Կամքի ազատություն
Կամքի ազատություն (հուն․՝ τὸ αὐτεξούσιον կամ τὸ ἐφ᾽ ἡμῖν, լատին․՝ liberum arbitrium), ուսմունք ըստ որի հնարավոր է ընտրություն կատարել անկախ որոշակի նախապայմաններից։ Հին ժամանակներից սկսած փիլիսոփայության մեջ անցկացվում են վիճաբանություններ կամքի ազատության գոյության, սահմանման և բնության մասին։ Գոյություն ունեն երկու հակասական դիրքորոշումներ` մետաֆիզիկական լիբերտարիանիզմ, որը հաստատում է կամքի ազատության գոյությունը, համարում է դետերմինիզմը ոչ հավաստի, և խիստ դետերմինիզմ, ըստ որի կամքի ազատություն գոյություն չունի և դետերմինիզմը ընդունում է ոչ ճշմարիտ։ Եթե այս երկու հասկացությունները հաստատում են դետերմինիզմի և կամքի ազատության անհամատեղելիությունը, ապա տարբերակվում են ինչպես անհամատեղելիներ, իսկ եթե ընդունում են համատեղելիությունը, ապա` համատեղելիներ։
Կամքի ազատությունը հետքեր է թողել կրոնի, էթիկայի և գիտության մեջ։ Оրինակ, կրոնում կամքի ազատությունը ենթադրում է, որ մարդկային ցանկություները և ընտրությունը իրականանում են աստվածային ամենագիտությամբ։ Էթիկայում կամքի ազատության գոյությունը սահմանում է մարդու գործողությունների բարոյական պատասխանատվությունը։ Իսկ գիտության մեջ կամքի ազատությունը հնարավորություն է տալիս ի հայտ բերել մարդկային վարքագծի կանխատեսման մեթոդները։
Արևմտյան փիլիսոփայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհամատեղելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհամատեղելիության դիրքորոշումն այն է, որ կամքի ազատությունը և դետերմինիզմը անհամատեղելի են և գլխավոր հարցը դա մարդկային գործողությունների կանխորոշումն է։ Խիստ դետերմինիստները, որոնք են Մարտին Լյութերը («Կամքի ստրկության մասին» գրքում) և Պոլ Անրի Հոլբախը («Բնության համակարգը» աշխատությունում)[1], ընդունում են դետերմինիզմի դիրքորոշումը և ժխտում կամքի ազատությունը։ Մետաֆիզիկական լիբերտալիստները, որոնք են Թոմաս Մայն Ռիդը կամ Ռոբերտ Կեյնը, մերժում են դետերմինզմը և համարում են, որ կամքի ազատություն գոյություն ունի և ինդետերմինզմի որոշ ձևերից մեկը ճշմարիտ է։ Կան նաև տեսակետներ, որ կամքի ազատություն չկա ինչպես դետերմինիզմի, այնպես էլ ինդետերմինիզմի ժամանակ։
Անհամատեղելիների (ինկոմպատիբիլիստների) հիմնական արգումենտն այն է, որ եթե մարդկային վարքագիծը համարվում է մեխանիկական, ինչպես գործարանային խաղալիքը կամ ռոբոտները, ապա մարդիկ չունեն կամքի ազատություն։ Այս արգումենտը ժխտվել է Դանիել Դենետի կողմից այն հիմքով, որ անգամ եթե մարդիկ ընդհանրություններ ունեն այդ առարկայի հետ, միևնույն է նրանք տարբերվում են զգալի չափով[2]։
Ամերիկյան հրապարակախոս և փիլիսոփա Սամ Հարրիսը առարկում է Դենետին[3]։
Կոմպատիբիլիստները (համատեղելիները), ինչպիսիք են Դենետը, զբաղվում են հասկացությունների փոխանակությամբ։ Գիտակից կյանքի սուբյեկտիվ փորձը նրանք համարում են որպես անձի հայեցակարգային հասկացության ընկալում։ Իրականում մարդիկ հոգեբանորեն կապում են իրենց ինչ-որ տեղեկատվական ալիքի հետ։ Դենետը պնդում է, որ մարդկային կառուցվածքն ավելի քան բարդ է, քանի որ մենք կապված ենք բոլոր այն գործողությունների հետ, որոնք ընթանում են մեր մարմնի ներսում անկախ նրանից գիտակցում ենք մենք դա թե ոչ։...
Ամեն պահի մեզնից յուրաքանչյուրը կայացնում է անթիվ քանակի անգիտակից «որոշումներ», որոնց ընդունմանը ուղեղը չի մասնակցում, թեև ներգրավված են տարբեր օրգաններ։ Սակայն մենք չենք զգում պատասխանատվություն այդ «որոշումների» համար։ Արդյո՞ք արտադրում է մեր օրգանիզմը այս պահին արյան կարմիր բջիջներ և մարսողական ֆերմենտներ։ Իհարկե եթե այն որոշեր գործել այլ կերպ մենք կլինեինք փոփոխությունների զոհ, ոչ թե նրանց պատճառը։ Ասելով, որ մենք պատասխանատու ենք մեր օրգանիզմում կատարվող բոլոր գործողությունների համար, նշանակում է պահանջ, որը ընդհանրապես կապ չունի ոչ քեզ անհատականություն զգալու զգացողության, ոչ էլ բարոյական պատասխանատվության հետ, չնայած հենց այս երկու գործոնն են տալիս կամքի ազատության փիլիսոփայական իմաստը։
Անհամատեղելիությունը մեծ դեր է խաղում կամքի ազատության իդեալիստական տեսության մեջ։ Անհամատեղելիների մեծ մասը ժխտում են այն իդեան, որ գործողությունների ազատությունը միայն վարքագծի գիտակցությամբ է։ Ըստ նրանց կամքի ազատությունը ենթադրում է, որ մարդն է իր գործողությունների հիմնական պատճառը։ Որպեսզի մարդիկ պատասխանատվություն կրեն իրենց ընտրության համար անհրաժեշտ է, որ նրանք լինեն այդ ընտրության պատճառը։ Այսինքն եթե կամքի ազատություն գոյություն ունի, ապա մարդն է համարվում առաջնային պատճառը իր գործողությունների։ Եթե դետերմինիզմը ճշմարիտ է, ապա մարդու ցանկացած ընտրությունը կախված է իրադրություններից, որոնք նրա վերահսկողության տակ չեն։ Այս փաստարկը վիճարկվել է շատ կոմպատիբիլիստների կողմից։
