Jump to content

Դիլան Մակդերմոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլան Մակդերմոտ
անգլ.՝ Mark Anthony McDermott
Ծնվել էհոկտեմբերի 26, 1961(1961-10-26)[1][2] (64 տարեկան)
ԾննդավայրՈւոթերբերի
ԿրթությունՖորդհեմի համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց, Holy Cross High School? և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, սցենարիստ և դերասան
Ծնողներմայր՝ Եվա Էնսլեր
Ամուսին(ներ)Shiva Rose?
Համատեղ ապրող(ներ)Մեգի Քյու

Մարկ Էնթոնի Մակդերմոտ (անգլ.՝ Mark Anthony McDermott, հոկտեմբերի 26, 1961(1961-10-26)[1][2], Ուոթերբերի), առավել հայտնի է Դիլան Մակդերմոտ, (անգլ.՝ Dylan McDermott) կեղծանունով, ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ամերիկյան սարսափ պատմություն» և «Պրակտիկա» (1997—2003) հեռուստասերիալներում կատարած դերերով, որը նրան արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

Մարկ Էնթոնի Մակդերմոտը ծնվել է Կոնեկտիկուտի Ուոթերբերի քաղաքում՝ Դիանա և Ռիչարդ Մակդերմոտների ընտանիքում։ Հայրը իռլանդական ծագում ունի, իսկ մայրը՝ իտալական, անգլիական, իռլանդական և ֆրանսիական արմատներ ունի[3][4]։ Երբ Մարկը ծնվեց, նրա մայրը 15 տարեկան էր, իսկ հայրը՝ 17: Ավելի ուշ ծնվել է քույր Ռոբինը[5]։ 1967 թվականին ծնողները բաժանվել են և երեխաները Դինայի հետ տեղափոխվել են Դիանայի մոր տուն[5]։ 1967 թվականի փետրվարի 9-ին Դիանային գնդակահարել են։ Ի սկզբանե որոշվել է, որ դա դժբախտ պատահար է, ավելի ուշ ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Ջոն Սպոնցին, ով այդ ժամանակ ապրում էր Դիանա Մակդերմոտի հետ։ Սպոնցը պնդում էր, որ նա պատահաբար ինքնասպան է եղել զենքը մաքրելու ժամանակ։ Ի վերջո, Սպոնցը, որը ոստիկանության տվյալներով կապված է եղել կազմակերպված հանցավորության հետ, սպանվել է 1972 թվականին, նրա մարմինը գտել են կայանատեղիում՝ մեքենայի բեռնախցիկում[6]։ Մարկը 5 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, և նա քրոջ հետ մեծացել է տատիկի հետ[5]։

Նա մեծ էկրանին առաջնախաղ է կատարել1989 թվականին «Սմերչ» ֆիլմում փոքրիկ դերով։ Ավելի ուշ նա ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Կրակի գծում» ֆիլմում ունեցած դերից հետո։ Նրա բեկումնային դերը եղել է «Պրակտիկա» սերիալում։ 1998 թվականին նա ընդգրկվել է «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակում, կազմված «People» ամսագրի կողմից։

Տարբեր տարիների նա նաև նկարահանվել է «Պողպատե մագնոլներ» (1990) ֆիլմում Ջուլիա Ռոբերտսի հետ, «Դեսթինին միացնում է ռադիոն» (1995) ֆիլմում Նենսի Թրևիսի հետ, «Խուսափելի իդեալը» (1997) ֆիլմում Ջին Տրիպլհորնի հետ, «Տանգո երեքով» (1999) ֆիլմում Նիվ Կեմպբելի հետ և «Համեմունքների արքայադուստր» (2005) ֆիլմում Այշվարիա Ռայի հետ։

