Jump to content

Մարինա Նեյոլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Նեյոլովա
Ծնվել էհունվարի 8, 1947(1947-01-08)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Saint Petersburg Lyceum 30?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
neelova.ru

Մարինա Մստիսլավովնա Նեյոլովա (ռուս.՝ Марина Мстиславовна Неёлова, հունվարի 8, 1947(1947-01-08)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների[3][4][5]։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987 թ.):

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Նեյոլովան ծնվել է Լենինգրադում։ Չորս տարեկանում արդեն զբաղվում էր բալետով և մանկությունից երազում էր դերասանուհի դառնալ[6]։ 1965-1969 թվականներին սովորել է Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի (Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ) դերասանական ֆակուլտետում։ Դեռ երրորդ կուրսի ուսանող էր, երբ առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Դա Նադեժդա Կոշևերովայի «Հին, հին հեքիաթ» (1968 թ.) կինոնկարն էր, որտեղ Մարինան կատարում էր միանգամից երկու դեր։ Նրա աշխատանքը դրականորեն է գնահատվել քննադատների կողմից։

1971 թվականին տեղափոխվելով Մոսկվա, նա տեղավորվում է Մոսսովետի անվան թատրոնում։ 1974 թվականին փոխադրվում է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոն և իր ստեղծագործական կյանքը կապում նշված թատերախմբի հետ[7]։ 1972 թվականին Մարինան նկարահանվել է «Մենախոսություն» հոգեբանական դրամայում, որտեղ նրա խաղընկերը Միխայիլ Գլուզսկին էր։ Այդ կինոնկարը դերասանուհու ստեղծագործական մեծ ձեռքբերումներից էր և նրա մասին սկսեցին խոսել, որպես հատուկ երևույթի մասին[8]։

1970-1980-ական թվականներին Մարինայի ստեղծագործական կարիերան զարգանում էր բավականին հաջող և երկրի առաջատար ռեժիսորների կողմից հետաքրքիր առաջարկների պակաս նա չէր զգում։ Բեմում նա մարմնավորել է այդ տարիների հայտնի բեմադրությունների այնպիսի հերոսուհիների կերպարներ, ինչպիսիք էին Վիոլան «Տասներկուերորդ գիշեր», Անյան «Բալենու այգին», Մաշան «Երեք քույր», Մարյա Անտոնովնան «Ռևիզոր» ներկայացումներում և այլն։ Նշանակալից էին նաև նրա կինոդերերն այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք էին Գեորգի Դանելիան, Նիկիտա Միխալկովը, Իլյա Ավերբախը, Էլդար Ռյազանովը, Վադիմ Աբդռաշիդովը և այլք։