Փիլիսոփայական արգումենտներից այն կողմ կան նաև կենսաբանական արգումենտներ ի օգուտ անհամատեղելիության։
Օրինակի համար՝ հրապարակախոս և փիլիսոփա Սամ Հարրիսը մեջ է բերում հղումներ հետևյալ փորձերի համար[3][4][5][6][7]։
Ռուս կենսաբան Միխայիլ Գելֆանդը համամիտ չէ, որ այդ փորձերը ապացուցում են կամքի ազատության բացակայությունը, քանի որ պարզ չէ, թե ինչու՞ պետք է «ազատություն» անվանել հենց վերբալիզացված միտումով և ինչու՞ հնարավոր չէ լինել դեռ չգիտակցված, անորոշ ազատություն[8]։
Մետաֆիզիկական լիբերտարիանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհամատեղելիության փիլիսոփայական դիրքորոշումներից է մետաֆիզիկական լիբերտարիանիզմը։ Լիբերտարիանիզմի կողմնակիցները գտնում են, որ կամքի ազատության հայեցակարգը ենթադրում է, որ որոշ դեպքերում անհատը կարող է ընտրություն կատարել մի քանի հավանական գործողությունների միջև։
Լիբերտարիանիզմը բաժանվում է ֆիզիկական կամ բնական և ոչ ֆիզիկական տեսությունների։ Ոչ ֆիզիկական տեսություններում գտնում են, որ ուղեղում կատարվող իրադրությունները, որոնք բերում են կոնկրետ գործողությունների, չեն պարզաբանվում ֆիզիկապես։ Նմանատիպ դուալիստական փոխազդեցությունը ենթադրում է, որ ոչ ֆիզիկական միտքը, կամքը և հոգին ազդում են ֆիզիկական պատճառականության վրա։
Մի քանի մետաֆիզիկական լիբերտարիանիստներ, ինչպիսիք են Վիլյամ Օքհեմը և Թոմաս Մայն Ռիդը, գտնում են, որ ոչ ֆիզիկական գործակալի գոյությունը, որը պատասխանատու է ազատության համար, չի կարող դրսևորվել էմպիրիկ և փիլիսոփայական մեթոդների օգնությամբ, քանի որ հակառակ դեպքում դա իր հետ կբերի պարադոքսի, քանի որ ապացույցը կհանգեցնի եզրակացության, որը կոչնչացնի անհրաժեշտ ազատությունը։
Խիստ անհամատեղելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Լոքի կարծիքով կամքի ազատության հասկացությունը ոչ մի իմաստ չի կրում։ Նա համարում էր, որ դետերմինիզմի իրողությունը կարևոր չէ և պնդում էր, որ գիտակից պահվածքի հիմնական առանձնահատկությունը այն է, որ մարդիկ կարող են երկարաձգել որոշում կայացնելը, որպեսզի լավ մտածել և հասկանալ ընտրության հետևանքները։
Ժամանակակից փիլիսոփա Գալեն Սթրոզոնը համամիտ է Լոքի տեսության հետ։ Նա համարում է, որ կամքի ազատության կոնցեպցիան տանում է անվերջ ռեգրեսիայի, այդ պատճառով էլ անիմաստ է։ Ըստ Սթրոզոնի[9], եթե ինչ-որ մեկի համարել պատասխանատու այն բանի համար, որ նա անում է ներկա պահին, ապա նա պետք է պատասխանատու լինի նաև իր սեփական մտավոր վիճակի համար։ Սակայն դա անհնար է, քանի որ որպեսզի լինել պատասխանատու S վիճակի համար, պետք է լինել պատասխանատու նաև S −1 վիճակի համար, և, բնականաբար, պետք է լինել պատասխանատու նաև S−2 վիճակի համար և այդպես շարունակ։ Որոշ պահից սկսած այդ շղթայում հայտվում է նոր պատճառային շղթա, չնայած մարդը չի կարող ստեղծել իր անհատականությունը և իր կարգավիճակը առանց ոչինչի։ Այս արգումենտից հետևում է, որ կամքի ազատությունն ինքն իրենով անհեթեթ է, այլ ոչ թե անհամատեղելի է դետերմինիզմի հետ։ Սթրոզոնը այսպիսի դիրքորոշումն անվանում է հոռատեսական, բայց այն կարելի դասակարգել նաև որպես խիստ անհամատեղելիություն։
Համատեղելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպատիբիլիստները (համատեղելիները) պնդում են, որ դետերմինիզմը համատեղելի է կամքի ազատության հետ։ Չնայած ավելի կոնկրետ կարելի էր ասել, որ կոմպատիբիլիտները որոշում են կամքի ազատությունը այն կերպ, որ այն համատեղելի լինի դետերմինիզմի հետ։ Կոմպատիբիլիստների տեսանկյունից ազատությունը կարող է գոյություն ունենալ կամ չունենալ ըստ պատկերացումների, որոնք կապ չունեն մետաֆիզիկայի հետ։ Օրինակ՝ դատարանում գնահատում են, արդյո՞ք մարդն իր կամքով է գործել, թե մետաֆիզիկայի ազդեցությամբ։ Նույն կերպ քաղաքական ազատությունը չի համարվում մետաֆիզիկական դիրքորոշում։ Այս ձևով հասկանում են նաև, որ կոմպատիբիլստները պարզաբանում են կամքի ազատությունը ինչպես գործողությունների ազատություն, որը համաձայնվում է սեփական մոտիվների հետ, առանց այլ մարդկանց միջամտության։ Ի տարբերություն կոմպատիբիլիստների, ինկոմպատիբիլիստների դիրքորոշումը կախված է մետաֆիզիկական կամքի ազատության հետ։ Կոմպատիբիլիստները պնդում են, որ դետերմինիզմի իսկություն ընդհանրապես նշանակություն չունի, կարևոր է այն, որ մարդու կամքը համարվում է նրա սեփական ցանկությունների հետևանքը և կախված չէ արտաքին ազդեցություններից[10]։
Կոմպատիբիլիստները հաճախ կամքի ազատությունը պարզաբանում են որպես գործակալի գործողությունների ազատություն։ Արթուր Շոպենհաուերը ասել է. «Մարդը կարող է անել այն, ինչ ուզում է, բայց չի կարող ցանկանալ այն, թե ինչ ցանկանա»։ Այլ կերպ ասած՝ չնայած նրան, որ գործակալը տիրապետում է գործողությունների ազատությանը իր սեփական մոտիվներին համաձայն, այդ մոտիվի բնությունն արդեն իսկ կանխորոշված է։
