Լոնդոնի կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոնդոնի կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՎայրԼոնդոն
Առաջինը1956
bfi.org.uk
Commons-logo.svg London Film Festival Վիքիպահեստում

Լոնդոնի Կինոփառատոն (անգլ.՝ London Film Festival, կրճատ՝ LFF, ինչպես նաև հայտնի է անգլ.՝ BFI London Film Festival), Միացյալ Թագավորության ամենախոշոր և ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոներից է[1][2]։ Անցկացվում է ամեն տարի սկսած 1956 թվականից, հոկտեմբերի 2-րդ կեսին, նոյեմբերի սկզբին, Լոնդոնում։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը հանդիսանում է Սասերլենդ Տրոֆին, որով պարգևատրվում են ամենաօրիգինալ դեբյուտային ֆիլմերը։ Փառատոնի կազմակերպիչը Բրիտանիայի կինոյի ինստիտուտն է[3][4], The Times թերթի խոշոր հովանավորը։ Ամեն տարի անց է կացվում ավելի քան 300 վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ընտրություն, աշխարհի 50 երկրներից։ Փառատոնի ավանդական ծրագիրը նեռարում է նկարներ, որոնք Մեծ Բրիտանիայում չէին ցուցադրվել։ Կինոփառատոնի ընթացքում ամեն տարի ներկայացվում է կրթական միջոցառումների ծրագիր, դասախոսություններ, վարպետաց դասեր, կինոարտադրության իրադարձություների ներկայացումներ[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամյա կինոփառատոների ընթացքում մրցանակներ են արժանացնում հետևյալ անվանակարգերում[2]։

  • Սազերլենդ Տրոֆի (անգլ.՝ Sutherland Trophy), կինոփառատոնի հիմնական մրցանակը, որին արժանանում են առաջին անգամ ներկայացված ֆիլմերից լավագույները։
  • Գրիրոսոնի մրցանակ (անգլ.՝ The Grierson Award), արժանացնում են կինոփառատոնի լավագույնլիամետրաժ ֆիլմին։ Մրցանակը կրում է շոտլանդացի վավերագետ Ջոն Գրիրոսոնի անունը։
  • Լավագույն ֆիլմ՝ արժանանում են ամենաօրիգինալ կինոաշխատանքները։
  • Բրիտանացի լավագույն դեբյուտանտին (անգլ.՝ Best British Newcomer Award)՝ տրվում է բրիտանացի սցենարիստներին, պրոդյուսերներին, ռեժիսորներին, որոնց աշխատանքները փառատոնի ընթացքում ճանաչվել էին լավագույնը։
  • Բրիտանիայի կինոյի ինստիտուտի մրցանակ «BFI Fellowships», շնորհվում ՝ կինոփառատոնի ռեժիսոր-դեբյուտանտներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Четыре российских фильма вошли в программу кинофорума в Лондоне»։ NEWSru.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-08 
  2. 2,0 2,1 2,2 «Лондонский кинофестиваль. Справка»։ РИА Новости։ Արխիվացված օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-08 
  3. «Объявлены лауреаты Международного кинофестиваля в Лондоне»։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-08 
  4. «В Лондоне покажут российское кино»։ Российская газета։ Վերցված է 2013-01-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]