Թոմաս Մայն Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow.png  Տե՛ս նաև Ռիդ (այլ կիրառումներ) 
Թոմաս Մայն Ռիդ
անգլ.՝ Thomas Mayne Reid
Mayne Reid.jpg
Ծնվել է ապրիլի 4, 1818(1818-04-04)[1][2][3][4]
Ծննդավայր Ballyroney, Իռլանդիա[1][5]
Վախճանվել է հոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[1][2][3][4] (65 տարեկանում)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][5]
Մասնագիտություն գրող և վիպասան
Լեզու անգլերեն[2]
Ազգություն Շոտլանդացիներ
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Thomas Mayne Reid Sign.jpg
Thomas Mayne Reid Վիքիպահեստում

Թոմաս Մայն Ռիդ (անգլ.՝ Thomas Mayne Reid, ապրիլի 4, 1818(1818-04-04)[1][2][3][4], Ballyroney, Իռլանդիա[1][5] - հոկտեմբերի 22, 1883(1883-10-22)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1][5]), անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ։

Մայն Ռիդը ծնվել է 1818 թ. ապրիլի 4-ին քահանայի ընտանիքում։ Սովորել է Բելֆաստի քոլեջում, որտեղ ստացել է բարձր գնահատականներ մաթեմատիկայից։ 1840 թ. նա մեկնում է Ամերիկա՝ փնտրելու արկածներ, ծանոթանում է այնտեղի հնդկացիների կյանքին, մասնակցում որսորդությունների։ Եվ այնտեղ իր հետ պատահած արկածները հետագայում նկարագրում է իր ստեղծագործություններում։

1846-1848 թթ. Մայն Ռիդը մասնակցել է մեքսիկական պատերազմին։ Այս իրադարձությունը նա նկարագրել է իր առաջին վեպում։ Պատերազմում ծանր վիրավորվել է ոտքից, այդ վերքը անհանգստացրել է նրան իր ողջ կյանքի ընթացքում և արդեն ծեր հասակում հանգեցրել է հաշմանդամության։ Նա նույնիսկ չէր կարող առանց ձեռնափայտի շարժվել։

1848 թվականին Մայն Ռիդը դուրս է գալիս զորական կազմից և վերադառնում է Եվրոպա։ Նրա առաջին վեպը Ամերիկյան պարտիզաններն է, որը հրատարակվել է 1850 թ., և որտեղ նկարագված են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեքսիակական պատերազմի ժամանակ։ Հաջորդ 10 տարիների ընթացքում լույս են տեսել նրա լավագույն վեպերը՝ "Scalphunters", "The Quadroon", "Սեմինոլների առաջնորդ Օցեոլան" և այլն։

33 տարեկան հասակում կապիտանը որոշում է ամուսնանալ։ Նրա կինն է դառնում 15 ամյա մի աղջնակ՝ անգլիական արիստոկրատական ընտանիքից։ Պսակվելուց հետո նա ևս մեկ անգամ մեկնում է Ամերիկա և այստեղ էլ անց է կացնում իր երիտասարդությունը։ 1860-ական թթ. սկսվում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմը Հյուսիսի և Հարավի միջև։ Մայն Ռիդը անցնում է հյուսիսցիների կողմը։ Պատերազմի ավարտից 3 տարի անց գրողը կնոջ հետ ընդմիշտ վերադառնում է Անգլիա։ Ձեռք բերելով հանրաճանաչություն՝ Մայն Ռիդը գրում է գիտահանրամատչելի գրքեր երիտասարդության համար։ Նա տառապում էր ֆիզիկական և նյարդային խանգարումներից և 1883 թ. մահանում է։

Հետաքրքիր փաստեր կյանքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայն Ռիդը սկսել է ստեղծագործել 1842 թ. աշնանից։ Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվել են թերթերում։ Բացի բանաստեղծություններից և պատմվածքներից, գրել է նաև պիեսներ։ Նրա առաջին պիեսը "Սիրո նահատակ"-ն է, որը բեմադրվել է Անգլիայի թատրոններում։ Մայն Ռիդի ստեղծագործությունները մեծ ճանաչում են ստացել, դրանք նույնիսկ հետաքրքրել են հանրաճանաչ գրողների, ինչպես, օրինակ՝՝ Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնին և ուրիշների։ Նրա ստեղծագործություններով հետաքրքրվել է նաև Ջեկ Լոնդոնը։ Մայն Ռիդի ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, շվեդերեն, ռուսերեն, հայերեն և այլ լեզուներով։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնունքի ժամանակ ապագա գրողը ստացել է Թոմաս Մայն անունը՝ ի հիշատակ մեծ պապի։ Հետագայում հոր հետ, որը կրում էր նույն անունը, չխառնելու համար սկսեցին կոչել միայն երկրորդ անունով։ Անգլերեն անունը գրվում է «Thomas Mayne Reid», որը պետք է կարդացվեր «Թոմաս Մեյն Ռիդ», բայց ռուսական հրատարակություններում սխալ է գրվել և արմատացել է «Մայն» ձևը։ Հայերենն էլ օգտագործել է այդ տարբերակը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1849 - Զինվորական կյանք կամ թեթև հետևակային սպայի արկածները