Դեյվիդ Հյումը նշում է, որ ըստ կոմպատիբիլիստների, կամքի ազատության տեսությամբ չես ունենում այլ ընտրության տարբերակի հնարավորություն նույն իրավիճակում։ Կոմպատիբիլիստները գտնում են, որ անհատը միշտ միայն իսկապես հավանական որոշումն է կայացնում։
Կամքի ազատությունը որպես անկանխատեսելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենետը իր Elbow Room գրքում փաստարկում է ի օգուտ համատեղելիության տեսության, այդ իդեաներն էլ նա զարգացրել է իր Freedom Evolves[11]. Հիմնական իդեան այն է, որ եթե բացառել Աստծոն, ամենագետ դևին և նմանատիպ այլ հնարավորությունները, ապա քաոսի և ներկա աշխարհի մասին մեր գիտելիքների հետևանքով ապագան որոշված չի լինի բոլոր վերջավոր արարածների համար։ Այլընտրանքային որոշում կայացնելու հնարավորությունը իմաստ ունի միայն այդ սպասումների համար, այլ ոչ թե անորոշ և անհայտ ապագայի։
Ըստ Դենետի կամքի ազատություն գոյություն ունի, քանի որ մարդկանց գործողությունները կարող են չարդարացնել ինչ որ մեկի սպասումները։ Ինկոմպատիբիլիստները նշում են, որ այդ մտահղացման խնդիրն այն է, որ մենք կարող ենք լինել ուղղակի մեքենաներ, որոնք կանխատեսելիորեն կարձագանքեն մեր միջավայրի խթաններին։
Այլ կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ փիլիսոփաների կարծիքները չեն ընդգրկվում կոմպատիբիլիզմի կամ ինկոմպատիբիլիզմի դասակարգման մեջ։ Օրինակ, Թեդ Հոնդարիխը կարծում է, որ դետերմինիզմը ճշմարիտ է, սակայն համատեղելիությունը և անհամատեղելիությունը՝ ոչ, և խնդիրը իսկապես այլ բանի մեջ է։ Հոնդարիխի եզրակացությամբ դետերմինիզմը ճշմարիտ է, քանի որ քվանտային գործընթացները չեն կարող որոշվել տարածության և ժամանակի մեջ։ Անգամ եթե նրանք համարվեին առանձին դեպքեր միկրո մակարդակում, միևնույն է չկան համապատասխան հիմունքներ, որպեսզի ենթադրել, թե նրանք կարևոր տեղ են զբաղեցնում մակրո մակարդակում։ Նա ժխտում է ինկոմպատիբիլիզմն, անգամ եթե դետերմինիզմը ճշմարիտ է, և համարում է, որ ինդետերմինիստները չեն կարող հիմնավորել կամքի ծագումը։ Նաև ժխտում է կոմպատիբիլիզմը, քանի որ այն հիմնված է ազատության միայն մեկ հասկացության վրա։ Իրականում ճիշտ է ընդունել, որ կամքի ազատութունն ունի երկու հայեցակարգ՝ գործողությունների մտադրություն և կամքի ծագում։ Այս երկու հասկացություններն էլ կարևոր են կամքի ազատության և պատասխանատվության բացատրման համար։ Այս երկու հասկացություններից հրաժարվելու դեպքում, մենք կհրաժարվենք նաև բարոյական պատասխանատվությունից։ Մի կողմից մենք ունենք ինտուիցիա, մյուս կողմից՝ գիտական փաստեր։ Իսկ խնդիրն այն է, որ նրանց միջև հակամարտությունը լուծվի։
Կամքի ազատությունը որպես պատրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Հյումը համարում էր, որ կամքի ազատության մասին ամբողջ բանավեճը բանավոր է։ Նա դա բացատրում էր մարդկանց գործողությունների հետ ասոցացվող խաբուսիկ զգացմունքով և փորձով։ Հետո մենք հասկանում ենք, որ դրանք անհրաժեշտ էին և նախօրոք կանխորոշված։ Շոպենհաուերը ասել է. «Յուրաքանչյուր ոք կարող է անել այն, ինչ ցանկանում է, բայց ժամանակի յուրաքանչյուր պահի կարող է ցանկանալ միայն կոնկրետ ինչ որ բան և ուրիշ ոչինչ»։
Կամքի ազատությունը որպես պրագմատիկ հայեցակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամ Ջեյմսի հայացքները ամբիվալենտ էին, չնայած որ նա հավատում էր կամքի ազատությանը էթիկական հիմունքներով, չէր համարում, որ դրա համար պետք են գիտական նախադրյալներ։ Ավելին, Վիլյամ Ջեյմսի կարծիքով մարդկային գործողությունների ինդետերմինիզմն անհրաժեշտ է բարոյական պատասխանատվության համար[12]։ Նրա կարծիքով դետերմինիզմը խաթարում է մելիորիզմը՝ իդեան, ըստ որի առաջընթացը իրական է և կարող է բարելավել այս աշխարհը։
Գիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ գիտական ժամանակներում հաճախ էին տիեզերքը պատկերացնում դետերմինացված՝ օրինակ այդպես էին կարծում Դեմոկրիտեսը և Լոկայաթան, ինչպես նաև որոշ փիլիսոփաներ պնդում էին, որ բավարար ինֆորմացիա ունենալու դեպքում հնարավոր է լիովին ճգրիտ կանխատեսել ապագա իրադարձությունները։ Սակայն ժամանակակից գիտությունը դետերմինիզմի և ստոխաստիկական տեսությունների համադրություն է։ Քվանտային մեխանիկայում դեպքերը կանխատեսվում են միայն հավանականությունների տեսությամբ, կասկածի տակ դնելով տիեզերքի կանխագուշակելի լինելը[13][14]։
Ֆիզիկալիզմի տեսակետը ենթադրում է, որ քվանտային ֆիզիկայի կանոնները ամբողջովին տալիս են մասնիկների շարժման նկարագիրը անկախ կամքի ազատության գոյությունից։ Նմանատիպ գաղափարներ նկարագրել է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը իր «The Grand Design» գրքում։ Հոքինգի կարծիքով կենսաբանության մոլեկուլային հիմքերը ցույց են տալիս, որ մարդիկ համարվում են բարդ կենսաբանական մեքենաներ և չնայած, որ գործնականում մեր վարքը հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, կամքի ազատությունն ընդամենը պատրանք է[15]։ Այլ կերպ ասած, ըստ Հոքինգի կամքի ազատությունը գոյություն ունի միայն կոմպատիբիլիստական ինտերպրետացիայում։
Գենետիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսաբանները հաճախ են ուսումնասիրում կամքի ազատությանը վերաբերող հարցեր։ Առավել ինտենսիվ քննարկումներից է համարվում սոցիոգենիզմը կամ բիոգենիզմը, որի հիմքում ընկած է գենետիկայի և կենսաբանության ազդեցության հարաբերական կարևորությունը մարդկության զարգացման և վարքի վրա։ Շատ հետազոտողներ կարծում են, որ մարդու վարքի բազմաթիվ ասպեկտներ բացատրվում են գեների, էվոլյուցիոն պատմության և մարդու ուղեղի օգնությամբ։ Այս տեսանկյունը ստիպում է մտածել, որ նման իրավիճակում մարդիկ չեն կրում պատասխանատվություն իրենց վարքի համար։ Ըստ Ստիվեն Փինքերի պետք չէ կասկածի տակ դնել դետերմինիզմի ճշգրտությունը գենետիկայի և էվոլյուցիայի դեպքում։ Մարդուն իր որևէ պահվածքի համար պատասխանատվության ենթարկելու դեպքում պատճառի բացակայություն չի պահանջվում[16]։ Ընդ որում, ամբողջովին ակնհայտ չէ, որ միջավայրի ազդեցությունը ավելի քիչ ազդեցություն է կրում կամքի ազատության վրա, քան գենետիկան[17]։
Նյարդաբանությունում և հոգեբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղեղի աշխատանքի հետ կապված մի քանի խախտումների ընթացքում սուբյեկտի գործողությունները լիովին չեն գտնվում իր ենթակայության տակ։ Սակայն այդպիսի խախտումները չեն ժխտում կամքի ազատության գոյությունը, նմանատիպ երևույթների ուսումնասիրումը կարող է օգտակար լինել մոդելների մշակման և այն հասկացության մեջ, թե ինչպես է ուղեղը ստեղծում այդ զգացողությունները։
Շիզոֆրենիայի կարևոր ախտորոշներից մեկն է համարվում արտաքին ազդեցության տակ գտնվելու պատրանքը։ Շիզոֆրենիայով ախտորոշված անձանց երբեմն թվում է, թե նրանք ինքները չեն կառավարում իրենց կողմից նախաձեռնված գործողությունները։ Նմանատիպ զգացողությունները երբեմն համեմատում են ռոբոտի կարգավիճակի հետ, ով գտնվում է այլ անձի վերահսկողության տակ։ Չնայած շիզոֆրենիայի բացահայտման մեխանիզմները այս պահին անորոշ են, գոյություն ունի հիփոթեզ, ըստ որի հալյուցինացիաները և ինքնավերահսկողության պատրանքը առաջանում են ուղեղի ֆունկցիաների ոչ ճիշտ աշխատելու հետևանքով, որոնք պատասխանատու են մարմնի կողմից ուղարկվող շարժողական ազդակների համար։
Փորձնական հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ կամքի վերաբերյալ փորձնական հոգեբանության բանավեճը ի սկզբանե առաջացել է սոցիալական հոգեբան Դենիել Ուեգների գիտակցական կամքի վրա։ Իր «Գիտակցության կամքի պատրանք» գրքում[18] Ուեգները ամփոփում է այն, ինչ, ըստ նրա, մարդու կողմից գիտակցության կառավարման ընկալման էմպիրիկ ապացույցն է։ Ուեգները ամփոփում է որոշ էմպիրիկ ապացույց, որը կարող է ենթադրել, որ գիտակցության կառավարման ընկալումը բաց է փոփոխման կամ նույնիսկ մանիպուլիացիայի համար։ Ուեգները դիտարկում է, որ ցանկացած դեպք կարող է առաջացնել մեկ այլ՝ երկրորդ դեպքը, երբ երկու անհրաժեշտությունները հանդիպում են.
- Առաջին դեպքը անմիջապես նախորդում է երկրորդ դեպքին, և
- Առաջին դեպքը հետևողական է՝ առաջացնելով երկրորդ դեպքը։
Օրինակ, եթե մարդ լսում է պայթյուն և տեսնում է, որ ծառ է ընկուն, ապա հավանական է, որ մարդը ծառի ընկնելը կվերագրի պայթյունին։ Իսկ եթե ծառը ընկնի պայթյունից առաջ, (այս դեպքում առաջին պահանջը բավարարված չէ), մարդը լսում է հեռախոսի զանգը (այսինք, երկրորդ պահանջը բավարարված չէ), ապա հավանական չէ, որ ծառի ընկնելը կկապի աղմուկի հետ։
Ուեգները կիրառել է այս սկզբունքը մարդկանց՝ իրենց սեփական գիտակցության կամքի մտահոգումները բացակայտելու համար։ Մարդիկ սովորաբար մտքեր են ստեղծում իրենց սեփական գիտակցության կամքի մասին։ Մարդկանց գլխում անցած մտքերը սովորաբար զուգորդվում են վարքագծով, իսկ հետո նրանք դիտարկում են իրենք իրենց, երբ ցուցաբերում են նմանատիպ վարք։ Որպես հետևանք՝ մարդիկ եթադրում են, որ իրենց մտքերը պետք է ստեղծած լինեն դիտարկված վարքը։ Սակայն Ուեգները կարողանում էր մանիպուլիացիայի ենթարկել մարդկանց մտքերն ու վարքը հաստատելու համար հիմնական ենթադրության երկու պահանջները[18][19]։ Նմանատիպ աշխատանքի միջոցով Ուեգները կարողացել է ցույց տալ, որ մարդիկ հաճախ վարքագծերի վրա են կիրառում գիտակցության կամքը, որը իրականում նրանք չեն առաջացրել, և մյուս կողմից այդ մարդիկ կարող են կամքի պակաս դրսևորել այն վարքի վրա, որը նրանք առաջացրել են։ Օրինակ, էֆեկտի մասին ունեցած հիմնական առարկան ավելանում է մարդու՝ առաջացման պատճառի մասին ունեցած սխալ պատկերացման հավանականությունը[20]։ Նման աշխատանքի եզրակացությունն այն է, որ գիտակցական կամքի ընկալումը արգելված չէ իրական վարքի վերացմամբ, այլ հիմնաված է տարբեր հուշումների վրա, որոնք խճճում են մտավոր ընթացքը։ Թեև շատերը այս աշխատությունը մեկնաբանում են որպես ազատ կամքի փաստարկի դեմ հակակշիռ, և՛ հոգեբանները[21][22], և փիլիսոփաները[23][24] քնաատում են Ուեգների թեորեմները։
