008 г. № 184 «О награждении государственными наградами Российской Федерации работников Министерства иностранных дел Российской Федерации»
  7. Указ Президента Российской Федерации от 29.10.2010 г. № 1303 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Распоряжение Президента Российской Федерации от 20.09.2011 г. № 645-рп «О поощрении»
  9. Указ Президента Российской Федерации от 08.10.1998 г. № 1206 «О присвоении дипломатического ранга»
  10. Указ Президента Российской Федерации от 25.08.2004 г. № 1110 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]