Քարոզարշավ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քարոզարշավ
The Campaign
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական2012 և հոկտեմբերի 4, 2012[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորJay Roach?
ՊրոդյուսերՈւիլ Ֆերրել, Զակ Գալիֆիանակիս, Ադամ Մաքքեյ և Jay Roach?
Սցենարի հեղինակChris Henchy?
ԴերակատարներՈւիլ Ֆերրել, Զակ Գալիֆիանակիս, Բրայան Կոքս, Ջեյսոն Սուդեյկիս, Դիլան Մաքդերմոթ, Դեն Էյկրոյդ, Ջոն Լիթգոու, Ջոն Գուդմեն, Katherine LaNasa?, Կարեն Մարույամա, Sarah Baker?, Taryn Terrell?, Ուգի, Tzi Ma?[2], Marco St. John?[2], Ջոն Չենատյեմպո[2], Ջեք ՄաքԲրայեր[2], Luka Jones?[2], Thomas Middleditch?[2], Tymberlee Hill?[2], Ջ. Դ. Էվերմոր[2] և Willie Geist?[2]
ՕպերատորՋիմ Դենո
ԵրաժշտությունԹեոդոր Շապիրո
ՄոնտաժCraig Alpert?
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունGary Sanchez Productions?
Տևողություն85 րոպե
Պաշտոնական կայքէջ
The Campaign (film) Վիքիպահեստում

Քարոզարշավ (անգլ.՝ The Campaign) կատակերգություն, որը ստեղծվել է ռեժիսոր Ջեյ Ռոուչի կողմից, իսկ սցենարը գրվել է Շոունա Հարվելլայի և Քրիսա Հենչի կողմից[3]։ Գլխավոր դերերում են Ուիլ Ֆերրելը և Զակ Գալիֆիանակիսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է երկու իրար դեմ մրցակցող քաղաքական գործիչներ՝ Քեմ Բրեդիի (Ուիլ Ֆերրել) և Մարտի Հագինսեյի (Զակ Գալիֆիանակիս) մասին, որոնք փորձում են հաղթել ընտրություններում, որպեսզի ներկայացնեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հյուսիսային Կարոլինա նահանգը։

«Քարոզարշավի» ֆիլմի հերոսներից մեկը, Քեմ Բրեդին, որը հանդիսանում է բավականին ճանաչված քաղաքական գործիչ և որը հինգ տարի անընդմեջ պլանավորում է ընտրվել ԱՄՆԿոնգրեսում, մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատում, ցանկանում է մասնակցել առաջիկա ընտրություններին։ Նա իր թեկնածությունն է առաջադրում՝ հարյուր տոկոսով վստահ լինելով իր ապագա հաղթանակին։ Իսկ ինչո՞ւ ոչ․․․ Ի վերջո նա միակ թեկնածուն է, և ընտրությունն էլ պարզապես ձևականություն է։ Սակայն այս անգամ ամեն բան այդպես չէ։

Մարտի Հագգինս անունով մի տարօրինակ մարդ, որը տուրիստական գործակալ է, ընտրության պաշտոնական մեկնարկից մի քանի օր առաջ ընտրության հայտ է ներկայացնում առաջիկա օրերին տեղի ունեցող ընտրությանը մասնակցելու համար։ Այսուհետ Քեմ Բրեդին՝ քաղաքական փորձառու գործիչը, ունենում է մի նոր մրցակից, որը, ինչպես և Քեմը, պատրաստ է ամեն բան անել առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելու և կոնգրեսական պաշտոնը ստանալու համար։

Դավաճանական քայլեր կատարելով, մեկմեկու խաբելով, հուսահատորեն միմյանց հակառակվելով՝ երկու թեկնածուներն էլ որոշում են ամենախենթ քայլերը կատարել, որոնք չեն դառնում սովորական ժպիտի պատճառ, այլ, արցունքների միջոցով՝ իրական ծիծաղի պատճառ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլ Ֆերրել՝ Քեմ Բրեդի[4]
  • Զաք Գալիֆիանակիս՝ Մարտի Հոգինս[4]
  • Դիլան Մակդերմոտ՝ Թիմ Ուեթլի
  • Քեթրին Լանասա՝ Ռոուզ Բրեդի
  • Ջեյսոն Սուդեյկիս՝ Միտչ[5]
  • Բրայան Կոքս՝ Գլեն Մոչ[6]
  • Դեն Էյքրոյդ՝ Ուեյդ Մոչ
  • Սառա Բեյքեր՝ Միցի Հագինս
  • Վուլֆ Մեդիսոն՝ Ջեսիքա Բրեյդի
  • Ջոշուա Լոուսոն՝ Թրիփ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վերջնական մասում հնչում է Green Day խմբի ¡Tré! ալբոմից 99 Revolutions երգը։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները անց են կացվել Նոր Օռլեանում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD — 2001.
  3. «The Campaign Review»։ RichardRoeper.com։ Վերցված է 2012-11-27 
  4. 4,0 4,1 Studios Pitched Zach Galifianakis/Will Ferrell/Jay Roach 2012 Political Comedy
  5. Jason Sudeikis Throws Himself Into 'Dog Fight' (Exclusive)
  6. «John Lithgow gets into 'Dog Fight'»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-26-ին։ Վերցված է 2012-05-20 
  7. Will Ferrell comedy 'Dog Fight' looking for a few good extras ahead of New Orleans shoot