Էմիլի Փրոնին պնդում է, որ ներհայեցողական պատրանքը աջակցում է կամքի սուբյեկտիվ փորձին։ Սա մարդկանց՝ իրենց սեփական ներհայեցողականությանը վստահելու հակումն է, մինչ միևնույն ժամանակ մարդիկ չեն վստահում ուրիշների ներհայեցողությանը/ինքնաքննություն։ Այս թեորեմը նշանակում է, որ մարդիկ, ավելի հավանական է, ազատ կամքը կկիրառեն իրենց վրա, քան՝ ուրիշների։ Պրոնինիև Կուգլերի անցկացրած երեք փորձերը հաստատաել են այս կանխատեսումը։ Երբ քոլեջի ուսանողներին հարցրին իրենց և իրենց սենյակակիցների կյանքի որոշումների մասին, նրանք իրենց սեփական որոշումները որակեցին պակաս կանխատեսելի։ Ռեստորանի աշխատակազմը իրենց գործընկերների կյանքը որակեցին ավելի հաստատուն՝ ունենալով ապագայի ավելի քիչ հնարավորություններ, քան՝ իրենք։
Հոգեբանները ցույց են տվել, որ նվազեցնելով մարդկանց հավատը ազատ կամքի նկատմամբ՝ մարդիկ դառնում են անօգնական և ավելի ագրեսիվ[25]։ Սա կարող է պայմանավորված լինել սուբյեկտի ինքնավստահության զգացումի կորստով։
Սուբյեկտի մտային գործընթացների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զգուշավորությունը ինքնին կարող է փոխել փորձը[26]։
Ջ. Բ. Մայլսը ժխտում է այն միտքը, թե ազատ կամքը համակողմանի օգտավետ է՝ խոստովանելով, որ շատ նշանավոր մարդիկ արդեն առաջ են քաշել նմանատիպ կարծիքի երաշխավորած բացասական ազդեցությունները[27]։ Այս ընդհանրական խառնաշփոթի բացատրությունը հոգեբանական ուսումնասիրության դաշտում ազատ կամքի մասին բանավեճերի գիտելիքի պակասն է։ Մայլսը վերլուծել է հայտնի հետազոտական մեթոդներ և եզրակացրել է, որ նմանատիպ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ազատ կամքի վարքի և անհավատության միջև եղած կապերի քննումը իրականում վարքի և ֆատալիզմի հավատքի միջև եղած կապի ուսումնասիրությունն է։ Թեև ֆատալիզմի հավատքի բացասական ազդեցության ապացույցը օրինավոր է, հետազոտողները չեն կարողանում ուսումնասիրել հավատքի ազդեցությունը ազատ կամքի վրա։ Դիպվածը ֆատալիզմի՝ դետերմինիզմով զուգակցվելու սխալ ըմբռնման արդյունք է։ Ֆատալիզմը բնութագրվում է այն գաղափարով, որ որոշումներում ազդեցություն չունեն ապագայի վրա, քանի որ ապագան արդեն իսկ վճռված է։ Հակառակ սրան՝ դետերմինիզմը ենթադրում է, որ ամեն ինչ տեղի է ունենում որևէ պատճառով և ունենում է հետևանք. ցանկացած գործողություն ենթադրում է հետևանք։ Դետերմինիզմը, հետևաբար, ընդգծում է մարդու ցանկացած որոշման կարևորությունն ու պատասխանատվությունը, քանի որ ցանկացած ընտրություն ունի ուղեկցող ազդեցություն։ Տարածված հետազոտության ցիտման մեջ այս թերության տեսանելիությունը Մայլսը ներկայացնում է հակազդող ուսումնասիրություն, որը ներառում է «ապացույց, որ այս ազատ ընտրության միֆը խրախուսում է բարոյազրկությունը, անարդարւթյունը, կողմնապահությունը և հակաինտելեկտուալ վարքը»։ Ըստ Մայլսի՝ մինչ ֆատալիզմի և ազատ կամքի մասին եղած երկու ծայրահեղությունները կառաջացնեն բացասական սոցիալական հետևանք, դետերմինիզմը ծառայում է նպատակային որոշումների կայացման աջակցմանը։ Վերջապես, այս հետազոտության նպատակը ազատ կամքի բանավեճի վերաբերյալ ճշտգրիտ գիտելիքի աջակցումն է՝ փորձնական հոգեբանության ոլորտում վարելով և գնահատելով նմանատիպ հետազոտություններ։
Չնայած ազատ կամքի դավանանքի վավերականությանը կամ շահին՝ օգտակար կլինի հասկանալ՝ որտեղից է գալիս գաղափարը։ Պատահականությունը ներդրումներից մեկն է[28]։ Թեև ապացուցված է, որ պատահականությունը ազատ կամքի ընկալման միակ գործոնը չէ, նաև ապացուցվել է, որ պատահականությունը կարող է և սխալ լինել ի շնորհիվ ազատ կամքի անարոշության։ Այս անհամաձայնությունը առաջ է գալիս, երբ դիտարկում ենք առնում ինքներս մեզ և մյուսներին։ Մեկ այլ ներդրում է ընտրությունը[29]։ Ցույց է տրվել, որ մարդկանց՝ ազատ կամքի նկատմամբ ունեցած վստահությունը կաճի, եթե ներկայացվի ընտրության պարզ մակարդկին։ Ընտրության որոշակի չափաքանակը կարևոր է, քանի որ ընտրության չափազանց շատ կամ չափազանց քիչ աստիճանը կարող է բացասապես ազդել ազատ կամքի դավանանքի վրա։
Հավատք ազատ կամքին
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին անհատների ազատ կամքի դավանանքը ուսումնասիրվել է սոցիալակաան վարքի հատկանիշների հման վրա։ Հիմնականում մինչ այժմ ազատ կամքի գաղափարը ավելի ինկոմպատիբիլիստական է կամ ավելի մասնավորապես ազատական է՝ այսինքն ազատություն դետերմինիզմից։
