Թոմաս Շելլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շելլինգ Թոմասից)
Jump to navigation Jump to search
Թոմաս Շելլինգ
անգլ.՝ Thomas Schelling
Thomas Schelling.jpg
Ծնվել էապրիլի 14, 1921(1921-04-14)[1][2][3][4][5]
Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[6][1][2][4][5] (95 տարեկանում)
Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Մերիլենդի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարJames Duesenberry? և Վասիլի Լեոնտև
Եղել է գիտական ղեկավարEli Noam?
Ազդվել էԿարլ ֆոն Կլաուսեվից, Նիկոլո Մակիավելլի
Ազդել էԹայլեր Քոուեն, Մարկ Կլեիման, Ռոբերտ Յերվիս
ՊարգևներՆոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2005)
Thomas Schelling Վիքիպահեստում

Թոմաս Քրոմբի Շելլինգ (անգլ.՝ Thomas Crombie Schelling, ապրիլի 14, 1921(1921-04-14)[1][2][3][4][5], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[6][1][2][4][5], Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար (2005

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շելլինգը ծնվել է Կալիֆորնիայի Օուքլենդ քաղաքում Ջոն Շելլինգի և Զելդա Այրեսի ընտանիքում։ Ավարտել է Սան Դիեգոյի ավագ դպրոցը։ Տնտեսագիտության բակալավրի աստիճանն ստացել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում 1944 թվականին։ Գիտությունների թեկնածու աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում 1951 թվականին։

Մարշալ Փլանի հետ ծառայել է Եվրոպայում, Սպիտակ տանը և 1948-1953 թվականներին՝ Նախագահի Գործադիր մարմնում։ Ազգային եկամտի վարք թեմայով թեկնածուական թեզի մեծ մասը գրել է Եվրոպայում՝ գիշերն աշխատելիս։ Կառավարությունից հեռացել է Յելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում աշխատելու համար, այնուհետև 1958 թվականին աշխատել է Հարվարդի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ 1969 թվականին միացել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարական դպրոցին։

Շելլինգը 20 տարի դասավանդել է քաղաքատնտեսություն Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցում, 1994-1999 թվականներին հետազոտական աշխատանքներ է կատարել Լյուքսեմբուրգում և Ավստրիայում՝ IIASA (անգլ.՝ International Institute for Applied Systems Analysis) կազմակերպությունում։

1993 թվականին Շելլինգը պարգևատրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2009 թվականին Յելի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան, ինչպես նաև պատվավոր աստիճան՝ Մանչեսթերի համալսարանում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Strategy of Conflict (1960)
  • Micromotives and Macrobehavior (1978)
  • Choice and Consequence (1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Thomas C. Schelling, Master Theorist of Nuclear Strategy, Dies at 95 // The New York Times / D. BaquetManhattan, New York City: The New York Times Company, A.G. Sulzberger, 2016. — ISSN 0362-4331; 1553-8095
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Munzinger-Archiv — 1913.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Brockhaus Enzyklopädie
  6. 6,0 6,1 6,2 Thomas Schelling has died. His ideas shaped the Cold War and the world. // The Washington Post / M. BaronWashington: Fred Ryan, 2016. — ISSN 0190-8286
  7. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]