Նա նկարահանվել է երկու կարճ կյանք ունեցող սերիալներում՝ 2007 թվականին «Big Shots»-ում և 2009-2010-ին «Dark Blue»-ում։ 2011 թվականին նա ստացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի գլխավոր դերերից մեկը։ Նրա հաջորդ նախագիծը դարձել է գլխավոր հերոսի հոր դերը 2012 թվականին «Լավ է լինել հանգիստ» վեպի Էկրանավորման մեջ։ 2013 թվականին Թոնի Քոլլեթի հետ նա նկարահանվել է «Պատանդներ» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, իսկ 2014 թվականին հիմնական դեր է ստացել «Ստալկեր» սերիալում Մեգգի Քյուի հետ[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակդերմոտը հայտնի է նաև հագուստի իր նորաձև ոճի շնորհիվ, որի պատճառով դերասանը հայտնվել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են «People», «GQ», «Men's Health» և այլն[8][9][10]։

1995 - 2007-ական թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ռոզա Շիվայի հետ[11]։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Կոլետը և Շառլոտը։

2015 թվականի փետրվարին ամուսնացել է «Սալկեր» ֆիլմի գործընկեր Մեգի Կյուի հետ[12]։ 2019 թվականի փետրվարին զույգը բաժանվել է[13]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ֆ «Համբուրգերի» բարձրություն Hamburger HillՍերժանտ Ադամ Ֆրանց
1988 ֆ Կապույտ իգուանա The Blue IguanaՎինս Հոլոուեն
1989 ֆ Սմերչ TwisterՔրիս
1989 ֆ Պողպատյա մագնոլիա Steel MagnoliasՋեկսոն Լանչերի
1989 հֆ Նեոնի կայսրություն The Neon EmpireՎիկ
1990 ֆ Երկաթներ HardwareՄոուզես Բակստեր
1991 հֆ Մահվան անապատում Into the BadlandsՄակկոմաս
1991 ֆ Այնտեղ, որտեղ հանգչում է չարիքը Where Sleeping Dogs LieԲրյուս Սիմմոնս
1992 ֆ Արքայազնը Նյու Յորքից Jersey GirlՍել Տոմեի
1992 ս Հեքիաթներ սողունից Tales from the CryptՋորջ Գետլին
1992 հֆ Վախը ներսում The Fear InsideՊիտ Կեսվել
1993 ֆ Կրակի տակ In the Line of Fireգործակալ Ալ Դ ' Անդրեա
1994 ֆ Կովբոյների մոտ այդպես ընդունված է The Cowboy WayՋոն Ստարկ
1994 ֆ Հրաշքը 34-րդ փողոցում Miracle on 34th StreetԲրայան Բեդֆորդ
1995 ֆ Դեսթինին միացնում է ռադիոն Destiny Turns on the RadioՋուլիան Գոդարդ
1995 ֆ Տոների տանը Home for the HolidaysԼեո Ֆիշ
1997 ֆ Խուսափելի իդեալը 'Til There Was YouՆիկ Դոուկեն
1998 ս Էլի Մակբիլ Ally McBealԲոբի Դոնել
1999 ֆ Տանգո երեքով Three to TangoՉարլզ Նյուման
2001 ֆ Տեխասի ռենջեռները Texas RangersԼինդեր Մակնելի
2003 ֆ Ակումբային Մանիա Party MonsterՓիթեր Գաթեն
2003 ֆ Վոդերլենդ WonderlandԴեվիդ Լինդ
2003 ֆ Դատավճիռ փողի համար Runaway JuryՋեյքոբ Վուդ
2003 ս Վիլը և Գրեյսը Will & GraceԹոմ
1997-2004 ս Պրակտիկա The PracticeԲոբի Դոնել
2004 ս Ցանց The GridՀԴԲ գործակալ Մաքս Քեների
2005 ֆ Էդիսոն EdisonՖրենսիս Լազերով
2005 ֆ Բնակիչները The TenantsԳարի Լեսսեր
2005 ֆ Համեմունքների թագույի The Mistress of SpicesԴագ
2006 հֆ A House Divided A House DividedԱնդերսոն
2006 ֆ Անգերազանցելի Հարոլդ Unbeatable HaroldՋեյք Սալամանդեր