Դետերմինիզմում և արտացոլված վարքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ճանաչողական գիտությունների փիլիսոփայություններում և էվոլյուցիոն հոգեբանությունում ժխտում են կամքի ազատության գոյությունը։ Կանոնների և պարամետրերի ամբողջության փոխազդեցության բարդ դրսևորման ստեղծման անհրաժեշտության հետևանքով առաջանում է կամքի ազատության պատրանքի զգացողություն։ Այս կերպով, կամքի ազատության զգացողությունը ծագում է դետերմինիստական գործընթացների անկանխատեսելիության պատճառով, համարելով, որ կամքի ազատությունը որպես հասկացություն գոյություն չունի։ Այս տեսանկյունից նայելով՝ անգամ եթե գործողությունները նախօրոք կանխորոշված են, ամենադյուրին ճանապարհը միշտ համարվում է ուղեղի հաշվարկների արդյունքներին հետևելը։
Որպես օրինակ կարող ենք վերցնել որոշ խիստ կանոններով խաղեր, որոնց ամբողջ ինֆորմացիան հասանելի է բոլոր խաղացողներին և խաղի ընթացքում պատահական իրադարձություններ տեղի չեն ունենում։ Այնուամենայնիվ, որոշ խաղերի ռազմավարությունը, ինչպիսիք են՝ շախմատը և հատկապես գոն, ունենալով պարզ կանոններ, օժտված են մեծ քանակի անկանխատեսելի քայլերով։ Նույն կերպ ենթադրվում է, որ կամքի ազատության զգացողությունը ծագում է կանոնների և պարամետրերի ամբողջության փոխազդեցության ժամանակ, որոնք դրսևորվում են անկանխատեսելի և անսահման։ Բայց եթե բոլոր իրադարձությունների հնարավոր լիներ հաշվարկել, ապա անկանխատեսելի թվացող վարքը կլիներ կանխատեսելի։
Կամքի ազատությունը աստվածաբանությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է, որ աստվածաբանական ամենագիտության տեսությունը հակասում է կամքի ազատությանը։ Քանի որ եթե Աստված գիտի այն ամենը, ինչ պատրաստվում է տեղի ունենալ, անգամ ցանկացած հավանական ընտրությունը, ապա այդ ընտրությունը դժվար թե կարելի է համարել ազատ։ Եթե Աստված հավիտենական գիտելիքներ ունի մարդու ընտրության մասին, դա կսահմանափակի ազատությունը։ Այս խնդիրը համեմատում են Արիստոտելի կողմից նկարագրված ծովային պայքարի հետ՝ վաղը հնարավոր է լինել ճակատամարտ, հնարավոր է և ոչ։ Իսկ եթե այն տեղի ունենա, ապա գուցե և դա երեկ պետք է լիներ։ Այսինքն երեկ արդեն դա ճշմարիտ էր։ Իսկ եթե այն տեղի չունենա, նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է համարվում ճակատամարտի տեղի չունենալը։
Սակայն որոշ փիլիսոփաներ հետևում են Ուիլյամ Օկկամին, համարելով, որ անհրաժեշտությունը և հնարավորությունը սահմանված են որոշակի ժամկետով և տվյալ մատրիցի էմպիրիկ հանգամանքներով, և այն, ինչ կարող է թվալ հնարավոր դիտորդին, կարող է համարվել անհրաժեշտ բոլորի համար։ Մի քանի փիլիսոփաներ էլ հետևում են Փիլոն Ալեքսանդրացուն, ով համարում էր, որ կամքի ազատությունը դա մարդու հոգու առանձնահատկությունն է, որը բացակայում է այլ կենդանի օրգանիզմների մոտ։
Հովհաննես Դամասկոսցին ասում էր, որ «Աստված ամեն ինչ կանխատեսում է, բայց ամեն ինչ չի կանխորոշում»։ Ըստ Հովհաննես Դամասկոսցու Աստված կանխատեսում է այն ամենը, ինչ մեր ուժերի մեջ է, բայց չի կանխորոշում դա[30]։
Փիլիսոփա Սյորեն Կիերկեգորը պնդում էր, որ աստվածային ամենակարողությունը չի կարող հակասել աստվածային մեծահոգությանը։ Եվ ինչպես իսկապես առաքինի երևույթ, Աստված կարող էր ստեղծել կենդանի օրգանիզմներին տալ լիովին ազատություն։ Ավելին՝ ազատությունը լավագույնն է, որով մեզ Աստված կարող է պարգևատրել։
19-20-րդ դարի ռուս մտավորականների շրջանում մարդու ազատության խնդրով զբաղվում էր Նիկոլայ Ալեքսանդրովիչը։
Կամքի ազատությունը բուդդիզմում
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբում հայտնի բուդդայագետ Ֆեոդոր Իպպոլիտովիչը կարծում էր, որ բուդդայականությունը չի ճանաչում անձի կամ հոգու կամքի ազատությունը[31], քանի որ ըստ անտավմադայի[32] կամ «Անատման»-ի մասին հիմնարար բուդդայական տեսության, բուդդայականությունը ժխտում է անձի կամ հենց հոգու գոյությունը։ Ըստ նրա բուդդայականության մեջ կյանքը դիտվում է որպես անհատականություն չունեցող ընդհանուր գործողություն, որը զարգանում է պատճառահետևանքային օրենքին համապատասխան։ Միևնույն ժամանակ սանսկրիտագետ Ռիխարդ Պիշելը գտնում էր, որ Բուդդան կամքի ազատության գոյության կողմնակիցն էր[33] և հաստատում էր նրա գոյությունը հետևյալ խոսքերով. «Ես սովորեցնում եմ, որն էլ համարվում է գործողություն, աշխատանք, կամք»[34]։
Ժամանակակից բուդդայականությունում կամքի ազատությունը անմիջականորեն կապված է կարմայի հայեցակարգի հետ։ Համաձայն վերջին հայեցակարգի կարման կարման բաղկացած է երկու մասից՝ «ճակատագիր» և «մարդկային գործոն»։ Առաջին մասը կապված է անցյալում կատարված քայլերի հետ և համարվում է այն հատվածը, որը որ մարդը չի կարող ոչինչ փոխել։ Երկրորդ մասը համարվում «ազատ նախաձեռնություն», որի օգնությամբ մարդը կարող է ստեղծել պայմաններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի փոխել ապագան։ Որպես մարդկային գործոնի կարմայի վերջավոր դրսևորում մարդը կարող է «դադարեցնել կարմայի օրենքը» և հասնել նիրվանայի[35]։
Բուդդայագետ Վիկտորիա Գեորգիևնա Լիսենկոն նշում է, որ կամքի ազատությունը ավանդաբար կարող է ընկալվել հետևյալ պնդումների միջոցով[36].