1850-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1850 - Ազատ հրաձիգները
  • 1851 - Գանգամաշկի որսորդները
  • 1852 - Տնակն անապատում
  • 1853 - Սպիտակ բիզոնի որոնումները
  • 1854 - Հուդզոնի ծովածոցը
  • 1854 - Աքսորվածները անտառում
  • 1855 - Որսորդական տոն
  • 1855 - Սպիտակ առաջնորդը
  • 1855 - Հարավային Աֆրիկայի թավուտներում կամ Բորի և իր ընտանիքի արկածները
  • 1856 - Վայրի կյանք կամ արկածներ սահմանում. Պատմություն տեխասյան առաջին օրերի մասին
  • 1856 - Երիտասարդ որսորդները կամ Պատմություն հարավային արկածների մասին
  • 1856 - Քվարտերոնուհին
  • 1857 - Պատերազմի արահետ
  • 1858 - Բույսերի որսորդները
  • 1858 - Ծովում
  • 1859 - Սեմինոլների առաջնորդ Օցեոլան
  • 1859 - Ջրային գայլուկը

1860-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1860 - Արտասովոր մարդիկ, մարդկային էկզոտիկ ռասայի հանրամատչելի նկարագրություն
  • 1860 - Ռեյնջերների բնափայտը
  • 1861 - Խիզախ որսորդը
  • 1861 - Ժակ Դեպար
  • 1861 - Արջ որսացողները
  • 1862 - Մարոններ
  • 1863 - Կրոկետ
  • 1864 - Սողուկները ժայռերին
  • 1864 - Կորուսյալները օվկիանոսում
  • 1864 - Սպիտակ ձեռնոցը
  • 1865 - Երիտասարդ անազատները
  • 1856 - Անգլուխ ձիավորը
  • 1866 - Բոնդալերո կամ Հարսանիք լեռներում
  • 1866 - Ջրային անապատ
  • 1867 - Չորքոտանիներ, ո՞վ են նրանք և որտե՞ղ են ապրում
  • 1867 - Ընձուղտների որսորդները
  • 1867 - Գվերիլյասների առաջնորդը
  • 1868 - Կին աղջիկը
  • 1868 - Սատանայի կղզին
  • 1868 - Անօգնական ձեռքը
  • 1868 - Երկնագույն Դիքը
  • 1869 - Սպիտակ հնդկուհին

1870-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1870 - Բորնեոյի թավուտներում կամ Կորած նավաբեկյալների արկածները
  • 1871 - Ճգնարան
  • 1872 - Ճակատագրի մատը
  • 1873 - Կուբացի հերոս կամ Հիասքանչ Կրեոլը. Դրվագ Կուբայի հեղափոխությունից
  • 1873 - Մահացու կրակոց
  • 1876 - Կսկիծի ազդանշան
  • 1877 - Գվեն Ուին. Սիրավեպ Ուայ գետի հովտում
  • 1877 - Սև մուստանգերը
  • 1879 - Գաուչո Գասպարը
  • 1879 - Լճերի թագուհին

1880-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1881 - Ամերիկացի պարտիզաններ
  • 1881 - Լևիաթանին որսացողները
  • 1882 - Մոռացված սարը

Հետմահու հրատարակված[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1883 - Տրասնվաալի գաղթականները
  • 1884 - Հրո երկիր
  • 1885 - Խոցված սիրտը և ուրիշ պատմվածքներ
  •  ? - Ծառ-որոգայթը և ուրիշ պատմվածքներ
  •  ? - Ուրվականը դարպասի մոտ
  • 1888 - Առանց գթության
  • 1889 - Բնագետը Սիլուրիայում
  • 1890 - Հանրաճանաչ արկածային վիպակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]