Վիլյամ Ջեյմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Վիլյամ Ջեյմս
WilliamJames
William James b1842c.jpg
Ծնվել է հունվարի 11, 1842({{padleft:1842|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2]
Նյու Յորք[3]
Մահացել է օգոստոսի 26, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2] (68 տարեկանում)
Tamworth
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն փիլիսոփա, հոգեբան, պարապսիխոլոգ, պրագմատիստ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Հարվարդի համալսարան
Անդամակցություն Աներիկյան արվեստի և գրականության ակադեմիա և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա
Ալմա մատեր Հարվարդի բժշկական դպրոց
Տիրապետում է լեզուներին անգլերեն[4]
Ազդվել է Բլեզ Պասկալ և Ռալֆ Ուոլդո Էմերսոն
Եղբայր(ներ) Հենրի Ջեյմս
Քույր(եր) Էլիս Ջեյմս
Հայր Հենրի Ջեյմս
William James (psychologist) Վիքիպահեստում

Վիլյամ Ջեյմս (անգլ.՝ William James, 11 հունվարի 1842, Նյու-Յորք - 26 օգոստոսի 1910, Չոկորուա, Նյու-Հեմփշիր), ամերիկացի փիլիսոփա, հոգեբան, հակամատերիալիստական արմատական էմպիրիզմի ներկայացուցիչ, հոգեբանության մեջ ֆունկցիոնալիստական մոտեցման, պրագմատիզմի հիմնադիր։ Նրա մետաֆիզիկայի հիմնական գաղափարներին են ազատ ստեղծագործական անհատի և իրականության բազմաձևության մասին ուսմունքը, փորձել է ստեղծել «վերջին, ամենաառարկայական և ամենաենթակայական աշխարհայացք»։

Հիմնական աշխատություններն են՝ «Հոգեբանության հիմունքներ» (The Principles of Psychology, 1890); «Կամք առ հավատ» (The Will to Believe, 1897); «Կրոնական փորձի բազմազանություն» (The Varieties of Religious Experience, 1902); «Պրագմատիզմ» (Pragmatism ։ A New Name for Old Ways of Thinking, 1907); «Տիեզերքը պլյուրալիստական տեսանկյունից» (A Pluralistic Universe, 1909); «Ճշմարտության նշանակությունը» (The Meaning of Truth, 1909); Փիլիսոփայության որոշ խնդիրներ (Some Problems in Philosophy, 1911); «Արմատական էմպիրիզմի ակնարկներ» (Essays in Radical Empiricism, 1912)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով բժշկական և գեղարվեստական կրթություն, 1869 թվականին ստացել է դոկտորի աստիճան, բայց առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է բժշկի աշխատանքից։ 1872 թվականից գիտաշխատող, 1885 թվականից փիլիսոփայության պրոֆեսոր, իսկ 1889-1907 թվականներին՝ Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, որտեղ 1892 թվականին կազմակերպել է ԱՄՆ-ում առաջին կիրառական հոգեբանության լաբորատորիան (Հուգո Մյունստերբերգի հետ համատեղ) [5]:

Սթենլի Հոլլի հետ միասին՝ Ջեյմսը միակ հոգեբանն է, ով կրկնակի դարձել է Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի նախագահ՝ 1894 թվականին և 1904 թվականին:

Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամ է [6]:

Գիտական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսի հոգեբանական աշխատանքներում ներառված են ոչ այնքան հայացքների ամբողջական համակարգ, որքան հայեցակարգերի հավաք, որոնք հիմք են ծառայել ժամանակակից հոգեբանության տարբեր մոտեցումների համար։ Ջեյմսը հոգեբանությունը դարձրել է Ամերիկայում հայտնի գիտություններից մեկը։ Նա հոգեբանության առաջին պրոֆեսորն է Հարվարդի համալասրանում։

Զբաղվել է բազմազան խնդիրների ուսումնասիրմամբ՝ գլխուղեղի և ճանաչողական գործընթացների, հույզերի ուսումնասիրումից մինչև անձի խնդիրներ։ Նրա ուսումնասիրման հիմնական խնդիրներից է գիտակցությունը: Նրան է պատկանում «գիտակցության հոսքի», այսինքն՝ մարդկային գիտակցության անընդհատության մասին հասկացում՝ չնայած արտաքին դիսկրետության՝ պայմանավորված անգիտակցական հոգեկան գործընթացներով [7] Մտքի անընդհատությունը բացատրում է ինքնանույնականացման հնարավորությունը։ Դրա համար, օրինակ, մարդն արթնանալով միանգամից գիտակցում է իրեն և նրան «պետք չէ հայելու մեջ նայել՝ համոզվելու համար, որ ինքն է»: Ջեյմսը ընդգծում է ոչ միայն անընդհատությունը, այլև գիտակցության դինամիկությունը, փոփոխայնությունը՝ նշելով, որ նույնիսկ սովորական իրերի գիտակցումն անընդհատ փոխվում է և վերաձևակերպելով Հերակլիտին, ըստ որի՝ «չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը», գրել է, որ մենք չենք կարող հստակությամբ ունենալ միևնույն միտքը երկրորդ անգամ։