- Գիտակցության «դհարման կարող է ճնշել և ուղղորդել այլ դհարմաների»
- Մտադրությունների օգնությամբ իրականացվում է մարդու ճակատագրի ընտրությունը, որոնք տանում են դեպի «կրոնական առաքինության» կամ մթագնման։
Այսինքն, ըստ Լիսենկոյի՝ ընտրության ազատությունը համարվում է օբյեկտիվ երևույթ, որն առաջանում է այլ արտաքին և ներքին երևույթների հետևանքով, որոնք իրենց հերթին առանձնացված չեն իրարից, այլ համարվում են «դհարմիկ գծերի ամբողջություն»[37]։
Հավատքը կամքի ազատության նկատմամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցկացվել են մի քանի ուսումնասիրություններ, որոնց ժամանակ փորձել են պարզել, արդյոք մարդիկ հավատում են կամքի ազատության ինկոմպատիբիլիստական հայացքներին։ Էդդի Նամիասը պարզել է, որ ինկոմպատիբիլիզմը ինտուիտիվ չէ և դետերմինիզմը չի վերացնում բարոյական պատասխանատվությունը։ Իսկ Էդվարդ Քոքլին եկավ եզրակացության, որ ինկոմպատիբիլիզմը ինտուիտիվ է և դետերմինիզմը միևնույն է վերացնում է պատասխանատվությունը։ Այլ փիլիսոփաներ առաջարկել են, որ ինկոմպատիբիլիզմի վերաբերյալ տեսակետները հիմնականում կախված են հանգամանքներից, թե որքանով է այս կամ այն գործողությունը բերում է զգացմունքային արձագանք[38]։ Նրանք եկան եզրակացության, որ կամքի ազատությունը համարվում է ունիվերսալ և ուսումնասիրության մասնակիցների մեծամասնությունը համարում են, որ տիեզերքը դետերմինացված չէ և բարոյական պատասխանատվությունը դետերմինիզմի հետ համատեղելի չէ[39]։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդկանց հավատը կամքի ազատության նկատմամբ հակասական է։ Էմիլի Պրոնինը և Մեթյու Քուգլերը եկան այն եզրակացության, որ մարդիկ մտածում են, որ նրանք ավելի շատ կամքի ազատություն ունեն, քան մյուսները[40]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hawking, Stephen, and Mlodinow, Leonard, The Grand Design, New York, Bantam Books, 2010.
- Horst, Steven (2011), Laws, Mind, and Free Will. (MIT Press) 0-262-01525-0
- Sri Aurobindo about freedom and free will Արխիվացված 2017-10-11 Wayback Machine(PDF)
- Cave, Stephen (2016 թ․ հունիս). «There's No Such Thing as Free Will». The Atlantic.
- Dennett, Daniel C. (2003). Freedom Evolves. New York: Viking Press 0-670-03186-0
- Epstein J.M. (1999). Agent Based Models and Generative Social Science. Complexity, IV (5).
- Gazzaniga, M. & Steven, M.S. (2004) Free Will in the 21st Century: A Discussion of Neuroscience and Law, in Garland, B. (ed.) Neuroscience and the Law: Brain, Mind and the Scales of Justice, New York: Dana Press, 1-932594-04-3, pp. 51–70.
- Goodenough, O.R. (2004). «Responsibility and punishment». Philosophical Transactions of the Royal Society B. 359 (1451): 1805–09. doi:10.1098/rstb.2004.1548. PMC 1693460. PMID 15590621.
- Harnad, Stevan (1982). «Consciousness: An Afterthought». Cognition and Brain Theory. 5: 29–47.
- Harnad, Stevan (2001). «No Easy Way Out». The Sciences. 41 (2): 36–42. doi:10.1002/j.2326-1951.2001.tb03561.x.
- Harnad, Stevan (2009) The Explanatory Gap #PhilPapers
- Harris, Sam. 2012. Free Will. Free Press. 978-1-4516-8340-0
- Hofstadter, Douglas. (2007) I Am A Strange Loop. Basic Books. 978-0-465-03078-1
- Kane, Robert (1998). The Significance of Free Will. New York: Oxford University Press 0-19-512656-4
- Lawhead, William F. (2005). The Philosophical Journey: An Interactive Approach. McGraw-Hill Humanities/Social Sciences/Languages 0-07-296355-7.
- Libet, Benjamin; Anthony Freeman; and Keith Sutherland, eds. (1999). The Volitional Brain: Towards a Neuroscience of Free Will. Exeter, UK: Imprint Academic. Collected essays by scientists and philosophers.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Виталий Николаевич Кузнецов Французский материализм XVIII века. — Мысль,, 1981-01-01. — 312 с.
- ↑ Dennett, D. (1984). Elbow Room: The Varieties of Free Will Worth Wanting. Bradford Books. ISBN 0-262-54042-8.
- ↑ 3,0 3,1 Харрис Cэм Свобода воли, которой не существует. — Альпина Паблишер. — 60 с. — ISBN 9785961439458
- ↑ Libet, Benjamin; Gleason, Curtis A.; Wright, Elwood W.; Pearl, Dennis K. (1983). «Time of Conscious Intention to Act in Relation to Onset of Cerebral Activity (Readiness-Potential) — The Unconscious Initiation of a Freely Voluntary Act». Brain.106: 623—642. doi:10.1093/brain/106.3.623. PMID 6640273.