1990 թվականից նա սկսել է քիչ նկարահանվել` իր ժամանակի մեծ մասը նվիրելով ընտանիքին։ 1994-1997 թվականներին ապրել է Ֆրանսիայում[9], 2003-2009 թվականներին` ամուսնու հետ միասին ապրում էր Նիդերլանդներում։ Ներկայումս բնակվում է Մոսկվայում և շարունակում է աշխատել «Սովրեմեննիկ»-ում[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Նեյոլովան 1970-1978 թվականներին ամուսնացած էր դերասան Անատոլի Վասիլևի հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1989 թվականին՝ ռուսական դիվանագետ Կիրիլ Գևորգյանի հետ։ Վերջինս Ռուսաստանի Դաշնության դեսպանն էր Նիդերլանդներում, իսկ այժմ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենն է։ Մարինայի դուստրը` Նիկան, Լոնդոնում ուսանել է քանդակագործություն և 2010 թվականին New Sensations մրցույթում շահել է մրցանակ[10][11]։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1968Հին, հին հեքիաթСтарая, старая сказкаարքայադուստր, պանդոկապանի դուստրը
1970Սպիտակ ձյան գույնըЦвет белого снегаՆադյա
1971ՍտվերТеньԱննունցիատա
1972Սպասում ենք քեզ, երիտասարդЖдём тебя, пареньԼուսյա
1972ՄենախոսությունМонологՆինա
1972Արքայազնն ու աղքատըПринц и нищийարքայադուստր Եղիսաբեթ
1973Քեզ հետ և առանց քեզС тобой и без тебяՍտեշա Բազիրինա
1973Կոտրված պայտըСломанная подковаԼեյդա
1975Լոպատինի գրառումներիցИз записок ЛопатинаՆիկա
1975Օլգա ՍերգեևնաОльга СергеевнаԼենա
1976Պարզապես ՍաշաПросто СашаՍաշա
1976Խոսք պաշտպանության համարСлово для защитыՎալենտինա Կոստինա
1977ԹշնամիներըВрагиՏատյանա Բարդինա
1978Պատանեկության սխալներըОшибки юностиՊոլինա
1978Գեղեցիկ տղամարդըКрасавец-мужчинаԶոյա Վասիլևնա
1979Լուսանկարներ պատի վրաФотографии на стенеՆինա Գեորգիևնա
1979Աշնանային մարաթոնОсенний марафонԱլլա
1979Ֆարյատևի ֆանտազիաներըФантазии ФарятьеваԱլեքսանդրա
1980Տիկնայք հրավիրում են ասպետներինДамы приглашают кавалеровԱնյա Պոզդնյակովա
1982ՏարանցումТранзитՏատյանա Շուլգա
1983ԿարուսելКарусельԱննա
1984Ուրիշի կինը և ամուսինը մահճակալի տակЧужая жена и муж под кроватьюԼիզա
1985Հետաքննությունը վարում են գիտակները. Միջօրյա գողըСледствие ведут ЗнаТоКи. Полуденный ворՌաիսա Գլազունովա
1986Մենք ուրախ ենք, երջանիկ, տաղանդավորМы веселы, счастливы, талантливы!Լյալյա Սուրիկովա
1988Թանկագին Ելենա ՍերգեևնաДорогая Елена СергеевнаԵլենա Սերգեևնա
1989Առանց քերծվածքիBez draskotinaԿլարա
1991Ստվեր, կամ Հնարավոր է, ամեն ինչ կարգավորվիТень, или Может быть, всё обойдётсяՅուլիա Ջուլի
1993Բանտային ռոմանսТюремный романсԵլենա Շեմելովա
1993Դու իմ միակն եսТы у меня однаՆատալյա Անատոլևնա
1995Առաջին սերПервая любовь-
1996Քսան րոպե հրեշտակի հետДвадцать минут с ангеломՖաինա
1998Սիբիրյան սափրիչСибирский цирюльникԱնդրեյ Տոլստոյի մայրը
2002ԱզազելАзазельԼեդի Կարոլինա Էսթեր
2002Լեդի մեկ օրովЛеди на деньԱննի
2008Ուղղաձիգ երթուղիКрутой маршрутԵվգենիա Սեմյոնովնա
2009Առաջարկվող հանգամանքներПредлагаемые обстоятельстваՎերա Ստրելնիկովա
2017Սառեցված ծածանКарп отмороженныйԵլենա Միխայլովնա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #131523295 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://publication.pravo.gov.ru/document/0001202605010001
  3. «УКАЗ Президента РФ от 13.06.1996 N 887». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. профайл на ruskino.ru Արխիվացված 2016-12-28 Wayback Machine (Ստուգված է 2 հոկտեմբերի 2010)
  5. Указ Президента Российской Федерации от 9 января 2012 г. № 28
  6. Биография Марины Неёловой / people.ru (Ստուգված է 30 սեպտեմբերի 2010)
  7. «Звёзды московской сцены» / Наталья Казьмина, театр «Современник» Ред.-сост. Б. М. Поюровский. — М., 2000. (Ստուգված է 30 սեպտեմբերի 2010)
  8. 1 2 Биография на rusactors (Ստուգված է 30 սեպտեմբերի 2010)
  9. Марина Неёлова воспитывает внебрачную дочь Гарри Каспарова / Сегодня. UA / № 7 за 12.01.2002 (Ստուգված է 2 հոկտեմբերի 2010)
  10. «Ника Неёлова-Геворгян стала победительницей конкурса «Новые сенсации»». Роскультура. 25 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «У дочери Марины Неёловой свои принципы повиновения». Московский комсомолец. 27 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Նեյոլովա» հոդվածին։