Ռոբերտ Վուդվորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Վուդվորթ
Robert Woodworth
PSM V74 D211 Robert Sessions Woodworth.png
Ծնվել էհոկտեմբերի 17, 1869(1869-10-17)[1]
Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 4, 1962(1962-07-04)[1] (92 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի պրոֆեսոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]

Ռոբերտ Վուդվորթ (անգլ.՝ Robert Sessions Woodworth, հոկտեմբերի 17, 1869(1869-10-17)[1], Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 4, 1962(1962-07-04)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1909 թվականից մինչև 1942 թվականը)։ Վուդվորթը համարվում է ԱՄՆ-ում ֆունկցիոնալ հոգեբանության ստեղծողներից մեկը։ Աշխատությունները (այդ թվում և դասագրքերը) նվիրված են փորձարարական հետազոտությունների և հոգեբանության ուսմունքների քննական պատմությանը։ Նա ուսումնասիրել է ըմբըռնման (խորություն, հեռավորություն), մտածողության և սերտման մեջ դրդապատճառների ու պահանջների դերը և ստեղծել իր, այսպես կոչված, «դինամիկ հոգեբանությունը», որը կապված է վարքի մոտիվացիայի, պատճառ-արդյունք մեխանիզմի բիհեվիորիստական ըմբռնման հետ։ 1906 թվականից մինչև 1944 թվականը եղել է «Հոգեբանության արխիվները» հանդեսի պատասխանատու խմբագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 533 CC-BY-SA-icon-80x15.png