Սթենլի Հոլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթենլի Հոլլ
G. Stanley Hall.jpg
Ծնվել էփետրվարի 1, 1846(1846-02-01)[1], 1844[2][3][4][…] կամ փետրվարի 1, 1844(1844-02-01)[5]
Էշֆիլդ, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 24, 1924(1924-04-24)[6][1]
Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[7]
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունհոգեբան, փիլիսոփա և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Ջոն Հոփկինսի համալսարան, Քլարկի համալսարան և Antioch College?
ԱնդամակցությունԱմերիկյան հոգեբանական ասոցիացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, American Psychoanalytic Association?, Ամերիկայի հնավաճառության միություն և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Ուիլյամս քոլեջ, Բոննի համալսարան և Ջոն Հոփկինսի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարՎիլյամ Ջեյմս
Հայտնի աշակերտներLewis Terman?
Ազդվել էՎիլհելմ Վունդտ
Granville Stanley Hall Վիքիպահեստում

Գրենվիլ Սթենլի Հոլլ (փետրվարի 1, 1846(1846-02-01)[1], 1844[2][3][4][…] կամ փետրվարի 1, 1844(1844-02-01)[5], Էշֆիլդ, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 24, 1924(1924-04-24)[6][1], Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան հոգեբանության ռահվիրա և մանկավարժ։ Նրա հետաքրքրությունները կենտրոնացած են երեխաների զարգացման[8] (մանկաբանություն) և էվոլյուցիոն տեսության վրա։ Հոլլը եղել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Քլարկի համալսարանի առաջին նախագահը։ Վիլյամ Ջեյմսի հետ հավասար նա միակն է, որ երկու անգամ դարձել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահը (կրկին 1924 թվականին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Էշֆիլդ բնակավայրում։ 1867 թվականին ավարտել է Ուիլյամսի քոլեջը, այնուհետև ուսանել է միացյալ աստվածաբանական ճեմարանում։ Մի քանի տարի աշխատել է Լայպցիգում գտնվող Վունդտի լաբորատորիայում։ Ոգեշնչվելով Վիլհելմ Վունդտի «Principles Physiological Psychology» աշխատությամբ` նա, Ուիլյամ Ջեյմսի ղեկավարությամբ, Հարվարդի համալսարանում ստացել է հոգեբանության դոկտորի կոչում։ Լայպցիգում Հոլլն արդյունավետ կերպով զբաղվել է ընդհանուր հոգեբանության խնդիրներով՝ հետազոտելով պրոպրիորեցեպցիան։ Այն տարածության մեջ մկանային զգայունության ընկալումն է, որը բացահայտվել է Ի. Մ. Սեչենովի կողմից։ Թեև պրոպրիորեցեպցիայի հետազոտման համար Նոբելյան մրցանակ է ստացել Շերինգթոնը, նրա հետազոտությունը հիմնականում հիմնված է եղել Սեչենովի աշխատությունների վրա։ Հոլլը հայտնի է որպես մանկաբանության հիմնադիր։ Հոլլը նաև տարիքային հոգեբանության խնդիրներին նվիրված առաջին ամսագրերի հիմնադիրն էր։ 1891 թվականից սկսել է հրատարակվել նրա խմբագրած «Մանկավարժական սեմինար և գենետիկական հոգեբանության ամսագիրը», իսկ 1910 թվականից՝ «Մանկավարժական հոգեբանության ամսագիրը»։

Հոլլն իր գործունեությունը որպես անգլերենի ուսուցիչ սկսել է Օհայոյի «Yellow Springs» գյուղի «Antioch» քոլեջում։ 1882 թվականին (մինչև 1888 թվականը) Ջոն Հոփքինսի համալսարանում նշանակվել է հոգեբանության և մանկավարժության պրոֆեսոր և ստեղծել է Միացյալ Նահանգների առաջին հոգեբանական լաբորատորիան[9]։ Այնտեղ Հոլլը խիստ դեմ էր, որ ավագ դպրոցում հատուկ ուշադրություն դարձվի ավանդական առարկաների ուսուցմանը, ինչպիսիք են լատիներենը, մաթեմատիկան, գիտությունը և պատմությունը՝ ասելով, որ դպրոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն դեռահասների դաստիարակությանը, քան քոլեջի ուսանողների պատրաստմանը:

Հոլլը հանգել է այն եզրակացության, որ երեխայի հոգեկան զարգացման հիմքում բիոգենետիկական օրենքն է։ Հոլլը տարածել է կենսագենետիկական օրենքի ազդեցությունը սաղմի զարգացումից մինչև մարդու հոգեբանություն՝ ապացուցելով, որ երեխայի հոգեբանության զարգացումը համառոտ կրկնում է Homo Sapiens տեսակի հոգեկանի ֆիլոգենետիկական զարգացման բոլոր փուլերը: Հոլլի վերակապիտուլյացիայի տեսությունը պնդում է, որ հաջորդականությունը և բովանդակությունը այդ փուլերում տրված են գենետիկորեն, այդ պատճառով երեխան իր զարգացման որևէ փուլից չի կարող ոչ խուսափել, ոչ էլ ազատվել[10]։

1887 թվականին հիմնադրել է «American Journal of Psychology»-ը և 1892 թվականին նշանակվել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի առաջին նախագահ[9]։ 1889 թվականին նշանակվել է Քլարկի համալսարանի առաջին նախագահ, այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1920 թվականը։ Նախագահության 31 տարիների ընթացքում Հոլլն ինտելեկտուալ առումով մնացել է ակտիվ։ Նա կարևոր դեր է խաղացել մանկավարժական հոգեբանության զարգացման գործում, ինչպես նաև փորձել է պարզել կրթության ազդեցությունը դեռահասների վրա։ Նա նաև պատասխանել է Զիգմունդ Ֆրոյդի և Կարլ Յունգի հրավերին՝ այցելելու նրանց և կարդալու դասախոսությունների դասընթացը (1909)։

Հոլլը հոգեբանության պատմությունում մնացել է մարդ, որը մեծ ներդրում է ունեցել հոգեբանական գիտության և կիրառական հոգեբանության վրա։ Նրա ղեկավարությամբ հոգեբանության դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ հայտնի հոգեբաններ, ինչպես նաև առաջին աֆրոամերիկացին, որը երբևէ ստացել է հոգեբանության դոկտորի աստիճան՝ Ֆրենսիս Սեսիլ Սամները (1920)[11]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր ներդրում ունենալով ուսումնական գրականության մեջ, ինչպես նաև լինելով առաջատար հեղինակություն այս ոլորտում՝ նա հիմնադրել և եղել է «American Journal of Psychology»-ի խմբագիրը, ինչպես նաև խմբագրել է «Pedagogical Seminary»-y (1892 թվականից սկսած), «American Journal of Religious Psychology and Education»-ը (1904 թվականից սկսած), «Journal of Race Development» (1910 թվականից սկսած): Նրա գրքերի թվում են՝

  • «Aspects of German Culture» (1881),
  • «Hints toward a Select and Descriptive Bibliography of Education» (1886)՝ John M. Mansfield-ի հետ,
  • «The Contents of Children's Minds on Entering School» (1894),
  • «Adolescence» (երկու հատոր, 1904),
  • «Youth: Its Education, Regimen, and Hygiene» (1906),
  • «Educational Problems» (երկու հատոր, 1911)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical memoirs. National Academy of Sciences (U.S.)National Academy of Sciences, Columbia University Press. — ISSN 0077-2933
  2. 2,0 2,1 Проект «Гутенберг» — 1971.
  3. 3,0 3,1 Nicholls P., Clute J., Langford D. The Encyclopedia of Science FictionGranada plc, Orbit Books, 1979. — ISBN 978-0-246-11020-6
  4. 4,0 4,1 http://www.biodiversitylibrary.org/creator/148742
  5. 5,0 5,1 G. Stanley Hall // Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. LIBRIS — 2008.
  8. Осорина М. В. Секретный мир детей в пространстве мира взрослых. 5-е изд. — СПб.: Питер, 2010. — С. 11.
  9. 9,0 9,1 A Brief Biographical Sketch of G. Stanley Hall
  10. [Марцинковская Т. История психологии. 4-е изд., стереотип. - М.: Академия, 2004 - 544 с. //Глава 8 РАЗВИТИЕ ОТРАСЛЕЙ ПСИХОЛОГИИ. Психология развития.]
  11. Benjamin, Ludy A Brief History of Modern Psychology. — Massachusetts, 2007. — С. 63—68. — ISBN 9781405132053

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]