- ↑ John-Dylan Haynes Decoding and predicting intentions // Annals of the New York Academy of Sciences. — 2011-04-01. — Т. 1224. — С. 9–21. — ISSN 1749-6632. —
- ↑ Itzhak Fried, Roy Mukamel, Gabriel Kreiman Internally generated preactivation of single neurons in human medial frontal cortex predicts volition // Neuron. — 2011-02-10. — В. 3. — Т. 69. — С. 548–562. — ISSN 1097-4199. —
- ↑ Patrick Haggard Decision time for free will // Neuron. — 2011-02-10. — В. 3. — Т. 69. — С. 404–406. — ISSN 1097-4199. —
- ↑ «Душа и наука». Радио Свобода. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Free will. Strawson Galen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին. (Section 3. Pessimism)
- ↑ «Hume. of liberty and necessity». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Dennett, D. (2003) Freedom Evolves գրքում. Viking Books. ISBN 0-670-03186-0
- ↑ «Pragmatism». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ Hoefer, Carl (2008 թ․ ապրիլի 1). «Causal Determinism». Stanford Encyclopedia of Philosophy.
- ↑ Vedral, Vlatko (2006 թ․ նոյեմբերի 18). «Is the Universe Deterministic?». New Scientist. 192 (2578). «Physics is simply unable to resolve the question of free will, although, if anything, it probably leans towards determinism.»
- ↑ Grand Design (2010), page 32: «the molecular basis of biology shows that biological processes are governed by the laws of physics and chemistry and therefore are as determined as the orbits of the planets…so it seems that we are no more than biological machines and that free will is just an illusion»
- ↑ Steven Pinker The Blank Slate. — London: Penguin, 2002։. — 179 с. — ISBN 0-14-200334-4
- ↑ Lewontin, R. It Ain't Necessarily So: The Dream of the Human Genome and other Illusions. — New York, 2000. — ISBN 88-420-6418-1
- ↑ 18,0 18,1 Wegener, Daniel Merton (2002). The Illusion of Conscious Will (PDF). MIT Press. ISBN 978-0-262-23222-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ Wegner, D.M.; Wheatley, T. (1999). «Apparent mental causation: sources of the experience of will». American Psychologist. 54 (7): 480–91. CiteSeerX 10.1.1.188.8271. doi:10.1037/0003-066X.54.7.480. PMID 10424155.
- ↑ Aarts, H.; Custers, R.; Wegner, D. (2005). «On the inference of personal authorship: enhancing experienced agency by priming effect information». Consciousness and Cognition. 14 (3): 439–58. doi:10.1016/j.concog.2004.11.001. PMID 16091264.
- ↑ Kihlstrom, John (2004). «An unwarrantable impertinence». Behavioral and Brain Sciences. 27 (5): 666–67. doi:10.1017/S0140525X04300154.
- ↑ John Baer; James C. Kaufman; Roy F. Baumeister (2008). Are We Free? Psychology and Free Will. New York: Oxford University Press. էջեր 155–80. ISBN 978-0-19-518963-6.
- ↑ Nahmias, Eddy (2002). «When consciousness matters: a critical review of Daniel Wegner's The illusion of conscious will» (PDF). Philosophical Psychology. 15 (4): 527–41. doi:10.1080/0951508021000042049. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Mele, Alfred R. (2009). Effective Intentions: The Power of Conscious Will. US: Oxford University Press. ISBN 978-0-19-538426-0. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Baumeister, RF; Masicampo, EJ; Dewall, CN (2009). «Prosocial benefits of feeling free: disbelief in free will increases aggression and reduces helpfulness». Personality and Social Psychology Bulletin. 35 (2): 260–68. doi:10.1177/0146167208327217. PMID 19141628.
- ↑ Susan Pockett (2009). «The neuroscience of movement». In Susan Pockett; WP Banks; Shaun Gallagher (eds.). Does Consciousness Cause Behavior?. MIT Press. էջ 19. ISBN 978-0-262-51257-2. «...it is important to be clear about exactly what experience one wants one's subjects to introspect. Of course, explaining to subjects exactly what the experimenter wants them to experience can bring its own problems–...instructions to attend to a particular internally generated experience can easily alter both the timing and the content of that experience and even whether or not it is consciously experienced at all.»
- ↑ Miles, J.B. (2011). «'Irresponsible and a Disservice': The integrity of social psychology turns on the free will dilemma». British Journal of Social Psychology. 52 (2): 205–18. doi:10.1111/j.2044-8309.2011.02077.x. PMC 3757306. PMID 22074173.
- ↑ Ebert, J.P.; Wegner, D.M. (2011). «March 1). Mistaking randomness for free will». Consciousness and Cognition. 20 (3): 965–71. doi:10.1016/j.concog.2010.12.012. PMID 21367624.
- ↑ Feldman, G., Baumeister, R.F., & Wong, K.F. (2014, July 30). Free will is about choosing: The link between choice and the belief in free will. Journal of Experimental Social Psychology, 55, 239–45.
- ↑ Иоанн Дамаскин Точное изложение Православной Веры.
- ↑ Щербатской, 1998, էջ 107
- ↑ Торчинов, 2002, էջ 17
- ↑ Пишель, 2004, էջ 24
- ↑ Пишель, 2004, էջ 82
- ↑ Лысенко, 2011, էջ 361
- ↑ Лысенко, 2003, էջ 161—162
- ↑ Лысенко, 2003, էջ 162
- ↑ «Moral Responsibility and Determinism: The Cognitive Science of Folk Intuitions». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Is Belief in Free Will a Cultural Universal?». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «People believe they have more free will than others». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fate, Freedom and Neuroscience – a debate on whether free will is an illusion and pre-determined by the Institute of Art and Ideas, featuring Oxford neuroscientist Nayef Al Rodhan, psychiatrist and broadcaster Mark Salter, and LSE philosopher Kristina Musholt.
- Internet Encyclopedia of Philosophy entries:
- "Foreknowledge and Free Will" by Norman Swartz
- "Free Will" by Kevin Timpe
- "Medieval Theories of Free Will" by Colleen McClusky
- "Middle Knowledge" by John D. Laing
- Stanford Encyclopedia of Philosophy entries:
- "Free Will" by Timothy O'Connor
- "Incompatibilism" by Randolph Clarke
- "Divine Foreknowledge and Free Will" by Linda Zagzebski
- "Hume on Free Will" by Paul Russell
- Free Will and Determinism հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- "Free Will" by Galen Strawson in Routledge Encyclopedia of Philosophy
- "Free Will" in Catholic Encyclopedia
- The Determinism and Freedom Philosophy Website edited by Ted Honderich
- "Freedom and the Laws of Nature" by Steven Horst (The Montréal Review)
- The Skeptics Dictionary on 'free will'
- Jonathan Edwards's Freedom of the Will, slightly modified for easier reading
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամքի ազատություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 218)։ |