2007 ֆ Սուրհանդակներ The MessengersՌոյ
2007 ֆ Կան երազանքներ, կլինեն նաև ճանապարհորդություններ Have Dreams, Will Travelհորեղբայր Քեսսի
2007-2008 ս Տղամարդիկ մեծ քաղաքում Big ShotsԴանկան Կոլինսվորտ
2009 ֆ Գթություն MercyՋեյք
2010 ֆ Վառվող պալմաներ Burning PalmsԴենիս Մարկս
2010 կֆ The Douché: School of Dance The Douché: School of DanceՋոն Դոշ
2009-2010 ս Ծածկույթի տակ Dark BlueԼեյտենանտ Կարտեր Շոու
2012 ֆ Ոչ ոք չի գնա Nobody WalksԼերոյ
2012 ֆ Կեղտոտ արշավ արդար ընտրությունների համար The Campaign Թիմ ՈՒոթլի
2012 ֆ Լավ է հանգիստ լինել The Perks of Being a Wallflowerպարոն Կելմեկսիս
2011 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպանի տունը American Horror Story: Murder Houseբժիշկ Բեն Հարմոն
2012-2013 ս Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան American Horror Story: AsylumՋոնի Մորգան
2013 ֆ Օլիմպոսի անկումը Olympus Has FallenԴեյվ Ֆորբս
2013-2014 ս Պատանդներ HostagesԴանկան Կարլայլ
2013 ֆ Սառնարան FreezerՌոբերտ
2013 ֆ Վատ պահվածք Behaving BadlyՋիմի Լիչ
2014-2015 ս Ստալկեր StalkerДՋեք Լարսեն
2014 ֆ Գրություն MercyՋիմ Սվոն
2014 ֆ Ապահովագրողը AutómataՈւելս
2015 ֆ Վերապրողը Survivor
2018 ս Լոս Անջելեսից դեպի Վեգաս L.A. to Vegasկապիտան Դեյվ
2018 ս Ամերիկյան սարսափ պատմություններ։ Ապոկալիպսիս American Horror Story: Apocalypseբժիշկ Բեն Հարմոն
2019 ս Քաղաքագետ The PoliticianՏեո Սլոուն
2019 ս Ամերիկյան սարսափ պատմություններ։ 1984 American Horror Story: 1984Բրյուս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. ↑ «In Search of Dylan McDermott». Esquire. 133 (3):166, March 2000.
  4. ↑ Biography for Դիլան Մակդերմոտ Internet Movie Database կայքում
  5. 1 2 3 «Hollywood’s New Golden Boy»
  6. ↑ «Dylan McDermott is on a path of rediscovery», Washington Post — MSNBC.com
  7. ↑ Nellie Andreeva (28 февраля 2014). «Dylan McDermott To Star In CBS' Kevin Williamson Drama Pilot». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
  8. ↑ No byline (2005-11-28), «20 YEARS OF SEXY LAWYERS». People. 64 (22):181-182
  9. ↑ O’Neill, Hugh (September 2004), «ICONS of Style». Men’s Health, Vol. 19 (7):48
  10. ↑ Johnson, Julie A. (1999-12-13), «Hanks rules roost on Nov. newsstands». Advertising Age. 70 (51):62
  11. ↑ No byline (2007-10-15), «CELEBRITY ROUNDUP» Արխիվացված 2016-04-14 Wayback Machine. Time. 170 (16):27. Retrieved on 2008-01-15
  12. ↑ http://www.upi.com/ (16 февраля 2015). «Maggie Q opens up on fiancé Dylan McDermott». {{cite web}}: External link in |author= (օգնություն)
  13. ↑ Julie Jordan and Natalie Stone (2019 թ․ փետրվարի 28). «Dylan McDermott and Maggie Q Split Following 4-Year Engagement» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլան Մակդերմոտ» հոդվածին։