Գիտակցությունը ոչ միայն անընդհատ է և փոփոխական, բայց ընտրողական, նրանում միշտ տեղի է ունենում ընդունում և մերժում, որոշ առարկաների կամ նրանց հատկությունների ընտրություն և մյուսների ժխտում։ Ըստ Ջեյմսի՝ գիտակցության աշխատանքի կանոնների ուսումնասիրումը հոգեբանության գլխավոր խնդիրն է։ Գիտակցության բնույթի հետ կապված մտորումներում Ջեյմսն առաջադրել է հետազոտական նոր մոտեցում. «Ես ժխտում եմ գիտակցությունը որպես սուբստանցիա, որպես էություն, բայց ես խիստ ընգծել նրա նշանակությունը՝ որպես գործառույթի. գործառույթը՝ ճանաչողությունն է: Գիտակցության անհրաժեշտությունը բխում է պահանջմունքից՝ բացատրելու փաստը, որ իրերը ոչ միայն գոյություն ունեն այլև ճանաչվում են» [8]:

Ջեյմսի համար առաջնային էր, ոչ թե գիտակցության առանձին տարրը, այլ նրա հոսքը՝ որպես դինամիկ ամբողջականություն։ Դրա հետ մեկտեղ՝ նա ընդգծել է գիտակցության, այլ ոչ նրա կառուցվածքի ուսումնասիրման առաջնայնությունը։ Ուսումնասիրելով գիտակցության աշխատանքը՝ նա հանգում է երկու հիմնական դետերմինանտների՝ ուշադրության և սովորության բացահայտմանը։ Խոսելով մարդու ակտիվության մասին՝ գիտնականն ընդգծել է, որ հոգեկանն օգնում է նրան պրակտիկ գործունեության մեջ՝ օպտիմալացնելով սոցիալական ադապտացիայի գործընթացը [9]:

Ջեյմսի հոգեբանական հայացքները խիստ ներհյուսված են փիլիսոփայական տեսության՝ պրագմատիզմի հետ։ Մեծ ուշադրություն է դարձրել կիրառական հոգեբանությանը՝ ապացուցելով նրա նշանակությունը։ Նրա կարծիքով, հատկապես կարևոր է հոգեբանության կապը մանկավարժության հետ։ Նա նույնիսկ հրատարակել է մանկավարժների համար հատուկ գիրք՝ «Զրույց ուսուցիչների հետ հոգեբանության մասին», որում ապացուցել է դաստիարակության և ինքնադաստիարակության մեծ հնարավորությունը, երեխաների մոտ ճիշտ սովորությունների ձևավորման կարևորությունը։

Ջեյմսն անդրադարձել է անձի՝ որպես ինտեգրատիվ ամբողջականության խնդրին։ Նա անձի կառուցվածքում առանձնացրել է ճանաչող և ճանաչվող տարրեր՝ ենթադրելով, որ ճանաչվող տարրը՝ Ես-օբյեկտն է կամ էմպիրիկ Ես-ը, որի մենք գիտակցում ենք որպես մեր անձ, իսկ ճանաչող տարրը՝ մեր մաքուր Ես-ն է՝ գիտակցող Ես-ը։ Մեծ նշանակություն ուներ և էմպիրիկ անձի մեջ որոշ մասերի առանձնացումը՝ ֆիզիկական, սոցիալական և հոգևոր։ Ըստ Ջեյմսի՝ մեր էմպիրիկ Ես-ը լայն է մաքուր ֆիզիկականից, քանի որ մարդը նույնականացնում է իրեն և իր սոցիալական դերերի և իր մոտիկների հետ՝ ընդլայնելով իր ֆիզիկական Ես-ը [9]:

Մեծ նշանակություն ունեցել Ջեյմսի կողմից հույզերի նկարագրումը, որոնք ներառված են անձի տարբեր կառուցվածքներում, առաջին հերթին՝ ինքնագնահատականի նկարագրությունը, որի դերի մասին առաջին անգամ խոսել է հենց Ջեյմսը։ Նա առաջ է քաշել ինքնահարգանքի բանաձև, որն իրենից ներկայացնում է բաժանում. համարիչը՝ հաջողությունը, հայտարարում՝ հավակնությունը, պահանջը («Ինքնահարգանք = հաջողություն/հավակնություն»):

Այս բանաձևն ընկած է անձի հիերարխիայի հիմքում՝ ինքնակատարելագործման և հաջողության, հիվանդության և նևրոզների, գնահատականի և հույզերի մեջ։

Ջեյմսը մշակել է նաև հույզերի վերաբերյալ հայտնի տեսություններից մեկը՝ Լանգեի հետ միասին [10]: Այն ցույց է տալիս հույզերի և ֆիզիոլոգիական փոփոխությունների միջև կապը՝ ընդգծելով օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխություններն առաջնային հույզերի նկատմամբ։ Չնայած այս մոտեցման արտաքին պարադոքսալությանը՝ այն մեծ տարածում է գտել և նույնիսկ մասնակիորեն հաստատվել հոգեդեղաբանության և հոգեշտկողական հետազոտություններով [11]:

Մնալով գիտակցության և նրա հոգեբանության սուբյեկտիվ մեթոդի շրջանակներում՝ Ջեյմսը գիտակցության մեկնաբանությանը տվել է նոր կողմնորոշում՝ վերագրելով մարմնական գործողություններին՝ որպես միջավայրի նկատմամբ հարմարման գործիք։

Ջեյմսի ձգտումն անձը սահմանելու հոգևոր համապարփակություն, որն իրեն ստեղծում է «ոչնչից», հետագայում օգտագործվել է էքզիստենցիալիզմի մեջ [12]:

Ջեյմսը մեծ նշանակության ուներ հոգեբանության զարգացման համար՝ որպես ինքնուրույն գիտության՝ անկախ բժշկությունից ու փիլիսոփայությունից՝ միաժամանակ մեծ ազդեցություն թողնելով մանկավարժության և փիլիսոփայության վրա [7]:

Կրոնի նկատմամբ վերաբերմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրոնական փորձի բազմազանություն»[12] աշխատության մեջ Ջեյմսն առանձնացնում է կրոնական փորձի երկու տեսակներ.

Ջեյմսի համար կրոնի արժեքը կայանում էր նրա ընդունակության մեջ՝ օգնելու մարդկանց ձեռք բերելու կյանքի նկատմամբ դրական և վստահ վերաբերմունք: Գիտնականի կարծքիով՝ կրոնը նպաստում է մարդու մոտ ինքն իր և շրջապատող պայմանների մասին ճշմարիտ պատկերացումների ամրապնդմանը, որպեսզի մարդիկ չդառնան կյանքի և հասարակության անկատարելության զոհ [13]:

Հայտնի մարդկանց մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսն առաջիններից է ուշադրություն դարձրել անձի և միջավայրի փոխկապվածությանը իր՝ «Հայտնի մարդիկ և նրանց շրջապատը» (Great Men and Their Environment)[14] դասախոսություններում:

Նա գտնում էր, որ հանճարներին պետք է ընկալել որպես «սպոնտան մուտացիաներ»՝ Դարվինի տեսության համանմանությամբ՝ բնական ընտրության վրա միջավայրի ազդեցության մասին [15]: Ջեյմսը ներմուծել է պատմական պահի նկատմամբ անձի ընկալունակության մասին հասկացություն (receptivities of the moment)՝ գտնելով, որ հասարակության մեջ փոփոխությունները տեղի են ունենում հիմնականում ակտիվության ազդեցությամբ կամ անձի օրինակով [14]: Դրա հետ մեկտեղ՝ հանճարն այնքան է համապատասխանում իր ժամանակի առանձնահատկություններին, որ կարող է դառնալ շարժման նախաձեռնող և ոգեկոչող, կամ մարդկանց մահվան պատճառ։ Ընդհանուր առմամբ, Ջեյմսը քիչ ուշադրություն է դարձրել պատմական զարգացման այլ շարժիչ ուժերին, ինչը քննադատության առիթ է դարձել, օրինակ՝ Սինդի Հուկի կողմից [16]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118556851 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118556851 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb12034524d Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  5. Быковский Б. Э., Ляликов Д. Н. Джемс, Уильям — статья из Большой советской энциклопедии.
  6. ↑ William James Dies; Great Psychologist — некролог на сайте The NewYorkTimes (англ.)
  7. 7,0 7,1 Ярошевский М.Г. История психологии.— 3-е изд.— М., 1985
  8. Джемс В. Существует ли сознание? // Новые идеи в философии. Сб. 4 — М., 1913. С. 103-104.
  9. 9,0 9,1 Джемс У. Психология.— СПб., 1896.
  10. Ланге H.H. Психология.— М., 1914.
  11. Ждан А.Н. История психологии как становление ее предмета։ Дисс. на соиск. ст. доктора психол. наук.— М., 1994.
  12. 12,0 12,1 Джеймс У. Многообразие религиозного опыта.— СПб., 1993.
  13. Всеобщая история религий мира. — М.: Эксмо, 2006. — 763 с.
  14. 14,0 14,1 James, W. 2005. Great Men and Their Environment. Kila, MT: Kessinger Publishing
  15. Гринин Л. Е. 2010. Личность в истории: эволюция взглядов. История и современность, № 2, с. 29.[1]
  16. Hook, S. 1955. The Hero in History. A Study in Limitation and Possibility. Boston: Beacon Press. Pp. 16-19

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гевин У. Понятие «смутности» в философии У. Джемса // Вопросы философии. 1996.-№ 3.- С.79-91.
  • Фокеев Ф. В. Плюралистическая гипотеза в прагматизме У. Джеймса.// История философии. № 10. М.,2003.- С.121-139.
  • Bush W.T. William James and Pan-Psychism // Columbia Studies in the History of Ideas. Vol. 2, 1925.
  • Deborah Blum. Ghost Hunters: William James and the Search for Scientific Proof of Life After Death (2006).